Մարզական դաստիարակներ

Պարապմունքի օրը, ժամը՝ 18.04.2018/13:30-14:30

Վայրը՝ Մայր դպրոցի մարմնակրթության մեծ սպորտդահլիճ

Տևողությունը՝ 60 րոպե

Պարապմունքի ծրագիրը նախատեսված է վերապատրաստվող դաստիարակների համար

Անհրաժեշտ մարզական գույք՝ ներքնակներ, 2 գնդակ, օղակներ, մարզական նստարան

Անհրաժեշտ նախապայմաններից է՝ մարզվողների անվտանգության ապահովումը, մարզահագուստի հարմարավետությունը: Հագնում ենք մարզահագուստ, մասիկներ կամ գուլպաներ:  Պարապում ենք հավաքված մազերով՝ բացառելով կոպիտ մազակալները, ժամացույցները, վզնոցները, ականջողերը, ապարանջանները…

Նախավարժանք՝ շրջանաձև վազքի ժամանակ

 

Դաստիարակների մարզական պարապմունքը նպատակաուղղված է շարժախաղերի ուսուցմանն ու զարգացմանը, որոնք մշակում են արագություն, դիմացկունություն, ճարպկություն, ցատկունակություն:

Դասի նկարագրություն

Դասը բաժանել երեք մասի

Առաջին մաս՝ նախավարժանք

Շարվել միասյուն, շրջանաձև թեթև վազքով կատարել նախավարժանք, շարվել 4-4, տեղում շարունակել նախավարժանքը: Շարունակել վարժությունը հատակին նստած՝ տաքացնելով ոտնաթաթը:

Երկրորդ մաս- Բուն պարապմունք

Ուժային վարժություններ

Ձեռքերի վրա հենված դիրքից, դեմ դիմաց, զույգերով, խաչաձև միմյանց ձեռքին հարվածելով՝ կատարել Hi five! Վարժությունը կատարել տաս անգամ:

Նույն վարժությունը կատարել նաև արմունկներին հենված դիրքից:

Ձեռքերը հատակին պառկել որովայնի վրա: Մեկ հաշվին որովայնը կտրուկ բարձրացնել վերև՝ մարմնի ծանրությունը ձեռքերով պահելով, երկու հաշվին պառկել հատակին: Վարժությունը կրկնել տաս անգամ:

Դեմ դիմաց պառկել որովայնի վրա, ձեռքերով զույգի ձեռքերը բռնած  համաչափ պտտվել:

Փորձել պտտվել՝ սպիրալաձև: Պտտել մարմնի ստորին հատվածները մինչև վերջ, հետո պտտել վերին հատվածները, այնուհետև հակառակը: Կարծես թե ողնաշարը ոլորում ենք:

Նստել հատակին և ծանոթանալ խաղի կանոններին:

Ակրոբատիկա

Առաջ և ուսի վրայից գլուխկոնծի կատարելու տեխնիկայի ուսուցում:

Շվեդական պատից կախվել, կատարել որովայնի մկանների ձգումներ՝ ոտքերը միացված հասցնելով որովայնին: Պառկել շվեդական պատի մոտ, ոտքերը դնել երկրորդ աստիճանին ՝ կիսածալած, ձեռքերը՝ պարանոցին և կատարել կարճ որովային ձգումներ: Վարժությունը կատարել 10-15 անգամ:

 

Վերջին մաս՝ Խաղեր

Խաղ 1

Առաջատարները որովայնի վրա պառկում են հատակին: Երկրորդ մասնակիցը գնդակը ձեռքին երկու ոտքով ցատկում է նրա վրայով: Գետնին պառկած մասնակիցը անմիջապես բարձրացնում է որովայնը՝ հենվելով ձեռքերի վրա, իսկ գնդակով մասնակիցը գնդակը գլորում է նրա տակից և արագ պառկում առաջինի կողքին՝ հավասար՝ պահելով մի քիչ հեռավորություն: Գնդակը բռնում է երրորդ մասնակիցը, զույգ ոտքով ցատկում երկու պառկած մասնակիցների վրայով և գնդակը գլորում երկու պառկած մասնակիցների միջով, ովքեր անմիջապես բարձրացնում են որովայնը, հետո նորից պառկում, քանի որ երրոդ մասնակիցը պետք է ցատկի նրանց վրայով: Խաղն ավարտվում է, երբ առաջատարը պառկած դիրքից կանգնում է և բռնում վերջինի գլորած գնդակը: Հաղթում է այն շարքը, ով առաջինն է ավարտում խաղը և խաղալիս պահում է խաղի կանոնները:

Խաղ 2

Խումբը բաժանվում է երկու հավասար շարքերի: Յուրաքանչյուր առաջատարի պարանոցին գցած է լինում մոտ հինգ օղակ: Խաղի մեկնարկին առաջատարները պետք է օղակները մինչև պատը շարեն հատակին՝  միմյանցից այնքան հեռավորության վրա, որ հնարավոր լինի երկար ցատկերով անցնել օղակների միջով, այնուհետև շրջանցում են բուլավան և օղակների միջով ցատկերով վերադառնում  շարքի վերջ: Վերջին մասնակիցը հավաքում է օղակները և կախում առաջատարի պարանոցից:

 

Խաղ 3

Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին` արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին

 

 

Leave a comment