Ես հավատում էի․․․

Հաղորդում է Սեբաստացի Էկոլուր TV-ն

Արատեսում էինք,մեկ էլ ինձ նշած ֆեյբուքյան մեկնաբանություններից մեկում կարդում եմ՝

«3 տարվա Haykuhi Hovhannisyanի հետ հետևողական խնդիրը բարձրաձայնելու արդյունքը: Կարևոր քայլա արվում մաքուր համայնք ունենալու համար: Ճիշտա ամբողջական չի, բայց դա էլ ժամանակի ընթացքում:

Իմ «մարտական» ընկերն էր՝ Սևակ Ծատուրյանը Փարաքար համայնքից։ Մեզ երեք տարի առաջ ծանոթացրել է համայնքի ղեկավարներից մեկը՝ որպես ջրահեռացման և ոռոգման ջրանցքի մաքրման խնդիրներով ամենաշատն անհանգստացած և իրենց ամենից շատն անհանգստացնող բնակիչների։ Մի օր էլ կատակով ասաց՝ «Իզուր էլ ձեզ ծանոթացրեցի, դուք մեր կյանքը կերաք։))

Սևակի հետ մենք ոչ միայն իրենց, այլ նաև՝ ՀՀ կառավարության՝ ընդ որում նախկին և ներկայիս, Նախարարությունների, Տարածքային վարչության, Ջրային պետական կոմիտեի, Փարաքար համայնքի նախկին ու ներկայիս ղեկավարների, Մարզպետարանի և էլի շատերի «կյանքը կերանք»՝ չթողնելով նրանց ձանձրանալ։ Որ ասում եմ ես՝  «Մխիթար Սեբաստացի» կրթհամալիրը հետս է՝ մեր «Գետը համայնքում» ուսումնական նախագծով, ուսուցիչներով ու սովորողներով և բոլոր նախագծին միացած անհատներով, որոնցից ամենամեծ ավանդն ունեցավ Սևակ Ծատուրյանը։ Միասին բարձրաձայնում և քայլեր էինք ձեռնարկում 27-28 տարի շարունակ չլուծված խնդրի՝ նոր կոյուղագծեր անցկացնելու, կոյուղին ոռոգման ջրանցքից հանելու և Բիոլճակը վերակառուցելու վերաբերյալ, և բացի մեզնից ոչ ոք առանձնապես հույս չուներ, որ մեր ջանքերը պտուղ կտան։   ««Գետը համայնքում» ուսումնական նախագծի պտուղը՝ համայնքին»

Կեցցե՛ս Սևակ, կեցցե՛նք մենք՝  սեբաստացիներս, որ մեր հեղինակային մանկավարժությամբ, նախագծային ուսուցմամբ մեր հայրենիքի համար կարողանում ենք օգտակար լինել։ Սիրելի՛ սեբաստացիներ, լավ է, որ մեր հայրենիքը վստահելի ձեռքերում է՝ ՀԱՆՁԻՆՍ ՄԵԶ և ՄԵՐ ՏԻԱՐ ՏՆՕՐԵՆ ԲԼԵՅԱՆԻ, ում նպատակը հայրենիքը շենացնելն է՝ իրական մանկավարժությամբ, հայրենասիրությամբ։

Սուբվենցիա 1

ՀՀ Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքէջից

« #Փարաքար համայնքում գոյություն ունեցող կեղտաջրերի մաքրման կայանը կվերակառուցվի համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում։

# Ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 77 մլն 455.46 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 55 % է` 42 մլն 600.503 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 45 %` 34 մլն 854.957 հազ. դրամ:
📍 Մաքրման կայանի վերագործարկումը հնարավորություն կտա ապահովել համայնքի Թաիրով բնակավայրի բազմաբնակարան բնակելի շենքերի բոլոր 337 բնակարանների և ավելի քան 170 բնակելի տների կոյուղաջրերի անխափան հեռացումը:
📍 Ծրագրի իրականացմամբ համայնքի կոյուղատար համակարգով ապահովված լինելու ցուցանիշը կավելանա 27 %-ով` 39.25-ից դառնալով 66.25: Բացի այդ, ամբողջ համայնքում կբարելավվի սանիտարահիգիենիկ իրավիճակը, կստեղծվի առողջ միջավայր հասարակական բոլոր վայրերում: Նպաստավոր պայմաններ կստեղծվեն նաև գյուղատնտեսության զարգացման, մասնավորապես` հողագործության համար:
📌 Կեղտաջրերի մաքրման կայանի վերագործարկման արդյունքում կստեղծվի 3 հիմնական աշխատատեղ` նվազագույնը 70 հազ. դրամ աշխատավարձով:
✅ Հավելենք, որ համայնքում մեկնարկել է արդեն 2019 թվականին հավանության արժանացած «Կոյուղագծի կառուցում 1400 գծմ, Թաիրովի Վ.Մամիկոնյան փողոցից մինչև Փարաքարի Արարատյան փողոց» սուբվենցիոն ծրագիրը՝ 56 մլն 124.9 հազ. դրամ ընդհանուր բյուջեով: Նշված գումարի 55 %-ը ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 45 %-ը` համայնքի մասնակցությունը:
📍 Ծրագրի փորձարկումը նախատեսված է 2020 թվականի դեկտեմբերի 20-ին:
Սուբվենցիա 2
🔴🏗 Սկսվել է Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Վ. Մամիկոնյան փողոցից մինչև Փարաքար գյուղի Արարատյան փողոց կոյուղագծի կառուցման աշխատանքները:
💰 Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 56 մլն 124.9 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 55% է` 30 մլն 868.7 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 45%` 25 մլն 256.2 հազ. դրամ:
📍 Ծրագրով նախատեսվող աշխատանքների արդյունքում կունենանք 1400 գծմ երկարությամբ նորակառույց կոյուղագիծ:
⏱Ծրագրի իրականացման ժամկետը սահմանված է 10.08.2020թ.-ից 15.11.2020թ.-ը: Փորձարկումը նախատեսված է իրականացնել 2020թ.-ի դեկտեմբերի 20-ին:

 

Մեկնարկն այսպիսին էր՝

 

Թափոնների կառավարում՝ հաշվետվություն

Հունվարի 31-ին Քլինլենդ վերամշակման գործարան հանձնեցինք 90 կգ պլաստիկ և 120 կգ ստվարաթուղթ,  ստացանք 13000 դրամ, որից 5000-ը վճարեցինք վարորդին, ֆոնդում մնաց 8000 դրամ։

Փետրվարին չենք հանձնել։

Մարտ ամսին հանձնեցինք 50 կգ պլաստիկ և 160 կգ ստվարաթուղթ։ Արժեքը՝ 10.000 դրամ, որից 5000 դրամ վճարեցինք վարորդին, 1000 դրամ՝ Ռուդիկին (սովորող), որպես պարգևավճար։ Ֆոնդում մնաց 4000 դրամ։

Ապրիլ ամսին հանձնեցինք 40 կգ պլաստիկ և 210 կգ ստվարաթուղթ, արժեքը՝ 10.300 դրամ, որից 5000 փոխանցեցինք վարորդին, ֆոնում մնաց 5300 դրամ։

Մայիսին հանձնեցինք 255 կգ ստվարաթուղթ և 25 կգ պլաստիկ, վարորդին վճարեցինք 10.500 դ, թափոնը երկու անգամ գործարան տանելու համար,  ֆոնդի գումար՝ 9000 դ:

Հունիսին հանձնեցինք 4000 դրամի ապակի, 120 կգ ստվարաթուղթ և 124 կգ պլաստիկ, արժեքը՝ 20.000 դրամ, վարորդին վճարեցինք 7000 դ, ֆոնդում մնաց 13000 դրամ։

Հուլիսին հանձնեցինք 15 կգ պլաստիկ և 190 կգ ստվարաթուղթ։ Գումարը կազմեց 7200 դրամ, որը ամբողջությամբ վճարեցինք վարորդին, քանի որ նա միայնակ էր պտտվել դպրոցներով և մենակ գնացել գործարան։

 

Աղբամանից փրկել ենք 344 կգ պլաստիկ և 1055 կգ ստվարաթուղթ։

Վարորդին վճարած գումար՝ 40.700 

Ֆոնդի գումար՝ 39300 

Ֆոնդի գումարից 36000 դրամի գնել եմ 10 հատ 80 լ տարողությամբ դույլ՝ մետաղ և ապակի տեսակավորելու համար։ Նախատեսված է Հարավային, Արևելյան, Արևմտյան, Քոլեջ և Մայր դպրոցներին երկուական գույներով տրամադրելու համար։ Լոգոները փակցնելուց հետո կբաժանեմ դպրոցներին։ Ապակին մի անգամ հանձնել ենք, մետաղը՝ ունենք մատակարարի հետ պայմանավորվածություն։

66010265_506538956749399_7995480263188545536_n

Մնացած 3000 դ․ հատկացվել է Փարաքար ճամփորդության համար։

Թափոնների կառավարման կարգ

 

 

 

ՀՀ կառավարությունը հաստատեց Բիոլճակի վերակառուցման սուբվենցիա ծրագիրը

Օրեր առաջ Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանից տեղեկացանք, որ Բիոլճակի վերակառուցման սուբվենցիա ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Հիշեցնեմ, որ Բիոլճակի վերակառուցումը 2017-ից մինչև 2019 թթ․ կրթահամալիրի համար համարվում էր Էկոտուրի հիմնական ուղղություններից։

Բիոլճակի վերակառուցման գործում կան լուրջ ներդրողներ, որոնց հետ շուտով կկնքվի կառավարման, շահագործման պայմանագիր և նրանք կստանձնեն նաև համայնքի ջրահեռացումը։ Քննարկվում է, որ ներդրողները համայնքում կիրականացնեն աղբահեռացում և կկառուցեն աղբի վերամշակման գործարան։

Ներդրողները ռուսաստանաբնակ հայեր են, ովքեր ժամանել են հայրենիք, որպեսզի Փարաքարում ներդրում և բիզնես ծրագրեր իրականացնեն։ Նրանցից մեկի պապիկը 1905 թ-ին տեղափոխվել է Փարաքար, հայրը սովորել է տեղի դպրոցում։

