«Թանգարանային նախագիծ»

«Թանգարանային նախագիծ»

«Թանգարանային նախագիծ»-ը թանգարանային և պատմամշակութային տարածքների ուսումնասիրման, ճանաչման, դրանք՝ որպես կրթական տարածքներ օգտագործման, գիդ-էքսկուրսավարների հմտությունների ձեռք բերման և օտար լեզուների զարգացման նախագիծ է։

Նախագծի շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել, հետազոտել, ճանաչել Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքները,  կազմակերպել թանգարանային և տեսարժան վայրերի այցելություններ՝ իրականացնելով կրթական ծրագրեր, ինտեգրված դասեր, պարապմունքներ՝ մայրենի և օտար լեզուներով, համագործակցել այլ դպրոցների հետ։

Դասերի ընթացքում դասավանդողն ընտրում է որևէ թանգարան կամ պատմամշակութային տեսարժան վայր, սովորողներին տրամադրում թանգարանի մասին հիմնական տեղեկություն, հանձնարարում տարբեր աղբյուրներից հայթայթել լրացուցիչ տեղեկություն, սովորողների հետ թարգմանել անգլերեն, պատրաստել երկլեզու պրեզենտացիա՝ որպես ուսումնական նյութ։

Ճամփորդության մեկնելիս ամեն անգամ գիդ-էքսկուրսավարի և թարգմանչի պարտականությունները ստանձնում է մի քանի սովորող։ Անհրաժեշտ է նախապես աշխատել գիդ-էքսկուրսավարների և թարգմանիչների խոսքի, առոգանության, բեմական կեցվածքի և ժեստերի վրա։

Երթուղին վարելիս  յուրաքանչյուր հատված ներկայացնում են երկու հոգով՝ մեկը հանդես է գալիս որպես գիդ-էքսկուրսավար, իսկ մյուսը՝ թարգմանիչ։  Օրինակը՝ ֆիլմում (1  րոպեից սկսած)։

Որպես էքսկուրսավար, կարևոր է նաև էքսկուրսիան վարել երթուղայինի միջից սկցած՝ ճամփորդողների ուշադրությունը կենտրոնացնելով ճանապարհի վրա՝ նշելով փողոցները, հուշարձանները, նշանավոր շենքերը, տարածաշրջանի հայտնի մարդկանց և այլն։

 

Հայտարարություն

Եթե ցանկանում եք հաղորդակից լինել  հայրենի երկրի մշակութային ժառանգությանը, ճանաչել  տվյալ ժողովրդին, տարածաշրջանին բնորոշ բնության և հասարակության վերաբերյալ մշակութային արժեքները, զարգացնել օտար լեզվից ունեցած ձեր գիտելիքները և ճամփորդել, ապա միացե՛ք մեր «Հայկական մշակույթ» նախագծին և հետևե՛ք մեզ բլոգում և ֆեյսբուքյան էջում։

 

Ճամփորդությունից երեք շաբաթ առաջ նախատեսվում է նյութը պատրաստել, թարգմանել, յուրացնել՝ պատմության, հայրենագիտության, բնագիտության, մայրենի և օտար լեզուների դասաժամերին։ Վերջին շաբաթվա մեջ՝ կազմակերպել այցելություն տվյալ մշակութային վայր, որտեղ անցկացնել դաս-պարապմունք, այնուհետև շրջել թանգարանով՝ սովորող գիդ-էքսկուրսավարների ու թարգմանիչների ուղեկցությամբ։ Արդյունքը ցույց տալ բլոգում, ենթակայքում հրապարակված ֆիլմերի, պատումների, տեսադասերի միջոցով։

 

Նախագիծը նախատեսվում է տարբեր տարիքային խմբերի սովորողների, ինչպես նաև համագործակցող դպրոցների համար։

 

Մշակութային օջախները, օգտագործելով որպես հաղորդակցական համակարգ և ուսումնական գործունեությունը կազմակերպելու հարթակ, կնպաստեն մեր երկրում թանգարանային այցելությունների և ներքին տուրիզմի զարգացմանը։

Նախագծի գնահատման ցուցանիշը լինելու է ««Թանգարանային նախագիծ»-ի շրջանակում համակարգված մշակութային  փաթեթների ստեղծմանը։ Նախագծի հաջողությունը ծնունդ կտա «Սեբաստացի պատմամշակութային ակումբ»-ի ստեղծմանը, որն իր վճարովի տուր-փաթեթները կառաջարկի կրթահամալիրի հյուրերին և կնպաստի նոր միջազգային կապերի հաստատմանը։

Նախագծի նախահաշիվ (ծախսեր, աղբյուրներ)

Նախագիծը չի կարող իրականանալ առանց ֆինանսական ներդրումի։ Սովորողի սնունդն ապահովում է ծնողը, տրանսպորտի և թանգարանային ծախսերի մի մասը նույնպես։ Տրանսպորտի վճարի մյուս կեսը տրամադրում է կրթահամալիրը, իսկ թանգարանային ծախսերի մյուս մասը՝ պետությունը։ Ակումբի ձևավորման դեպքում ցանկալի է գտնել հովանավոր գործընկերներ, որոնց հետ համագործակցումը կլինի նաև շահավետ բոլոր կողմերի համար։

Նախագիծը շարունակական է՝ շուրջտարյա։

 

 

 

 

Leave a comment