«Հայաստանն իրականացրեց անհավանականը՝ առանց բռնության հաղթանակ»

Armenia contemplates the unlikely: a nonviolent revolution on the cusp of victory

 

Armenian protest leader Nikol Pashinian, center, addresses a crowd gathered in Republic Square in Yerevan, Armenia.

People gather in the Armenian capital's Republic Square to hear protest leader Nikol Pashinian.

Los Angeles Times-ը երեկ գրում էր՝ «Հայաստանն իրականացրեց անհավանականը՝ առանց բռնության հաղթանակ»։

Մի քանի շաբաթ հայերը փորձում էին անհավատալի կերպով տապալել իրենց իշխանությանը՝ զանգվածային բողոքի խաղաղ ակցիաներով: Երկուշաբթի երեկոյան նրանք վերադարձան մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ՝ այս անգամ նշելու իրենց առաջիկա հաղթանակը: «Ես այժմ այնքան հպարտ եմ, որ հայ եմ», – ասաց Սաթենիկ Գևորգյանը՝ 28 տարեկան,- «սա այնպիսի փոփոխություն է, որին մենք սպասում էինք մեր ողջ կյանքում»:

Հայաստանի խորհրդարանը, ինչպես ակնկալվում է, երեքշաբթի օրը վարչապետ կնշանակի ընդդիմության առաջնորդ՝ 42-ամյա Նիկոլ Փաշինյանին, ով հարյուր հազարավոր հայերի առաջնորդել է քաղաքացիական անհնազանդության շարժման մեջ: Առանց բռնության ցույցերը սկսվեցին ապրիլին և այդ ժամանակվանից կաթվածահար արեցին մայրաքաղաք Երևանը՝ ճանապարհային արգելափակումների, գործադուլների միջոցով և փողոցներում պարային երեկույթներ կազմակերպելով։ Ցուցարարներն աննախադեպ զանգվածային քանակի հասան՝ համեմատած այդպիսի փոքր և լեռնային հանրապետության, որը գտնվում է Վրաստանի, Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի արանքում: Նախագահ Սերժ Սարգսյանի տասնամյա իշխանության տակ տնտեսական ճգնաժամից զզված երիտասարդները գերիշխում էին բողոքի շարժման ընթացքում։ Ողջ սերունդը շատ արագ մոբիլիզացվեց հանրապետությունով մեկ։

Հայաստանի շարժումն անսովոր էր նաև իր աշխարհաքաղաքական տարրի բացակայությամբ՝ ի տարբերություն վերջին տարիներին Վրաստանի՝ Վարդերի և Ուկրաինայի՝ Նարնջագույն հեղափոխությունների, որտեղ Ռուսաստանի շահերը հակասում էին Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի շահերին, որը ձգտում էր երկու նախկին խորհրդային պետություններին ավելի մոտեցնել Եվրամիությանը: Հայաստանի դեպքում այլ էր՝ ընդդիմադիր առաջնորդները բռնեցին հայաստանա-կենտրոնական դիրքորոշում։ Փաշինյանը դեռ վաղուց խոստացել էր, որ ընտրվելու դեպքում չի փոխի Երևանի հարաբերությունները Մոսկվայի կամ Արևմուտքի հետ:

Հայաստանը՝ 1991 թ-ին անկախություն ստացած նախկին խորհրդային հանրապետությունը, սերտորեն կապված է Ռուսաստանի հետ՝ առևտրային, գազի սուբսիդավորմամբ և ռազմական կախվածությամբ: Ռուս զինվորները պահպանում են Հայաստանի սահմանները՝ Թուրքիայից և Իրանից: Ռուսաստանի «Գազպրոմ» էներգետիկ հսկան էժան գազ է մատակարարում Երևանին, և Հայաստանը հանդիսանում է Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միության անդամ, որը ներառում է նաև Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան: Անցյալ տարի Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիր է ստորագրել, որը դադարեցնում է տնտեսական բլոկի մուտքի պահանջները, սակայն ֆինանսական աջակցություն է տրամադրում որոշակի բարեփոխումների ընդունման համար: Համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայի կողմից՝ ինտենսիվ քննության ներքո, որը հաստատվել է միայն այն բանից հետո, երբ Երևանը համաձայնվել է առաջինը մտնել Եվրասիական տնտեսական միության մեջ։

