Առաջին շրջանի ամփոփում

Հիշում եմ սեպտեմբերը, երբ գրում էինք առաջին շաբաթվա նախագիծը և արդեն դեկտեմբերն է՝ առաջին շրջանի ամփոփումով։ Տարին թռչում է, սակայն մխիթարանքը կատարված աշխատանքն է։ Երբ թերթում ես բլոգդ, հանգստություն ես զգում, որ սովորողներիդ կարողացել ես փոխանցել այսքան տեղեկություն, հմտություն, գիտելիք, սեր և ջերմություն։ Նրանց հաշվետվությունները ջերմացնում են սիրտդ, փոխանցում երջանկության զգացողություն, որը այս դժվարին ժամանակահատվածում ապրելու և ավելին անելու ուժ է տալիս։ Քիչ առաջ Արևմտյանի ուսուցչական կազմով Սանտա Սեկրետ էինք խաղում։ Աննկարագրելի զգացողություններ ունեցա, երբ տարվա ՊԱՅՔԱՐ անվանակարգում հնչեց իմ անունը, չէ, ոչ թե հնչեց մեկի կողմից, այլ տարբեր ուսուցիչեր կռահելով բացականչեցին՝ Հայկուհին է։ Թվում է, թե պայքարը միայն քոնն է, դու գիտես՝ ինչ ճանապարհ ես անցել, անցնում՝ պայքարելով հանուն Հայրենիքի, պայքարելով հանուն ընտանիքի, պայքարելով հանուն ամեն ինչի, բայց պարզվում է, որ շրջապատված ես ուշադիր, հոգատար մարդկանցով, որոնց դրական էներգիան քո աուռայում է և քեզ առաջ է մղում։

Սեպտեմբերից մինչև Դեկտեմբեր հետաքրքիր նախագծեր իրականացրեցինք սովորողներիս հետ։ Օրինակ՝ The National flag of Armenia․ The Armenian Tricolour, Ուսումնական աշուն նախագիծ, Սեբաստացու օրեր կամ Սուրբ Ծննդյան և Ամանորյա նախագծերը։ Բացթողումը լուսաբանման մեջ է։ Ափսոսում եմ, որ չեմ հասցրել սովորողներիս աշխատաքները ենթակայքում հրապարակել։

Ուսումնական տարին կիսեցինք․ երկրորդ մասը կսկսվի հունվարյան նախագծային-ճամբարային հավես օրերով։ Ամեն ինչ պետք է անենք, որ տարին ամփոփենք գիտելիքի, փորձի ձեռքբերումներով և նորանոր բարձունքների նվաճմամբ։

Չորորդ և հինգերրորդ դասարանների համար նախատեսված ռաջադրանքները և նախագծերը, որոնք իրականացրել ենք սեպտեմբերից մինչև դեկտեմբեր։

Դեկտեմբեր

Նոյեմբեր

Հոկտեմբեր

Սեպտեմբեր

Leave a comment