Ճամբարն այսպիսին էր Գեղարվեստի ավագ դպրոցում

Արդեն երկրորդ օրն է, որ մեր սովորողները շփվում են Վիեննայից ժամանած արվեստագետներ՝ Անդրեասի և Օլիվյեի հետ, որոնք այստեղ են եկել՝ համատեղ ծրագիր իրականացնելու: Նրանք սովորողներին ցույց են տալիս իրենց աշխատանքները, բացատրում աշխատանքի նրբությունները, բայց միևնույն ժամանակ չեն դադարում զարմանալ մեր սովորողների նկարները ներսի ու դրսի պատերին տեսնելով: Օլիվյեն և Անդրեասը, բացի (տրաֆարետներ) սարքելուց ու (spray)-ով (ինստալացիա)անելուց, զբաղվում են նաև լուսանկարչությամբ: Երեկ տղաների, Կարեն Բորեցյանի և մի խումբ սովորողների հետ շրջեցինք դպրոցի տարածքով՝ համապատասխան պատ ընտրելու համար: Նրանք լուսանկարեցին բոլոր հարմար պատերը, ասացին, որ պատրաստել են 6-7 նկար պատկերել: Այնուհետև իմանալով, որ գնում ենք մայր դպրոց՝ մեդիա ուրբաթին մասնակցելու…ցանկություն հայտնեցին մեզ հետ գալ և ավելի լավ ճանաչել կրթահամալիրը:
Այսօր աշխատանքը սկսեցինք գլխավոր մուտքից, որի պատին պատկերելու էին, ինչպես իրենք ասացին, Ավստրիայի դպրոցներից մեկի սովորողների դեմքերը: Ընթացքում հասցրինք անգամ թութ թափ տալ ու ճաշակել:
Շոգ ժամին ճամբարականները լողացին լողավազանում: Իսկ հյուրերը ճաշեցին ու բարձրացան տանիքից լուսանկարելու:Աթոյան Քրիստինային հազիվ կարողացա հետ պահել տանիք բարձրանալուց:
Ափսոս ավարտվեց Ճամբարային ևս մեկ հրաշալի օր, որտեղ տիրում է աննկարագրելի ուրախ ու համերաշխ մթնոլորտ:
IMG_5441 IMG_5411 IMG_5412 IMG_5413 IMG_5414 IMG_5415 IMG_5416 IMG_5417 IMG_5419 IMG_5420 IMG_5429 IMG_5423 IMG_5424 IMG_5426 IMG_5427 IMG_5433 IMG_5434 IMG_5435 IMG_5436 IMG_5438 IMG_5439 IMG_5440 IMG_5443 IMG_5445 IMG_5447 IMG_5449 IMG_5455 IMG_5456 IMG_5457 IMG_5458 IMG_5461 IMG_5422 IMG_5437 IMG_5452 IMG_5391 IMG_5398 IMG_5397 IMG_5392 IMG_5402 IMG_5406 IMG_5403IMG_5480 IMG_5481 IMG_5482 IMG_5484 IMG_5485 IMG_5486 IMG_5488 IMG_5490