Ազգ-Բանակ Ռազմամարզական Ճամբար

Սույն թվականի օգոստոս ամսին մեկնարկվեց Ազգ-Բանակ ճամբարի ռազմամարզական, մարզական, հայրենասիրական-հայրենագիտական, գոյատևման և առողջ ապրելակերպին ուղղված՝ Հայաստանում եզակի, նմանը չունեցող մի նախագիծ։ Նախագիծն իրականացնելու համար նախ Ազգային Ժողովրդավարական Բևեռը կազմակերպեց Թելեթոն դրամահավաք, որին մասնակցեցին Հայաստանից և Սփյուռքից մեր հայրենակիցները։ Հասույթը տրամադրվեց Ազգ-Բանակ ճամբարին, որը հիանալի մոդել է իրական Ազգ-Բանակ-Պետություն ստեղծելու մեր նվիրական ճանապարհին։

2020 թ-ից մինչ օրս, լինենով կամավորագրված զինվորական, շարունակաբար մասնակցելով տարբեր զինավարժանքների, մարտական և ռազմամարզական պարապմունքների, ինձ համար Ազգ-Բանակ ունենալը երազանք է եղել։ Ուստի, մեր հրամանատարի և “Հայ Մարտիկ”-ի հետ պարբերաբար հանդիպումներ-քննարկումներ ունենալուց հետո ստեղծվեց մեր Ազգ-Բանակ ռազմամարզական ճամբարի ծրագիրը՝ իր օրակարգով, աշխատակարգով, աշխատակիցներով և մասնակիցներով։ Սկզբում դա միայն թղթի վրա էր և իրականացումը բոլորիս համար մնում էր երազանք, սակայն շուտով դարձավ նաև իրականություն։ Վրանային ճամբարն իրականացավ 4 փուլով՝ 13-14 տարեկաններ, 15-16 տարեկաններ, 17-18 տարեկաններ և 18-ից բարձր՝ առանց տարիքային սահմանափակման։ Յուրաքանչյուր փուլ ունեցավ 7 օր տևողություն։ Ծրագրում ներառված էին տարբեր դասընթացներ՝ ընդհանուր և հատուկ մարտավարություն, նախնական կրակային, տարբեր զենքերով կրակային դասընթացներ, մարտարվեստ, ձառնամարտ, արշավներ, քարտեզագրության, բանակաշինության, բնապահպանական, պատմության, հոգեբանության, առաջին բուժ օգնության, ազգային երգ ու պարի տեսական և գործնական պարապմունքներ։ Մասնակիցներն ընտրված էին հավասարապես Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից և Ջավախքից։ Նպատակը՝ բարձրացնել հայի մարտական, անկոտրում ոգին, պատրաստել ու կրթել առողջ, ազնիվ, հարենասեր, խիզախ սերունդ։ Սովորեցնել գոյատևել անգամ էքստրեմալ, կյանքի համար սպառնալիքի պայմաններում։ Բարձր պահել բարոյահոգեբանական վիճակը, կարողանալ արագ կողմնորոշվել, տիրապետել զենքին, տեխնիկային, կապի միջոցներին, վտանգի ժամանակ ցուցաբերել անհատի և կոլեկտիվի հոգեբանական կայունություն, անձնուրաց լինել և ընկերասեր։

Պատրաստվում ենք հաջորդ տարվա բանակումին՝ ավելի լայնամասշտաբ։

Ստորև ներկայացնում եմ 15-16 տարեկանների ճամբարային առօրյայից։

Օր 1-ին

Այսպիսին էր Արատեսը՝ 2022 թ-ին

Արատեսը հիասքանչ է ամեն տարի, սակայն արատեսցիներն էլ իրենց հերթին հետ չեն մնում և տարեց տարի ավելի արժանի են դառնում այդ հրաշքի գրկում հերթական հիասքանչ օրերն անցկացնելու համար։ Այս տարի 4-րդ տարին էր, որ Կիոկուշինկայ կարատեի Հայկական ֆեդերացիայի հավաքականն իր ուսումնամարզական հանգիստն անցկացրեց Արատեսում, սակայն այն տարբերվեց և տարբերվելու է թե՛ նախորդ, թե՛ հաջորդ տարիներից, քանի որ ամեն տարի չէ, որ Սենսեյն Արատեսում Սև գոտի՝ երրորդ Դան քննություն է հանձնելու, իսկ իր սաները դրա վկաներն են լինելու։ Եթե ևս 4 տարի Սենսեյն իր սենսեյությունը շարունակի և քրտնաջան աշխատի, ապա 4 տարի անց իրավունք կստանա հանձնելու 4-րդ Դանը, բայց այդ անգամ՝ Ճապոնիայում։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Ճապոնիայի Կիոկուշինկայի նախագահը և միջազգային կարատեի վարպետներ հաջորդ տարի այցելե՞ն Արատես, տեսնեն Հայաստանն՝ իր լեռներով ու ջրվեժներով․․․

Karate training in Goghtanik Waterfall

Արատեսյան խենթություններ

Կիոկուշինկայ կարատեն՝ որպես լրացուցիչ կրթություն (2022-2023թթ․)

