Հաշվետվություն․ Վերապատրաստումներ

1․ Վերապատրաստում․ Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում

2․ Վերապատրաստում․ Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

3․ «Օտար լեզու» ուսումնական բնագավառի դասավանդողների վերապատրաստում

4․ Վերապատրաստում․ Մասնագիտական զարգացում

Մասնագիտական զարգացում#5

1․ Ճամբարի կազմակերպում․ 0,5 կրեդիտ
2․ Ստուգատեսներ․ 0,2 կրեդիտ

Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում). հոկտեմբերի 6-11

1․ Ճամբարի կազմակերպում
Առաջադրանք 1․ Կարդալ կարգը, գրել դիտարկումներ, առաջարկներ Ուսումնական ճամբարի(աշնանային, ձմեռային, գարնանային, ամառային) կազմակերպման կարգ 

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշվում է ստեղծագործական-հետազոտական ճամբարների գործունեության սկիզբն ու վերջը։ Ըստ կարգի պարտադիր բոլոր սովորողներն ու դասավանդողները մասնակցում են ձմեռային ճամբարին, իսկ ամառային ճամբարին չեն մասնակցում հիմնական և միջնակարգ դպրոցի շրջանավարտ սովորողները: Սովորողի ծնողի մասնակցությունը խրախուսվում է: Ճամբարականների մեջ կարող են ընդգրկվել նաև այլ դպրոցների սովորողներ ու դասավանդողներ, որոնք մասնակցության հայտ են ներկայացրել իրենց նախաձեռնությամբ, կամ որոնց հրավիրել են ծրագրի սովորողները, դասավանդողներ: Ճամբարի գործունեությունը ղեկավարում է դպրոցի ղեկավարը կամ կրթահամալիրի տնօրենի նշանակած մանկավարժական այլ աշխատող:

Ճամբարը սկսելուց առնվազն15 օր առաջ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ։ Տնօրենին ներկայացվում է կատարելիք աշխատանքների ցանկը, անհրաժեշտ գործիքների ցուցակը, ջոկատները, հյուրերը։ Ջոկատը կրթահամալիրի տնօրենի հրամանով կարող է ճամբարը կազմակերպել նաև կրթահամալիրից դուրս: Ամեն օր պարտադիր են ճամբարի ընդհանուր հավաքները` ընդհանուր պապապմունք-տողաններ, մարզական, երաժշտական և այլ: Ճամբարի ընթացքում յուրաքանչյուր մասնակից առնվազն մեկ անգամ մասնակցում է ուսումնական ճամփորդության` առանց գիշերելու: Մասնակիցների սնունդը և ուսումնական ճամփորդությունները կազմակերպվում են ծնողների միջոցներով :Մարզերից եկած սովորողների գիշերակացը կազմակերպվում է երևանցի սովորողների ընտանիքներում կամ կրթահամալիրի հյուրատանը: Ճամբարի գործունեության ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում ղեկավարը ներկայացնում է հաշվետվություն՝ մասնակիցների քանակը, ֆինանսական ծախսերը, ուսումնական ճամփորդությունների հաշվետվությունները։

Իմ կարծիքով, ճամբարները կարող են ունենալ լրացուցիչ կրթության ջոկատներ։ Մասնակիցները կարող են մեկ շաբաթ հետո փոխել ջոկատը։


Առաջադրանք 2․ Կարդալ կարգերը, գրել դիտարկումներ, առաջարկներ 

Ուսումնասիրեցի ամառային ստեղծագործական բաց ճամբարի և աշխատանքային ճամբարի կարգերը։ Ամառային ստեղծագործական բաց ճամբարը ուսումնական նախագիծ է, որը կազմակերպվում է նույն հետաքրքրություններ ունեցող տարատարիք սովորողների համար՝ ինչպես կրթահամալիրից, այնպես էլ այլ ուսումնական հաստատություններից: Ճամբարի գործունեության պարտադիր բաղադրիչ են առավոտյան ընդհանուր տողանը, մասնագիտական պարապմունքները, ընդմիջումը, մարզական պարապմունքները, այդ թվում՝ հեծանիվ, լող, շախմատ, շրջակա միջավայրի խնամքի աշխատանքը, մշակութային ժամանացը (ֆիլմի դիտում-քննարկում, համերգի ունկնդրում), պարուսուցումը, օրվա վերջի ընդհանուր տողանը։ Ամառային ճամբարները կարող են կազմակերպվել քաղաքից դուրս՝ արտագնա։

Պատանեկան աշխատանքի ճամբարը սովորողների և դասավանդողների համատեղ գործունեության կազմակերպման ձև է, որը ներառում է նախագծային աշխատանք, միջավայրի ձևավորման տեխնոլոգիական, ներքին և արտաքին տարածքների բարեկարգման, պարտիզապուրակային և էկոտեսչական աշխատանքներ։ Մյուս ճամբարների նման սկսվում է առավոտյան ընդհանուր հավաքով, ներառում է մշակութային հավաքներ, մարզական պարապմունքներ, հայրենագիտական արշավներ:

Աշխատանքներն իրականացվում են կրթահամալիրի տարածքում, աշխատանքի կազմակերպման պատասխանատուն կրում է պատասխանատվություն ճամբարականի համար,

կատարում է աշխատանքի ամենօրյա հաշվառում, հետևում է աշխատանքային կարգապահությանը, անվտանգ աշխատանքի կանոններին։ Աշխատանքը կատարելու համար ճամբարակակներին ուսումնական օբյեկտում հատկացվում է տարածք, հանդերձարան, արտահագուստ (աշխատանքային կոշիկ, գլխարկ, աշխատանքային ձեռնոց), կրթահամալիրի աշխատանքային ջոկատի տարբերանշան, անհրաժեշտ գործիքներ, տեխնիկական միջոցներ: Ճամբարի անդամ կարող է դառնալ14-18 տարեկան սովորողը: Ճամբարի անդամի հետ կրթահամալիրի տնօրենը կնքում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր: Ճամբարի աշխատողը վճարվում է համաձայն կատարած աշխատանքի որակի և ծավալի:

Կարծում եմ հրաշալի հնարավորություն է պատանիների համար՝ աշխատել, գումար վաստակել, հանրօգուտ աշխատանքով և բնապահպանությամբ զբաղվել, մասնակցել արշավների։

