ԿԳՄՍ նախարարի իրավախախտումների վերաբերյալ լսումներ-քննարկում ԱԺ պատգամավորի հետ

23.02.2024

Ազգային Ժողովում պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցավ հանդիպում՝ կրթության ոլորտում տեղի ունեցող մի շարք անօրենությունների՝ ա) ՀՀ Փախստականների և ապաստանի մասին օրենքի 21-րդ, 14-րդ և 24-րդ հոդվածների խախտման՝ Արցախի ուսուցիչների և կրթության ոլորտի ներկայացուցիչների իրավունքների ոտնահարման մասին, բ) Գերմանիայից <<Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի>> կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների պետական գործառույթ իրականացնելու՝ այսինքն, ուսուցիչներին և տնօրեններին վերապատրաստելու մասին, (ՖԷ հիմնադրամի հոգաբարձուները թուրքեր են, ովքեր էլ թելադրում են հեռացնել դասագրքերից ազգայինի վերաբերյալ ամեն ինչ), գ) Պատմության և Մայրենիի դասագրքերի կեղծման, աղավաղման, պրոթուրքական լինելու մասին, դ) Ծնողական համայնքի խոսքի փոխանցումը ԿԳՄՍ նախարարին։ Քննարկման վերջում փաստաբան Սեմյոն Բաբայանը փաստաթուղթ փոխանցեց Հակոբ Ասլանյանին՝ Ժաննա Անդրեասյանի կողմից իրավախախտումների վերաբերյալ և հաղորդում ներկայացվեց հանցագործության մասին՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի

Մասնակիցներ՝

Արթուր Վարդանյան -<<Համահայկական Ազգային Պետականություն>> կուսակցության նախագահ

Անահիտ Հակոբյան-ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար և ԱՀ նախկին նախագահի խորհրդական

Միքայել Համբարձումյան- ԱՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար

Արթուր Սարգսյան-բանաստեղծ

Սեմյոն Բաբայան-փաստաբան, նախկին սպա

Լուսաբանումը՝ Հայկուհի Հովհաննիսյանի-ԱԺԲ աջակից, ուսուցիչ

Օտար լեզվի լաբորատորիայի մասնախմբի աշխատանքային քննարկումը օգոստոսի 24-ին

 

Այսօր, Օտար լեզուների լաբորատորիայի մասնախմբային ախատանքի երրորդ օրն էր։ Օրակարգում նախատեսված էին մի շարք քննարկման հարցեր, որոնց շարքում ԿԳՄՍՆ ևկրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի նոր նախագծերի, կարգերի քննարկումներն էին։ Նշված հարցերը ներկայացրեց Յուրա Գանջալյանը՝ քննարկմանը ներգրավելով նաև ուսուցիչներին։ Խոսվեց Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգերի շնորհման, նախագծային և հետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջների մասին։

Ինձ համար ամենից հետաքրքիրը հետազոտական նախագծին ներկայացվող պահանջներն էին: Քննարկման ընթացքում բուն թեմայից մի փոքր շեղվեցինք և սկսեցինք քննարկել Արցախի հիմնախնդիրը: Թեման անտարբեր չթողեց ուցիչներին և բուռն քննարկում սկսվեց։ Որքան էլ Տիար Յուրան փորձում էր շրջանցել և չքաղաքականացնել մանկավարժական հավաքը, մի պահ, այնուամենայնիվ, հասցրեցինք կարծիքներ փոխանակել։ Ես նույնպես կարողացա ներկայացնել Արցախի հիմնախնդրի լուծման իմ տեսակետը՝ հիմնված ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի վրա: 

Հավաքի վերջում Յուրա Գանջալյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 25-ին օտար լեզու դասավանդողները մասնախմբի հավաքին են ներկայացնելու առաջին ուսումնական շրջանի իրենց ուսումնական նախագծերը:  

Ի պատասխան ԱՄՆ պատվիրակության ուղղերձին

Սիրելի՛ ընկերներ,

Ընդամենը 6 օր առաջ Հայաստան այցելեց ԱՄՆ պատվիրակությունը՝ գեներալ Էդվարդ Վոգանի գլխավորությամբ։ Գեներալ Վոգանը լուսանկարվել է Մայր Հայաստանի հուշահամալիրի առջև՝ շատ հստակ ուղղերձ հղելով հայ ժողովրդին այն մասին, որ ԱՄՆ-ը Հայաստանը համարում է շատ կարևոր երկիր, իսկ հայ ժողովրդին՝ բարեկամ և դաշնակից։ Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով հայ ժողովրդին և Հայոց բանակին, կանոնավոր բանակի վերածննդի 30-ամյակի կապակցությամբ։ Հայ ժողովրդի անունից Ազգային Ժողովրդավարական Բևեռը հայտարարում է, որ հայ ժողովուրդը հստակ հասկանում է ուղղերձը, և հայ ժողովուրդն ասում է ԱՄՆ-ին և նրա ժողովրդին, որ պատրաստ է լինել ԱՄՆ-ի շատ հուսալի, հավանական գործընկերն ու դաշնակիցը։ Շատ մոտ ապագայում Առաջին Հայաստանի հանրապետությունը վերածնվելու է և դիմելու է ԱՄՆ-ին՝ ԱՄՆ ոչ ՆԱՏՕ անդամի գլխավոր դաշնակցի կարգավիճակ ստանալու համար։