Ոճը՝ ճապոնական

Ֆեդերացիա

Օյամա Կիոկուշինկայ Կարատեի Հայկական ֆեդերացիա

Մեր կայքը

Մարզումների վայրը

Մայր դպրոցի կարատեի և սուսերամարտի մարզադահլիճ, սովորողներին Մայր դպրոց տանելու և բերելու պատասխանատուներ՝ Սենսեյ Հայկուհի, Շիհան Կարեն:

Մասնակիցներ՝ 5 տարեկանից բարձր տղաներ և աղջիկներ

Պարապմունքների օրերն ու ժամերը

Երեքշաբթի և հինգշաբթի, ժամը 15:00-16:00

Վարձը՝ 8000 դրամ, փոխանցումը՝ կրթահամալիրի հաշվեհամարին: Պարտադիր ծնողը պետք է գրասենյակում կնքի պայմանագիր:

Ծրագիր

10 -Կյու Նարնջագույն գոտի

9 – Կյու Նարնջագույն գոտի Կապույտ գծիկով

Ընդհանուր ժամկետը՝ 3 ամիս (48 ժամ մարզում )

Դիրքերը՝ Ֆուդո դաչի, Սանչին դաչի, Զենկուցու դաչի, Խեիսոկու դաչի, Հեիկո դաչի , Ուչի խաչիդջի դաչի,Դյու կամաե

Ձեռքի հարվածներ՝ Մոռոտե ցուկի -3 ուղղությամբ (ջոդան, չուդան, գեդան) Սեիկեն ցուկի – 3 ուղղությամբ ( ջոդան, չուդան, գեդան), Սեիկեն ագո ուչի , Սեիկեն կագի ցուկի

Պաշտպանություն՝ Սեիկեն ջոդան ուկե, Սեիկեն չուդան սոտո ուկե, Սեիկեն չուդան ուչ ուկե, Սեիկեն մաե գեդամ բառայ, Սեիկեն ջուջի գեդամ բառայ

Ոտքի հարվածնեիը՝ Խիդզա գերի, Քին գերի, Մաե գերի չուդան

Շնչառություն՝ նագառե 1 , նագառե 2 :

Կատա՝ Տաիկյոկու սոնո իչի, նի

Ճկունություն՝ Ոտքը գլխի հետև, Կամրջակ, Ցանկացած <շպագատ>

Ակրոբատիկա՝ Գլուխկոնծի առաջ, Գլուխկոնծի հետ +կանգնել ոտքերի վրա:

Ուժային՝ գետնից հրում բռուցքների վրա 30 անգամ, որովայնի մկանները զարգացնող վարժություն 30 անգամ, կքանիստ 30 անգամ , ձգում պտտաձողի վրա 5 անգամ, կանգնել բռունցքների վրա ոտքերը վերև 30 վայրկյան: 3 րոպե քին գերի աջ, ձախ, 3 րոպե մաե գերի:

Յակուսոկու սամբոն Կումիտե

Դյու կումիտե 1-2 մենամարտ 10-8 կյուի թեկնածուների հետ (60 վարկյան ) :

Թեորիա՝ Ինչ է կարատեն, ինչպես է կոչվում կարատեի մեր ոճը, ով է մեր ոճի հիմնադիրը, դահլիճի կանոնակարգը, կարատեի էմբլեմաները, (Չինդենը և Կանկուն) ինչ են նշանակում, Ինչպես ճիշտ հավաքել դո գին, Ինչպես ճիշտ կապել գոտին:

8- Կյու կապույտ գօտի

7-Կյու Կապույտ գօտի Դեղին գծիկով

Ընդհանուր ժամկետը 3 ամիս (48 ժամ մարզում )

Դիրքերը: Կոկոցու դաչի,  Մուսուբի   դաչի, Նեկո աշի դաչի, Կիբա դաչի, Շիկո դաչի:  

 Ձեռքի հարվածներ՝ Սեիկեն շիտա ցուկի, Ջուն ցուկի, Տատե ցուկի  3 ուղությամբ, Թեթցուի օթօշի գանմեն ուչի, Թեթցուի կոմի կամի ուչի, Թեթցուի խիզո ուչի , Թեթցուի յոկո  ուչի –  3 ուղությամբ

 Պաշտպանություն՝    Մոռոտե չուդան ուչի ուկե,Մոռոտե ուչի ուկե գեդան բառաի ,Մավաշի գեդան բառաի ,Շուտո մավաշի ուկե :

 Ոտքի հարվածներ՝  Մաե գերի ջոդան , Մայե չուսոկու կեագե ,Տեիսոկու մավաշի սոտո կեագե , Խաիսոկու մավաշի ուչի կեագի ,Սոկուտո  յոկո կեագի

Շնչառություն՝  Իբուկի  

Կատա՝Տաիկյոկու  սոնո  սան  , Պինան սոնո իչի   :

Ճկունություն՝  Ոտքը գլխի հետև , Կամրջակ , Ցանկացած <շպագատ>:

Ակրոբատիկա    Անիվ + թռիչք ձեռքերի վրա + ռունդատ

Ուժային Գետնից հրում  բռուցքների  վրա  30 ,  մատների   վրա  10 , Որովայնի մկանները զարգացնող վարժություն  40, Կքանիստ  40 , Ձգում պտտաձողի վրա   8 ,Կանգնել բռունցքների վրա վոտքերը վերև  40 վարկյան: 5 րոպէ մաե գերի աջ,ձախ,5 րոպէ մայե կեագի    դյու կամաեից քայլերով առաջ:

 Յակուսոկու իպոն Կումիտե            

Դյու կումիտե  

  • Մենամարտ՝ 8-6 կյուի թեկնածուների հետ ,  (60 վարկյան ):

Թեորիա Գոտիների կարգը  ինչ է  Կյու աստիճանը,Դան աստիճանը ,Ով  է այժմ  ԿԱՆՉՈ ( գլխավորը IKO ում) , Նախավարժանքի դերը և նշանակությունը :

6- kyu      Դեղին գոտի

5-Կյու     Դեղին գոտի Կանաչ գծիկով

Ընդհանուր ժամկետը 3 ամիս (48 ժամ մարզում )

Դիրքերը՝   Ցուռուաշի դաչի, Կակե աշի դաչի, Մոռո աշի դաչի

Ձեռքի հարվածներ՝    Ուռակեն  շոմեն գանմեն  ուչի  ,Ուռակեն սայու գանմեն ուչի     , Ուռակեն  խիզո  ուչի ,  Ուռակեն  օթոշի գանմեն ուչի ,  Ուռակեն  մավաշի գանմեն  ուչի  ,  Շոտեի ուչի  (ջոդան , չուդան , գեդան), Նիհոն  նուկիտե , Յոհոն  նուկիտե ( ջոդան,չուդան ),Էնկեի – գյակու  ցուկի  :

Պաշտպանություն՝   Սեիկեն  ջուջի  ուկե (  ջոդան,գեդան ),  Շոտեի ուկե  (ջոդան ,   չուդան , գեդան):

Ոտքի հարվածներ՝  Կանսեցու գերի, Յոկո գերի (չուդան),Մավաշի գերի գեդան, Մավաշի գերի  (  չուդան  ) , Ուշիռո գերի չուդան:

 Կատա՝  Տաիկյոկու սոնո իչի, նի, սան  ուռա  ,   Տաիկյոկու սակուգի սոնո  իչի , նի , Պինան  սոնո  նի, սան :

 Ճկունություն՝Ոտքը գլխի հետև ,կամուրջ  < Շպագատ >կողային և ուղիղ :

Ակրոբատիկա՝  շրջադարձ առաջ:

 Ուժային՝ Գետնից հրում  բռուցքների  վրա-20 ,Գետնից հրում  մատների   վրա- 10 , Գետնից հրում  դաստակների   վրա- 10 ,Գետնից հրում  ափերի   վրա- 10 , Որովայնի մկանները զարգացնող վարժություն -50 ,Կքանիստ-50 , Ձգում պտտաձողի վրա   -10 ,Կանգնել բռունցքների վրա ոտքերը վերև -50 վարկյան: 6 րոպե մավաշի գերի չուդան,յոկո  գերի չուդան,ուշիռո գերի չուդան:

Յակուսոկու Կումիտե  

Դյու կումիտե  

5 -6 մենամարտ 6-3 կյուի թեկնածուների հետ ,  (60 վարկյան ):

Թեորիա

  •  Ով է ձեր Ֆեդերացիայի Նախագահը,մարզիչները

4- Կյու Կանաչ գոտի

3-Կյու Կանաչ գոտի շականակագույն գծիկով

Ընդհանուր ժամկետը 6 ամիս (96 ժամ մարզում )

 Ձեռքի հարվածներ    Շուտո  սակոցու ուչի ,Շուտո   յոկո գանմեն ուչի,  Շուտո   խիզո  ուչի ,  Շուտո   ուչի   ուչի    ,Շուտո  ուչի կոմի   , Ջոդան  խիդջի ատե  , Չուդան  խիդջի ատե  ,Ջոդան  ագո խիդջի ատե , Օթոշի  խիդջի ատե , Ուշիռո   խիդջի ատե , Մայե  խիդջի ատե :   Պաշտպանություն    Մայե  շուտո մավաշի  ուկե , Շուտո ջուդջի ուկե ( ջոդան,գեդան) :

Ոտքի հարվածներ՝  Մավաշի գերի   ջոդան ,Ոիշիռո գերի ջոդան Յոկո գերի  ջոդան, Մաե կակատո գերի-  3  ուղությամբ (ջոդան,չուդան,գեդան) :

Կատա՝   Տաիկյոկու սակուգի սոնո  սան   ,Պինան- սոնո յոն , Պինան- սոնո իչ  ուռա , Սանչին- նո – կատա   :

 Ճկունություն՝ Ոտքը գլխի հետև ,կամրջակ  ,ցանկացած շպագատ, կանգնել գլխի վրա

Ակրոբատիկա՝ Քայլել ձեռքերի վրա :

 Ուժային Գետնից հրում  բռուցքների  վրա-30,Գետնից հրում  մատների   վրա- 10 ,Գետնից հրում  դաստակների   վրա- 10 ,Գետնից հրում  ձեռքի ափերի  վրա- 10, Որովայնի մկանները զարգացնող վարժություն -60  ,Կքանիստ-60  , Ձգում պտտաձողի վրա   -12 ,Կանգնել բռունցքների վրա ոտքերը վերև -50 վարկյան: 6 րոպե մավաշի գերի ջոդան  ֆուդո դաչիից աջ,ձախ,6 րոպե մավաշի գերի ջոդան,յոկո  գերի ջոդան,ուշիռո գերի ջոդան դյու կամաեից:

 Դյու կումիտե

  • Մենամարտ  6-1 կյուի թեկնածուների հետ , (60 վարկյան ):

Թեորիա   Իբուկիի ֆիզիոլոգիական ազդեցությունը :

2- Կյու Շականակագույն գոտի

1-Կյու Շականակագույն գոտի Դեղին գծիկով

Ընդհանուր ժամկետը 6 ամիս (96 ժամ մարզում )

Ձեռքի հարվածներ    Յամա ցուկի,խիռակեն ցուկի  (ջոդան,չուդան ) , խիռակեն օռօսի ուչի , խիռակեն մավաշի ուչի   , խայսո  ուչի  ջոդան,չուդան  ,Րյուտակեն ցուկի   ( ջոդան,չուդան ) , նակայուբի իպոն կեն  (ջոդան,չուդան) , Օյայուբի իպոն կեն (ջոդան,չուդան ) :

Պաշտպանություն   Կոկեն  ուկե – 3 ուղղությամբ  ( ջոդան,չուդան ,գեդան), Կակե  ուկե-  ( ջոդան,չուդան) ,  Հայտո  չուդան  ուչի   ուկե :  

 Ոտքի հարվածնեիը  Տոբի նիդան գերի , Տոբի Մաե գերի  ,Ջոդան ուչի խաիսոկու գերի , Օռոշի ուչի կակատո գերի  ,Օթոշի սոտո  կակատո գերի ,Տոբի յոկո գերի  :

Կատա  Պինան -սոնո գո ,Պինան -սոնո  նի , սան , յոն ,գո  ուռա, Յանցու ,Ցուկի նո կատա  , Գեկսաի դաի ,Գեկսաի շո :    

 Ուժային  Գետնից հրում  բռուցքների  վրա-50 ,Գետնից  հրում  մատների   վրա- 10,Գետնից հրում դաստակների վրա- 10, Գետնից հրում  ձեռքի ափերի    վրա- 10, Որովայնի մկանները զարգացնող վարժություն -100 ,Կքանիստ-100 ,Պտտաձողի վրա ձգում -15,Կանգնել բռունցքների վրա ոտքերը վերև -60 վարկյան: 3 րոպե տոբի նիդան գերի աջ,ձախ,3 րոպե տոբի մաե գերի,5 րոպե տոբի յոկո գերիդյու կամաեից  :

  Դյու կումիտե  

10-9  մենամարտ 3-1 կյուի թեկնածուների հետ , (60 վարկյան ):

Թեորիա  Հարց  մարզումների ընթացքի մասին ,Մրցավարական  կանոնները և մրցավարության  տերմինները :