Առաջադրանք 3․ Կարդալ հոդվածները, ընտրել մեկը և  բլոգում գրավոր գրախոսել 


2․ Ստուգատեսներ
Առաջադրանք 1․ Կարդալ , գրավոր գրախոսել նյութը. Դիտարկումներ, առաջարկներ, համեմատություն 
կարդացած մշակումների բովանդակության հետ 
Ստուգատեսի` որպես ուսումնական գործունեության կազմակերպման կարգ 
Ստուգատեսնը ուսումնական նախագիծ է, որն ունենում է համակարգող։ Համակարգողը խմբի հետ մշակում է ստուգատեսի ծրագիրը, օրացույցը, աշխատակարգը, ստուգատեսի նյութերին ներկայացվող պահանջները՝ ըստ անվանակարգերի։ Նա պետք է ապահովի, որ ստուգատեսը լինի բաց՝ իրազեկման բոլոր միջոցներով, ստուգատեսի մասին տեղեկացնի ԶԼՄ-ներին, գործընկերներին, նախատեսվող մասնակիցներին, հրավիրի մասնակցելու այլոց, կազմակերպի ստուգատեսի մրցանակային ֆոնդի ձևավորումը, անհաժեշտության դեպքում՝ որոշի մրցանակները։ Համակարգողն իրականացնում է ստուգատեսի լուսաբանումը, ներկայացնում է հաշվետվություն։ Կարգում ներկայացված են ստուգատեսին ուղղված պահանջները, ուղղությունները, արդյունքների ցուցադրություն-ներկայացումների, վարպետության դասերի, մեկնարկի ասուլիսի, ամփոփում կլոր սեղանի կազմակերպումը, գնահատումը։

Առաջադրանք 2․Կարդալ հոդվածները, ընտրել մեկը և գրախոսել։ 

Ստուգատեսի բովանդակություն՝ ըստ տարիքային խմբերի-Գևորգ Հակոբյան

Ստուգատես բոլոր տարիքի մասնակիցների համար-Էմանուել Ագջոյան 

Արտակարգ ստուգատեսի ամփոփում-Լիլիթ Սահակյան 

Ստուգատեսային գործունեություն առաջին դասարանից-Արմինե Մնացականյան 

Կարդացի հոդվածները։ Առանձնացրեցի Էմանուել Ագջոյանի՝ <<Ստուգատես բոլոր տարիքի մասնակիցների համար>> հոդվածը։ Ըստ հեղինակի, վաղուց արդեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող կրթությունն անհնար է պատկերացնել առաց ստուգատեսների, որոնք յուրօրինակ հարթակ են սովորողի ու դասավանդողի համար՝ ներկայացնելու իրենց մեկ տարվա գործունեության արդյունքը և մեդիայի միջոցով այն հանրայնացնելու: Հեղինակը ստուգատեսներից առանձնացրել է Հակոբ Հակոբյանին նվիրված բնագիտատեխնիկական ստուգատեսը, որը, ըստ նրա, լուրջ արդյունքներ է գրանցել: Էմանուել Ագջոյանի համար ձեռքբերումների շարքում ամենակարևորը ստուգատեսի ընդլայնումն է, այսինքն՝ յուրաքանչյուր տարիքային խմբի սովորողների և դասավանդողների մասնակցությունը: Ստուգատեսը ներկայանալու հարթակ է, հնարավորություն, որտեղ ամփոփվում է շուրջտարյա բնագիտական գործունեությունը։


Առաջադրանք 3․ Կազմել ստուգատեսի նախագիծ, հրապարակել բլոգում, իրականացնել սովորողների հետ, արդյունքները գնահատել. հաջողություններ, թերություններ, զարգացում․․․ 
Կներկայացնեմ <<Բնապահպանական հանրակրթական ստուգատես 2018>>-ը՝ որպես այդ տարվա ստուգատեսի համակարգող։
Բոլոր առաջադրանքները տեղադրվում են բլոգի «մասնագիտական ընդհանուր զարգացում» բաժնում, հղումն ուղարկվում իմ էլեկտրոնային հասցեին՝nikonar@mskh.am

Մասնագիտական զարգացում#4

1․ Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ․ 0,5 կերդիտ
2․Ուսումնական ճամփորդություն․  0,5 կրեդիտ
Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում). սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6

1․ Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ
Առաջադրանք 1․ Ծանոթանալ Կրթահամալիրի դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ 
Առաջադրանք 2․Գրավոր գրախոսել կարգը, դիտարկումներ, առաջարկներ անել։

Կրթահամալիրում առանց խտրականության իրականացվում է ներառական կրթություն՝ բաց, ներառող, զարգացնող ֆիզիկական միջավայրում։ Իրավական հիմք են Հանրակրթության մասին ՀՀ օրենքը։ Ընդունելությունը կազմակերպում է դպրոցի ղեկավարը, ով ներկայացնում է կարգը, ուսուցման պայմանները, որից հետո կնքվում է ուսումնառության պայմանագիրը: Կրթահամալիրի բազմամասնագիտական խումբը կատարում է երեխայի կրթական կարիքի նախնական գնահատում: Դասարանի ընտրությունը կատարվում է՝ նկատի ունենալով դասարանում հատուկ կարիքով սովորողների ընդգրկվածության թույլատրելի թիվը: Սովորողի համար կազմվում է անձնական գործերի փաթեթ, անհատական ուսումնական պլան: Սովորողը սահմանված կարգով մասնակցում է ուսումնահայրենագիտական արշավների, նախագծերի, կրթահամալիրի օրացույցով նախատեսված միջոցառումներին, լրացուցիչ կրթության պարապմունքներին։

Անհրաժեշտության դեպքում սովորողի համար անհատական ծրագրով, սահմանված կարգով կազմակերպվում է տնային և հեռավար ուսուցում։ Ծնողի հետ համագործակցությունը անհատական ուսումնական պլանի կազմմանը պարտադիր պայման է: Ֆիզկուլտուրան կազմակերպվում է սովորողի կարիքին համապատասխան՝ կամ որպես սովորողի ընտրած մարզաձև կամ ֆիզիոթերապիայի պարապմունք: Սովորողի ներառումը կազմակերպելու համար կարևորվում է  ընտանիքի ամբողջական ներառումը կրթահամալիր։


Առաջադրանք 3․ Բլոգում ներկայացնել հատուկ կարիքով սովորողի հետ աշխատանքի հաջողած մեկ 
փորձ. Հաջողություն, դժվարություններ,զարգացում։ 
Հատուկ կարիքով սովորողների ծնողների հետ համագործակցությանն ուղղված աշխատանքի կազմակերպում։

Հատուկ կարիքով սովորողների համար կազմվում է ուսումնական փաթեթ։ Առաջադրանքները նախապես քննարկվում են ծնողի, խնամակալի կամ հատուկ մանկավարժի հետ։

Հատուկ կարիքով սովորողների համար ուսումնական փաթեթը և սովորողների կատարած աշխատանքներն՝ այստե՛ղ։

Առաջադրանք 4․ Ընթերցարան 
Գրավոր քննարկել-վերլուծել հոդվածները, տեսանյութը.  