Քանի որ Բիոլճակի նախագիծը պահանջում է ընդլայնում, որպեսզի սպասարկի ողջ համայնքին, ասել է թե մոտ 10000 բնակչության, ապա համայնքի ղեկավարը նոր նախագծի մրցույթ է հայտարարել։ Շուտով կհայտարարվի նաև շինարարության մրցույթ։ Համայնքի ղեկավարը հայտնում է, որ Բիոլճակի ծախսերի հետ կապված համայնքը իր ֆոնդից նույնպես ներդրումներ է իրականացնելու, ինչպես նաև ունի կոյուղագծերի կառուցման ծախսերի մոտ 70% -ը իր վրա վերցնելու հնարավորություն։ Համայնքն ունի մոտ 4000 մ հողատարածք, որոնց նպատակային օգտագործման նշանակությունը փոխելու համար Սամվել Վարդանյանը դիմել է ՀՀ կառավարությանը։ Ներկայիս հողատերերը, որոնք նպատակային չեն օգտագործել իրենց հողատարածքները, կզրկվեն դրանցից, իսկ նոր հողատերերը, ովքեր դիմել են տնամերձ, գործարան, այգի և այլ նպատակով հող ձեռք բերելու համար, վճարելու են հողի դիմաց, որոնց գումարները համայնքի ղեկավարը ևս ուղղելու է այս ծրագրերի իրականացմանը։

Բիոլճակի վերակառուցումը կտևի մեկ ու կես ամիս։ Զուգահեռ համայնքում կիրականացվեն կոյուղագծերի կառուցում և Շադրլու ջրանցքը վերջնականապես կազատվի կոյուղուց։ Փարաքարի դպրոցականները սկսել են ակտիվ հավաքել պլաստիկի և թղթի թափոնները և հետևել, որ Շադրու ջրանցքը դադարի լինել աղբանոց։

Կոյուղագծերի կառուցումը կտևի 7 ամիս, որից հետո կոյուղագծերը կմիացվեն Բիոլճակ տանող կոյուղատարերին։ Ոռոգման ջրով կապահովվեն Փարաքար համայնքի, ինչպես նաևՄուսալեռան և Էջմիածնի հողերը։

Քանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի ամենամյա միջազգային փառատոնին ընդառաջ՝ Փարաքարի Միջնակարգ դպրոցի սովորողները՝ ուսուցչուհի Մարգարիտա Նավոյանի ղեկավարմամբ, եղան Շադրլու ջրանցքում և սեբաստացիների հետ նախագծեցին, էսքիզներ արեցին, թե ինչպես են պատկերացնում Շադրլու ջրանցքը։ Փառատոնին մասնակցելու միտքը նրանց ոգևորել էր, հատկապես, երբ իմացել էին ՀՀ կառավարության որոշման մասին՝ Բիոլճակի վերակառուցման վերաբերյալ։ Փարաքարի սովորողների նկարները մասնակցեցին հունիսի 21-ին կայացած Փառատոնի ցուցահանդեսին։

 

Այս մասին մանրամասն տեղեկությունները՝ Հոդված՝ Դպիրում

 

 

Շադրլուն կմաքրվի, կունենա կամրջակներ

Այսօր՝ հունիսի 13-ին, բնապահպանական նախագծերով միմյանց հարազատ դարձաց մի խումբ սեբաստացի ճամբարականներ և Փարաքարի Միջնակարգ դպրոցի սովորողներ հանդիպեցին Շադրլու ջրանցքի մոտ՝ Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի շրջանակում։ Հանդիպումը լավ առիթ էր նաև միմյանց շնորհավորելու՝ Կառավարության կողմից Բիոլճակի վերակառուցման նախագծի ընդունման համար։ Տաթև Աթոյանը երեխաներին ոգևորեց ցուցանակների և կամուրջների էսքիզներ անել և ներկայացնել Փառատոնի ցուցահանդեսին։

Փարաքարի դպրոցականներն իրենց ուսուցչուհու՝ Մարգարիտա Նավոյանի հետ առաջինը իրականացրել էին թափոնների կառավարում նախագիծը՝ ընտանիքներով հավաքած պլաստիկ շշերը բերել և լցրել են իրենց դպրոցի մոտ տեղադրված տեսակավորման տարայի մեջ։ Նրանք պատրաստվում են իրենց դպրոցի նկուղներից մեկը պատրաստել որպես թափոնների պահոց և անձամբ թափոնն ուղարկել վերամշակման գործարան։

Տեսաձայնագրեց Մարգարիտա Նավոյանը

Շադրլու ջրանցք՝ տեսաձայնագրեց Տաթև Աթոյանը

Այց Փարաքար, Շադրլու ջրանցք

Այցելություն Փարաքար, Իսակովի պողոտա, Շադրլու ջրանցք

Հանդիպում Փարաքարի Միջին դպրոցի սովորողների հետ

13.06.2019

12:00-14:00

Նպատակը

Մասնակցել Գետը բնակավայրում նախագծին, կատարել ջրանցքի ափամերձի մաքրություն, քայլք ջրանցի երկարությամբ, սումնասիրություն, երկու կամուրջների վերանորոգման և ցուցանակի էսքիզների առաջարկների ստեղծում:

Կամուրջների վրա լուսանկարչական պլեներ:

Անհրաժեշտ պարագաներ՝  Թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, ուսապարկ, ջուր, աղբի տոպրակ, ձեռնոցներ, էսքիզային թղթեր, մատիտներ

 

Հրատապ խնդիր․ կրթական պարտեզ

Շրջակա միրջավայրի խնամքի համար ամենահրատապը ներկայիս ոռոգման ջրի խնդիրն է։ Խնդիրը մեղմ է ասված, երբ կա ոռոգման ջուր, բայց չկան ջրի գրաֆիկը սահմանող պատասխանատուներ։ Միգուցե չե՞ն մտածել այդ ուղղությամբ, միգուցե մեր ուղղորդումը տեղի՞ն էր ու ժամանակի՞ն։ Այս պահին խնդիրն այն է, որ գտնվում ենք սպասման ռեժիմում, որում օր ավել մնալ չենք կարող։

Հերթական պարտիզապուրակային աշխատանքները՝ դպրոցի հարակից պուրակում։

Այգիները խոտին խաղալու համար են

Վերջերս Հյուսիսի մի խումբ ճամբարականներ «Սիրահարների այգում» մասնակցեցին «Բնասիրական ցուցահանդես» միջոցառմանը։ Այգում նոր շունչ հաղորդեցին ազգային խաղերն ու երգերը՝ Մարինե Մկրտչյանի գլխավորությամբ։ Աչքի ընկանք նաև մեր անհանդուրժողականությամբ, երբ բախվեցինք խոտածածկին նստել-խաղալու արգելքին։ Երևանի Սիրահարների այգին միակ ճապոնական այգին է Հայաստանում։

Սկսելով բուդդայական միաբանների և ճգնավորների կողմից հիմնադրված առաջին տաճարների այգիներից` աստիճանաբար ավելացել է ճապոնական այգեգործական արվեստի ամբողջ գեղեցիկ և բարդ համակարգը: Առաջին այգիները հիշեցնում էին բաց երկնքի տակ տոների, խաղերի և համերգների անցկացման վայրեր:  Հետագայում այդ այգիներում կառուցվեցին բուդդայական տաճարներ և սկսեցին անցկացվել սամուրայների պարապմունքներ:

Այսօր՝ վերցնելով ճապոնական այգու մոդելը, մեզ թույլ չեն տալիս անգամ նստել խոտի վրա: Ստիպված ենք վերականգնել որոշ ավանդույթներ՝ այգումկկազմակերպելով ճապոնական մարտարվեստի բաց պարապմունքներ և ազգային խաղեր։

Ուսումնասիրելով Երևանի Սիրահարների այգու տարածքում մշակութային միջոցառումների
կազմակերպման և անցկացման մասին պայմանագիրը , չհանդիպեցի այն կետին, թե արգելվում է տրորել խոտը, ուստի այգու պահակների կողմից՝ տուգանվելու մասին հնչեցրած կոչը համարում եմ անհիմն։ Այգու տնօրինությունը սա հորինել է, որպեսզի ավելորդ ջանք չգործադրի տրորված խոտը վերականգնելու համար։ Լավ, իսկ ո՞վ է պաշտպանելու երեխայի իրավունքը, երբ նրան թելով առանձնացնում են շրջակա կանաչ միջավայրից և ասում հողի վրա վազվզիր, մինչդեռ կանաչի վրա խաղալը ավելի անվտանգ է և օգտակար։

Տեսանյութը՝ որպես բողոքի ակցիա, ուղղված Սիրահարների այգու տնօրինությանն ու  քաղաքապետարանին։

 

 

Դիտե՛ք, թե ինչ է մտածում այդ մասին Հյուսիսի երրորդ դասարանցի Արրթուր Զալինյանը։

 

 

 

Հունիսի 5․ Շրջակա միջավայրի համաշխարհային օր

Ամեն տարի հունիսի 5-ին նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, որը հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանի որոշմամբ (Որոշում № A/RES/2994 (XXVII) ) 1972 թվականի դեկտեմբերի 16-ից։ Գլխավոր Հանձնաժողովը կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնց շրջանակում են բնապահպանները, երկրագործությամբ զբաղվողները, պարտիզպանները հանրայնացնում են շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ առաջնահերթություններ, խնդիրներ և լուծման մեթդոներ։ Յուրաքանչյուր տարի սահմանվում է նոր թեմա և կարգախոս։ Այս տարի սեբաստացիները Շրջակա միջավայրի օրվան ընդառաջ կազմակերպել են կլոր սեղան`  քննարկելու շրջակա միջավայրին վերաբերող հարցեր ու խնդիրներ և ընտրել «Պաշտպանված երեխա շարունակ խնամվող բաց միջավայրում» կարգախոսը, որը նման է 1990 թ.-ի «Երեխաներ և շրջակա միջավայր» կարգախոսին։ Այսօր՝ կլոր-սեղանի շրջանակում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջնորդությամբ կփորձենք լուծել խնդիրներ, որոնք կապված են շրջակա միջավայրում երեխայի անվտանգության, հարմարավետության և իրավունքների պաշտպանության հետ:

Անցյալ տարի հունիսի 5-ին` շրջակա միջավայրի միջազգային օրը, ամփոփեցինք բնապահպանական նախագծերի ամենամյա «Հանրակրթական Էկոտուր 2018» ստուգատեսով, որը  թվով 8-րդն էր։ Ստուգատեսն ամփոփեցինք տարբեր հարթակներում՝ շրջայցով, ցուցահանդեսներով և կլոր-սեղանով:

Ստուգատեսին ներկայացվել էր 281 հայտ:

Ստուգատեսի Մասնակիցները՝ Հայաստանի տարբեր դպրոցներից, Բուհերից, որոնք հաղթող ճանաչվեցինմրցանակակիրներ Կլորսեղանի ընթացքում ներկայացվեցին էկոտուր 2019-ի ուղղությունները, որոնցից այսօր ուզում եմ առանձնացնել «Գետը Համայնքում» , իսկ  լրամշակված՝ «Գետը բնակավայրում»«Թափոնների կառավարում» և «Կրթական պարտեզ» նախագծերը, որտեղ ուշագրավ հաջողություններ ենք գրացել նաև համագործակցության ու փորձի փոխանակման առումով, ինչպես նաև բախվել խնդիրների։

 

Արդյունքներ

«Գետը համայնքում» ուսումնական նախագծի շրջանակում արդեն երեք տարի սեբաստացիների հետևողական ջանքերի արդյունքում նախկին ՀՀ կառավարությունը հաստատեց սուբվենցիա ծրագիր, որի համաձայն Փարաքար համայնքով անցնող 17 կմ երկարությամբ Շադրլու ջրանցքից դուրս կգա կոյուղին. ներկայիս ՀՀ կառավարությունը՝ ի պաատասխան մեր նամակի, ոչ միայն վերադարձրեց Բիոլճակը համայնքին, այլև առաջարկեց Համայնքի ղեկավարին ներկայացնել սուբվենցիա ծրագիր, որի համաձայն քայքայված Բիոլճակը կվերակառուցվի։ Համայնքի ղեկավարը ներկայացրել է սուբվենցիա-նախագիծ, սակայն շաբաթներ առաջ կառավարությունը նախագիծը ետ է ուղարկել լրամշակման, որը փաստում է այն մասին, որ նախագիծը քննարկման փուլում է։ Լրամշակված նախագիծը նույնպես ուղարկվել է Կառավարություն և մենք լիահույս ենք, որ այն անպայման կհաստատվի։  Բիոլճակը վերակառուցվելով՝ կիրականանա նաև Ջրանցքից կոյուղին դուրս գալու՝ արդեն հաստատված և 40 միլիոն դրամ հատկացված  ծրագիրը։ Արդյունքում կմաքրվի Հրազդան գետի ջրանցքը կոյուղուց, կկառուցվեն կոյուղագծեր և կենցաղային ջուրը կմղվի Բիոլճակ՝ ֆիլտրվելու և համայնքին ոռոգման ջուր մատակարարելու նպատակով։ Համայքնում կվերանա հակասանիտարական իրավիճակը, բնակիչների տներն ու հողամասերը չեն թաղվի կոյուղաջրերի մեջ։ Փարաքարի Բիոլճակի վերակառուցման սուբվենցիա ծրագրի հաստատմանն անհամբեր սպասում են Փարաքարի դպրոցականները, ովքեր «Բլեյան ցանցում» են «Գետը բնակավայրում» և «Թափոնների կառավարում» նախագծերով։

Ճամփորդություն՝ Փարաքար` Գետը համայնքում. բնագիտական նախագծի խոշորացույցի տակ է Փարաքար համայնքը

Սովորողների ուսումնական փաթեթին և մի քանի տարի հետևողական քայլերի մասին պատմող նյութերին ծանոթացե՛ք՝«Գետը համայնքում» ուսումնական նախագծի պտուղը` համայնքին» դպիրյան հոդվածում։

Հաջորդ նախագիծը «Թափոնների կառավարում» նախագիծն է, որն իրականացնում ենք կրթահամալիրում, սովորողների ընտանիքներում, շենքերում, ինչպես նաև գործընկեր՝ «էկոցանց»-ում ներգրավված հաստատություններում։

Էկոցանցին միացած կազմակերպություններ, անհատներ

  1. Արաբկիրի 25 էկոշենք
  2. Բաբաջանյան 25, դրոբ 1 
  3. Շերամի փողոցի համար 103 շենք
  4. Մեդիակենտրոնի հարևանությամբ Նոտարական գրասենյակ
  5. Իդեալ խանութ սրահ
  6. Հայ Բիզնես Բանկ
  7. Էտալոն խանութ / Հերթական այցը՝ Էտալոն
  8. Թիվ 76 մանկապարտեզ՝Փորձի փոխանակում 76 մանկապարտեզի հետ
  9. «Մթերք» խանութ
  10. Փարաքարի Միջին դպրոց

