The national flag of Armenia, the Armenian Tricolour

Նախագծի նպատակը

Սովորողներն անգլերեն լեզվով նկարագրում են Հայաստանի դրոշը, որը Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկն է։ Նրանք սովորում են բացատրել դրոշի գույների նշանակությունը։ Նախագծի նպատակներից մեկն է սերմանել հայրենասիրություն, գիտակցության մեջ մտցնել հայրենիք, անկախության տոն, պետականություն հասկացությունները։ Նպատակը նաև հետևյալն է՝ նախագծի շրջանակում ծանոթանալ աշխարհի դրոշներին, լսել և սովորել, թե ինչպես են անգլերեն հնչում այդ երկրների անվանումները և որոնք են այդ երկրների դրոշները։

Նպատակն է ձեռք բերել ընթերցողական, լսողական, բանավոր և գրավոր կարողություններ, ձեռք բերել տեղեկություն, հարստացնել գիտելիքները, կատարել որոնողական աշխատանք, սովորել նոր բառեր և արտահայտություններ։

Նախագծի տևողությունը՝ 2 շաբաթ

Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նկարագրություն

Մասնակիցները դասարանում մեծ էկրանին դիտում են աշխարհի երկրների մասին տեսանյութը, լսում երկրի անվանումը, կրկնում, զուգահեռ ծանոթանում այդ երկրների դրոշին։ Starlight 4 դասագրքից՝ 4-րդ էջ, 1, 2-րդ վարժությունների միջոցով ամրապնդում որոշ երկրների դրոշներ, կարդում երկխոսություններ տարբեր երկրներում ապրող երեխաների մասին։ Տանը՝ համացանցից գտնում և պարզեցված իրենց բլոգներում դուրս են գրում Հայաստանի Եռագույն դրոշի մասին, սովորում դասավանդողի տված բառապաշարը, դուրս գրում իրենց որոնողական աշխատանքի ընթացքում հանդիպած նոր բառերը, ինքնուրույն թարգմանում և սովորում, նկարում Հայաստանի դրոշը։

Սովորողների աշխատանքները՝ որպես արդյունք ստուգվում և հրապարակվում են դասավանդողի բլոգում և դպրոցի ենթակայքում։

Ուսումնառության նյութերը և արդյունքը՝ այստե՛ղ։

2021-2022 ուստարվա օրացույց

Օգոստոս

  • Օգոստոսի 24-28՝ մանկավարժական օգոստոսյան բաց ճամբար
  • Օգոստոսի 31՝ 2021-2022 ուսումնական տարվա, ուսումնական առաջին շրջանի մեկնարկ կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

  • Հոկտեմբերի 3-4 — Ուսուցչի տոն

Նոյեմբեր

  • Ուսումնական աշուն» նախագիծ
  • դպրոց բնության գրկում
  • մանկավարժական աշնանային բաց ճամբար

Նոյեմբերի 2-30՝ Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Դեկտեմբեր

Դեկտեմբերի 1-…՝ 

  • «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություններ

Դեկտեմբերի …՝ 

  • մանկավարժական ձմեռային բաց ճամբար

Դեկտեմբերի … — 2022թ. հունվարի 7՝ «Ուսումնական ձմեռ» նախագիծ

Հունվար

Հունվարի 8՝ ուսումնական երկրորդ շրջանի մեկնարկ
Հունվարի 8-31՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.

  • Հանրակրթական Դիջիթեք 2022. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների
  • բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի
  • մարմնամարզական նախագծերի
  • ձմեռային մարզական խաղերի
  • ազգագրական ձմեռային փառատոն

Փետրվար

  • Փետրվարի 1՝ ուսումնական երրորդ շրջանի մեկնարկ
  • Փետրվարի 1-մարտի 13՝ «Թումանյանական օրեր»

Մարտ

Մարտի 1-ապրիլի 9՝

  • «Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատես

Մարտի …` 

  • «Ուսումնական գարուն» նախագիծ
  • մանկավարժական գարնանային բաց ճամբար
  • կրթական փոխանակումներ, ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ

Ապրիլ

Ապրիլի …՝ « Զատիկածես »

Մայիս

Մայիսի …՝ հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք
Մայիսի 1-ից՝ « Ես կարողանում եմ, Ելք ստուգատեսներ » ուսումնական երրորդ շրջանի ամփոփում
Մայիսի …-հունիսի …՝ ուսումնական չորրորդ շրջան. փառատոնային ճամբարներ

