Ճամփորդություն Բիո լճակ

Բնագիտատեխնիկական ստոգատեսին ընդառաջ՝ ճամփորդություն Փարաքարի Բիո լճակ

Մասնակիցներ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, Փարաքար համայնքի ղեկավար՝ Սամվել Վարդանյան, Փարաքարի Բարեկարգում տնօրինության տնօրեն Վահե Մովսիսյան, Ջինջ ինժիներատեխնիկական ընկերության տնօրեն, Բիո լճակի հիմնադիր Էդուարդ Մեսրոպյան, Փարաքար համայնքի բնակիչ Սևակ Ծատուրյան, ներկայացուցիչներ՝ Global Water partnership ընկերությունից

 Ճամփորդության իրականացման օրը, ժամը՝ 29.01.2018, 13:30-14:00

Նպատակը՝ 

Ծանոթանալ-ուսումնասիրել Բիոլճակը

Ընթացքը

  • Հարցազրույց վերցնել մասնակիցներից
  • Լուսանկարել, ուղիղ եթեր՝ ֆեյսբուքում
  • Համագործակցություն, փորձի փոխանակում
  • Տարբեր կապերի միջոցով փորձել լուծել խնդիրները և վերականգնել Բիո լճակի գործունեությունը
  • Բիո լճակների մասին անգլերենից հայերեն թարգմանություններ, այլոց փորձի ուսումնասիրություն
Արդյունքը՝
  • Տեղեկատվության, գիտելիքի յուրացում, ուսումնական նյութերի, ֆիլմերի, ռադիոնյութերի ստեղծում, շարունակական համագործակցություն սովորողների և ընկերությունների միջև

Մասնակիցների ցուցակ

 

  1. Աշոտ Բլեյան
  2. Էմանուել Ագջոյան
  3. Մարթա Ասատրյան
  4. Հայկուհի Հովհաննիսյան
  5. Նազենի Սանոյան
  6. Գոռ Խլոյան-Սեբաստացի TV
  7. Նարե Մելքոնյան
  8. Էլեն Աբգարյան
  9. Հրաչյա Աբգարյան
  10. Ֆելիքս Եղիազարյան
  11. Եվա Սարգսյան
  12. Էլինա Հարությունյան-Հյուսիսափայլ ռադիո
  13. Անի Սարգսյան

Ճամփորդություն Աշտարակ

Ճամփորդության մասին պատմում են՝ Հայկուհի Հովհաննիսյանը, Ռիմա Երեմյանը, Ազնիվ Գալստյանը,

Ճանապարհագիծ-Երևան-Աշտարակ-Աշտարակի հրապարակ-Մարիանե եկեղեցի- Կարմրավոր եկեղեցի-Պերճ Պռոշյանի տուն թանգարան-Բաղնիք-Ջաղաց-Քասախ գետ-Կամուրջ-Ս․ Սարգիս ճոճվող կամուրջ-Մառան

Մասնակիցներ

Ճամփորդությունը նախատեսվում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի անգլերենի ընտրությամբ գործունեության խմբի, Հյուսիսային դպրոցից՝ «Թանգարանային նախագծի» մասնակիցների և համագործակցող՝ Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի սովորողների համար։

Ճամփորդության պատասխանատուներ՝ Հայկուհի Հովհաննիսյան, Ազնիվ Գալստյան, Ռիմա Երեմյան, Տաթև Աթոյան

Ուղեկցող գիդ-էքսկուրսավար՝ պատմաբան Ազնիվ Գալստյան՝ ք․ Աշտարակից։

Ճամփորդության ընթացքում իրականացվող նախագծերը

«Թանգարանային նախագիծ»

«Գետը համայնքում» նախագիծ

«Պատմամշակութային տարածքների ուսումնասիրությունն օտար լեզուներով» նախագիծ

Մասնակիցները նախապես սովորել են Աշտարակ քաղաքի, գետերի, թանգարանի, Պերճ Պռոշյանի մասին՝ անգլերեն։