Էկոզինվորները հարցումներ են կատարել նաև տարածքում գտնվող Ucom Armenia, Acba Bank, Ararat Bank, Ineco Bank, թե ինչ են անում թղթի թափոնը։ Նրանք էլ իրենց հերթին հարցում են կատարել կենտրոնական բանկեր ու գրասենյակ և մեզ տեղեկացրել, որ թուղթը  ուղարկվում է վերամշակման։

«Թափոնների կառավարում» նախագծով էկոզինվորները եղել են նաև N 93 մանկապարտեզում, ինչպես նաև բնապահպանական«Բարձր տաք թումբ» նախագծով, սակայն մերժում են ստացել։ Պատճառը՝ չեն ուզում համագործակցել ձեզ հետ և վերջ։ (Հրաժարվել են մասնակցել նաև մարզական ստուգատեսին, միասին խաղալ մարզական խաղեր)։

Մարզական ստուգատես Հյուսիսային դպրոցն ու Թիվ 93 դպրոցը միավորող դաշտում։

ՄարզակաԱռավոտյան վազքն պարապմունք՝ Մարմնամարզության ընտրությամբ գործունեություն

Մարզական պարապմունք՝ գլուխկոնծիներ

Երեխաները պատմում են իրենց հանդեպ կիրառված բռնության մասին

Նվիրի՛ր մեզ մեր երազանքների ֆուտբոլի դաշտը

Մարզատոն Հյուսիսում

Այլընտրանքային մարմնամարզություն

Երկարացված օրը՝ ֆուտբոլի դաշտում

 

Մյուս նախագիծը՝ «Կրթական պարտեզ» նախագիծն է, որի շրջանակում մենք ոչ միայն չենք կարողանում համագործակցել մեր հարևան Թիվ 93 մանկապարտեզի հետ, այլ հանդիպում ենք խոչընդոտների։ Խոչընդոտված է մեր և սովորողների ազատ տեղաշարժը: Մենք չունենք ազատ, հարմար, անվտանգ անցում դեպի մեր մյուս մասնաճյուղ, որտեղ սովորողներն ունեն մարմնակրթության պարապմունքներ, ինչպես նաև այնտեղից են շարժվում կրթահամալիրային երթուղիները: Կրթական պարտեզով անվտանգ տեղաշարժվելը խոչընդոտում է 93 մանկապարտեզը՝ իր ցանկապատով, որի պատճառով սովորողները ստիպված են անցնել մեքենաների միջով։ Մինչդեռ կրթահամալիրը հանել է բոլոր պարիսպները և կրթական պարտեզով բաց ու պաշտպանված միջավայր ապահովել հետիոտնի, հեծանվորդի, սայլակով անցնողի համար, որից օգտվում են նաև 93 մանկապարտեզի ծնողները։

Մենք բազմիցս փորձել են ընդհանուր լեզու գտնել 93 մանկապարտեզի տնօրենի հետ՝ բնապահպանական և մարզական նախագծերով համագործակցելու միջոցով։ Սակայն մենք խոսում ենք բնապահպանությունից, կանաչ, մաքուր, խնամված, բնակչին, ծնողին հարմար, երեխայի համար անվտանգ անցումներից, մանկապարտեզի տնօրենը խոսում է շատ-շատ ցանկապատերից, թշնամանքից, ոխից, որն ունի կրթահամալիրի տնօրենի հանդեպ։

Հաջորդ խոչընդոտը՝ սեբաստացիները 93 մանկապարտեզի և Հյուսիսային դպրոցի ընդհանուր կրթական պարտեզում մարզվում են մեր սաները, և տնօրենը, պահակը, դաստիարակներն ու ծնողները ոչ միայն ձախողում են ուսումնական գործընթացքը, այլև վիրավորում, սպառնում, հայհոյում, ձեռք բարձրացնում երեխաների վրա՝ տնօրեն Մանուշակ Ստամբուլցիանի հրահանգով։ Նա սերմանում է ատելություն սեբաստացիների հանդեպ և հրահրում թշնամանք՝ վտարելով, ոստիկան կանչելով, թեժ գիծ զանգելով։ Սովորողներն ահաբեկված են, վիրավորված։ Խախտվել են երեխաների իրավունքները, ուստի՝ որպես ուսուցիչ, որպես անհատ, մտահոգվում եմ թե՛ սեբաստացի, թե՛ հարևան մանկապարտեզի սաների համար և թույլ չեմ տա, որպեսզի  բռնությունը շարունակվի:

Մեջբերում՝ ՄԱԿ-ի հռչակած կանոնադրությունից՝  Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆփաստաթղթից։

Երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք․․․ պետք է ցուցաբերվի անհրաժեշտ պաշտպանություն և աջակցություն, որպեսզի կարողանան լիարժեք կերպով ստանձնել իրենց պարտականությունները հասարակության շրջանակներում․․․

Երեխան իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա երջանկության, ․․․սիրո և ըմբռնման մթնոլորտում․․․ լիարժեք կերպով պետք է նախապատրաստվի հասարակության մեջ անհատական կյանքով ապրելուն և ․․․դաստիարակվի  խաղաղության, արժանապատվության, հանդուրժողականության, ազատության, հավասարության և համերաշխության ոգով։