Նախկին լրագրող, խորհրդարանի ընդդիմադիր անդամ Փաշինյանը վեց ամիս առաջ թվում էր, թե անհավանական վարչապետ է: Սակայն վերջին ամսում նա ապացուցեց, որ պոպուլիստական փողոցային շարժումների վարպետ է և «ճիշտ ժամանակին հայտնված ճիշտ մարդ», ինչպես ասաց Երևանի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Փաշինյանը ներգրավել և ոգեշնչել է Հայաստանի հուսահատված, երիտասարդ սերնդին, ովքեր մեծացել են հետխորհրդային հանրապետությունում և որոնց ժողովրդավարության և բարգավաճման ներուժը տապալվել էր քաղաքական էլիտայի ներքո, որն ապահովում էր երկրի հարուստ օլիգարխի դասը: «Փաշինյանը եզակի համադրություն ունի, որը հազվադեպ է Հայաստանում և, ըստ էության, հազվագյուտ հետխորհրդային տարածքում։ Դա խարիզմայի և մարտավարական փորձի համադրությունն է», – ասել է Գիրագոսյանը: Նա նաև հաջողություն մաղթեց. «Հայաստանում տապալման պահը հասավ՝ տնտեսական ճգնաժամի և Հանրապետական կուսակցության քաղաքական խոցելիության համադրության հետ մեկտեղ: Դա կատարյալ փոթորիկ էր»:

Սերժ Սարգսյանը 2008 թվականին ընտրվել է նախագահական ընտրություններում, որի քվեն վիճարկվում էր նրա հակառակորդի կողմից, ում սատարում էր Փաշինյանը։ Քվեի դեմ բողոքող փողոցային բախումների արդյունքում եղել է 10 զոհ: Սարգսյանն ընտրվեց երկրորդ անգամ՝ հինգ տարի ժամկետով: Հինգ տարին լրանալը կանխեց նրա կրկին կառավարումը, սակայն սահմանադրական բարեփոխումները խթանեցին նրան 2018 թվականից սկսվող վարչապետի պաշտոնին: Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը, ձգտելով պահպանել երկրի քաղաքական և տնտեսական վերահսկողությունը, 63-ամյա Սարգսյանին առաջադրեց,  ճանապարհ հարթեց նրա համար՝ կառավարելու անորոշ ժամանակով: Որոշումը չընդունվեց Հայաստանում, որտեղ երկրի 2.9 միլիոն բնակչության համար միայն 5 տոկոս տնտեսական աճ էր ապահովվել։ Սարգսյանի և նրա կուսակցության քննադատներն ասում են, որ քրոնիզմն ու կոռուպցիան շարունակում են պահպանել օլիգարխների դասը, որը սերտորեն կապված է իշխող կուսակցության հետ, նրանք հարուստ են, մինչդեռ մնացածը տառապում են: Հայերի շուրջ 30% -ը ապրում է աղքատության մեջ։