Առաջին օգնության արկղիկ`     տվյալ դպրոցի բուժսենյակից

Մեքենա`  (մակնիշ, համարանիշ)`      Ford

Վարորդ`  Արսեն Գալուլյան

Սնունդ՝    ծնողներ

Ճամփորդության նպատակը

Ուսումնասիրել, հետազոտել, ճանաչել Աշտարակ քաղաքը, այցելել Աշտարակում ծնված բանաստեղծի տուն-թանգարան, իրականացնել ինտեգրված դաս՝ մայրենի և անգլերեն լեզուներով, տեսնել Քասախ գետը՝ գետի ափին անցկացնել անգլերեն  դաս՝ գետերի նշանակության մասին, այցելել մառան և ծանոթանալ տնային պայմաններում գինու պատրաստման եղանակին, մասնակցել խաղողի ճզմման արարողությանը, վարպետության դաս ունենալ մեղվաընտանիքների, մեղվաբուծության, մեղուների խնամքի և պահպանության մասին:

Ճամփորդության սկիզբը՝ նոյեմբերի 02-ին, ժամը՝ 11:00, Գեղարվեստի դպրոցի մոտից։

Ժամանում Աշտարակի հրապարակ՝ 11։40

Կանգ առ Ներսես Աշտարակեցու արձանի մոտ, հանդիպում Օհանավանի սովորողներին, պատմություն քաղաքի մասին՝ հայերեն և անգլերեն։ Քայլարշավ՝ 15 րոպե մինչև Մարիանե եկեղեցի։ Բակում կպատմենք եկեղեցու պատմությունը և ավանդազրույցը։

Քայլարշավ դեպի Կարմրավոր եկեղեցի։ Ծանոթացում Կարմրավորի պատմությանը, Օհանավանի Ս․ Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի սովորողները կընթերցեն Գ.Էմին, քանի որ հենց եկեղեցու բակում է ամփոփված Աշտարակում ծնված անվանի բանաստեղծը։

Այցելություն Պերճ Պռոշյանի թանգարան։ Թանգարանում անգլերեն կպատմենք Պերճ Պռոշյանի կենսագրության և թանգարանի մասին։ Կխոսենք Պերճ Պռոշյանի հիշողություններից՝ Խաչատուր Աբովյանի մասին, կշրջենք թանգարանում։

Կշարժվենք դեպի ձոր, կտեսնենք հին կամուրջը, հին Բաղնիքը, ջաղացը։

«Գետը համայնքում» նախագծի շրջանակներում կանգ առ՝ Քասախ գետի ափին։ Կիրականացնենք էկո նախագիծ՝ մաքրելով Քասախ գետի մի հատվածի ափամերձը։ Անգլերեն դաս կանցկացնենք Քասախ գետի և ընդհանրապես գետերի նշանակության մասին, կհանգստանանք ձորի մոտ, կնախաճաշենք։ Աշտարակի ու աշտարակցիների  մասին Օհանավանի սովորողները կպատմեն ավանդազրույցներ, կերգեն իրենց նախատեսած երգը։

Ձորի միջով կբարձրանանք Ս․ Սարգիս եկեղեցի, եկեղեցուց կիջնենք դեպի Ճոճվող կամուրջ։ Տաս րոպե քայլելով կհասնենք երթուղայինի մոտ։

(Կարող ենք երթուղայինով 5 րոպեում հասնել կենսաքիմիկոս, տիեզերական կենսաբանության հիմնադիրներից աշտարակցի ակադեմիկոս Նորայր Սիսակյանի թանգարան)։

Օրվա վերջի կայանատեղին աշտարակյան բնակարաններից մեկն է, որտեղ սովորողները կտեսնեն, թե ինչպես են հնում պատրաստել գինի տնային պայմաններում: Կմասնակցեն խաղողի ճզմման արարողությանը։

Սովորողները կտեսնեն նաև  մեղվաընտանիքները և կունենան վարպետության դաս՝ մեղվաբուծության, մեղուների խնամքի և պահպանության մասին: Կհամտեսեն մեղրով բլիթներ՝ թեյի հետ։

 

Վերադարձ՝ ժամը 18:00

 

Ashtarak

Ashtarak  is a town in the Aragatsotn Province of Armenia. It is on the left bank of Kasagh River. The name of “Ashtarak” is an Armenian word. It means tower or fortress. The area is rich with water resources. The fountains of SaghmosavanNazrevan and Shroshor are the main sources of drinking water for the town.