Բառարան

1.Ընդհանուր  հասկացողություն

Սոսաի– հիմնադիր  ՄԱՍՈՒՏԱՑՈՒ ՕՅԱՄԱ  10-դան

Կանչո-վարպետ,ամբողջ կազմակերպության ղեկավար  ՅՈՇԻԿԱԶՈԻ ՄԱՏՍՈՒՇԻՄԱ  9 դան

Շիհան-վարպետ    5 -7 դան

Սենսեի-Ուսուցիչ   3-4  դան

Սեմպայ-Ավագ       1-2  դան

Կոխաի –կրտսեր

Դոդջո –դահլիճ մարզումների համար,վայր որտեղ փնտրում են ճանապարհ

Կիհոն –մարզումներ առանց հակառակորդի<հիմքային վարժություններ>

 Ցուկի ուչի – ձեռքի հարվածներ

Տաչի կատա  – դիրքեր

Կատա – շարժումների ամբողջականություն

Կումիտե – մենամարտ

Սան բոն կումիտե –պայմանավորված մենամարտ 3 քայլով

Յակուսոկու իպպոն կումիտե – պայմանավորված մենամարտ 1 քայլով

Դյու  կումիտե –Ազատ մենամարտ

Տամեշիվարի – պինդ նյութերի կոտրում ,մարմնի տարբեր մասերով

Իբուկի-Ուժային շնչառություն

Նագառե – սովորական վերականգնող շնչառություն

Օսու– հարգանքի նշան ,համաձայնություն և պատրաստակամություն

Կարա –դատարկ

Տե –ձեռք

Գի– համազգեստ

Կյոկյու խո -շնչառություն

2.Հրահանգները

Սեիզա-նստել ծնկների վրա

Դադզեն-ընդունել դիրք նստած մեդիտացիայի համար

Մակուսո-Աչքերը փակել մեդիտացիայի համար

Մակուսո յամե-աչքերը բացել

Ռեյ-խոնարվել

Չինդէն նի ռեյ-խոնարվել դպրոցի խորհրդանիշներին

Սենսեի , Սեմպայ նի ռեյ –խոնարվել դասատուին ,ավագին

Շիհանի ռեյ– խոնարվել վարպետին

Օտագաինի ռեյ – խոնարվել բոլորին

Սենսեի , Սեմպայ նի արիգատօ գօսաի մաշիտո –  շնորակալություն ուսուցիչ , ավագին

Յոյ-պատրաստվել

Հաջիմե-սկսել

Յամե-Ավարտել

Մավատտէ-շրջվել

Խանտաի-փոխել դիրքը  աջ կամ ձախ

Նաօռե-վերադառնալ սկզբնական դիրքը

Յասումե– Մարմինը թուլացնել

Ֆոկ սօռօսի-կարգի բերել հագուստը

3. Հաշիվը                             

   1 –իչի

   2 –Նի                                       

   3 -սան – 

   4 – սի,յոն-             

   5   – գո –            

   6  – ռոկու-

   7   – Սիչի- 

   8   -Հաչի-       

   9   – քյու- 

  10 –  դյու –  

 20 –նիդյու –  

 30– սանդյու- 

 40 –յոնդյու –    

 45-յոնդյու գո –  

 50 –գօդյու –  

 100 –հայկյու –  

4.Kihon(հիմքերը) ԴԻՐՔԵՐԸ

խեիսոկու դաչի –ոտքի թաթերը  միասին 50%և 50%

մուսուբի   դաչի – կրունկնորը միասին,ոտքի թաթերը դեպի դուրս 90 %

խեիկո     դաչի – ոտքի թաթերը  զուգահեռ ուսերի լայնությամբ 50%և 50%

սոտո խաչիդջի դաչի – կրունկները կոնքերի լայնության, ոտքի թաթերը պտտված դեպի դուրս

ուչի խաչիդջի դաչի –  կրունկներ ուսերի լայնությամբ ,ոտքի թաթերո դեպի   ներս

սանչին դաչի – ամրոցի դիրք ,

Մոռո աշի դաչի – ոտքի թաթերը զուգահեռ ուսերի լայնությամբ,մի ոտքո միքիչ առաջ

կոկոցու դաչի – 30% հետեվի ոտքի վրա 70%

նեկո աշի դաչի – կատվի դիրք 10%և 90%

կակե դաչի –  10%և 90%

զենկուցու դաչի – 60%և 40%

կիբա դաչի – դիավորի դիրք,ոտքերը երկու ուսերի լայնության 50% և 50%

շիկո դաչի –   սումոիստ մբիշի դիրք, ոտքերո երկու ուսերի լայնության 50%և 50% ոտքի թաթերը պտտված դեպի դուրս

ցուռուաշի դաչի – կռունկի դիրք,մեկ ոտքի վրա

կումիտե դաչի –ազատ  մարտական դիրք

5.Հարձակման և պաշտպանման մակարդակները

Ջոդան – վերին (գլուխը,պարանոցը)

 Չուդան– միջին( իրանը)

 Գեդան –ներքին (գոտկատեղից նեքև )