Փաշինյանը ապրիլի 1-ին սկսեց Սարգսյանի երկարամյա իշխանության դեմ բողոքի ցույց՝ իր քայլով: Գյումրիից՝ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքից, նա և մի խումբ հետևորդներ ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ քայլեցին անցան 75 մղոն դեպի Երևան՝ 13 օր անց և խորհրդարանում՝ վարչապետի ընտրությունից երեք օր առաջ։ Երբ նրանք ժամանեցին Երևան, քաղաքը արդեն ցնծում էր: Օպերայի հարևանությամբ գտնվող Ֆրանսիայի հրապարակում հարյուրավոր ցուցարարներ տեղավորվել էին խորհրդարանի շենքից ոչ հեռու: Բողոքի ակցիաները չորս օր փակեցին հիմնական խաչմերուկը՝ շարժման վրա ուշադրությունը հրավիրելու համար: Չնայած ցուցարարների աճին, Հանրապետական կուսակցությունը ապրիլի 17-ին որպես վարչապետ միանշանակ ընտրեց Սերժ Սարգսյանին: Փաշինյանն անմիջապես կոչ արեց իրականացնել քաղաքում զանգվածային բնույթի ոչ բռնի անհնազանդության գործողություններ։ Ցուցարարներն արգելափակեցին մայրաքաղաքի մետրոյի մուտքերը, հրապարակները և կենտրոնական փողոցները: Ցուցարարների խմբերը փողոցներում պարում էին և ճանապարհների խաչմերուկները փակում նստարաններով՝ կաթվածահարելով մայրաքաղաքի կենտրոնը և սկիզբ դնելով հայտնի դարձած Հայաստանի ոչ բռնի Թավշյա հեղափոխությանը։

Ապրիլի 23-ին իրադարձությունների անսպասելի շրջադարձը՝ Սարգսյանի հրաժարականը, ցնցեց բոլորին։ Նա հայտարարեց․ «Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»։ Վերջին երեքշաբթին խորհրդարանը կրկին քվեարկեց, սակայն Հանրապետական կուսակցությունը հրաժարվեց ընտրել Փաշինյանին: Հանրապետության հրապարակում շուրջ 250 հազար ցուցարարներ թափվեցին դուրս։ Սա Հայաստանի 27-ամյա խորհրդային անկախության ամենամեծ ցույցն էր: Հաջորդ օրը մայրաքաղաքը նորից կաթվածահար արվեց ցուցարարների կողմից, մինչև որ Հանրապետական կուսակցությունը համաձայնեց այս երեքշաբթի նոր քվեարկությամբ պաշտպանել Փաշինյանի թեկնածությունը: «Այս պահին մենք ժամանակավոր կդադարեցնենք մեր գործողությունները և կհանգստանանք», – ասաց Փաշինյանը: Մեկ շաբաթ է անցել, բայց հայերը դեռ ոգևորված են, ինչպես հեղափոխության առաջին օրը։ Երկուշաբթի երեկոյան Հանրապետության հրապարակում մի քանի հազար մարդ դուրս էր եկել տոնական համերգի և սպասում էր՝ լսելու Փաշինյանին, ով խոսելու էր կարևորագույն նախօրեին:

Օրվա սկզբին ՀՀԿ խոսնակը հայտարարեց, որ խորհրդարանում մեծամասնությունը կսատարի Փաշինյանին։ «Նիկոլ Փաշինյանը ավելի զիլ է, քան Չե Գևարան»,-ասել է 26-ամյա Էրիկ Սարգսյանը, ով իր ծննդյան երեկույթը թողել և իր ընկերների հետ եկել էր հրապարակ՝ տեսնելու ապագա վարչապետին: «Այս մարդը հայոց պատմության մեջ կմտնի»,- նա բղավում էր բարձրախոսից։ Փաշինյանը հայտարարել է՝ եթե ընտրվի, կձևավորի ժամանակավոր կառավարություն, կանդրադառնա Հայաստանի տնտեսական և քաղաքական ճգնաժամին և կոչ կանի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Քանի դեռ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, նա դժվարություններ կստեղծի նոր կառավարության համար։ «Սա միայն խաղի սկիզբն է», – ասում է Երևանի տնտեսագիտական կենտրոնի և Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյանը: «Եթե այդ ամենը սահուն անցնի, ես կարծում եմ, որ Հայաստանի համար հսկայական հնարավորություններ կլինեն»:

Այրես՝ հատուկ թղթակից

sabra.ayres@latimes.com

Twitter: @sabraayres

 

Թարգմանությունը՝ Հայկուհի Հովհաննիսյանի

 

 

 

 

 

Leave a comment