Մարզումներ՝ ճապոնական մարտարվեստի ոճով

Պարապմունքի օրը, ժամը՝ 17.12.2018/13:20-14:20

Վայրը՝ Մայր դպրոցի մեծ մարզադահլիճ

Տևողությունը՝ 60 րոպե

Պարապմունքի ծրագիրը նախատեսված է նախադպրոցական վերապատրաստվող և կրթահամալիրում աշխատող դաստիարակների համար։

Անհրաժեշտ մարզական գույք՝ ներքնակներ, 2 գնդակ, օղակներ, մարզական նստարան, շվեդական պատ

Անհրաժեշտ նախապայմաններից են՝ մարզվողների անվտանգության ապահովումը, մարզահագուստի հարմարավետությունը: Հագնում ենք մարզահագուստ, գուլպաներ: (չհագնել ջինս) Պարապում ենք հավաքված մազերով՝ բացառելով կոպիտ մազակալները, ժամացույցները, վզնոցները, ականջողերը, ապարանջանները…

Մարզական պարապմունքը նպատակաուղղված է՝

Զարգացնել ճկունություն, կոորդինացիա, ուժ, սովորել շարժախաղեր, որոնք զարգացնում են արագություն, դիմացկունություն, ճարպկություն, ցատկունակություն:

Նախավարժանք` ճապոնական վարպետների եղանակով՝ ոտքի մատից մինչև պարանոց բոլոր մկանների տաքացում, մարզում։ Մանրամասն՝ տեսադասում, որը կլինի պարապմունքից հետո։

 

Ակրոբատիկա՝

Գլուխկոնծիներ՝ ոզնու նման առաջ գլորվելով։ Հետո մեկ գլուխկոնծի առաջ, կանգնել և ոտքով հարվածել (մայագերի-կարատեի հարվածներից)՝ лапа-ի վրա ։

Պարապմունք՝ մարզական նստարանի վրա

Յուրաքանչյուը մարզական նստարանի վրա կանգնած փորձում է պահել հավասարակշռությունը և лапа-ի վրա ոտքով հարվածել մայագերի։

Շարժախաղ բուլավաներով՝

Յուրաքանչյուրն շարքում անհրաժեշտ է երեք բուլավա ՝միմյանցից քիչ հեռո։

Խումբը բաժանվում է երկու հավասար շարքերի։ Շարքում առաջին կանգնածները արագ վազում են դեպի առաջին բուլավան, կպնում ձեռքով և  վազքով վերադառնում, հետո՝ երկրորդ բուլավան և հետ, երրորդ բուլավան և վերադարձ շարքի վերջ։ Խաղը շարունակում է հաջորդ զույգը՝ մինչև բոլոր զույգերըմասնակցեն խաղին։ Հաղթում է այն շարքը, ով առաջինն է վերջացնում։

Խաղ՝ օղակով

Մասնակիցներից երեքից հինգ հոգի կանգնում են կենտրոնում՝ առանց օղակի, մյուսները մեծ շրջան են կազմում և նստում օղակների մեջ: Հնչում է երաժշտությունը, մասնակիցները սկսում են մարզասրահով մեկ շրջանաձև թռչկոտել, իսկ կենտրոնում գտնվողները ձեռքերը պարանոցին դրած կքանստում-կանգնում են: Երբ հնչում է խաղավարի հրահանգը, բոլոր խաղացողները՝ փորձում են գրավել օղակները և կրկին նստել օղակներիի ներսում: Նրանք, ովքեր մնում են առանց օղակի, կանգնում են կենտրոնում և կատարում կքանիստ-կանգնել վարժությունը:

 

 

Leave a comment