Information and Facts about Rivers

An introduction to Rivers

Տեղեկություն և փաստեր գետերի մասին

An introduction to Rivers
Ծանոթացում գետերին

All rivers start at the highest point in an area. As the river flows downstream, it gains more water from other streams, rivers, springs, added rainfall, and other water sources.

Բոլոր գետերը տարածքի ամենաբարձր կետից են սկիզբ առնում: Քանի որ գետերը թափվում են հոսանքն ի վար, այն ջուր է ձեռք բերում այլ հոսանքներից, գետերից, ակնաղբյուրներից, անձրևաջրերից և այլ աղբյորներից:

What is a river?

Ի՞նչ է գետը։

The River Channel

Գետի հուն/channel
Rivers flow in channels. The bottom of the channel is called the bed and the sides of the channel are called the banks.
Գետերը հոսում են հունով: Հունի հիմքը կոչվում է հատակ և հունի կողքերը կոչվում են ափեր:

Where do rivers begin?

Որտեղի՞ց են գետերը սկիզբ առնում։

Rivers begin at their source in the higher ground such as mountains or hills, where rainwater or melting snow collects and forms tiny streams.

Գետերը սկիզբ են առնում բարձրադիր վայրերից, ինչպիսիք են լեռները և բլուրները, որտեղ անձրևի և ձյան հալոցքային ջրերը հավաքվում և փոքրիկ հոսանքներ են ստեղծում:

A river is a freshwater flowing across the surface of the land, usually to the sea.

Գետը քաղցրահամ ջուր է որը հոսում է երկրի վրայով սովորաբար դեպի ծով:

How are rivers formed?

Ինչպե՞ս են ձևավորվում գետերը։
When one stream meets another and they merge together, the smaller stream is known as a tributary. It takes many tributary streams to form a river.

Երբ ջրի հոսքը հանդիպում է մյուսին և նրանք միախառնվում են փոքրիկ հոսանքը կոչվում է վտակ: Շատ վտակներ միանալով ստեղծում են գետ:

Where does a river start from?

Որտեղի՞ց է սկսում գետը։

Every river has a ‘source‘, a place where the river begins its journey.

Յուրաքանչյուր գետ ունի աղբյուր/ source, տեղ, որտեղից գետը սկսում է իր ճամփորդությունը:

Where is the source of a river?

Որտե՞ղ է գետի աղբյուրը։

The source of a river is usually found in high places such as hills or mountains. A river can have more than one source.

Գետի աղբյուրը սովորաբար բարձր վայրերում է, ինչպիսիք են բլուրներն ու սարերը: Գետը կարող է ունենալ մեկից ավելի աղբյուր:

Different types of sources

Այբյուրների տարբեր տեսակները

Springs

Ակնաղբյուր/աղբյուր/

Some rivers begin where a natural spring releases water from underground.

Որոշ գետեր սկիզբ են առնում այնտեղից, որտեղ բնական ակնաղբյուրը գետնի տակից ջուր է բխեցնում:

Rainfall and melting snow

Անձրևաջրեր և ձնհալ

Some rivers begin in mountains or hills, where rainwater or snowmelt collects and forms small channels․ At first, the channels are small and are called rills. As more water enters the channels they grow forming gullies (larger channels). The streams in the gullies eventually become big enough to form a river.

Որոշ գետեր սկիզբ են առնում լեռներից կամ բլուրներից որտեղ անձրևաջուրն ու ձնհալի ջուրը հավաքվում և փոքրիկ հուներ են ստեղծում: Սկսբում հուները փոքր են և կոչվում են առվակներ/վտակներ/ rills: Որքան շատ ջուր է լցվում հունի մեջ, այնքան նրանք աճում են ստեղծելով հեղեղատներ/gullies  (ավելի մեծ հուներ): Հեղեղատներում հոսանքները, վեջիվերջո, բավականին մեծանալով` գետ են ստեղծում:

Lakes

Լճեր

The source of some rivers is a lake. The source of the River Hrazdan is the Lake Sevan, in Armenia.