Հունիս

Հունիսի …-ից՝  «Ուսումնական ամառ» նախագծի մեկնարկ

Հունիսի …-հունիսի …՝

  • Բանգլադեշյան հունիսյան պլեներ
  • «Մուտք կրթահամալիր» ճամբարներ

Հունիսի …-…՝ մանկավարժական աշխատողների հունիսյան բաց ճամբար

Հուլիս-օգոստոս՝

  • ընտանեկան ամառային ուսումնական նախագծեր
  • մանկական լողափնյա ճամբարներ 6-10 տարեկանների համար

4-5 դասարանների 2021-2022 ուստարվա անգլերենի առարկայական ծրագիր

Առարկայի ուսուցման նպատակը

Կրտսեր դպրոցում անգլերենի ուսուցումը նպատակաուղղված է սովորողի հաղորդակցական պարզ կարողությունների ձևավորմանը, ասված ծանոթ և պարզ խոսքը հասկանալուն, որպեսզի նա կարողանա արտահայտել իր կոնկրետ կարիքները, կարողանա ներկայացնել իրեն իր շրջապատի մարդկանց ու առարկաները՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն լեզվական կառույցներ:

Խնդիրները

Օտար լեզվով շփվելու, հաղորդակցվելու հմտությունների և կարողությունների զարգացում՝ ըստ խոսքային գործունեության չորս ուղղությունների.

Ունկնդրումը

  1. ընկալել և հասկանալ ուսուցչի հրահանգները
  2. հասկանալ ուսուցչի և ընկերների խոսքը,
  3. լսել և հասկանալ բանավոր մշակված խոսքը, որը կպարունակի մեկ-երկու անծանոթ բառ։

Խոսելը

  1. վարել փոքր երկխոսություններ իրենց ծանոթ թեմաների շուրջ
  2. փոխանակել մեկ-երկու նախադասություն իրեն ծանոթ իրադրության մեջ
  3. արտահայտել հարցեր, խնդրանք, տալ պատասխաններ։

Ընթերցելը

  1. ընթերցել պարզ տեքստեր՝ ընկալելով դրանց ընդհանուր իմաստը՝ առանց բառանի օգնության
  2. կարողանալ բարձրաձայն կարդալ փոքր տեքստեր՝ պահպանելով առոգանության, հնչերանգի, շեշտադրության հիմնական կանոնները։

Գրելը

  1. կազմել և գրել նախադասություններ ծանոթ խոսքային նմուշներով՝ օգտագործելով անցած բառերը
  2. գրել փոքր շարադրություններ, շնորհավորական բացիկներ
  3. լրացնել թեստեր, կատարել գրավոր վարժություններ։

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը 4-րդ դասարանում

  • Իրենց ծանոթ թեմաների շուրջ վարում են փոքրիկ երկխոսություններ, քննարկումներ անում, կարծիքներ արտահայտում:
  • Հորինում են փոքր պատմություններ, կատարում թարգմանություններ ու հրապարակում դրանք իրենց բլոգներում:
  • Դիտում են իրենց տարիքին համապատասխան ֆիլմեր և մուլտֆիլմներ, աուդիոնյութեր են լսում ու հասկանում, կարդում են տեքստեր և հասկանում դրանց ընդհանուր իմաստը:
  • Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
  • Միջառարկայական կապ են ստեղծում այլ ուսումնական առարկաների հետ (մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն)։
  • Կիրառում են ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ ինքնուրույն: Ինքնուրույն կարողանում են լուսանկարներից և ձայնային ֆայլերից պատրաստել ֆիլմեր պարզ ծրագրերով (Movie Maker), կիրառել SkyDrive-ը, ուսուցչի օգնությամբ պատրաստել կարաոկե, բացել ծանոթ ուսումնական կայքեր ու կատարել տրված առաջադրանքները:

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը 5-րդ դասարանում

  • Փոքրիկ ռադիոլուրեր են պատրաստում անգլերեն՝ հարցազրույցներ վերցնում սովորողներից և դասավանդողներից, դպրոցի հյուրերից:
  • Կատարում են կարճ տեքստերի թարգմանություններ ու հրապարակում դրանք իրենց բլոգներում:
  • Սովորում են ու իրենց խոսքում կիրառում դարձվածքներ, ասացվածքներ։
  • Կազմում են և վարում երկխոսություններ ընտանիքի, բնակարանի, դպրոցի, ընտանի կենդանիների, խաղերի, սիրելի զբաղմունքի մասին:
  • Ուսումնական պարապմունքի ընթացքում լսում ու կատարում են դասավանդողի անգլերեն հրահանգները, իրենք են տալիս հրահանգներ իրենց դասընկերներին:
  • Իրենց կազմած երկխոսություններում օգտագործում են խոսքային այնպիսի արտահայտչամիջոցներ, ինչպիսիք են շնորհակալություն հայտնելը, մի բան խնդրելը, համաձայնվելը և անհամաձայնություն արտահայտելը:
  • Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ /մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն/ թարգմանությունների միջոցով:
  • Կիրառում են ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ) ինքնուրույն: Սովորողը ինքնուրույն օգտագործում է ֆոտոխցիկը, ձայնագրիչը, կարողանում է վերցնել հարցազրույցներ, խմբագրել աուդիո և ֆոտո ֆայլեր, տեղադրել դրանք կայքում:

4-5-րդ դասարաններում իրականցվող նախագծերը

Մխիթար Սեբաստացու օրեր.Թարգմանական նախագծեր. My Info Planet

Հաղորդակցական ընտանեկան նախագծեր

Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

Նախագիծ.«Ամանորը իմ ընտանիքում»

Թումանյանական օրեր. Նախագիծ «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն»

Սուրբ Զատիկը իմ ընտանիքում

ՙՀամագործակցային նախագծեր. համագործացային մի նախագծի ամփոփում՝ որպես օրինակ.

Նախագիծ. «Ընտանեկան-հեքիաթապատում ներկայացումներ»

Ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս են կազմում նաև ամենամսյա ֆլեշմոբերը և ճամփորդությունները:

4-րդ և 5-րդ դասարաններում ուսուցանվող թեմաները

1.Ես և իմ շրջապատը

2.Ես, իմ ընկերները, իմ բարեկամները

3. Իմ ընտանիքը

4. Իմ պարտականությունները

5.Իմ բնակարանը

6. Դպրոց

7.Դպրոցական առօրյա

8. Նախասիրություններ, իմ սիրած զբաղմունքը

9. Հագուստ

10. Գնումներ

11. Տարվա եղանակներ և դպրոցական արձակուրդ

12. Ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ

Տոներ

Մխիթար Սեբաստացու օրեր

Նոր տարի
Սուրբ Ծննդյան տոներ
Զատիկ
Ձոն
Երեխաների պաշտպանության օր


5-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ կարողությունները.

Ունկնդրելու և խոսելու կարողությունները

  • հասկանում են և տալիս տեղեկատվություն,  երբ հարցնում են անունը, ազգանունը, տարիքը և հասցեն,
  • հասկանում են կարճ նկարագրության ընդհանուր միտքը և տալիս են տեղեկատվություն այդ մասին,
  • հասկանում են գործողությունների պարզ հրահանգներ և տալիս նման հրահանգներ, օրինակ՝ կանգնիր, թեքվիր աջ, թեքվիր ձախ, առաջ/հետ գնա,
  • հասկանում են ծանոթ թեմայով մի որևէ մուլտֆիլմի գլխավոր միտքը և տալիս են կարճ տեղեկատվություն այդ մասին,
  • ներկայանում են ու ներկայացնում են իրենց ընտանիքի անդամներին և ընկերներին,
  • զրուցում են դպրոցի, առօրյայի մասին,
  • զրուցում են սիրելի զբաղմունքի մասին,
  • ողջունում են և հրաժեշտ տալիս օրվա տարբեր ժամերի համար բնորոշ արտահայտություններով,
  • շնորհակալություն են հայտնում և պատասխանում են շնորհակալությանը,
  • ընդունում են առաջարկությունը, օգնությունը, կամ էլ քաղաքավարի կերպով մերժում են դրանք,

