Ամառային ուրախ, հետաքրքրիր՝ անգլերեն առցանց խաղեր, առաջադրանքներ

1-5-րդ դասարանցիների մակարդակին համապատասխան

Կարող եք օգտվել առցանց բառարաններից՝ Google Translate

DeepL Translate

Պահեք բառարան՝ առցանց կամ թղթային, որտեղ դուրս կգրեք հանդիպած նոր բառը և կթարգմանեք։ Բառը թարգմանելուց հետո, լսեք նրա ճիշտ արտասանությունը և հետո միաւ սովորեք այն։

Այս հղումներով կարող եք սովորել նշված թեմայի վերաբերյալ բառեր՝ գունավոր, ձայնային բառարանի օգնությամբ։ Ամեն թեմայի վերաբերյալ կան խաղեր, որոնք կամրապնդեն ձեր սովորած բառապաշարը։

Յուրաքանչյուր լեզու ունի իր նրբությունները, որոնց տիրապետելով՝ դուք կկարողանաք խոսել գրագետ ու գեղեցիկ, կկարողանաք ճիշտ արտահայտել ձեր մտքերը։ Անգլերեն գեղեցիկ ու գրագետ խոսելու համար բառեր սովորելուց բացի շատ կարևոր են արտահայտությունները։ Այս զվարճալի փոքրիկ պատմությունները լսելով՝ դուք կհարստացնեք ձեր բառապաշարը անգլերեն արտահայտություններով։

Առցանց խաղեր՝ Բրիտանական խորհրդի կայքէջից, որոնք կապահովեն հետաքրքրիր ժամանց, կզարգացնեն և կհարստացնեն ձեր անգլերենից ունեցած գիտելիքները։

ABC countdown

Clean and green

How much do you know about music?

Fantasy Run

Job mixer

Magic Monkey

School Run

Secret coder

Story Maker 1

Story Maker 2

Teddy Dresser

 

Կարճ պատմվածքների սիրահարներին առաջարկում եմ Short Stories-ից ընտրել որևէ պատմվածք, որը կարող եք ընթերցել, դիտել տեսանյութը՝ հիմնականում մուլտֆիլմի տեսքով, խաղալ խաղերը և կատարել առաջադրանքները՝ պատմվածքի վերաբերյալ։

 

Հարցերի դեպքում գրեք կամ զանգահարեք՝

haykuhi-hovhannisyan@mskh.am

099962000 Հայկուհի Հովհաննիսյան

 

 

Հայրապետյանների Ընտանեկան դպրոցը

Ալիզ  Հայրապետյանը Հյուսիսային դպրոց-պարտեզի՝ Վաղարշակ և Դարոն Հայրապետյանների մայրիկ է։ Ընտանիքը Հայաստան է տեղափոխվել Լիբանանից։ Ալիզը երկար տարիներ աշխատել է ՔԱՀԼ-ում՝ ( CAHL : Centers for Armenian Handicapped in Lebanon/ Լիբանանում հայ հաշմանդամների կենտրոն)։ Կենտրոնի ներկայիս անվանումը «Հովարդ Կարագյոզյան» հիմնադարմ է։ Ալիզ Հայրապետյանը պատմեց, որ իր սերը և հոգատարությունը՝ հատուկ կարիք ունեցող մարդկանց հանդեպ, փոխանցվել է մորից։ Ալիզի մայրը երկար տարիներ աշխատել է Կարմիր Խաչում, և Ալիզը մեծացել է այնպիսի միջավայրում, ուր մայրն իր ողջ կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն։ Այսօր էլ Ալիզը պատրաստակամ է կիսվելու իր փորձով, խորհուրդներով և,  հեռավար ուսուցման ընթացքում օգտակար լինելու բոլոր նրանց, ովքեր կունենան իր մասնագիտական աջակցության կարիք։

Ալիզ Հայրապետյանը պատմում է Լիբանանից մի ընտանիքի մասին, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում նույնպես վերադարձել են Հայաստան և բնակություն հաստատել իրենց հարևանությամբ։ Հարևանների որդին՝ տասնամյա տղան, ունեցել է դաունի համախտանիշ։ Նա շատ պայծառ տղա էր, ինչպես Ալիզն է պատմում, սակայն՝ չափազանց ինքնամփոփ և անինքնավստահ։ Continue reading

Ինչպե՞ս են թափոնները կառավարում Արևելյան դպրոց-պարտեզում

«TV mskh. Էկոլուր»-ը օրեր առաջ սկսեց լրագրողական ուսումնասիրություն, թե ինչպես է կրթահամալիրի բոլոր դպրոցներում իրականացվում  «Կենցաղային թափոնների կառավարման կարգը»։

Էկոլուրի լրագրողները՝ Արփին, Եվան և Լիլին հետազոտական շրջայցը սկսեցին Արևելյան դպրոց-պարտեզից։ Զրուցեցին դպրոց-պատեզի ծրագրի ղեկավար Նառա Նիկողոսյանի և աշխատակիցների հետ, ձեռք բերեցին որոշ պայմանավորվածություն՝ դպրոցում թափոնների կառավարման կարգն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։

  • Այսուհետ խոհանոցում  տեղադրվելու են երկու թափանցիկ տարաներ։ Ճաշից հետո յուրաքանչյուր սովորող իր ափսեի մրգի և բանջարեղենի մնացորդները լցնելու է թափանցիկ տարաներից մեկի, իսկ հացաբուլկեղենի մնացորդները՝ մյուսի մեջ, որից հետո ափսեն կդնի խոհանոցում։ Այս գործընթացին կհետևի դասվարը, կազմակերպիչը, ով կլինի սովորողների հետ։
  • ISSD-ՀԿ-ի տրամադրած տարաները վերանորոգելուց հետո ժամանակավոր կտեղադրվեն դպրոցի ներսում։
  • Չորս գույնի պլաստմասե տարաները, որոնք այս պահին այլ նպատակներով են օգտագործվում, կտեղադրվեն դպրոցի գլխավոր մուտքի դիմաց։
  • Դասարաններում կլինեն թղթի թափոնի համար նախատեսված արկղեր։
  • Սովորողներին ժամանակ առ ժամանակ ընկեր Իվետան կքաջալերի, որպեսզի նրանք թափոնները կառավարեն նաև իրենց տներում։
  • Դպրոցի թափոնները կտեղափոխվեն և կպահեստավորվեն Ագարակում։

Իսկ թե ինչպես են թափոնները կառավարում Արևելյան դպրոց-պարտեզում՝ դիտե՛ք Էկոլուրի եթերում։