The town is divided into 4 districts: Old Ashtarak, Dzakhap (left bank) Gitavan and Bagavan.  The valley of Ashtarak is  known as Ashtaraki dzor. It is a lovely place  for visitors from Yerevan and other countries.

The Bridge of Ashtarak is on Kasagh River It is in the gorge just below the church of Saint Sarkis. It was built in the 17th-century. Mahdesi Khoja Grigor was a wealthy merchant from Kanaker. He built the bridge.

Winters are cold and summers are mildly hot in Ashtarak.

Vocabulary – Բառապաշար

town- քաղաք

province – մարզ

left-ձախ

bank-ափ

river-գետ

name-անուն

word-բառ

It means-Դա նշանակում է

tower-աշտարակ

fortress-բերդ

area-տարածք

rich-հարուստ

water-ջուր

resource -աղբյուր

fountain-շատրվան

main-մաին

sources-աղբյուրներ

drinking water-խմելու ջուր

devide-բաժանել

is devided-բաժանվում է

old-հին

valley-հովիտ

lovely-սիրելի

place-վայր

visitor-այցելու

other-ուրիշ

bridge-կամուրջ

gorge-կիրճ

below-ներքև

just-հենց

church-եկեղեցի

Saint-Սուրբ

It was built -այն կառուցվել է

century-դարաշրջան

wealthy-հարուստ

merchant-առևտրական

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Perch Proshyan

Perch Proshian was born in 1837. He grew up in tailor’s family in Ashtarak. He studied at parishioner  college. Then he finished the Nersisyan School of Tbilisi. He studied at Yerevan Royal school. Then Proshian came back to Ashtarak in 1857 and worked as an inspector of the parish school.

At the same time he worked as secretary of provincial agent. It  gave him opportunity to get familiar with village life.

In 1859 Proshyan left for Tbilisi and started to work as teacher at Nersisyan School. . He played active role in creating Armenian professional theatre, founding female schools in Tbilisi, then in Shushi, Agoulis, and Astrakhan. In 1879 he was invited to Ejmiatsin and was appointed as superintendant of all religious schools in Yerevan and Kars region.

In 1850s he was inspired by national-religious romanism but Khachatur Abovyan’s “Sorrows of Armenia” novel oriented him. In 1860 Proshyan wrote “Sos and Varditer” novel. First step brought popularity for the writer.

Proshyan wrote many novels and several memorial articles about Armenian theatre, schools, pedagogy. Proshyan’s novels give us enormous material about the history of the Armenian villagers.

His dream was establishing traditional society which would give equal opportunities for everybody.

Perch Proshyan died in 1907 in Baku and is engraved in Tbilisi Khojavanq cemetery.

Museum

The Museum of Pertch Proshian was founded in 1948. The museum is in  Ashtarak city in P. Proshyan’s father’s house. Today in the museum are more than 2,000 exhibitions. 

 One of the halls is furnished with private goods of the writer. In  the other two halls we can see the rich materials concerning the life and activity of the writer.

There is a funny post at the entrance showing distances to the Hermitage, the Louvre and other world famous museums.

