Ազգագրական փառատոնի շրջանակում՝ Դիջիթեք 2024-ին ընդառաջ

7-րդ ջոկատ

Ջոկատավարներ՝ Արմինե Աբրահամյան, Հայկուհի Հովհաննիսյան

Տիար Յուրայի խորհրդով հայերենից անգլերեն թարգմանել որևէ հայկական մուլտֆիլմ, որն ասելիք կունենա օտարազգի հանդիսատեսին։

Որոշեցինք թարգմանել «Հայֆիլմ» կինոստուդիայի լավագույն մուլտերից մեկը՝ Հայելու մասին մուլտֆիլմը։ Հեքիաթը գրել է Ղազարոս Աղայանը, սակայն խոսքերը որևէ տեղ գտնել չհաջողվեց։

Ճամբարային առաջին օրը դիտեցինք 10 րոպե տևողությամբ մուլտֆիլմը։ Այն հեռավոր մի թագավորությունում ապրող մարդկանց մասին է, ովքեր հայելի երբեք չէին տեսել։ Հանկարծ մի վաճառական հայտնվում է այդ կողմերում և մի ռանչպարի ապրանքի դիմաց հանձնում մի հայելի։ Ֆիլմը դիտելուց հետո քննարկեցինք և վերլուծեցինք այն։

Այնուհետև դիտեցինք դադարներով, որպեսզի սղագրենք խոսքը։ Տեքստի վրա յուրաքանչյուր ճամբարական աշխատում էր իր համակարգչով և լսում-դուրս էր գրում մուլտֆիլմի խոսքը։ Ընկեր Արմինեն ընթացքում բացատրում էր կետադական նշանների և դարձվածքների մասին։ Մենք տեքստը նույնությամբ չէինք գրում, այլ պարզեցնելով և գրական դարձնելով, որպեսզի 4-5-րդ դասարանի սովորող ճամբարականները կարողանան թարգմանել այն անգլերեն։ Առաջին օրը մի շարք ճամբարական գործունեության հետ մեկտեղ ավարտեցինք հայերեն տեքստի աշխատանքները։

Երկրորդ օրը ծախսեցինք Paint ծրագրով մուլտի հերոսներին նկարելու վրա։ Երրորդ օրը հայերենից անգլերեն թարգմանեցինք տեքստը և 4-րդ օրը կատարեցինք մոնտաժային աշխատանքներ։ Թվային տեխնոլոգիաներ կիրառելով ստացանք այս տեսանյութը։

Օգտագործել ենք Paint, Word, CapCut, ձայնագրիչ և կատարել անհատական բլոգային աշխատանք։

Leave a comment