Որոշ գետերի աղբյուր է լիճը: Հրազդան գետի աղբյուրն է Սևանա լիճը՝ Հայաստանում:

Ճահիճներ/ bogs

In some places, rainwater can’t sink into the ground as the ground is too wet already. The water forms a bog. The water flows out of the bog to form lakes and streams.

Որոշ տեղերում անձրևաջուրը չի ներծծվում հողի մեջ, քանի որ հողն արդեն շատ խոնավ է: Ջուրը ստեղծում է ճահիճ: Ջուրը ճահճում շատանալով` ստեղծում է լճեր և հոսանքներ:

Ի”նչու են գետերը կարևոր:

Why are rivers important?

Ջուր/ Water

Rivers carry water and nutrients to areas all around the earth. They play a very important part in the water cycle, acting as drainage channels for surface water. Rivers drain nearly 75% of the earth’s land surface.

Գետերով ջուրը հոսում է և սնուցում ամբողջ երկրի տարածքները: Նրանք շատ կարևոր տեղ են զբաղեցնում ջրային համակարքում, գործելով որպես ջրային մակերևույթի ջրատար/ drainage կանալներ: Գետերը ջրում են երկրի ցամաքային մակերևույթի մոտ 75%-ը:

Habitats

Rivers provide excellent habitat and food for many of the earth’s organisms.

Many rare plants and trees grow by rivers. Ducks, voles, otters and beavers make their homes on the river banks. Reeds and other plants grow along the river banks.

Other animals use the river for food and drink. Some birds eat small fish from the river. In Africa, animals such as antelopes, lions and elephants go to rivers for water to drink. Other animals such as bears catch fish from rivers.

Միջավայր

Գետերը հիանալի միջավայր և սնունդ են ապահովում երկրի բազում օրգանիզմների համար:

Շատ հազվագյուտ բույսեր և ծառեր աճում են գետերի մոտ: Բադերը, կրծողները, ջրասամույրները և կուղբերը իրենց տունն են ստեղծում գետի ափերին: Եղեգները և այլ բույսեր աճում են գետի ափի շուրջ:

Այլ կենդանիներ գետը օգտագործում են սննդի և խմելու համար: Որոշ թռչուններ ուտում են գետի փոքր ձկներին: Աֆրիկայում կենդանիները, ինչպիսիք են այծքաղերը, առյուծները և փղերը գնում են գետերի մոտ ջուր խմելու համար: Այլ կենդանիները ինչպիսիք են, արջերը գնում են գետից ձուկ որսալու:

Transport

Rivers provide travel routes for exploration, commerce and recreation.

Փոխադրամիջոց

Գետերը հանդիսանում են երթուղիներ՝ հետազոտության, առևտրի և  հանգստի համար:

Farming

River valleys and plains provide fertile soils. Farmers in dry regions irrigate their cropland using nearby rivers.

Հողագործություն

Գետի հովիտները և հարթավայրերը ապահովում են բերրի հող: Հողագործները չոր տարածքներում ոռոգում են իրենց բերքատու հողը օգտագործելով մոտակա գետից ջուրը:

Energy

Rivers are an important energy source. During the early industrial era, mills, shops, and factories were built near fast-flowing rivers where water could be used to power machines. Today steep rivers are still used to power hydroelectric plants and their water turbines.

Էներգիա

Գետերը էներգիայի կարևոր աղբյուր են: Վաղ արդունաբերական շրջանում աղացները, խանութները և գործարանները կառուցվում էին արագ հոսող գետերի մոտ, որտեղ ջուրը կարող է օգտագործել սարքերը աշխատեցնելու համար: Այսօր բարձր գետերն օգտագործվում են հիդրոէլեկտիկ բույսերին և իրենց տուրբիններին հոսանք տալու համար:

watermillfastsource

Vocabulary

 