Յուրա Գանջալյանը բազմաթիվ հոդվածների ուսումնասիրություններ է իրականացրել, ինչպես նաև դասավանդողների և ծնողների դիտարկումներ, որոնք տեղի են ունեցել իրական կյանքում, իրական դպրոցում և դասարանում։ Յուրա Գանջալյանն իր հոդվածում առանձնացրել է ուսումնական հատուկ կարիք ունեցող երեխաների տարբերություններն ու ընդհանրությունները։ Ընդհանրությունները նրանք են, որ նրանք ունեն թույլ զարգացած կարճատև և երկարատև հիշողություն, հանդուրժողականության ցածր և հիասթափության բարձր մակարդակներ, ինքնագնահատման թույլ զգացողություն, դյուրագրգիռ են, նրանց համար դժվար և նույնիսկ անհնար է երկար ժամանակ աշխատել միևնույն առաջադրանքի վրա, անմիջական են արտահայտվելիս, հաճախ չեն կարողանում վերահսկել իրենց հույզերը, հեշտությամբ են շփոթվում, պահանջկոտ ու հրամայական տոնով են խոսում, դժվարությամբ են աշխատում ուրիշների հետ, դժվարանում են մտապահել բարդեցված ցուցումները, ձեռագիրը վատն է և վատն է ժամանակի զգացողությունը։

Հոդվածում խոսվում է հատուկ կարիքով երեխաների ընդհանուր դժվարությունների, հաճախակի նրանց հնարավոր առաջընթացը ստուգելու անհրաժեշտության մասին, որպսզի նրանք իմանան, թե որքան են առաջադիմել իրենց անհատական ծրագրում: Սովորելու դժվարություններ ունեցող սովորողները կարիք ունեն և պետք է ստանան արված աշխատանքին հատուկ գովասանքներ: Աուտիզմով սովորողները իրենց անձնական տարածքի կարիքն ունեն:  Նրանց պետք է նստեցնել ուսուցչի դիմաց: Հատուկ կարիքով սովորողները պետք է ունենան օրվա կանխատեսելի ծրագիր: Նրանց պետք է նախապես ասել, եթե փոփոխություն է լինելու, եթե ճամփորդելու են: Սոցիալական հմտություններ սովորեցնելը նույնպես կարևոր է՝

ձեռք բարձրացնեըլ, հերթով մի բան անելը, ընկերոջ հետ ունեցածով կիսվելը: Այս ամենը պետք է ընդգրկվի նրանց ուսումնական ծրագրում: Բոլոր մնացած սովորողների համար էլ նման հիշեցումները դրականորեն են ազդում: Աուտիզմով երեխաները հաճախ են ունենում ինքնախթանման վարքային դրսևորումներ. անտեղի ծափ տալը, տեղում ճոճվելը, կամ նույնիսկ ինքն իրեն ապտակելը: Դասարանի մյուս սովորողներին պետք է հասկացնել, որպեսզի նրանք ըմբռնումով մոտենան այդ վարքային դրսևորումներին։ Երբեմն տեղից վեր կենալը և դասասենյակում քայլելը կարող է բարերար հանգստություն տալ աուտիզմով երեխաներին: Ուսուցիչը պետք է զգա, թե երբ է հատուկ կարիքով երեխան կարճատև հանգստի կարիք ունենում և կարճ խաղ տա: Հարկավոր է ուշադրություն դարձնել հատուկ կարիքով սովորողի ուժեղ կողմերի վրա:Եթե երեխան մի որևէ բան լավ է անում, նա կարիք ունի, որ ցուցադրի դրանք դասարանում: ‹‹Տես,շոշափիր,սովորիր›› ծրագիրը մեծապես օգնում է այս գործում, եթե ուսումնական ծրագիրը կազմված է սովորողի անհատական հետաքրքրությունների հիման վրա:

Հոդվածում տեղ են գտել նկատելի ձեռքբերումների հասած փորձառու ծնողի դիտարկումներ։ Ծնողը  մասնակցում է ծնողական կլոր-սեղան քննարկումներին և պատրաստակամությամբ է փոխանցում իր փորձը երիտասարդ ծնողներին: Նրա կարևոր խորհուրդներից է, թե ինչպես մեծահասակները պետք է ձգտեք փոխազդեցության (ինտերակտիվ) կապ ստեղծել երեխայի հետ։ Սխալ է երեխային հարցեր տալը, նախ պետք է ինքդ խոսես, ասես անունդ, ձեռքդ դնես ուսին, կարևոր է աչքերին նայելը։ Մեծահասակները պետք է կարողանան երեխայի վարքային շարժումներից դիտարկումներ անել, հասկանալ ինչ է ուզում՝ առանց նրա խոսքի, որքան հնարավոր է շատ դիդակտիկ նյութեր օգտագործելը արդյունավետ միջոցներից է։

Օժտված երեխաները նույնպես համարվում են ուսումնական հատուկ կարիքով երեխաներ և նրանց բնորոշ գծերից է հետաքրքրության բարձրմակարդակ և լավ զարգացած երևակայությունը:

Հաճախ ոչ սովորական պատասխաններ են տալիս սովորական հարցերին:

Կարող են հիշել և վերարտադրել մեծ քանակի տեղեկատվություն:

Կարող են ոչ միայն ինքնատիպ լուծումներ տալ խնդիրներին, այլ նաև առաջարկել ինքնատիպխնդիրներ:

Երկար ժամանակ կարող են մի որևէ խնդրի վրակենտրոնացած մնալ:

Հաճախ նրանք անկախ սովորողներ են:

Օժտված երեխաների ուսուցումը պետք է իրականացնել՝ թույլ տալով նրանց զբաղվել անավարտ խնդիրների լուծմամբ, կամ թողնել իրենց նախագծերը իրականացնել։ Շեշտը պետք է դնել դրեք տարաբնույթ մտածողության վրա՝ օգնելով նրանց կենտրոնանալ հնարավոր այլ ուղղությունների փնտրտուքների վրա, այլ ոչ թե՝գտնելու հարցերի կանխորոշված պատասխանները, իրենք իրենց եզրակացությամբ հանգեն դրանց լուծմանը, այլ ոչ թե՝ ուսուցչի մշակած լուծման ձևերով: Հարկավոր է խրախուսել և տալ հնարավորություն, ժոր դասարանում առաջնորդությունն իրենց ձեռքը վերցնեն: Պետք է միշտ նկատի ունենաք, որ օժտված սովորողները սոցիալապես ուշ են հասունանում:   

Յուրա Գանջալյանն այլոց փորձի ուսումնասիրելուց հետո իր ամփոփման մեջ ընդգծել է, որ բոլոր հոդվածներում նշվում են միայն մանկավարժահոգեբանական վերաբերմունքի տարբեր ձևեր, որոնք չեն ենթադրում ուսումնական անհատական պլանի փոփոխություն, ինչպես նաև՝ ուսումնական հարմարեցված միջավայրի ստեղծում: Դրա գլխավոր պատճառն այն է, որ առաջարկություններն ուղղված են բոլոր հանրակրթական դպրոցներին, որոնք, միգուցե, չունեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հնարավորությունները, որոնց շնորհիվ ուսումնական հատուկ կարիքով տասնյակ երեխաներ կբարելավեն իրենց ուսումնական և սոցիալական կյանքը:

Հետաքրքիր էր ծանոթանալ կանադական փորձին՝ ներառական կրթության մասին Աննա Մարությանի թարգմանած հոդվածում։ Ներառականությունը առանձին սովորողի համար չէ, այլ վերաբերում է ամբողջ դպրոցին, ուղղված է գտնելու տարբեր մեթոդներ, որոնց միջոցով բոլոր երեխաները կկարողանան մասնակցել կրթական գործընթացին: Ներառական կրթությունը մի մեթոդ է, որը մեզ ստիպում է լինել ավելի ստեղծական, և մեր դպրոցների միջավայրը դարձնել այնպիսին, որ մատչելի լինի բոլոր սովորողների համար, որ բոլոր երեխաներն ամբողջ կյանքում ընդունվեն հենց այնպիսին, ինչպիսին կան: Հոդվածում ներառված են մի շարք համոզմունքներ և սկզբունքներ այն մասին, որ ոլոր երեխաները կարող են սովորել, ստանալ անհատական կրթական ծրագիր, մասնակցել արտադասարանական գործունեությունների։ Կարևոր է, որ բոլոր երեխաներն օգտվեն համագործակցությունից՝ ընտանիքների, դպրոցների միջև և համայնքում: Հոդվածում խոսվում է ներառական կրթության հիմնական առանձնահատկություններ մասին, թե երբ այն կարող է հաջողված համարվել, առավելությունների մասին, որոնցից ամենակարևորը ընկերությունն է։

Հուզիչ, տակնուվրա անող ֆիլմ էր։ Ես արդեն երկրորդ ամիսն է դասավանդում եմ այս հրաշք դասարանին և ուզում եմ դառնալ նրանց ընկերը նույնպես։ Վիկին անգլերենի ժամին հենց դիմացն է նստում, շատ խելացի է,երբեք կարիք չի լինում նրա ուշադրությունը դասին կենտրոնացնել։ Նա կարդում է աչքերով, շրթունքներով, հույզերով, լիարժեք մասնակցում է, իսկ երբ համակարգչում մուտքագրելու աշխատանքներ են լինում, ուղեկցողի օգնությամբ սիրով կատարում է, եթե անձամբ չի մուտքագրում, ուշադրությամբ հետևում է ուղեկցողի յուրաքանչյուր գործողությանը։ Վիկին հասկանում է անգլերեն, ամեն դասին թեկուզ մի նախադասություն կարդում է և դասարանը նրա կարդալու ժամանակ մի շշուկ անգամ չի հանում, որպեսզի Վիկին հանգիստ, անշտապել կարդա, որպեսզի նրա ցածր ձայնը լսվի։ Վիկին դասարանում ազատ է, նա կարող է օրինակ կաթնաշոռ ուտել և դիտել անգլերեն մուլտը կամ հերթական ուսուցողական խաղը՝ մեծ էկրանին ու որ ամենակարևորն է, նա վայելում է ակնթարթը։ Երջանիկ եմ, երբ Վիկին իրեն լավ է զգում իմ դասերին։


2․Ուսումնական ճամփորդություն 
Առաջադրանք 1․ Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութը Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ։

Կրթահամալիրում ուսումնական ճամփորդությունը կրթական ծրագրի բաղկացուցիչ է և դրանից հրաժարվելու դեպքում սովորողի հետ չի կնքվում ուսումնառության պայմանագիր։ Այն ուսումնական պարապմունքի տեսակներից մեկն է և որոշվում է հանրակրթական դասընթացի, սովորողի ընտրությամբ դասընթացի, գործունեության, մասնագիտական ուսուցման, որոշվում է կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցով որոշված ուսումնական նախագծով և Արատեսի դպրական կենտրոնի գործունեությամբ։ Ներառում է հասարակագիտական-քաղաքացիական աշխատանք, նախագծի գործընկերների ներգրավում, կապերի հաստատում տեղի դպրոցի, բնակիչների հետ, նվերների պատրաստում նրանց համար, համայնքի խնդիրների ուսումնասիրություն, հայագիտական-ազգագրական-բանահավաքչական-պատմագիտական աշխատանք և այլն։ Ծավալում է կերպարվեստի-փառատոնային գործունեություն, ռազմամարզական, արշավախմբային գործունեություն, քայլք, բարձունքի հաղթահարում, մարզական, գետանցումի, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացման պարապմունքներ, ընթերցողի աշխատանք, աշխարհագիտական-բնագիտական աշխատանք. և այլն։ Ճամփորդությամբ ուսուցումը ընդգրկում է տեխնոլոգիական աշխատանքներ, հեղինակային կրթական ծրագրի ներկայացում և այլ ուսումնական այլ  աշխատանքներ։ Ճամփորդությունից առաջ ղեկավար ուսուցիչը հրապարակվում է ճամփորդության նախագիծը, ձեռք է բերում ճամփորդության կազմակերպման համար անհրաժեշտ պայմանավորվածություններ, կազմակերպում է նախապատրաստական աշխատանքը, վերջում լուսաբանում և արդյունքները ներկայացնում է իր հրապարակմամբ։ Նախքան ճամփորդությունը մասնակիցը նախօրոք ծանոթանում է նախագծին, պատրաստվում՝ տեղեկություններ հավաքում, ուսումնասիրում, գրանցում այդ մասին իր հարցերը, նախնական վերաբերմունքը, կենտրոնանում իրեն հետաքրքրող-ոգևորող դրվագների վրա, հրապարակում իր բլոգում։ Ճամփորդությունը հաստատվում է նախապես ներկայացված հայտի հիման վրա, որտեղ մանրամասն պետք է ներկայացվի նախագիծը, տրանսպորտը, երթուղին, անհրաժեշտ գործիքների առկայությունը։


Առաջադրանք 2․ Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութերից մեկը 

Մարթա Ասատրյանի <<Ճամփորդությամբ, առանց շահերի ոտնահարման ուսուցում>> հոդվածում հեղինակն անդրադարձել է վերջին շրջանում քննարկման լայն տարածում ստացած «Հայոց եկեղեցու պատմության» առարկայի պարտադիր ուսուցման թեմային, տարբեր մարդկանց տարբեր աձագանքներին և ներկայացրել այն այլընտրանքը, որը գործում է դպրոցում՝ ճամփորդությամբ, նախագծերով, մշակութային և կրթական փոխանակումներով, ծեսերով, ստուգատեսներով ուսուցմանը՝ արտացոլված ուսումնական օրացույցում: Որպես օրինակ ներկայացված է բնապահպանական նախագծով ճամփորդություններ, որոնք ամբողջանում են դառնում այլ բաղադրիչներով՝ հայրենագիտական, մշակութային, այդ թվում՝ ճարտարապետական, տանում են դեպի վանքերը, գործող  և խոնարհված եկեղեցիները, տեսարժան վայրերը։