 

«Թանգարանային նախագիծ»

«Թանգարանային նախագիծ»

«Թանգարանային նախագիծ»-ը թանգարանային և պատմամշակութային տարածքների ուսումնասիրման, ճանաչման, դրանք՝ որպես կրթական տարածքներ օգտագործման, գիդ-էքսկուրսավարների հմտությունների ձեռք բերման և օտար լեզուների զարգացման նախագիծ է։

Նախագծի շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել, հետազոտել, ճանաչել Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքները,  կազմակերպել թանգարանային և տեսարժան վայրերի այցելություններ՝ իրականացնելով կրթական ծրագրեր, ինտեգրված դասեր, պարապմունքներ՝ մայրենի և օտար լեզուներով, համագործակցել այլ դպրոցների հետ։

Դասերի ընթացքում դասավանդողն ընտրում է որևէ թանգարան կամ պատմամշակութային տեսարժան վայր, սովորողներին տրամադրում թանգարանի մասին հիմնական տեղեկություն, հանձնարարում տարբեր աղբյուրներից հայթայթել լրացուցիչ տեղեկություն, սովորողների հետ թարգմանել անգլերեն, պատրաստել երկլեզու պրեզենտացիա՝ որպես ուսումնական նյութ։

Ճամփորդության մեկնելիս ամեն անգամ գիդ-էքսկուրսավարի և թարգմանչի պարտականությունները ստանձնում է մի քանի սովորող։ Անհրաժեշտ է նախապես աշխատել գիդ-էքսկուրսավարների և թարգմանիչների խոսքի, առոգանության, բեմական կեցվածքի և ժեստերի վրա։

Երթուղին վարելիս  յուրաքանչյուր հատված ներկայացնում են երկու հոգով՝ մեկը հանդես է գալիս որպես գիդ-էքսկուրսավար, իսկ մյուսը՝ թարգմանիչ։  Օրինակը՝ ֆիլմում (1  րոպեից սկսած)։

Որպես էքսկուրսավար, կարևոր է նաև էքսկուրսիան վարել երթուղայինի միջից սկցած՝ ճամփորդողների ուշադրությունը կենտրոնացնելով ճանապարհի վրա՝ նշելով փողոցները, հուշարձանները, նշանավոր շենքերը, տարածաշրջանի հայտնի մարդկանց և այլն։

 

Հայտարարություն

Եթե ցանկանում եք հաղորդակից լինել  հայրենի երկրի մշակութային ժառանգությանը, ճանաչել  տվյալ ժողովրդին, տարածաշրջանին բնորոշ բնության և հասարակության վերաբերյալ մշակութային արժեքները, զարգացնել օտար լեզվից ունեցած ձեր գիտելիքները և ճամփորդել, ապա միացե՛ք մեր «Հայկական մշակույթ» նախագծին և հետևե՛ք մեզ բլոգում և ֆեյսբուքյան էջում։

 

Ճամփորդությունից երեք շաբաթ առաջ նախատեսվում է նյութը պատրաստել, թարգմանել, յուրացնել՝ պատմության, հայրենագիտության, բնագիտության, մայրենի և օտար լեզուների դասաժամերին։ Վերջին շաբաթվա մեջ՝ կազմակերպել այցելություն տվյալ մշակութային վայր, որտեղ անցկացնել դաս-պարապմունք, այնուհետև շրջել թանգարանով՝ սովորող գիդ-էքսկուրսավարների ու թարգմանիչների ուղեկցությամբ։ Արդյունքը ցույց տալ բլոգում, ենթակայքում հրապարակված ֆիլմերի, պատումների, տեսադասերի միջոցով։

 

Նախագիծը նախատեսվում է տարբեր տարիքային խմբերի սովորողների, ինչպես նաև համագործակցող դպրոցների համար։

 

Մշակութային օջախները, օգտագործելով որպես հաղորդակցական համակարգ և ուսումնական գործունեությունը կազմակերպելու հարթակ, կնպաստեն մեր երկրում թանգարանային այցելությունների և ներքին տուրիզմի զարգացմանը։

Նախագծի գնահատման ցուցանիշը լինելու է ««Թանգարանային նախագիծ»-ի շրջանակում համակարգված մշակութային  փաթեթների ստեղծմանը։ Նախագծի հաջողությունը ծնունդ կտա «Սեբաստացի պատմամշակութային ակումբ»-ի ստեղծմանը, որն իր վճարովի տուր-փաթեթները կառաջարկի կրթահամալիրի հյուրերին և կնպաստի նոր միջազգային կապերի հաստատմանը։

