“Tabata” մարզումներ+Շարժախաղեր

Պարապմունքի օրը, ժամը՝ .19․11.2018/13:30-14:30 Դաստիարակների համար։ Վայրը՝ Մայր դպրոցի մեծ մարզադահլիճ

21․11.2018/ 12:00-13:00 Կազմակերպիչների համար։ Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի տանիքում

“Tabata” կամ “Tabata Protocol”-ը ճապոնացի վարպետի մշակած 4 րոպեանոց մարզումների ոճ է, որը կարճ ժամանակում մարզում է ողջ էներգոհամակարգը և թույլ տալիս առավելագույն արդյունքների հասնել։ Համարվում է կարդիո ֆիտնեսից ավելի արդյունավետ։

Տեսանյութ՝

Մարզական շարժախաղեր

  1. Խումբը բաժանվում է երկու հավասար շարքերի: Յուրաքանչյուր առաջատարի պարանոցին գցած է լինում մոտ հինգ օղակ: Խաղի մեկնարկին առաջատարները պետք է օղակները մինչև պատը շարեն հատակին՝  միմյանցից այնքան հեռավորության վրա, որ հնարավոր լինի երկար ցատկերով անցնել օղակների միջով, այնուհետև շրջանցում են բուլավան և օղակների միջով ցատկերով վերադառնում  շարքի վերջ: Վերջին մասնակիցը հավաքում է օղակները և կախում առաջատարի պարանոցից:
  2. Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին` արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:
  3. Բաժանվել երկու խմբի։ Առաջին կանգնածները վազում են մինչև եզրագիծը, վերադառնում, բռնում իրենցից հետո կանգնած ընկերոջ ձեռքը և նորից վազում, հետո ավելանում է երրորդը, չորրորդը․․․
  4. Ամեն շարքից երկու հոգի կանգնում են հակառակ ուղղությամբ՝ պահելով զույգ շարֆեր։ Երրորդները վազելով գալիս են և ցատկում վրայից, շրջանցում, անցնում տակից, շրջանցում, անցնում միջով, վերադառնում շարք, հարվածում ընկերոջ ձեռքին։
  5. Շարքերը մրցում են այսպես՝ առաջինները նապաստակի ցատկերով, երկրորդները սարդի քայլքով, վերրորդները՝ արջի ու երադառնում վազքով։ Հերթականությունը չխախտել։

Նպատակը՝ սովորել նոր ու հետաքրքիր մարզական խաղեր, որոնք զարգացնում են արագություն, ճարպկություն։

Անհրաժեշտ մարզական գույք՝ ներքնակներ, գնդակներ, օղակներ, մարզական նստարան, շարֆեր

Leave a comment