  • Առաջադրանք 3․ Ընտրել նախագծերից մեկը, կարդալ, դիտարկել նախագծի համապատասխանությունը 
    ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգին 
  • Ճամփորդական նախագծերի օրինակներ 

    Ընտրեցի Ավագ դպրոցի ճամփորդական նախագծերից Թռչկանի ջրվեժ ճամփորդությունը։ Այն հիմնականում իրականացվում է Հանրապետության անկախության օրերին։

Նախագծում նշված է ճամփորդության նպատակը՝ հայրենագիտական, բնապահպանական, նշված է մեկնելու և վերադարձի ամիս ամսաթիվը, վայրը, երթուղին, կանգառները, այցելության վայրերը, օրակարգը, անհրաժեշտ իրերի ցանկը, եղանակի կանխատեսումը, տրանսպորտի և սննդի նախահաշիվը և մասնակիցների ցուցակը։

  • Առաջադրանք 4․Կազմել ուսումնական ճամփորդության նախագիծ, հրապարակել բլոգում: Սովորողների հետ իրականացնել կազմած նախագիծը՝ պլանավորումից մինչև ամփոփում։

Կներկայացնեմ ամռանը կատարած Ռազմամարզական ճամփորդության նախագիծս՝ պլանավորումից մինչև ամփոփում, որն իրականացրել եմ լրացուցիչ կրթություն կարատեի սաների հետ։

Եռօրյա ճամփորդության նախագիծ՝ Երևան-Վայոց Ձորի մարզ, գյուղ՝ Արատես-Սևան (2021թ․)

Մասնագիտական զարգացում#3

 Ուսումնական գործի կազմակերպումը բլոգներով․ 1 կրեդիտ

Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում). սեպտեմբերի 24-30

Վերապատրաստման ընթերցարան
Ծանոթանալ, անդրադառնալ բլոգի ուսումնական հարթակ և գործիք լինելուն 
Ուսուցչի բլոգ՝ ուսուցչի գործունեության ու մասնագիտական զարգացման հայելի-Անահիտ Հարությունյան 
Բլոգ՝ անհատակենտրոն ուսուցման հարթակ-Նվարդ Սարգսյան 
Անգիրի դպրոցի մեր այլընտրանքը— Աշոտ Բլեյան 
մանկվարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներՍովորողի բլոգին ներկայացվող պահանջներ 

Գործնական 1
Կարդալ Ուսուցումնբլոգով նյութը, գրավոր ներկայացնել նկատառումները, 
առաջարկները
 Բլոգով ուսուցումն արդյունավետ է այնքանով, որ ձևավորում է ուսուցման բաց համակարգ, այն վիրտուալ նյութերի պահոց է, ինքնադրսևորման հարթակ։ Ստեղծում է առցանց և հեռավար աշխատանքի հնարավորություն, փոխանակման հարթակ է ինչպես սովորողի, դասավանդողի, ծնողի, այնպես էլ գործընկերների համար։ Որպես անգլերեն լեզվի դասավանդող, փաստում եմ, որ կրթահամալիրում կրթության որակը բարելավվեց, երբ անցանք բլոգային ուսուցման։ Առանց բլոգային ուսուցման հնարավոր չէ իրականացնել նախագծային ուսուցում։ Վատը այն է, որ առանց ինտերնետի հնարավոր չէ վարել բլոգ և որ բլոգային ուսուցումը կախված է ինտերնետի լինել-չլինելուց կամ որակից։


Գործնական 2
Օգտվելով Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջները նյութից՝ անձնական բլոգը համապատասխանեցնել դրանց։ Դնել բլոգի հղումը․․․

Իմ բլոգը

Մասնագիտական զարգացում#2

Ուսումնասիրվող նյութըՄեդիագրադարանից առանձնացնել հաջողված և ամբողջական մի նախագիծ, հրապարակել բլոգում, գրավոր հիմնավորել ընտրությունը: 

Առանձնացրեցի <<Հազարան Հավք>> նախագիծը, ավելի կոնկրետ՝ նախագծի փաթեթը, որը հավաքել է մայրենի լեզվի դասավանդող Քրիստինե Շահբազյանը։ Փաթեթում ներկայացված են նախագծի մասնակիցների՝ տարբեր առարկայական դասավանդողների և սովորողների աշխատանքները։ Մայրենի լեզվի շրջանակում սովորողներն ընթերցել են «Հազարան հավք»-ը հեքիաթը՝ (Արթուր Շահնազարյանի մշակմամբ), որից հետո իրականացրել են՝

  • անծանոթ բառերի, արտահայտությունների բացատրություն, մեկնաբանում
  • դարձվածքների բացատրություն
  • դերային ընթերցումներ
  • հերոսների բնութագրում, նկարագրում
  •  հերոսների, հատված-տեսարանների պատկերների ստեղծում
  • հարցերի, առաջադրանքների մշակում
  • տպավորությունների գրառում
  • քննարկումներ
  • հատվածների ընտրություն, բեմադրում

Հետաքրքրիր էր Արևելյան դպրոցի նախագծերից՝ <<Հեքիաթում մենք ենք>> նախագիծը, որտեղ սովորողները պատմում են հեքիաթը տարբեր հերոսների անունից և «Տիար Բլեյանի 2000-րդ հոբելյանական գրից» առանձնացված «Կրթական պարտեզը», որտեղից սովորողները ծաղկաքաղ են արել ու գտել են ընդհանրություններ՝ Անմահական այգու և կրթական պարտեզի միջև։ Հետաքրքիր էր նաև ընթերցում-տեսաֆիլմերի շարքը։



Գործնական հեռավար պարապմունքներ`  4 ժամ ( 0,5 կրեդիտ)

Գոծնական աշխատանք 1․ Բլոգում հրապարակել ուսումնական նախագծի կառուցվածք, գրավոր շարադրել 
ուսումնական նախագծին ներկայացվող պահանջներ։

Ուսումնական նախագիծը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը՝ Նախագծի վերնագիր,

նպատակ, որն իրական կյանքում հանդիպող մի խնդրի ձևակերպում է, նախագծի իրականացման ժամկետ, մասնակիցներ և աշխատանքի բաժանում, սովորողների կողմից ձեռք բերվող նպատակային գիտելիքներ և հմտություններ, որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրություն, վերջնական արդյունքի (հոդված, պրեզենտացիա, տեսաֆիլմ, թարգմանություն, այլ) հանրային ներկայացում-պաշտպանություն, անդրադարձ՝ սովորողների, դասավանդողների, ծնողների, մասնախմբի, հրավիրյալ փորձագետների ամփոփում և գնահատում։


Գործնական աշխատանք 2․
Կազմել մեկ նախագիծ՝ իր բոլոր փուլերով, հրապարակել բլոգում, սովորողների հետ իրականացնել այն։

Ուսումնական նախագիծ՝ “My school”
Գործնական աշխատանք 3․
Գնահատել նախագիծը՝ իրականացնելուց հետո, բլոգում ներկայացնել արդյունքները․անդրադարձ՝ նախագծի դրական, հաջողած կողմերը, թերությունները, բացթողումները 