․․․ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու երեխայի պաշտպանությունը խտրականության բոլոր ձևերից ․․

Ինձ համար երեխեների հանդեպ խտրականության դրսևորում է, երբ սեբաստացիները ողջ ամառ՝ ներառյալ մայիսսեպտեմբեր, լողում են ու խաղում լողափին, իսկ 93 պարտեզի սաները երկաթե տաղավարի մեջ նստում  ու տեսնում են լողացող սեբաստացիների հրճվանքը ։ Ուստի այցելեցի նրանց տնօրենին և առաջարկեցի, որպեսզի լողավազանում լողան նաև իրենց սաները։ Սակայն նա իր անձնական հակակրանքը սեբաստացիների և նրանց տնօրինության հանդեպ առավել կարևոր համարեց, քան երեխաների ուրախությունը։ Իսկ երբ 93 մանկապարտեզի ծնողներին, ովքեր բողոքում էին, որ մենք իրենց տարածքում ենք մարզվում, ասացի, որ ուզում ենք՝ իրենց երեխաներն էլ լողան մեզ հետ, որ ծանր ենք տանում, երբ խեղճ երեխաները ամառվա տապին դիտորդի դերում են, ծնողները, «խեղճ» բառից կառչելով, վիրավորանքներ և կեղծ, անպարկեշտ մեղադրանքներ տեղացին սեբաստացիների հասցեին՝ երեխաների ներկայությամբ` վճռական հայտարարելով, որ իրենք չեն ուզում սեբաստացիների հետ շփում ունենալ։ Այս ամենի մեջ, միանշանակ, տիկին Ստամբուլցիանն է պատասխանատու, քանի որ, չարաշահելով իր պաշտոնը, շարունակում է լարել մարդկանց միմյանց դեմ։ Ես՝ որպես ականատես այս անարդարությանն ու երեխաների իրավունքների ոտնահարմանը, առաջարկում եմ պատկան մարմիններին վերանայել նրա` տնօրենի պաշտոնում գտնվելու փաստը։

Հոդված 3. մաս 3

Մասնակից պետություններն ապահովում են երեխաների մասին հոգալու կամ նրանց պաշտպանության համար պատասխանատու հիմնարկների, ծառայությունների և մարմինների համապատասխանությունն իրավասու մարմինների կողմից սահմանված չափանիշներին, մասնավորապես, անվտանգության և առողջապահության բնագավառներում…

Հ ո դ վ ա ծ  12

  1. Իր հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն:
  2. Այդ նպատակով երեխային, մասնավորապես, հնարավորություն է տրվում իրեն վերաբերող ցանկացած դատական կամ վարչական քննության ժամանակ, ներպետական օրենսդրության դատավարական նորմերով նախատեսված կարգով, ունկնդրվել թե՛ անմիջականորեն, թե՛ իր ներկայացուցչի կամ համապատասխան մարմնի միջոցով:

Հ ո դ վ ա ծ  13

  1. Երեխան իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը…

Հ ո դ վ ա ծ  16

  1. Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի․․․կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության:
  2. Երեխան նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի կողմից պաշտպանության իրավունք ունի:

Հ ո դ վ ա ծ  29

  1. Մասնակից պետությունները համակարծիք են, որ երեխայի կրթությունը պետք է ուղղված լինի.

ե) շրջապատող բնության նկատմամբ հարգանքի դաստիարակմանը։

Սեբաստացիները խնամում են հարակից տարածքները, մաքրում աղբից, հնձում խոտը, ջրում։ Նրանց համար գոյություն չունի իմ ու քո սահման հասկացությունը։ Նրանք դաստիարակվում են՝ Բնությունը իմ տունն է կարգախոսով։ Այսօր նման կրթություն ու դաստիարակություն ստացող երեխայի համար անհասկանալի է 93 մանկապարտեզի տնօրենի և աշխատակիցների վարքագիծը, երբ իրենց ասում են` « Հեռացե’ք, սա կադաստրով մեր տարածքն է » ։ Երեխան հարց է տալիս իր ուսուցչին՝ « բա ինչու” եմ ես մաքրում, խնամում այդ տարածքը»։

Անդրադառնանք  ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանի մասին Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա որոշմանը։ Շրջակա միջավայր  ասելով շատ հաճախ մենք հասկանում ենք  միայն մե’զ շրջապատող միջավայրը, սակայն շրջապատող միջավայրն ավելի լայն հասկացություն է։ Այն մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրն է։ Շրջապատող միջավայրի պահպանումն ու բնական պաշարների ռացիոնալ օգտագործումը կարևորագույն նշանակություն ունի։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ 

Ի՞նչ է ասում փաստաթուղթը՝ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ.