Շնորհակա’լ ենք, Ամե’րիկա, Ձեր մեծ աջակցության համար։

Շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր

Հայոց բանակի օրը, հակիրճ՝ ՀՀ ԶՈՒ օրը, Հայաստանի զինված ուժերի մասնագիտական տոնն է, որը Հայաստանում նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 28-ին։ Այսօր՝ Մայր Հայաստանի հուշակոթողի պատվանդանի ստորոտում, նշեցինք Հայկական Ազգային բանակի 30-ամյակը։

-Սուրը ձեռքին Մայր Հայաստանը խորհրդանշում է իր պատրաստակամությունը՝ պաշտպանելու հայրենիքը և իր զավակներին, և այդ պաշտպանության մեջ հիմնական դերը Հայոց բանակինն է։

Արա Պապյան  

-Ինչքան էլ մեզ համար սրբազան երևույթ լինի բանակը, զինվորը, առաջնայինը պետք է լինի պետությունն ու պետականությունը, հակառակ դեպքում բանակ գոյություն ունենալ չի կարող։ Պատմությունը ցույց է տվել, որ բանակից պետություն կարող է ստեղծվել, բայց առանց պետության բանակը կարճ ժամանակում կորցվում է։

Վարուժան Ավետիսյան

Նախաձեռնությունը՝ Ազգային – Ժողովրդավարական Բևեռի

Հայ-ադրբեջանական սահմանին. Սյունիքի շրջան՝ Ներքին Հանդ

Այսօր զրուցեցինք Հայաստանի Երկրապահների Միության վաշտի կամավորական Շահեն Հովհաննիսյանի հետ, որպեսզի տեղեկանանք, թե ինչպիսին է Հայաստան-Ադրբեջան սահմանն՝ իրենց դիրքերից: Տվյալ պահին նրանց է վստահված պահպանելու Սյունիքի մարզի՝ Մեղրիի և Կապանի շրջանների միջև, Ներքին Հանդ գյուղի Զանգիլանի տակ գտնվող դիրքերը: Վաշտն իրականացնում է հերթական մարտական հերթափոխ՝ անառիկ պահելով ՀՀ սահանները:

Ասում են, թե Ներքին Հանդ գյուղը Սյունիքի ամենահերոսական  գյուղերից մեկն է: Սահմանամերձ այս գյուղը վերաբնակեցվել է 1827-28թթ. Իրանի Վինա և Արցախի Քարագլուխ գյուղերից եկած մի խումբ ընտանիքների կողմից։ Նախկինում այստեղ հայկական գյուղ է եղել, որը վկայում է մինչ այսօր կանգուն եկեղեցին։ Ներքին Հանդը՝ լինելով սահմանամերձ գյուղ, պաշտպանական և ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն է ունեցել հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում և 1991-93թթ. պատերազմական գործողությունների ժամանակ զգալի տուժել է։ 1993թ-ին ազերինները ներխուժել են գյուղ և հրդեհել այն։ Մեկ տարի անց՝ 1994թ. հանդեցիները կրկին վերադարձել են գյուղ:

Այստեղով հոսում է Արաքսի ձախ վտակը՝ Ծավ կամ Ցավ գետը, որը սկիզբ է առնում Խուստուփ լեռնազանգվածի հյուսիս–արևմտյան լանջերից և լեռնային հովտով արևմուտքից հոսում է դեպի արևելք՝ մտնելով Արցախի սահմանը։ Ծավի հովտում` համանուն գյուղի մոտ, Սոսիների պուրակն է, որը արգելավայր է համարվում: Ահա այստեղ՝ Ծավ գետի մյուս ափին, հարևան Ադրբեջանի դիրքերն են, որոնք զգալիորեն զորքեր են կուտակել վերջին օրերին: Դիրքերում խաղաղ է. երբեմն այդ խաղաղությունը <<խախտվում է>>, երբ նախաճաշի համար որոշում են միրհավ որսալ: Երբ ազերիներն իջնում են գետի ափ՝ լինելով ընդամենը 15 մ հեռավորության վրա, հայ զինվորականների հետ ունենում են շփումներ, զրույցներ, որոնց մասին կներկայացնենք մեր հաջորդ լուսաբանման ժամանակ:

Դիրքերից՝ հատուկ mskh.am-ի համար

Կորչե՛ն հանգամանքները, ես ստեղծում եմ հնարավորություններ․ Բրյուս Լի

Նոյեմբերի 17֊ին Երևանում տեղի ունեցավ Կյոկուշինկայ կարատեի՝ երեխաների, պատանիների և մեծահասակների միջազգային առաջնություն, որին մասնակցեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարատարիք սովորողներ և պարգևատրվեցին մրցանակներով։ Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի հավաքականից մարզիկ-մարզուհիներ։

