Հայ Բիզնես բանկը միացել է սեբաստացի «էկոցանցին»

Օրեր առաջ հանդիպեցիքն Հայ Բիզնես բանկի «Սեբաստիա» մասնաճյուղի կառավարչին և ներկայացրինք սեբաստացի էկոզինվորների նախաձեռնությունը։ Առաջարկեցինք միանալ մեր «էկոցանցին» և իրենց թղթի մանրացրած թափոնը հանձնել մեզ, որը սեբաստացիները կուղարկեն վերամշակման։  Կառավարիչը կապվեց անվտանգության բաժանմունք, ներկայացրեց մեր առաջարկը՝ իր հավանությունը հայտնելով «Բլեյանի դպրոցի» բնապահպան սովորողների առաջարկի վերաբերյալ։ Հարցումն այնքան ոգևորիչ դրական էր, որ անվտանգության աշխատակիցները ոչ մի խնդիր չտեսան՝ թուղթը մեզ հանձնելու։ Պայմանավորվեցինք հանդիպել գարնանային արձակուրդներիցից հետո՝ նախագծային շաբաթվա ընթացքում։

Ժամը 16:45 մի խումբ հինգ-վեց-յոթ տարեկաններ իրենց աշխուժությամբ վարակեցին դեռ հերթում կանգնած հաճախորդներին և աշխատակիցներին։ Մինչ նրանք ոգևորված ծանոթանում էին թուղթը մանրացնող սարքին և իրար հետևից աղում թղթերը, աշխատակիցները հետաքրքրվում էին կրթահամալիրի դպրոց-պարտեզներով։ Կառավարիչը, դա նկատելով, խոստացավ մի խումբ էլ ինքը ուղարկի կրթահամալիր՝ շրջայցի և իրենց հարցերի պատասխանները տեղում ստանալու համար։

Թուղթը մանրացնելուց հետո այն տարանք դպրոց՝ պայմանանավորվելով շաբաթը մեկ ագամ այցելել և վերցնել թղթի թափոնը։

Leave a comment