Ճամբար Վաղաշենում և միշտ կանչող Սևան

Օգոստոսի 1-ից մինչև 3-ը, քսան հոգանոց մի խումբ ճամբարականներ վրանային Բնապահպանական ճամբարում անցկացրին իրենց ակտիվ հանգիստը։ Կրթահամալիրից և այլ դպրոցներից տարատարիք բնապահպաններին մի քանի վրանների տակ միավորել էր սիրելի Սևանն՝ իր խնդիրներով։ Ճամբարականներին մնար, ափից չէին հեռանա, անկուշտ ձևով և՛ մաքրում և՛ լողում էին երեք օր շարունակ, մարզվում, վազում, խաղում, երգում, պարում՝ անհոգնել ու համերաշխ։

Leave a comment