Հողի սեփականատերը պարտավոր է հողն օգտագործել արդյունավետ, նպատակային նշանակությանը համապատասխան, չնվազեցնել նրա բերրիությունը, կիրառել արտադրության բնապահպանական տեխնոլոգիաներ, տնտեսական գործունեության հետևանքով թույլ չտալ բնապահպանական իրադրության վատթարացում։

Հետաքրիր է՝ ո”ր որոշմամբ է հողը հանձնվել 93 մանկապարտեզին։ Եթե այն 1975 թվականի ապրիլի 7-ի <ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1975 թվականի մարտի 6-ի <Հողի օգտագործման իրավունքի պետական ակտերը հողօգտագործողներին հանձնելու մասին> N-174 որոշմաբ է հանձնվել, ապա այդ որոշում է ուժը կորցրած է համարվում ըստ 5 մարտի 1991թ. թիվ 164 որոշմամբ։ Բացի այդ, Զ Ի Ն Ա Ն Շ Ա Ն/ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ Ա Կ Տ-ում առկա է՝ հողի ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ կետը։ Եթե 93 մանկապարտեզը կառչած է կադաստերի որոշմանը, ապա, խախտելով պայմանագրի վերոհիշյալ կետը, առաջարկում եմ վերանայել նրա իրավունքները՝ իր համար սեփականություն, իսկ մեզ համար՝ կրթական պարտեզ, համագործակցության հարթակ՝ խաղադաշտ, ֆուտբոլի դաշտ, ազգագրական, ծիսական, շարժուն խաղերի և՛ մեր, և՛ թիվ 93 մանկապարտեզի սաների համար, որտեղ կանցկացվեն ոչ միայն ֆուտբոլային խաղեր, այլև սպորտային, մշակութային միջոցառումներ` դառնալով նոր ծրագրերի համատեղ իրագործման միավորող միջավայր:

Կոնվենցիա՝ հ ո դ վ ա ծ  3

  1. Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:

Մինչդեռ՝ դիտեք տեսանյութը, որտեղ արտահայտվում են սովորողները

 

Մյուս խնդիրը՝ ամենակարևորը ոռոգման ջրի խնդիրն է, որը պետք է բերվի գրաֆիկի, որպեսզի ջուրօգտագործողներն ունենան ֆիքսված ժամանաբաշխում և կարողանան ոռոգել իրենց այգիները։ Մենք այս հարցով դիմել ենք

Ջրի հետքերով

Երբ չկա գրաֆիկ, չկա ոռոգման ջուր

Կանաչ մաթեմատիկա

Հերթական բարձրացված հարցը՝

Այգիները՝ որպես դեկորատիվ տարածքներ

Բողոք՝ ընդդեմ Սիրահարների այգու և ոչ միայն

Բողոք՝խոտերին խաղալ արգելելու համար

Մասնակից սովորողի պահանջը

 

 

 

 

«Գետը բնակավայրում» նախագիծ

Հունիսի 1-13

Գետը բնակավայրում նախագծի

Ուղղությունները

Աշխատանքները

 Ճամփորդության վայրը՝ Հրազդանի կիրճ 

06.06.2019

09:00-13:00

Սկիզբը, ավարտը՝ Հյուսիսային դպրոց

Նպատակը

Մասնակցել Գետը բնակավայրում նախագծին, կատարել տարածքի՝ թաղամասի ուսումնասիրություն, բարձրաձայնել, լուսաբանել առկա խնդիրները, ցուցանակի էսքիզների առաջարկների ստեղծում, աղբի հավաքում-տարածքի մաքրում։

 

Անհրաժեշտ պարագաներ՝  Թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, ուսապարկ, ջուր, օրապահիկ, աղբի տոպրակ, ձեռնոցներ, էսքիզային թղթեր, մատիտներ

Ընթացքը

Դեպի Հրազդանի կիրճ ճամփորդությունը սկսել Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից։

 

Առաջին կանգառ

Քարափի, քարի կարևորում, քարափը այլասերող օբյեկտների օտարման առաջարկներ.

Գետին, ջրանցքին ուղղված ցուցանակների առաջարկներ

 

Երկրորդ կանգառ

Ջրանցքի ջրաթափի մոտ փոքրիկ ջրվեժի, տեղանքի լուսանկարում

Կամուրջի վրա գեղանկարչական պլեներ

Կամուրջի վերաիմաստավորման՝ նստարաների առաջարկներ

 

Երրորդ կանգառ

Քայլք ջրանցքի եզրով դեպի հաջորդ կամուրջ

Տեղանքի լուսանկարում, էկոլոգիական աշխատանք, կամուրջին գեղանկարչական պլեներ, տեղանքը որպես տարբեր նախագծային հարթակ ֆիքսելու առաջարկների մշակում

 

Չորրորդ կանգառ

Քայլք երկաթգծով դեպի Մանկական երկաթուղի

Տեղանքի լուսանկարում, էկոլոգիական աշխատանք, գեղանկարչական պլեներ, գետափը որպես լողափ, ընթերցողական գոտի, վրանային, արշավախմբային հարթակ դիտարկելու, վերաիմաստավորելու առաջարկների մշակում

 

Մասնակիցներ

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի և Հյուսիսային դպրոցի՝ 5-4-րդ դասարանի սովորողներ

Համակարգող՝ ուղեկցող Քնարիկ Ներսիսյան

Համակարգողներ՝ Տաթև Աթոյան, Հայկուհի Հովհաննիսյան