6. վերջույէների փոխադարձ տեղադրությունը

Օյ- համանուն

Գյակու   տարանուն    <հակառակ>

7.Կողմերը

Խիդարի-ձախ

Միգի– աջ

8. Ուղղությունը

Ագո-վերև

Մաե-առաջ

Յոկո-կողք

Ուշիռօ-հետ         

Մավաշի-շրջանաձև

Սոտո– դրսից ներս

Ուչի– ներսից դուրս

Օթոշի– վերեվից ներքև

 9 .Մարմնի  հարվածող  մասերը

սեիկեն  բռունցք առաջնային մասը

ուռակեն  պտտած բռունցք հակառակ մասը

Տետցուի  բռունցք մուրճ

Շյուտո  կտրող ձեռք ,ձեռքի ափի դրսի կողային մասը

Հայտո  ձեռքի  ափի ներսի կողային մասը 

շոտեի  Ձեռքի ափի ներսի մասը

Կոկեն  դաստակ

Կումադե Արջի թաթ ,ձեռքի ափը կիսածալած մատներով

Յոհոն նուկիտե  ձեռքի ափը  չորս մատերը  ուղղած ,արված մատներով

Իպպոն նուկիտե բռունցք ցուցամատը ուղղած

Նիհոն նուկիտե  ձեռքը ուղղած մատներով  “պատառաքաղի նման “

 Նակայուբի իպոն կեն բռունցք միչնամատը կիսաքագած    

 Օյայուբի իպոն կեն բռունցք բութ մատը կիսափքկած

 խիռակեն կիսափակ մատներով բռունցք ափը բաց

 Ռուտակեն բռունցք վիշապի գլուխի տեսքով

խաիսու ափի դրսի մասը

Կեիկո  բռունցք

Կոտե– նախաբազուկ

Հիջի  արմունկ

Ատեմի  գլուխ

Սոկուտո  ոտք դանակ ոտքի թաթի արտաքին կողային մասը

Տեիսոկու

ասի– ոտք

Կակատո-կրունկ

Սունե-սրունք

Խիդզա-ծունկ

10. Ձեռքի հարվածներ  ցուկի ուչի

սեիկեն ցուկի  – 3 ուղությամբ վերին,միչին և գօտկատեղից ներքև,հարվաց բռունցքով

սեիկեն շիտա ցուկի-բռունցքով կիսածալված ներքևից վերև հարոած

սեիկեն Մաոաշի  ցուկի – Բռունցքով շրջանաձև հառված

ՈՒՌԱԿԵՆ ԲՌՈՒՆՑՔԻ ՀԱԿԱՌԱԿ ՄԱՍԸ

ուռակեն  շոմոն գանմեն ուչի –  հարված  բռւնցքի հակառակ մասով   դեմքին

ուռակեն  սայու գանմեն ուչի – հարված  բռունցքի հակառակ մասով   դեմքին կողքից

 ուռակեն  խիզո  ուչի – հարված  բռունցքի հակառակ մասով   կողերին

 ուռակեն  օթոշի գանմեն  ուչի – հարված  բռունցքի հակառակ մասով   վերևից գլխին

 ուռակեն  մավասի գանմեն ուչի – շրջանաձև հարված  բռունցքի հակառակ մասով   կոխքից գլխին

ՍՈՒՏՈ

Սուտո  սակոցու ուչի– հարված ձեևքի կողային մասով վեևևից ներգև անրակ ոսկրին

Սուտո   յոկո գանմեն ուչի– հարված ձեևքի կողային մասով պարանօցին,քունքին

Սուտո   խիզո  ուչի – հարված ձեևքի կողային մասով կողերին

Սուտո   ուչի  ուչի –  հարված ձեևքի կողային մասով քոնքի մոտից պարանոցին

Սուտո  ուչի կոմի – ուղիղ  հարված անրակ ոսկրին 

ՏԵՏՑՈՒԻ

տետցուի  օթոշի գանմեն ուչի – հարված

տետցուի   կոմի  կամի ուչի – հարված քոնքին կոխկից

տետցուի   խիզո  ուչի – հարվաց կողերին

տետցուի  յոկո  ուչի –  3 ուղությամբ –հարվաց դեպի կոխկ

չուդան  նուկիտե –հարված ձեռքի մատնեռով միչին մակառդակի որովայնին

ջոդան  նուկիտե – հարված դեռքի մատնեռով   վերին աչքերին,կոկոռդին

ՇՈՏԵԻ

ջոդան   շոտեի ուչի– ձեռքի ափի նեռսի մասով հարված ծնոտին

չուդան  շոտեի ուչի– ձեռքի ափի նեռսի մասով հարված որովայնին

գեդան   շոտեի ուչի– ձեռքի ափի նեռսի մասով հարված գւտկատեղից ներքև

Էնկեի   գյակու ցուկի –շռջանաձև պաշտպանություն և հարված գյակու ցուկի

ԽԻԴՋԻ արմունկ

Ջոդան խիդջի ատէ – հարված արմունկով գլխին կոխկից

Չուդան  խիդջի ատէ – հարված արմունկով իռանին կոխկից

Ջոդան ագո խիդջի ատէ – հարված արմունկով ծնոտին ներքևից վերև

Օթոշի  խիդջի ատէ– հարված արմունկով վերևից ներքև

Ուշիռո   խիդջի ատէ– հարված արմունկով հետ

Մաե   խիդջի ատէ– հարված արմունկով առաջ կռծքավանդակի մոտից

11. Ոտքի  Հարվածներ

մաե կեագի – ուղիղ ոտքը բարձրացնել թափով   մախ դեպի վերև

սոտո կեագի – ուղիղ ոտքը բարձրացնել թափով   մախ դրսից ներս շրջանաձև

ուչի կեագի – ուղիղ ոտքը բարձրացնել թափով   մախ ներսից դուրս շրջանաձև

Յոկո կեագի – ուղիղ ոտքը բարձրացնել թափով  մախ դեպի կողք

Խիզա գերի – հարված ծնկով

 Քին գերի – հարված գոտկատեղից ներքև

Մաե գերի – ուղիղ հարված ոտքով

Մավաշի գերի – շրջանաձև հարված ոտքով

կանսեցու գերի – հարված ոտքի թաթի կողային մասով ծնկին

Յոկո գերի – ոտքի թաթի կողային մասով հարված դեպի կողք

ուշիռո գերի – հարված կրունկով հետ

ուշիռո մավաշի գերի –շրջանաձև հարված մեջքի հետևից

Ուրիշ Արատես

Արդեն երրորդ տարին է, ինչ Կիոկուշինկայ կարատեի ֆեդերացիայի մի խումբ մարզիկներ և Սենսեյներ իրենց եռօրյա ուսումնամարզական հանգիստն անցկացնում են Արատեսի Դպրական կենտրոնում: Մեկ անգամ Արատեսում գտնվողները գիտեն, որ Արատեսն ՈՒՐԻՇ է, սակայն այս անգամ այն ուրիշ էր հենց իր հետ համեմատության մեջ: Այս տարի թվով 35 մասնակից տնակների փոխարեն ընտրեցին ռազմամարզական ճամբարի վրանները: Օրը երկու անգամ դաշտերում, գետերում ու սարերում մարզվելուց, երեք անգամ Տարոնի Գայանե մայրիկի պատրաստած համեղ կերակուրներով սնվելուց, իսկ երեկոյան օրվա հրաժեշտի խարույկի շուրջը հավաքվելուց հետո գրկում էինք բնությունն ու քուն մտնում մեծ-մեծ վրաններում: Մինչ մարզիկներն անուշ քնում էին սառնաշունչ բնության մեջ, մեր անփոխարինելի ու հոգատար Սեմպայ Դավիթը գիշերը մի քանի անգամ արթնանում-ծածկում էր նրանց:

Առավոտյան ժամը 5:30 արթնացա ցրտից ու մտածեցի, որ երեխաները երևի նույնպես մրսում են: Հավաքեցի վրաններում եղած իրար վրա դարսած լրացուցիչ քնապարկերը, բացեցի և որպես ծածկոց գցեցի մուշ-մուշ քնած փոքրիկների վրա, սակայն վայրկյաններ անց, ի զարմանս ինձ, 6-7 տարեկաններն անգամ դրանք նետեցին իրենց վրայից: Շատերն արթնանում էին ավելի վաղ՝ նախքան Շիհանի հրահանգը լսելը և արդեն ժամը 7:15 բոլորս կիմանոներով անտրտունջ սկսում էինք մի մարդու պես մարզվել։ Մեզ հետ մարզվում էր նաև Ռուսաստանից ժամանած Սենսեյ Ագանեսը և կարատեի սև գոտի Հակոբ Թումանյանը: Հակոբն աշխատում է Հ1-ում՝ որպես լուրերի բաժնի անիմատոր, և իր գեղեցիկ լուսանկարներով և տեսանյութով հավերժացնում էր թռչող ժամանակը: Լուսանկարիչների հարցում հարուստ էինք, քանի որ Արտակ Ղարիբյանը՝ երեք սեբաստացիների ծնողը, նույնպես գեղեցիկ լուսանկարներ էր անում, իսկ նրա կինը՝ Արմինեն, լցնում էր մեր առօրյան իր կենսախինդ ներկայությամբ և մեր գործերը հաճույքով կիսում մեզ հետ: Ինչ լավ էր, որ ընտանիք էր միացել մեզ՝ Կատրին, Լևոն ու Նենսի հրաշքներով: Եվ որքան լավ զուգադիպություն էր, որ հենց այդ օրերին Արմինեի ծննդյան օրն էր:

Ինչպես Շիհանն ասաց՝ լավ էր, որ հայրենագետ Արմինե Գոգինյանն այս տարի նույնպես մեզ հետ էր, ում աչքերով հայրենիքը սիրելը է’լ ավելի տպավորիչ էր: Արմինեի խորհրդավոր ձայնով պատմությունները Սելիմի քարավանատանը, Հայրիվանքում և ողջ ճանապարհին միշտ կհիշենք: Արմինեն էլ կհիշի մեզ, որ իրեն ու Տարոնին կիմանո հագցրեցինք և գնացինք Գողթանիկի ջրվեժում մարզվելու:

Երկու տարի առաջ ասել էի՝ հեշտ է բաժանվել Արատեսից միայն այն դեպքում, երբ առջևում Սևանն է: Արատեսից ուղևորվեցինք դեպի Սևան, լողացինք, սնվեցինք և երեկոյան ապահով հասանք Երևան:

Հ.Գ. Մեր Արատեսյան ճափորդությունից առաջ Երասխը վտանգավոր գոտի էր: Հակառակորդը կրակ էր բացել, ունեինք զոհ, բայց հայի ոգին անսասան է և մենք չհրաժարվեցինք մեր ճամփան Երասխով անցնելուց և դեռ անցնելու ենք, մինչև վերջ սիրելու ենք մեր հայրենիքը ու փայփայելու ենք ամեն մի կտորը՝ թիզ առ թիզ, ծիպուկ առ ծիպուկ ճանաչելով:

Իսկ տիար Բլեյանին հավերժ շնորհակալ ենք՝ բոլորիս Սեր-Արատես պարգևելու համար:

Մարզվում ենք զույգերով

Դաստիարակների մարզական սեմինարի թեման զույգերով աշխատանքն էր: Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այսպես մարզիկները շատ ավելի լավ են աշխատում և ավելի քիչ են գլուխ պահում: Բացի այդ, զույգերով աշխատելն ավելի հետաքրքրիր և զվարճալի կարող է լինել: Զարգացնում է միմյանց օգնելու և միասին արգելքները հաղթահարելու կարողություններ: Երբ առանցքում դնում ենք մրցակցային խաղը, մեծանում է նաև նպատակասլացությունը և մարզվելու հանդեպ սերն ու հավեսը:

Մարզական սեմինարի թեման է տրանսպորտային միջոցները

Ինչպես միշտ սեմինարը սկսեցինք նախավարժանքից՝ ամեն անգամ փորձելով ներառել նոր վարժություններ:

Սովորեցինք մարզական շարժումներով նմանակել այն ամենին, ինչը կարող է ծառայել որպես տրանսպորտային միջոց:

Քայլք

Վազք

Ձի

Ավանակ

Ավտոմեքենա

Ավտոբուս

Հեծանիվ՝ ցածր, մեջտեղ, վերև

Ինքնաթիռ

Օդապարիկ

Գնացք

Նավ

Նավակ

Սուզանավ

Հրթիռ

Վերջում խաղացինք օրվա համար նախատեսված թեմատիկ խաղը:

