Եռօրյա Ուսումնամարզական հավաքի նախագիծ՝ Երևան-Վայոց Ձորի մարզ, գյուղ՝ Արատես-Սևան (2022թ․)

Ճամփորդում ենք Արատեսի Դպրական կենտրոն
Ճամփորդության ժամանակահատվածը՝ հուլիսի 18:20-ը (2022թ․)

Ճամփորդության նպատակը՝ ուսումնամարզական

Պատասխանատուներ՝  Կարեն Ժամկոչյան՝ Շիհան, Հայկուհի Հովհաննիսյան՝ Սենսեյ, Դավիթ Գաբոյան՝ Սեմպայ, Հակոբ Թումանյան՝ սեմպայ

Մասնակիցներ՝ Կիոկուշին-Կայ կարատեի ֆեդերացիայի մարզիկներ`«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներիցից և Երևանի տարբեր ուսումնական հաստատություններից։

Արատեսի մասին մասնակիցները կծանոթանան նախապես՝ Արատեսի դպրական կենտրոնի բլոգից

Ճամփորդության մեկնարկ, ավարտ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Մեկնարկ-18. 07․2022, ժամը՝ 07:30

Ժամանում-20. 07․2022, ժամը` 20:30

Երևան-Վայոց Ձոր-Արատես-Սևան

  • Գնում ենք՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Սևակավան-Տիգրանաշենի ոլորաններ-Արենիի շուկա-Եղեգիսի կիրճ-Արտաբույնք-Եղեգիս-Արատես

Առաջին կանգառը՝  Սևակավան /Պարույր Սևակ/ գյուղի մոտ, այն վայրում, որտեղ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը տիկնոջ հետ վթարի զոհ դարձավ 1971 թվականին։

Երկրորդ կանգառ՝ Արփա գետի մոտ շրջակայքի մաքրում, հանգիստ, նախաճաշ

Երրորդ կանգառ՝ Եղեգիս գյուղում՝  Պռոշյանների տոհմական դամբարանում

Հաջորդ օրը՝ պարապմունք Գողթանիկի ջրվեժում

————————————————————————-

Օրակարգ

Օր առաջին՝

14:00-Ժամանում Արատեսի ուսումնամարզական ճամբար, իրերի տեղավորում, սնվում ենք

16:30-18:30 Հանգիստ

18:30 -20:00 Զբոսանք Արատեսով, քայլք դեպի Արատեսի վանք, մարզումներ Արատես գետի հյուսիսային վտակում, քայլք Խաչոց Ձորում

20:00-21:00 Ընթրիք, խարույկ

22:30- Քուն

Օր երկրորդ՝

07:00 – Վեր կաց

07:00-7:30 Հիգիենայի ժամ

07:30-08:30 Կարատեի մարզումներ

09:00-10:00 Նախաճաշ

10:00-12:00 Շրջակա միջավայրի խնամք

12:00-14:00 Հանգիստ, ընթերցանություն Գեղարվեստի նոր պուրակում, շախմատ, լող՝ լողավազանում

14:30-15:30 Ճաշ

16:00-17:00 Հանգիստ

17:00-18:30 Մարզումներ Գողթանիկի ջրվեժում

19:00-20:00 Հանգիստ, ընթերցանություն, խաղեր

20:30-21:30 Ընթրիք

Խարույկ

22:30- Քուն

Օր երրորդ՝

07:00 – Վեր կաց

07:00-7:30 Հիգիենայի ժամ

07:30-08:00 Մաքրություն, շրջակա միջավայրի խնամք

09:00-10:00- Նախաճաշ, ուղևորվում ենք դեպի Սևան

12:00 -18։00 Սևանում

20:30 Ժամանում Երևան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Ճաշացանկ

Օր առաջին

Նախաճաշ՝ Բրդուճներ

Ճաշ՝ մակարոնով փլավ, հնդկաձավար, մածուն, աղցան՝ (վարունգ, հավի կրծքամիս, եգիպտացորեն, սամիթ, թթվասեր-մայոնեզ, աղ, պղպեղ), հաց, պանիր, միրգ, հյութ

Ընթրիք՝ Թեյ, հաց, կարագ, պանիր, մուրաբա, թխվածք՝ գաթա

Խարույկի մեջ՝ խորոված կարտոֆիլ

Օր երկրորդ

Նախաճաշ՝ լոլիկով ձվածեղ, խաշած ձու, հաց, կարագ, պանիր, կաթ, թեյ, միրգ

Ճաշ՝ սնկով և հաճարով փլավ, կոմպոտ, հաց, պանիր, Ամառային աղցան՝ (վարունգ, լոլիկ, հազար, բրոկոլի…), միրգ

Ընթրիք՝ Թեյ, հաց, կարագ, պանիր

Խաշած եգիպտացորեն

Օր երրորդ

Նախաճաշ՝ խաշած ձու, պանիր, կարագ, թեյ

Ճաշ՝ Սևանում: Հավի և բանջարեղենի խորոված, ձմերուկ, սեխ

———————————

Անհրաժեշտ պարագաներ

  • Առաջին օրվա նախաճաշի համար բրդուճներ
  • ջրաման՝ ջրով լի
  • գրպանի թաց և չոր անձեռոցիկներ
  • Լապտեր
  • ուսապարկ, քնապարկ կամ տաք ծածկոց
  • տաք հագուստ
  • նախընտրած գիրք
  • խաղերի համար շախմատ, գնդակ, բադմենտոն, թռչող ափսե, սեղանի խաղեր․․․
  • անձնական հիգիենայի և անկողնային պարագաներ
  • մոծակի դեմ քսուկ
  • մարզական հագուստ՝ կիմանո, նաև այլ մարզական հագուստ
  • երկու զույգ մարզակոշիկ, գուլպաներ, հողաթափ
  • լողազգեստ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, արևային ակնոց, 2 սրբիչ
  • խոհանոցային՝ ո՛չ մեկանգամյա օգտագործման սպասք/ (ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ):

Նախորդ՝ երեք տարիների արատեսյան առօրյայից՝

Արատես 2021

Արատես՝ 2020

Արատես՝ 2019

Այս անգամ Արատեսը կարատեիստներինն էր

Ամենատարատարիք արատեսցիները

Արատեսից՝ Սևան

Leave a comment