Ընթերցելով հասկանալու կարողություններ

  • հասկանում են և կարճ ձևով տալիս են կարդացած տեքստի գլխավոր տեղեկատվությունը և գաղափարը,
  • կարդում և հասկանում են անձնական քարտի կետերի պահանջները, որոնք պետք է լրացնել,
  • հասկանում են ընթերցվող տեքստի (պարզ նկարագրություն, պարզ տեղեկատվություն, հայտարարություն, գովազդ, մանկական երգեր և ոտանավորներ, կարճ պատմվածքներ և երկխոսություններ) ընդհանուր բովանդակությունը,
  • տարբերում են ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ և ապառնի,
  • կռահում են տեքստում առկա երկու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից:

Գրելու կարողությունները

  • լրացնում են անձնական քարտ հե­տևյալ կետերով. անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվն ու ամիս ամսաթիվը, ծննդյան տեղը, ծնողների անունները, դպրոցը, հայրենի քա­ղա­քը կամ գյուղը, հասցեն և հեռախոսի համարը,
  • կազմում են գրում նախա­դասութ­յուն­ներ տրված բառերով և բառակապակցութ­յուն­ներով,
  • կարողանալ հասկանալ և գրել անձնա­կան կարճ նամակներ, որոնք վերաբերում են առօր­յային, դպրոցին կամ սիրելի զբաղմունքին.
  • Կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տե­ղեկատվությունը։

Օգտագործվող դասագրքեր, կայքեր, ուսումնական նյութեր 4-րդ և 5-րդ դասարանների համար

4-րդ դասարան

Ապրեսյան IV կամ Վերեշչագինա III

Round up 2

Հեքիաթներ(British Council )

Երկխոսություններ(British Council)

5-րդ դասարան

Վերեշչագինա IV կամ տարբեր ուսումնական նյութեր

բլոգից ուսումնական նյութեր

Հեքիաթներ(British Council )

Երկխոսություններ(British Council)

Քերականություն (Անգլերեն)

Ձևաբանություն
Գոյական (The Noun)
ա) կրկնություն. Գոյականի հոգնակի թվի կազմումը –s և -es վերջավորությունների միջոցով

բ) Կրկնություն. man, woman, child, tooth և  foot գոյականների հոգնակի թվի կազմումը
գ) Կրկնություն. հոդերի  գործածումը մի քանի կայուն կապակցությունների հետ. a lot of, a great many, go for a walk, in the evening, in the afternoon, in the morning, at night, go to bed, go to school
Ածական (The Adjective)
ա) Կրկնություն. ածականների համեմատության աստիճանների կազմոումը -er, -est, more, most վերջավորությունների և բառերի օգնությամբ
բ) Կրկնություն. many, much, good, bad և little ածականների համեմատության աստիճանների կազմումը
գ) as … as, not so .. as համեմատական կառուցվածքները

Մակբայ (The Adverb)
Far և a long way,  too և also, quickly և slowly
Դերանուն (The Pronoun)
Կրկնություն. անձնական, ստացական, ցուցական, հարցական և  some և any անորոշ դերանունները
Նախդիր (The Preposition)
About, after, with, till, behind
Բայ (The Verb)
ա)կրկնություն. ներկա շարունակական ժամանակը (The Present Continuous Tense), երբ այն ցույց է տալիս մի  գործողություն, որն ընթացքի մեջ է խոսելու պահին.
բ)ներկա շարունակական ժամանակը, երբ այն ցույց է տալիս պլանավորված գործողություն ապագայում կրկնություն.
գ) ներկա անորոշ (The Present Indefinite Tense) ժամանակը՝ սովորություն դարձած, պարբերաբար կրկնվող գործողություն ցույց տալու նշանակությամբ
դ) ներկա անորոշ ժամանակը անձին բնորոշող գործողություն ցույց տալու նշանակությամբ.
ե)կրկնություն. կանոնավոր և մի շարք անկանոն բայերի անորոշ անցյալ (The Past Indefinite Tense) ժամանակը.
զ) անորոշ ապառնի ժամանակ (The Future Indefinite Tense), որն արտահայտում է  մտադրություն, որոշումը կայացնելու ժամանակը.
է) անորոշ ապառնի ժամանակ, որն արտահայտում է կանխատեսում, խոստում
ը)կրկնություն. Can, may, must մոդալ բայերը ներկա և անցյալ ժամանակներում ի
Շարահյուսություն
ա)հարցական նախադասություններ.  հարցերի տիպերը
բ)“It” դերանունով սկսվող անդեմ նախադասություններ
գ)ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ դեմքով և թվով