Նախագծի արդյունքը

Նախագծի դրական, հաջողված կողմը՝ արդեն ծանոթ բառապաշարի կրկնություն, ծանոթացում այլ երկրների դպրոցներին։ Թերություն, բացթողում՝ ոչ բոլոր սովորողներն են լիարժեք մասնակից դառնում։ Ակտիվ են աշխատանքային թերթիկները լրացնելիս, պասիվ են բանավոր խոսքում՝ տեսանյութերի միջոցով ամփոփելիս։

Մասնագիտական զարգացում#1

Հեղինակային ծրագիր

Տեսական 1 ժամ, գործնական՝ 4 ժամ։

Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում)սեպտեմբերի 16-18

Տեսական պարապմունքի թեման՝ «Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Ուսումնասիրվող նյութը՝

Ներկայացնում են հեղինակային մանկավարժության հիմնադիր, մենթոր Աշոտ Բլեյանը, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը

Հեղինակայինը կրթահամալիրում․ մշակումների փաթեթ

գործնական հեռավար պարապմունքներ` 4 ժամ ( 0,5 կրեդիտ) 

Գործնական աշխատանք 1

Հոդվածների ընթերցում։

Գործնական 2

Առանցքային մտքերի առանձնացում։ Բլոգում մտքերի ընտրանիների կազմում-հրապարակում։

1․ Դպրոցը համայնքային զարգացման կենտրոն​-ՀՀ կառավարության ծրագիր

2․ Յոթ հրաշալիք՝ միավորող աշխատանք, որ դպրոցը համայնք ստեղծող բաց կենտրոն կդարձնեն-Աշոտ Բլեյան

3․ «Կրթական բաց պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի շրջանակում դպրոցը բացում է իր դռները համայնքի առաջ՝ մարզահրապարակները և մարզադահլիճները, արհեստանոցներն ու լաբորատորիաները, հանդիսությունների դահլիճը։​ -Աշոտ Բլեյան

4․ Դպրոց, որպես ծեսերի համայնքային կենտրոն,​ նպաստում է համայնքի բարբառի, սովորությունների, երաժշտության, բանահյուսության վերածննդին։​ -Աշոտ Բլեյան

5․ Մանկապարտեզային խմբերի պայմանների համապատասխանեցում երեխայի պահանջներին՝ ազատ գործունեություն, օդափոխվող սենյակներ, նվազագույն քանակի կահույք, բացօթյա տարածքներ, բացօթյա լողափնյա խմբեր։​

6․ Ներսով-դրսով միասնական խնամվող միջավայր, դպրոցների, մանկապարտեզների արտաքին տարածքների բարեկարգում՝ այգի, խաղահրապարակներ, մարզահրապարակներ։ -Աշոտ Բլեյան

7․ Ուսումնական գործի կազմակերպում անհատական համակարգիչներով, օժտվածության զարգացում, մասնագիտական ուսուցում, մենթորական բաց լաբորատորիա։ -Աշոտ Բլեյան

8․ Սանն իր միջավայրի պարտիզպանն է։ Բակ-պարտեզի աշխատանքային մի մասը տնկարանն է: Տնկարանն էլ` որպես ամողջական կրթական միջավայրի բաղկացուցիչ, կենդանի լաբորատորիա է, սաների բնագիտական գործունեության տարածքում առկա են անհրաժեշտ այգեգործական գործիքներ` ցնցուղ, բահ, փոցխ, դույլեր։ Խմբասենյակը բազում գործառույթներով, ընդարձակ, թափանցիկ, բաց լաբորատորիա է, որտեղ ամեն ինչ հարմարեցված է սաների անվտանգ և ինքնուրույն գործունեության համար: Դաստիարակը`
սաների ապահովության, անվտանգ գործունեության երաշխավորն է։

Նելլի Արղության

9․ В центре внимания находится индивидуализация обучения, преподавание опирается на личную самостоятельность ребенка, при котором развивается у ребенка мотивация к творчеству. Главным методом приобретения знаний являетсяе исследовательский метод, обучение осуществляется путем опыта и свободы выбора. 

— Во главе угла стоит  индивидуализация обучения;

— Особенность Mskh.am в том, что материал в нем учебный: материал создается и представляется учителями  и учениками. В сегодняшнем медиамногообразии сложно найти какое-то учебное пространство, где будет собрано такое количество отрывков работ, мыслей, исследований практикующих преподавателей и учащихся.

__Дети учатся в своём темпе, в доброжелательной и комфортной обстановке занимаются в соответствии со своими интересами и предпочтениями. Обучение строится на осознании того, что каждый ученик в чем-либо уникален.

__Школьное радио представляет события, происходящие в комплексе ,,Мхитар Себастаци”  в течение учебного года. В школьной среде радио является мощным образовательным инструментом, который способен помочь детям достигнуть целей их учёбы. Эта новая форма обучения предоставляет ученикам и их слушателям возможность высказываться, демонстрировать свои знания, делиться своими интересами и проблемами.

__Общее утреннее занятие в образовательном комплексе- также компонент нашей авторской программы. С него начинается день себастийцев во всех школах комплекса. 

__Одной из основных альтернативных форм организации учебного процесса являются обязательные для всех медиапятницы, которые закреплены школьным учебным календарём. Медиапятницы носят еженедельный, систематический характер и направлены на развитие образовательного процесса комплекса «Мхитар Себастаци». Содержанием таких медиапятниц является этнографический компонент, литературные чтения, национальные танцы и песни, а также элементы региональных культур страны. 

__В нашем комплексе действует особый учебный календарь. Он является неким путеводителем для преподавателей, а также связующим звеном между школами.

Ժաննա Հակոբյան

10․  Կրթահամալիրի ուսումնական կենտրոնները (խաղողի-գինու դպրոցը, ջերմոց-լաբորատորիան), մարզական տարածքները, ուսումնական ագարակը, բակ-պարտեզները, բաց ու փակ լողավազանները, ընտանեկան դպրոցները,  համացանցն ու մեդիագործիքները ապահովում են  կրթական ծրագրի իրագործման արդյունավետությունը: Հինգ տարեկանների զարգացման ծրագիրը հնարավորություն է տալիս սովորողին տեղափոխվելու  «Իմացումի հրճվանք» ծրագրի երկրորդ տարի։ Ծրագիրը քառամյա է:

Անահիտ Հարությունյան

11․ Բլոգային և նախագծային ուսուցման-ուսումնառության առավելությունները.