Նախագծի նախահաշիվ (ծախսեր, աղբյուրներ)

Նախագիծը չի կարող իրականանալ առանց ֆինանսական ներդրումի։ Սովորողի սնունդն ապահովում է ծնողը, տրանսպորտի և թանգարանային ծախսերի մի մասը նույնպես։ Տրանսպորտի վճարի մյուս կեսը տրամադրում է կրթահամալիրը, իսկ թանգարանային ծախսերի մյուս մասը՝ պետությունը։ Ակումբի ձևավորման դեպքում ցանկալի է գտնել հովանավոր գործընկերներ, որոնց հետ համագործակցումը կլինի նաև շահավետ բոլոր կողմերի համար։

Նախագիծը շարունակական է՝ շուրջտարյա։

 

 

 

 

Հրազդանի կիրճում

Մայիսյան հավաքի երկրորդ օրն է։ Հյուսիսային դպրոցի հինգերորդ դասարանցիները հայրենագիտության դասն անցկացրին Հրազդանի կիրճում՝ քայլարշավով։ Սկսվեց հորդառատ անձրև։ Մինչ այն կդադարեր, նստեցինք մեքենան և բանավոր կրկնեցինք գետերի մասին մեր թարգմանած “Information and Facts about Rivers” տեքստի բառապաշարը։ Անձրևը չխանգարեց, որպեսզի Հայկազ Մարգարյանի հետ խաղանք արդեն սիրված ավանդական «Կտափայտ» կամ «Չլիկ դաստա» խաղը, սակայն, մաքրել գետի ափամերձ մի հատվածն ու այնտեղ նկարչական պլեներ իրականացնել, այս անգամ չհաջողվեց։

11.05.2017 թ․

Պատմամշակութային տարածքների ուսումնասիրությունն օտար լեզուներով

Հոդված

Օտար լեզվի ուսումնառությունը դիտվում է որպես հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը միտված կրթական գործընթաց։  Սովորողների հաղորդակցական կարողությունների ձևավորմանն ուղղված քայլերն ու գործողությունները կարելի է զարգացնել մշակութային հարաբերությունների, շփումների միջոցով։ Օտար լեզվով պատմամշակութային արժեքներն ուսումնասիրելը կարևոր քայլ է՝ ընդարձակելու սովորողների շփումների ոլորտը և հաղորդակցվելու հնարավորությունները։

Նպատակները

  • Հաղորդակցման կարողությունների զարգացում
  • Ուսումնասիրվող մշակույթային արժեքների, նրանց պատմության, աշխարհագրության, սովորույթների, ավանդույթների իմացություն օտար լեզվով
  • Սովորողների մոտ սեփական երկրի մշակույթն օտար ազգերին ներկայացնելու կարողության ձևավորում
  • Ինքնակրթությամբ զբաղվելու կարողության ձևավորում
  • Խնդիրները
  • Զարգացնել սովորողների լեզվական խոսքային կարողությունները
  • Բարձրացնել դպրոցից դուրս սովորողի շփման վստահությունը
  • Հարստացնել սովորողի օտարալեզվյան բառապաշարը
  • Զարգացնել սովորողների բանավոր խոսքը` կարդացածը վերարտադրելու և երկխոսություններ կառուցելու միջոցով
  • Զարգացնել խոսելու և լսելով օտար լեզվով նյութը հասկանալու կարողություններ
  • Հիմնական սկզբունքները
  • Լեզվական նյութը պետք է լինի պարզեցված և ընտրողաբար, այսինքն՝ անհրաժեշտ է հաշվի առնել տարիքային առանձնահատկությունները։
  • Օտար լեզվի ուսուցումը կազմակերպել մայրենի լեզվով նյութը յուրացնելուց հետո։Կարևոր է մշակութային-գեղագիտական դաստիարակության ոլորտում սովորողների ակտիվ ներգրավվածությունը և ցուցաբերած հետաքրքրությունը։ Այս առումով անհրաժեշտ է ամրապնդել դպրոց-թանգարան, դպրոց-մշակութային օջախ կապը՝ ինտերակտիվ-ճանաչողական շրջայցեր կազմակերպելով և թանգարաններն ու պատմամշակութային տարածքները որպես կրթական հարթակներ կիրառելով։
  • Սա կնպասի սովորողների շրջանում թանգարան հաճախելու մշակույթի ձևավորմանը, մշակութային արժեքների սերմանմանը, կհամալրի սովորողների գիտելիքներն ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մշակութային արժեքների մասին տեղեկատվությամբ, հաղորդակից կդարձնի ընթացիկ մշակութային կյանքին, կծանոթացնի հայաստանյան թանգարանների նշանակությանը և գործունեությանը։
  • Սակայն թանգարան ասելով չենք սահմանափակվում միայն մշակութային այն օջախներով, որտեղ պահպանվում, ցուցադրվում և ուսումնասիրվում են  մշակութային արժեքներ: Թանգարանները կարող են լինել բաց երկնքի տակ։ Դրանք գետերն են, այգիները, ժայռերն ու կիրճերը:

Նախքան որևէ մշակութային ճամփորդության մեկնելը կարևոր է սովորողների նախնական պատկերացումները։ Այս նպատակով սովորողները նախատեսվող ճամփորդության վայրի մասին կատարում են ուսումնահետազոտական և թարգմանչական աշխատանք, հրապարակում այն իրենց բլոգներում, նաև կիսվում տպավորություններով՝ ճամփորդությունից հետո։
Վերջերս, «Թանգարանային և պատմամշակութային տարածքների ուսումնասիրման, ճանաչման, դրանք՝ որպես կրթական տարածքներ օգտագործման և օտար լեզուների զարգացման» նախագծի շրջանակում այցելեցինք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ սովորողները հանդես եկան որպես գիդ-էքսկուրսավարներ և թարգմանիչներ։

Հաջորդը փորձի փոխանակումն էր՝ նախագծային ուսուցման շրջանակում, որտեղ ապրիլի 21-ին համատեղ ինտեգրված դաս իրականացրեցին «Հյուսիսային դպրոց-պարտեզի» 5-րդ և «Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84» հիմնական դպրոցի 6-րդ դասարանցիները՝ Քանաքեռավանում գտնվող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի պուրակում։

Առարկաներ՝

Հայոց լեզու և գրականություն՝ «Աբովյանի անվան N 84» դպրոցի դասավանդող Անահիտ Ղազարյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ՝

Հայրենագիտություն՝ Կարինե Պետրոսյան

Բնագիտություն՝ Անահիտ Եղյան

Մայրենի լեզու՝ Քրիստինե Շահբազյան

Անգլերեն լեզու՝ Հայկուհի Հովհաննիսյան

Դասի թեման՝

  • Խաչատուր Աբովյան
  • Աբովյանի առակները
  • Աբովյանի Զանգին՝ Հրազդան գետը՝ որպես Աբովյանի նազենի բնակավայր
  • Զանգվի  էկոլոգիական խնդիրները

«Օրը Աբովյանի հետ» և «Գետը քաղաքում» նախագծի շրանակում սովորողները թարգմանություններ են կատարում՝ գետերի մասին տեղեկություններ և փաստեր ուսումնասիրելով։ Ուսումնասիրում և ճանաչում «Սիրուն Զանգի»-ն, նրա վտակներն ու ջրանցքները, անցկացնում հայրենագիտության դաս և Հրազդանն իր հրաշագեղ կիրճով դիտում որպես թանգարանային հրաշալիք։

Նախագծային ուսուցումը, փորձի փոխանակումն այլ դպրոցների հետ և մշակութային օջախներում դաս-պարապմունքներ անցկացնելը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»-ում շուրջտարյա է, օտար լեզվի մասնակցությունը՝ պարտադիր։