Մրցավարը կանչում է տրանսպորտային միջոցի անվանումը, մասնակիցներն արագ պետք է դառնան այդ տրանսպորտային միջոցը՝ կատարելով վարժությունն այնքան ժամանակ, մինչև հրահանգիչը կփոխի վարժությունը: Ովքեր արագ չեն կողմնորոշվում, դուրս են գալիս խաղից: Հաղթում է վերջում մնացած մասնակիցը:

Տեսանյութերը՝ Արևիկ Ուզունյանի

Մարզական սեմինար՝ զարգացնում ենք ուշադրության կենտրոնացում

Դաստիարակների մարզական պարապմունք

Մարզումների վայրը՝ Մայր դպրոցի Մեծ մարզադահլիճ

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի պարտեզների դաստիարակներ

21.06.2021-1-ին պարապմունք/ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ

24,06,2021-2-րդ պարապմունք/ Տարբեր տրանսպորտային միջոցներով ճամփորդելու ենք օդում, ջրում և ցամաքում, հանդիպելու ենք մեզ ծանոթ կենդանիներին:

Պարապմունքը՝ երկուշաբթի և հինգշաբթի՝ ժամը 13։30-14։30/

Նպատակը և խնդիրները

Պարապմունքը բաղկացած է

Նախավարժանքից, ակրոբատիկայից, զինվորի սողանքից, ֆիզիկական և ճկունության վարժություններից՝ թիթեռ, մոստ, մոմ, էստաֆետային խաղ և օրվա թեմատիկ խաղ-վարժություններից:

Մեզ ծանոթ մարզական շարժումներն օգտագործում ենք խաղի մեջ՝ լսելով հրահանգները, մտապահելով նախապես հայտարարված պայմանական թվերը, հիշելով հերթականությունը, որը խաղավարը ժամանակ առ ժամանակ կարող է փոխել:

Ընտրված վարժությունների նպատակը՝ մարզել մարմինն ու միտքը՝ կենտրոնացնելով ուշադրությունը: Զարգացնել արագ ու ճիշտ կողմնորոշվելու կարողություններ: Զարգացնել ճկունություն, արագություն, մկանային ուժ:

Կենդանիների քայլքին վելացնում ենք բադաքայլը, թրթուռի գալարումը, կենգուրույի ցատկերը` պատից պատ:

Մեզ ծանոթ զույգերով աշխատանքներին ավելացնում ենք 1. հերթով կամուրջ՝ սողանք տակից, 2. ձգումներ՝ ցատկ վրայից:

Մարզական սեմինարի թեման՝ Տրանսպերտային միջոցները

Դաստիարակների մարզական պարապմունք

Մարզումների վայրը՝ Մայր դպրոցի Մեծ մարզադահլիճ

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի պարտեզների դաստիարակներ

14.06.2021-1-ին պարապմունք/ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ

17,06,2021-2-րդ պարապմունք/ Տարբեր տրանսպորտային միջոցներով ճամփորդելու ենք օդում, ջրում և ցամաքում, հանդիպելու ենք մեզ ծանոթ կենդանիներին:

Պարապմունքը՝ երկուշաբթի և հինգշաբթի՝ ժամը 13։30-14։30/

Նպատակը և խնդիրները

Պարապմունքը բաղկացած է

Նախավարժանքից, ակրոբատիկայից, զինվորի սողանքից, ֆիզիկական և ճկունության վարժություններից՝ թիթեռ, մոստ, մոմ, էստաֆետային խաղ և օրվա թեմատիկ խաղ-վարժություններից:

Սովորելու ենք մարզական շարժումներով նմանակել հետևյալ տրանսպորտային միջոցները՝

Քայլք/15

Վազք/15

Ձի/մեկ րոպե

Ավանակ/10

Ավտոմեքենա/15

Ավտոբուս/15

Հեծանիվ/10-10-10՝ ցածր, մեջտեղ, վերև

Ինքնաթիռ/15՝ կողքից կողք, 15՝ վերև-ներքև

Օդապարիկ/15

Գնացք/15

Նավ՝ 15

Նավակ՝ 10

Սուզանավ՝ 10

Հրթիռ/10

Խաղ՝

Մրցավարը կանչում է տրանսպորտային միջոցի անվանումը, սաները արագ պետք է դառնան այդ տրանսպորտային միջոցը՝ կատարելով վարժությունն այնքան ժամանակ, մինչև հրահանգիչը կփոխի այն: Ովքեր արագ չեն կողմնորոշվում, դուրս են գալիս խաղից: Հաղթում է վերջում մնացած մասնակիցը:

Հունիսյան Մարզական սեմինարներից

Նախագիծ 1՝ Կենդանիներ Դառնում ենք կենդանիներ՝ զվարճալի վարժություններ երեխաների համար

Նախագիծ 2՝ Սպորտաձևեր նմանակում ենք մեր սիրած սպորտաձևերը

<<Ամեն անգամ սեմինարներին մասնակցելիս մի նոր բան ենք սովորում և տանում խումբ>>, – gրում են

դաստիարակները՝ …

Սպորտաձևերի (փաթեթ)՝ մարզվում են սաները, լուսաբանու են դաստիարակները:

https://www.youtube.com/watch?v=M1Z58S2r-uQ