  1. Հանրակրթության փակ համակարգից անցում է կատարվում բաց համակարգի:
  2. Սովորողի բլոգում հրապարակված նյութերը հնարավորություն են տալիս տեսնելու սովորողի գիտելիքների և կարողությունների աճը ուսումնառության տարբեր տարիներին:
  3. Դասավանդողի բլոգը այլ դասավանդողների հետ փորձի փոխանակման ամենաարդյունավետ միջոցն է:
  4. Դպրոցական կայքը և ուսումնական բլոգները թե′ դասավանդողին, և թե′ սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող
  5. Ուսումնական բլոգը հեռավար ուսուցման արդյունավետ գործիք է:

Կրթահամալիրի Ավագ դպրոցում պարբերաբար անգլերեն ուսումնական պարապմունքներ են անցկացնում արտասահմանյան մասնագետները: Կրթահամալիրի սովորողները անգլերենի իրենց հաղորդակցական կարողությունները զարգացնում են նաև միջազգային ճամբարներում: Ուսումնական ճամփորդությունների լուսաբանումները արվում են նաև անգլերեն:

Յուրա Գանջալյան

12․ ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում մայրենիի ուսուցման խնդիրներն են՝ գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում․․․վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության զարգացում.․․Ուսուցումը մշտապես հենվում է լեզվի իրական գործառության վրա՝ կարևորելով, որ սովորողը կարողանա միտքը ձևակերպել, անկաշկանդ հաղորդել. հասկանալ և հասկանալի լինել, խոսքը դարձնել հրապարակելի․․․Խոսքի յուրացման աշխատանքը ստեղծագործական աշխատանք է, որը կապվում է սովորողի առօրյայի, գործունեության և միջավայրի (ընտանիք, բակ, թաղ, դպրոց), կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսների-փառատոների, տոների-ծեսերի հետ: 

Մարիետ Սիմոնյան

13. Երաժշտության ուսուցման հիմքում ընկած են Կոմիտասի  կողմից գրառած և մշակած  ազգային, ժողովրդական  երգերը: Առաջնային դեր ունեն նաև ազգային, ժողովրդական պարերը, դասական երաժշտությունը…Ծեսերի  և տոների նպատակը այն սովորողինը դարձնելն է, որ նա իրեն մասնակից  ու փոխանցող զգա: Սովորողի համար ծեսը դառնում է իսկական ուսումնասիրության և հետազոտության աղբյուր, ամրապնդում է միջառարկայական, միջընկերական, համագործակցային կապերը: Այն ստեղծում է հետաքրքրության մեծ դաշտ հետազոտության,  տեղեկությունների հավաքագրման, գրառման, հորինելու, ստեղծելու և այլնի համար: Ծեսերը, տոները միավորում են և ստեղծում սովորող, ծնող, ուսուցիչ համայնքային կապը…Սովորողը դառնում է յուրացված նյութի կրողը փոխանցողը: Սովորողը սովորեցնելու ընթացքում ձեռք է բերում շփման, ներառման, իմացած նյութի փոխանցման հմտություններ:

Հասմիկ Մաթևոսյան

14․ Կրթահամալիրի Հյուսիսային դպոցում գտնվող ARTասահմանում, Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում կազմակերպվում է սովորողների տեխնոլոգիական գործունեությունը։ Կազմակերպվում են վարպետության պարապմունքներ, ցուցահանդեսներ-ցուցադրություններ՝ սովորողների, կրթական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Արտասահմանում միշտ խաղաղ, ստեղծագործ միջավայր է․․․Ուսումնական Ագարակում սովորողները ծանոթանում են Ագարակի բնակիչներին, մասնակցում են կենդանիների, թռչունների խնամքի աշխատանքներին, զբաղվում են երկրագործությամբ, ձիավարությամբ․․․Կրթահամալիրի Արևմտյան դպրոցի փակ լողավազանը հագեցած է լողի պարապմունք անցկացնելու համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով։ Այնտեղ սովորողները օգտվում են հանդերձարանից, ինքնուրույն զգեստափոխվում են, ցնցուղ են ընդունում և մարզչի հրահանգներին հետևելով լողավազան են մտնում․․․Կրթահամալիրի Քոլեջում գտնվող բուսաբուծության լաբորատորիան ընդարձակ սրահ է՝ նոր, թարմ, հետաքրքիր լուծումներով։ Կան տարատեսակ բույսեր,  կենդանիներ, որոնց խնամքով զբաղվում են սովորողների խմբերը․․․Էլեկտրոնային փոստի միջոցով է ապահովվում ամենօրյա-անընդհատ առցանց կապը սովորողի (ընտանեկան դպրոցի) հետ, տեղեկատվության փոխանցումը, բացակա սովորողների առցանց ներգրավվումը ուսումնական գործընթացին․․․Դասավանդողի կամ դասարանական բլոգը ուսումնական նյութերի վիրտուալ պահոց է։ Այնտեղ են հավաքվում ուսումնական գործունեության համար անհրաժեշտ և ընթացքում ստեղծված ուսումնական նյութերը (աշխատանքային փաթեթներ, տեսանյութեր, աուդիոնյութեր)․․․Սովորողի գնահատումը արձանագրվում է զարգացման թերթիկում (աճի բնութագիր), որը նույնպես բաղկացած է չորս ուսումնական շրջաններից։ Աճի բնութագրում արձանագրվում են սովորողի գիտելիքները, հմտությունները, կարողությունները, սոցիալականացումը, մասնակցությունը կրթահամալիրային նախագծերին, ստուգատեսներին, ֆլեշմոբերին․․․Երրորդ դասարանից սկսած սովորողներն ունեն իրենց անձնական մեդիատարածքները՝ ուսումնական բլոգները․․․Առաջին, երկրորդ դասարանների ավարտին սովորողների գնահատումն իրականացվում է նաև «Ես կարողանում եմ» նախագծի միջոցով։ Նախագիծն ուղղված է սովորողների կարողությունների ցուցադրմանը, որը ներկայացվում է տեսաֆիլմերի, ռադիոնյութերի ձևով։ Երրորդ դասարանի ավարտին սովորողները մասնակցում են «Ելքի» ստուգատեսին։ 

Մանուշակ Աբրահամյան

15. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հասարակագիտություն դասընթացը  կազմակերպվում-իրականացվում է՝
-հրավիրյալ մասնագետների հետ հանդիպում-քննարկումներով
-հասարակագիտական, հասարակական-քաղաքացիական կրթության նախագծերի իրականացմամբ
-մերօրյա իրադարձությունների շուրջ դաս-քննարկումներով, կլոր սեղանների կազմակերպմամբ
-պետական-կառավարման մարմիններ և հասարակական կազմակերպություններ  այցելություններով՝ ՀՀ Ազգային ժողով, Կառավարություն, նախագահի նստավայր, նախարարություններ, դատական մարմիններ, Միպ գրասենյակ, ամենատարբեր ՀԿ գրասենյակներ, ԶԼՄ գրասենյակներ և ակումբներ
-ակումբային գործունեությամբ՝ «Քաղաքագիտական ակումբ», «Ազատ խոսքի» ակումբ, «Պատանեկան ակումբ», «Թուրքերենի» ակումբ
-կրթական փոխանակումներով ուսումնական ճամփորդությունների իրականացմամբ
-այլ:

Վարդան Կարապետյան

17. Մաթեմատիկա լաբորատորիայի մասնակիցները բոլոր մաթեմատիկա  դասավանդողներն են: Ամսագրի աշխատանքի ուղղություններն են՝ մաթ. նախագծերի քննարկում, ամսագրի նոր համարի թողարկում, Ֆլեշմոբյանի խնդիրների քննարկում, լուծում, Քվանտ ամսագրի խնդիրների քննարկում, լուծում և այլ հարցեր։

Լիանա Հակոբյան

Գործնական 3, 4

Գրախոսականի կամ մտորման հրապարակում․ հեղինակայինը իմ ուսուցման գործընթացում կամ դրա տարրերի ներդրումը իմ դպրոցում։


Ընթերցեցի գործընկերներիս հոդվածներն այն մասին, թե ինչն է հեղինակային կրթահամալիրում և իրենց ուսուցման գործընթացում և առանձնացրեցի ինձ համար առանցքային մտքերը՝ նախորդ գործնական աշխատանքում։

Կան ընդհանուր կրթահամալիրյան նախագծեր, որոնք իրականացվում են կրթահամալիրի գրեթե բոլոր դասավանդողների կողմից, քանի որ դրանք օրացույցով սահմանված նախագծեր են։ Նույնն է բլոգային և նախագծային ուսուցում-ուսումնառությունը, ֆլեշմոբերի կազմումը, մասնակցությունը, ճամփորդությամբ ուսուցումը, միջավայրը, անհատական թվային գործիքներով ուսումնառության կազմակերպումը և այլն։ Իսկ ո՞րն է յուրաքանչյուր ուսուցչի հեղինակային նախագիծը։ Այդպիսինները կրթահամալիրում այնքան էլ շատ չեն կամ ես բավական ծանոթ չեմ դրանց։ Ըստ էության, կրթահամալիրյան բազմաթիվ հեղինակային ծրագրերի և նախագծերի սկզբնաղբյուրը հիմնադիր Աշոտ Բլեյանն է, ամբողջը նրա հեղինակած, ուղղորդած նախագծերն են, որոնք մեր ակտիվ կամ պասիվ մասնակցությամբ կյանքի են կոչվում՝ ուսուցչի դասավանդած առարկայի շրջանակում։

Մի փոքր կասկածանքով, բայց ուզում եմ առանձնացնել English+Sport նախագիծը՝ որպես իմ հեղինակային նախագիծ։ Ինչու՞ կասկածանքով, որովհետև արդեն չեմ հիշում, միգուցե Տիարը կողքից ակնարկել, հուշել է, իսկ ես որսացել եմ․․․ Ամեն դեպքում, կուզենայի առանձնացնել այդ նախագիծը, որը ցավոք վերջին շրջանում հազվադեպ եմ իրականացնում։ Այն սովորողների կողմից սիրված և սպասված նախագիծ է և հիմնականում իրականացվում է ճամբարային օրերին։ English+Sport նախագիծն օգնում է ավելի հեշտ սովորել անգլերեն և միևնույն ժամանակ մարզում է մարմինը և միտքը։ Մարմնի լեզուն բոլոր լեզուներից հիշվողն է, ուստի երբ մի բան չես կարողանում մտաբերել, մարմինդ քեզ հիշեցնում է այդ մասին։ Դրանք անգլերենի դասերին իրականացվող մարզական պարապմունքներ են՝ անգլերեն հրահանգներով, որոնց նպատակն է տաքացնել մկանները, աշխուժություն հաղորդել, հարստացնել անգլերեն լեզվի իմացությունը՝ մարզական տերմինները անգլերեն լսելով և արտասանելով։

Օրինակ՝ առաջին դասարանցիների մոտ անգլերենի դաս է։ Նրանք սովորում են մարմնի մասերի անվանումները՝ մարզվելով, խաղալով։ Մյուս առաջին դասարանցիների ձեռքից չէի ազատվի, եթե նույնը իրենց հետ չիրականացնեի։ Թեպետ այստեղ այլ բառապաշարի ուսուցման դաս է՝ ավելի ակտիվ ենք, երգում ենք, ցատկում․․․ավարտում շնչառական վարժությամբ։ Հաջորդ տեսանյութերում երկրորդ և երրորդ դասարանցիներն են։

Հիշում եմ, մի օր դասարան մտա, երեխաներն այդ օրը այնքան անհավես էին, այնքան ծուլորեն էին նայում էլեկտրոնային գրատախտակին բացված տեքստին, որ հավաքեցի բոլորին ու դասվարի հետ իջանք մարզադահլիճ։

English+Sport նախագծի շրջանակում նկարահանում էինք նաև հեռավար ուսուցման տեսանյութեր, որտեղ սովորողները կարող էին անգլերեն կարդալ ենթավերնագրերը և մարզվել մեզ հետ միասին։ Այս տեսանյութում սովորեցնում ենք գլուխկոնծի անելու տեխնիկան, որտեղ հրահանգավորումը կրկին անգլերեն է։

Մարզական սեմինար-պարապմունքներ իրականացնում ենք նաև կրթահամալիրի դաստիարակների հետ։ Պարապմունքից առաջ ինձ համար սկսվում է ստեղծագործական շրջան։ Նախ ընտրում եմ թեման, հետո թեմայի շուրջ՝ սաների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով, բեմադրում մարզական շարժումներ։ Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ զույգերով մարզվելու դեպքում մարզիկները շատ ավելի լավ են աշխատում և ավելի քիչ՝ գլուխ պահում: Բացի այդ, զույգերով աշխատելն ավելի հետաքրքրիր և զվարճալի կարող է լինել․ Զարգացնում է միմյանց օգնելու և միասին արգելքները հաղթահարելու կարողություններ: Երբ առանցքում դնում ենք մրցակցային խաղը, մեծանում է նաև նպատակասլացությունը և մարզվելու հանդեպ սերն ու հավեսը: Դրա համար իմ սեմինարների ժամանակ մեծ տեղ են զբաղեցնում զույգերով կամ այսպես կոչված կոոպերատիվ վարժությունները։

Վերջին մարզական պարապմունքների թեման <<Տրանսպորտային միջոցներ>> և <<Կենդանիներ>> թեմաներն էին՝ բավականին զվարճալի և հաջողված։ Սովորեցինք մարզական շարժումներով նմանակել այն ամենին, ինչը կարող է ծառայել որպես տրանսպորտային միջոց, իսկ տրանսպորտային միջոցներ են նաև ձին ու ավանակը։ Սակայն մինչ ձի կամ ավանակ դառնալը, պարապմունքը սկսում ենք նախավարժանքից, վազքից, ակրոբատիկայից, զինվորի սողանքից և հետո դառնում կենդանիներ կամ տրանսպորտային միջոցներ։