Բոլոր մասնակիցները արդեն իսկ հաղթողներ էինքանի որ մենամարտել նշանակում է չվախենալ։ Իսկ թե պատվանդանի ո՞ր աստիճանին կկանգնեն հանգամանքների բերումով, դա բոլորովին էական չէ։ Ինչպես ասել է արևելյան մարտարվեստի ամենահզոր վարպետներից Բրյուս Լին՝ «Կորչեն հանգամանքները, ես ստեղծում եմ հնարավորություններ»։ Ուստի յուրչաքանչյուր մրցաշար հնարավորություն է՝  հզորացնելու  անհատի ուժը, կամքն ու գործունեությունը։

Տեսահոլովակ

Տեսանյութ

Օրվա սեմինարի թեման անգլերենի ֆլեշմոբն էր

Աշնանային մանկավարժական ճամբարի երրորդ օրն է։ Օտար լեզվի դասավանդողները տիար Յուրայի ղեկավարմամբ քննարկեցին վերջին մեկ տարվա ընթացքում ֆլեշմոբի առաջադրանքները՝ բոլոր տարիքային խմբերի համար, դրանց առնչվող դժվարությունները, առաջադրանքներն ընտրվելու սկզբունքները, մատուցման եղանակը և սովորողների ամենատարբեր արձագանքները։ Տիար Յուրան քննադատորեն մոտեցավ այն առաջադրանքներին, որոնք կրել են կրկնվող բնույթ և շեշտակի կարևորեց հաղորդակցական  և ստեղծագործական բնույթի առաջադրանքները։ Ըստ տիար Յուրայի՝ ֆլեշմոբի առաջադրանքները պետք է ունենան բացատրական հավելված՝ հիմնավորված օրինակներով, որը հնարավորություն է ընձեռում մասնակցին սովորել, որից հետո հեշտությամբ կատարել առաջադրանքը։ Ֆլեշմոբի հաջորդ կարևոր առանձնահատկությունը խոսքային նմուշների ուսուցանումն է, որը էական նշանակություն ունի օտար լեզվի բառապաշարի հարստացման մեջ, ուստի առաջադրանքներ կազմելիս կարևոր է չանտեսել այս հանգամանքը։

Սեմինարը հետաքրքիր էր իր բազմաբնույթ քննարկմամբ՝ կապված ոչ միայն ֆլեշմոբի առաջադրանքների կազմության, այլև հնչյունաբանության կարևորության աստիճանի, սովորողների մեջ այլ աղբյուրներից օգտվելու և որոնողական հետաքրքրություն սերմանելու հետ։ Սեմինարը համեմված էր հումորով, հիշողություններով, այլոց փորձի օրինակներով։ Օտար լեզվի դասավանդողների սեմինարին կրկին առանձնահատուկ հմայք հաղորդեցին մեր բնագետները՝ իրենց ակտիվ ներգրավվածությամբ, չնայած նրան, որ սեմինարի հիմնական լեզուն անգլերենն էր՝ հայերեն թարգմանությամբ։

Օտար լեզու դասավանդողների դեկտեմբերի 25-ի աշխատանքային հավաքը

Այսօր Ավագ դպրոցի ընթերցասրահում տիար Յուրայի ղեկավարությամբ՝ տեղի ունեցավ օտար լեզու դասավանդողների աշխատանքային հավաքը: Քննարկման թեման հետևյալն էր՝ «Հանրակրթական Դիջիթեք 2019. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների ստուգատես»-ը:

Խոսեցինք այն մասին, թե նախորդ տարիներին կրթահամալիրում ինչպես է անցկացվել ամենամյա հանրակրթական դիջիթեքը, ինչ անվանակարգեր են ընդգրկվել այս տարվա  դիջիթեքում, դրանց տարբերությունները և այլն: Դասավանդողները ներկայացրին տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքները, այնուհետև քննարկվեց, թե դրանցից որոնք կարող են ներկայացվել Դիջիթեք 2019-ին:

Պայմանավորվեցինք դեկտեմբերի 26-ին օտար լեզուների դասավանդողների՝ հունվարյան նախագծային-ճամբարային  ուսումնական նախագծերը ներկյացնելու վերաբերյալ:

 

Կենդանաբանական այգու նվեր պոնին արդեն Ագարակում է

Հ1-ի անդրադարձը

Պոնիներ կրթահամալիրներին

27 հլս, 2018

Հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել կենդանաբանական այգին. երկու կրթական հաստատության երեք պոնի են նվիրել: Ասում են՝ լավ հնարավորություն է բոլոր այն երեխաների համար, որոնք, ձիաբուժության կուրսերի միջոցով, առողջական խնդիրներ են հաղթահարում, բայց չեն կարողանում ժամանել այգի։

Աղբյուրը՝ Օրակարգ լրատվական․․․

 


Տեսանյութը՝ Հայկուհի Հովհաննիսյանի