Մուտքի ճամբար՝ մարզական պարապմունք

հունիսի 17, երկուշաբթի

հունիսի 24, երկուշաբթի

Վայրը՝ Արևելյան դպրոց
10:00 — 10:50` մարմնամարզության պատասխանատու
Պարապել հարմար մարզահագուստով՝ ցանկալի է սև կամ սպիտակ։ Կրել մարզակոշիկներ, հավաքել մազերը, բացառել թևնոց, ժամացույց և այլ զարդեր՝ պարապելիս։ Ունենալ սրբիչ և շշով ջուր
Պարապմունքը սկսել միասյուն, դանդաղ վազքից, կատարել նախավարժանք՝ վազքի ընթացքում։ Վազքի ընթացքում շարվել 4-4 կամ 5-5` կախված մասնակիցների քանակից։ Կատարել Ռադիո-թայսո։

Մարմինն առավոտյան ամբողջովին արթնանում է ենթադրաբար մոտ 3 ժամում, բայց ռադիո Թայսոյի հետ այդ ժամանակը էապես կրճատվում է,  քանի որ շարժումներից արյան շրջանառությունն ավելանում է դեպի ուղեղը և մկանները։ Ռադիո թայսոյի պատմական նշանակությունը՝ այստե՛ղ։

Բուն պարապմուն՝

Ֆիզիկական վարժություններ՝ ոտքերի, ձեռքերի, որովայնի մկանների մարզում

Ակրոբատիկա՝

Գլուխկոնծիներ՝ առաջ, հետ, ուսի վրայից

Շարժախաղեր՝

Պարապմունք 1 Օղակներով

Պարապմունք 2 Գնդակներով

Խաղերը՝ մարզական ստուգատեսի՝ Ինտերակտիվ և կոոպերատիվ շարժախաղեր

բաժնից։

Շադրլուն կմաքրվի, կունենա կամրջակներ

Այսօր՝ հունիսի 13-ին, բնապահպանական նախագծերով միմյանց հարազատ դարձաց մի խումբ սեբաստացի ճամբարականներ և Փարաքարի Միջնակարգ դպրոցի սովորողներ հանդիպեցին Շադրլու ջրանցքի մոտ՝ Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի շրջանակում։ Հանդիպումը լավ առիթ էր նաև միմյանց շնորհավորելու՝ Կառավարության կողմից Բիոլճակի վերակառուցման նախագծի ընդունման համար։ Տաթև Աթոյանը երեխաներին ոգևորեց ցուցանակների և կամուրջների էսքիզներ անել և ներկայացնել Փառատոնի ցուցահանդեսին։

Փարաքարի դպրոցականներն իրենց ուսուցչուհու՝ Մարգարիտա Նավոյանի հետ առաջինը իրականացրել էին թափոնների կառավարում նախագիծը՝ ընտանիքներով հավաքած պլաստիկ շշերը բերել և լցրել են իրենց դպրոցի մոտ տեղադրված տեսակավորման տարայի մեջ։ Նրանք պատրաստվում են իրենց դպրոցի նկուղներից մեկը պատրաստել որպես թափոնների պահոց և անձամբ թափոնն ուղարկել վերամշակման գործարան։

Տեսաձայնագրեց Մարգարիտա Նավոյանը

Շադրլու ջրանցք՝ տեսաձայնագրեց Տաթև Աթոյանը

Այց Փարաքար, Շադրլու ջրանցք

Այցելություն Փարաքար, Իսակովի պողոտա, Շադրլու ջրանցք

Հանդիպում Փարաքարի Միջին դպրոցի սովորողների հետ

13.06.2019

12:00-14:00

Նպատակը

Մասնակցել Գետը բնակավայրում նախագծին, կատարել ջրանցքի ափամերձի մաքրություն, քայլք ջրանցի երկարությամբ, սումնասիրություն, երկու կամուրջների վերանորոգման և ցուցանակի էսքիզների առաջարկների ստեղծում:

Կամուրջների վրա լուսանկարչական պլեներ:

Անհրաժեշտ պարագաներ՝  Թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, ուսապարկ, ջուր, աղբի տոպրակ, ձեռնոցներ, էսքիզային թղթեր, մատիտներ

 

«Կանաչ ծածկը խաղալու համար է» նախագիծ

Շուրջտարյա նախագիծ

Նպատակը՝

Հանրային կանաչ վայրերում  (այգի, պուրակ․․․) խոտածածկին նստել, ընթերցել, երգել, պարել, խաղալ ազգային խաղեր՝ չհամաձայնվել այգիներում կանաչին չնստելու պահանջի հետ, դաստիարակել երեխաներին սիրել բնությունը, չվնասել շրջակա միջավայրը, չկոտրել քանդակները, չաղտոտել, աղբի տոպրակներով և ձեռնոցներով կատարել շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ, համագործակցել այգիների հետ, աջակցել այգեգործական աշխատանքերում՝ ձեռք բերելով պարտիզապուրակային հմտություններ և իրականացնել տրորված խոտի խնամք, հանրօգուտ աշխատանք։

Առաջարկել այգիներում հեծանվաուղիների ստեղծում, սայլակների, անվաչմուշկների համար ուղիներ

Ընթացիկ աշխատանքներ

Ուսումնասիրել այլոց փորձը՝ այգիների նշանակության, կանոնադրության  մասին, կատարել թարգմանություններ

Մասնակիցներ`

Տարատարիք երեխաներ, սովորողներ

 

 

Ճամբարային աշխատակարգ՝ հունիսի 10-28-ը

Հունիսի 17-28

Մուտքի ճամբար՝ մարզական

«Կանաչ ծածկը խաղալու համար է» նախագիծ շրջանակում այցելություն այգիներ։

Անգլերեն երգերի ուսուցում՝ ճամբարի հետ, շաբաթը երկու անգամ

Ուրախ անգլերեն՝ 6 տարեկանների հետ՝ շաբաթը 2 անգամ

Կազմակերպում՝ մետաղի և պոլիէթիլենի հանձնում՝ մատակարարներին

Ապակու և մետաղի վերամշակման տարաների ձեռք բերում՝ կրթահամալիրի դպրոցների համար։

Ստվարաթղթի և պլաստիկի վերամշակման գործարան տեղափոխումը՝ Փարաքարի դպրոցի հետ։

Մարզական գույքի լվացման, պահեստի մաքրման աշխատանքներ։

Լրացուցիչ կրթություն՝ Կարատե-շաբաթական երկու անգամ

Հունիսի 10-14

Ուրախ օտար լեզու և մարզական խաղեր, կավեգործություն՝ ճամբարի հետ։ Ճամբար 10-14-ը

Ուսումնական չորրորդ շրջանի ամփոփում ՝ Աճի բնութագրերի լրացում

Հունիսի 10

«Թափոնների կառավարում» նախագծի շրջանակում կազմակերպչական աշխատանքներ՝ թափոնների հավաքում դպրոցներից, էկոցանցում գտնվող հաստատություններից և տեղափոխում վերամշակման գործարան։

 

«Գետը բնակավայրում» նախագիծ 

Հունիսի 13

Փարաքար և Թաիրով համայնքների դպրոցների և Արվեստի դպրոցի սովորողների հետ հանդիպում․ նախագիծը, արդյուքը:

Մասնակցություն դասընթացին՝

«ԱՐՓԱ» հասարակական կազմակերպության կազմակերպած հաղորդակցման հմտությունների վերաբերյալ «Փափուկ հմտություններ» թեմայով դասընթացին՝ հունիսի 12-ին ժամը 14.00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք Մանուկյան սրահում /հասցե` ք. Երևան, Մ. Բաղրամյան 40

Այց Ագարակ՝ ճամբարականների հետ

Գրադարանում՝ թղթի թափոնի տեսակավորման աշխատանքներ

Շաբաթական երկու անգամ ուրախ անգլերեն՝ 6 տարեկանների հետ