River-գետ

To flow-թափվել

Downstream-հոսանքն ի վար

To gain-ձեռք բերել

Stream-հոսանք

Spring-աղբյուր, ակնաղբյուր

source-աղբյուր

Channel-հուն, ջրանցք

Bed-հատակ

Bank-ափ

Mountain-սար

Hill-բլուր

Melting snow-հալվող ձյուն

Tiny-մի փոքր

Freshwater-քաղցրահամ ջուր

Surface-մակերևույթ

Merge-ձուլվել

Gully-հեղեղատ

Tributary-վտակ

Underground-ստորգետնյա

 Rill-վտակ, առվակ

Lake-լիճ

Bog-ճահիճ

Important-կարևոր

Habitats-միջավայր

Provide-ապահովել

rare -հազվագյուտ

plants-բույսեր

voles-կրծողներ

otter-ջրասամույր

beaver-կուղբ

reed-եղեգ

route-երթուղի

exploration-հետազոտություն

commerce-առևտուր

recreation-հանգրստ

valley-դաշտավայր

plain-հարթավայր

fertile-պտղաբեր, բերրի

soil-հող

irrigate-ոռոգել

cropland-բերքատու հող

industrial -արդյունաբերական

mill-ջրաղաց

factory-գործարան

steep-բարձր, ուղղաձիգ

 

Ներառական կրթության կարևորությունը

Ներառական կրթության կարևորությունը

Թարգմանություն անգլերենից

Աղբյուրը՝ Միացյալ Նահանգների «Open Society Foundations -«Բաց հասարակության հիմնադրամներ» կայք

 

Ամբողջ աշխարհում դպրոցներից երեխաներ են հեռացվում հաշմանդամության, ռասայի, լեզվի, կրոնի, գենդերային պատկանելության և աղքատության պատճառով:

Սակայն յուրաքանչյուր երեխա, փոքր հասակից սկսած, իրավունք ունի աջակցություն ստանալու իր ծնողի և հասարակության կողմից, որպեսզի մեծանա, սովորի, զարգանա և  դպրոցական հասակում գնա դպրոց, ներառվի, ընդունվի ուսուցիչների և իր հասակակիցների կողմից: Եթե բոլոր երեխաներն, անկախ նրանց տարբերության, միասին կրթություն ստանան, յուրաքանչյուրը կշահի դրանից. սա է ներառական կրթության անկյունաքարը:

Ի՞նչ է ներառական կրթությունը:

Ներառական կրթություն  նշանակում է տարբեր, զանազան երեխաների ուսուցում կողք- կողքի, միևնույն դասարանում: Նրանք միասին են վայելում ուսումնական ճամփորդությունները և նախընտրած արտադպրոցական գործունեությունը, մասնակցում են աշակերտական կառավարմանը և հաճախում են միևնույն սպորտային պարապմունքներին,  խաղերին ու այս ամենն անում են միասին:

Ներառական կրթությունն արժևորում է բազմազանությունը և այն եզակի ներդրումը, որն իր հետ դասարան է բերում յուրաքանչյուր սովորող:  Իրական ներառականություն է այն, երբ   յուրաքանչյուր երեխա իրեն ապահով է զգում և ունենում է այնպիսի զգացողություն, որ ինքը բոլորինն է: Սովորողները և նրանց ծնողները մասնակցում են ուսումնական նպատակների ձևակերպմանը և որոշումների կայացմանը, որոնք ազդեցություն են ունենալու իրենց վրա: Իսկ դպրոցի աշխատակազմն էլ վերապատրաստված է, ունի աջակցություն, ճկունություն և կրթական ռեսուրսներ, որպեսզի կրթի, ոգևորի և արձագանքի բոլոր սովորողների կարիքներին:

Ինչո՞ւ է ներառական կրթությունը կարևոր: 

Ներառական կրթության համակարգը բոլոր երեխաների համար ապահովում է ավելի որակյալ կրթություն և էական դեր է խաղում խտրական վերաբերմունքի հանդեպ կատարվող փոփոխությունների ոլորտում: Ընտանիքից դուրս դպրոցն ապահովում է երեխայի՝ աշխարհի հետ ունեցած իր առաջին հարաբերություններն ու փոխազդեցությունները: Հարգանքն ու փոխըմբռնումը մեծանում է, երբ տարբեր ընդունակություններ և ծագում ունեցող սովորողներ խաղում, հանրայնացվում և սովորում են միասին:

Այն կրթությունը, որը չի ներառում ու տարանջատում է երեխաներին, հավերժացնում է մեկուսացված խմբերի միջև եղած ավանդական խտրականությունը: Երբ կրթությունն ավելի ներառական է, այդպիսին է նաև քաղաքացիական մասնակցության կերպը, աշխատանքային զբաղվածությունը և համայնքային կյանքը:

Իսկ ավելի լավ չի՞ լինի առանձնացնել հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաներին:

Առանձին և հատուկ կրթությունը հաջողության ոչ մի երաշխիք չի տալիս առանձնահատուկ ուշադրության կարիք ունեցող սովորողներին, մինչդեռ  ներառական դպրոցները, որոնք ուսման համար ապահովում են աջակցող համապատասխան պայմաններ, շատ ավելի լավ արդյունքներ են ցուցաբերում: Արտադասարանական գործունեությունները,  հասակակիցների աջակցությունը կամ մասնագիտական ավելի շատ  միջամտությունները ներառում են ամբողջ դպրոցական համայնքը՝  ապահովելով թիմային աշխատանքը:

Որո՞նք են ներառական կրթության հիմնական տարրերը:

Ներառական կրթության մասնագետներին պետք է ճիշտ օգտագործել, քանի որ այս  անձնակազմն ինքնին կարող է լինել ներառող կամ տարանջատող: Օրինակ՝ ներառական է այն մասնագետը, ով օգնում է ուսուցչին բավարարել բոլոր սովորողների կարիքները, իսկ այն մասնագետը, ով դասարանից հանում է հատուկ կարիքներ ունեցող սովորողին, որպեսզի նրա հետ անհատապես պարապի, ներառական չէ:

Ներառական ուսումնական պլան    

Ներառական ուսումնական պլանը ներառում է տեղայնացված թեմաներ, որոնք կազմված են փոքրաթիվ քանակի խմբերի համար: Այն խուսափում է երկակի իմաստներ ունեցող պատմողական լավ թե վատ նյութերից և թույլ է տալիս ուսումնական պլանը հարմարեցնել կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների սովորելու ոճին:

Ծնողական համայնքի ներգրավում

Դպրոցների մեծ մասը ձգտում է հասնել ծնողների ներգրավվածության որոշ մակարդակի, բայց դա հաճախ սահմանափակվում է էլեկտրոնային նամակներ գրելով և դեպքից դեպք էլ՝ ուսուցիչներ-ծնողներ հավաքներով: Ներառական դպրոցական համակարգում ծնողների ներառումը նշանակում է նրանց հետ կապեր ստեղծելու բազմաթիվ ձևերի ստեղծում՝ հաշվի առնելով ծնողների առաջարկած պայմանները:

Ինչպե՞ս կարող ենք զարգացնել ներառական կրթությունը:

Որպեսզի ներառական կրթությունը իրականություն դարձնենք, մենք պետք է անենք հետևյալը.

 

վերապատրաստենք մանկավարժական աշխատողներին, ապահովենք կրթական ռեսուրսներով, որպեսզի նրանք կարողանան ուսուցանել կրթական զանազան կարիքներ ունեցող աշակերտներին՝ նրանց սովորելու հնարավորություններին համապատասխան,

ապահովենք մանկապարտեզներին և դպրոցներին համարժեք և կայուն ֆինանսական օժանդակությամբ, որպեսզի ամբողջովին ներառական լինեն բոլոր ծառայությունները և ողջ գործունեությունը,

ծնողներին հնարավորություն տանք պաշտպանելու ներառական կրթություն ստանալու իրենց երեխաների իրավունքները,

օգնենք ամբողջ հասարակությանը, ներառյալ հիմնական հիմունքներով աշխատող և հատուկ մանկավարժներին, սոցիալական ոլորտի աշխատողներին, ծնողներին և սովորողներին, աշխատել միասին և մասնակցել կրթական ծրագրերի մշակմանը, դրանց իրականացման դիտարկմանը և, այս ամենով հանդերձ, միասնական պատասխանատվություն կրենք ներառական կրթության համար,

իշխանություններից պահանջենք հակախտրական օրենսդրության իրականացում, օրինական մանդատով շնորհենք ներառականությանը, ամեն տեսակի արգելքները վերացնելու քաղաքականություն վարենք:

Թանկարժե՞ք է ներառական կրթությունը:

Կրթությունը ներառական դարձնելը ծախսերի կրճատման միջոց չէ: Կառավարությունը պետք է պատրաստ լինի  ի սկզբանե համակարգում այնպիսի էական ներդրումներ անելու, ինչպիսիք են ուսուցչի և աշխատակազմի վերապատրաստումները, ուսումնական նյութերը, սարքավորումները և ուսումնական պլանների վերանայումը, որպեսզի  ներառական կրթությունը համարվի հաջողված: Այնուամենայնիվ, վերացնելով ավելորդությունները  և դրանց հաջորդող մեծ ծախսերը, պետք է ներդրումներ արվեն ներառական կրթության ոլորտում: Այս նպատակով՝ միջոցների ներդրումը կբարելավի կրթության որակը՝ օգտակար և արդյունավետ լինելով բոլոր սովորողների համար:

Պետք է բարեփոխվեն ֆինանսական մեխանիզմները, որպեսզի ներառական կրթության մեջ ներգրավված դպրոցները լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանան: Երբ հատուկ դպրոցներից սովորողները տեղափոխվում են ընդհանուր հիմունքներով աշխատող հանրակրթական դպրոցներ, ֆինանսավորումը պետք է հետևի այդ գործընթացին:

 

Այնուամենայնիվ, վերացնելով ավելորդությունները  և դրանց հաջորդող մեծ ծախսերը, պետք է ներդրումներ արվեն ներառական կրթության ոլորտում: Այս նպատակով միջոցների ներդրումը կբարելավի կրթության որակը՝ օգտակար և արդյունավետ լինելով բոլոր սովորողների համար:

 

Ֆինանսական միջոցները պետք է վերակազմավորվեն այնպես, որ նրանք, ովքեր գրանցված են որպես հատուկ կարիք ունեցող սովորողներ, օգտվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներից: Եթե անգամ հատուկ դպրոցներից տեղափոխվեն հանրակրթական դպրոցներ, ֆինանսավորումը պետք է շարունակվի:

 

Իմ եզրակացությունը հոդվածը թարգմանելուց հետո

 

Հոդվածը թարգմանելուց հետո մտածեցի՝ կարող է պետք չէ՞ր սա թարգմանել, չէ՞ որ այստեղ նորություն չկար: Այս ամենը մեր կրթահամալիրի համար  պարզ բան է և վաղուց կիրառելի: Հետո մտածեցի, որ այն կարող է օգտակար լինել հասարակության համար, որոնց պատկերացումները ներառական կրթության վերաբերյալ այնքան էլ պարզորոշ չեն:

 

Ուզում եմ այս հոդվածից դուրս մի դիտարկում անել. ներառական կրթությունն օգտակար է ոչ միայն հատուկ կարիք ունեցող երեխաներին, այլև նույն դասարանում սովորողների ու դասավանդողների համար՝ նրանց մեջ կարևոր կամային հատկանիշների զարգացման, հասարակության համար  լավ անձնավորություն ձևավորելու համար…Ներառական կրթություն, ցավոք,  չի իրականացվել, երբ ես դպրոցական էի: Կարող եմ ասել, որ շատ բան եմ կորցրել, որը փորձում եմ հիմա գտնել: Յուրաքանչյուր օր, ներառական կրթություն իրականացնելով, ես բացահայտում եմ առանձնահատուկ երեխաներին և արձանագրում իմ ձեռքբերումները՝ հանկարծակի ադամանդ գտած ճանապարհորդի ոգևորությամբ:

 

Շաբաթ օրը ծնողական սեմինարի ժամանակ Լևոնի մայրիկը զարմանքով արտահայտվեց դասընկերների ջերմ վերաբերմունքի մասին, այն մասին, թե ինչպես է 20 երեխա միաժամանակ բացականչում՝ Լևո՛ն, բարև կամ Լևո՛ն, հաջող: Ասաց, թե որքան է դա ոգևորում թե՛ Լևոնին, թե՛ իրեն: Խոսեց այն մասին, թե ի՜նչ հարազատորեն են Լևոնին վերաբերվում դպրոցում, և թե որքան է նա փոխվել դեպի լավը այս մի քանի ամիսների ընթացքում…