Վերապատրաստվող դաստիարակների երկրորդ մարզական պարապմունք

Պարապմունքի օրը, ժամը՝ 20.12.2018/13:30-14:30

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, Մարզական լաբորատորիա

Տևողությունը՝ 60 րոպե

Պարապմունքի ծրագիրը նախատեսված է վերապատրաստվող դաստիարակների համար

Անհրաժեշտ մարզական գույք՝ ներքնակներ, պարաններ, երկու գնդակ, յուրաքանչյուր մասնակցին մեկ շարֆ։

Անհրաժեշտ նախապայմաններից է՝ մարզիկների անվտանգության ապահովումը, մարզահագուստի հարմարավետությունը: Հագնում ենք մարզահագուստ, մասիկներ կամ գուլպաներ:  Պարապում ենք հավաքված մազերով՝ բացառելով կոպիտ մազակալները, ժամացույցները, վզնոցները, ականջողերը, ապարանջանները…

Նախավարժանք՝ երաժշտության ներքո

Բազմազան շարժախաղեր՝ ինտերակտիվ, կոոպերատիվ, էստաֆետային

Cooperative Games-Կոոպերատիվ խաղեր

Կոոպերատիվ խաղերի նպատակը և բովանդակությունը

Դաստիարակների մարզական պարապմունքը նպատակաուղղված է կոոպերատիվ խաղերի ուսուցմանն ու զարգացմանը: Կոոպերատիվ խաղերը մշակում են արագություն, դիմացկունություն, ճարպկություն, ցատկունակություն: Հարուստ են բազմաթիվ շարժումներով՝ քայլք, վազք, ցատկ, առարկաների նետում, դիմադրությունների և արգելքների հաղթահարումներ: Միաժամանակ ակտիվ գործունեության մեջ ներառում են բոլոր երեխաներին:

  1. Խաղի անվանումը «ԿԱՌՔ»

Խաղացողները բաժանվում են քառյակների: Նրանցից երեքը ձիեր են, մեկը՝ կառապան: Երեք ձիերը բռնում են իրար ձեռք: Աջ և ձախ կողմերում կանգնած ձիերը բռնում են պարանի ծայրերը, իսկ կառապանը բռնում է պարանի մեջտեղից: Կառքերը սկսում են վազել քառատրոփ՝ միասյուն:  Խաղավարի «Փախա՛ն ձիերը» հրամանով՝ ձիերը վազվզում են այս ու այն կողմ: Այն կառապանը, ով առաջինը կբռնի իր ձիերին և կառք կկազմի, կհաղթի:

Կանոնները

Ձիերը համարվում են բռնված, երբ կառապանը նրանց բռնում կամ կպնում է:

Բռնված ձիերը պարտավոր են կանգնել այնտեղ, որտեղ կառապանը կանգնեցնում է:

Կառք կազմելուն պես կառքը ձիերով քառատրոփ շարումակում է վազել շրջանաձև:

Կառապանը պետք է բռնի միայն իր ձիերին:

Պետք է հետևել ճիշտ քառատրոփ վազքին և խաղի կանոններին:

 

2. Խաղի անվանումը՝ Perimeter -Պարագիծ

Ծալապատիկ նստում եք հատակին: Գնդակը ոտքերով փոխանցում ենք հետ: Ով փոխանցում է գնդակը, վազում և դիրքավորվում է շարքի վերջում:

 

3. Խաղի անվանումը՝ Scarf toss-շարֆի նետում

Զույգերով կանգնում են իրար դիմաց: միաժամանակ վերև են նետում շարֆը ու փորձում բռնել դիմացինի նետածը: Աստիճանաբար հեռանում են իրարից և ավելի բարձր նետում շարֆը: Մեծացնում են արագությունը, որպեսզի հասցնեն դիմացինի նետած շարֆը բռնեն:

Խաղի անվանումը՝ Noodle-Լապշա

 

Մաս երկրորդ

Երկու շարքը նստում է մի ծնկի վրա: Առաջինները գնդակն իրենց գլխի վրայից փոխանցում են հետևի կանգնածին և արագ տեղափոխվում շարքի վերջ:

4. Knuckles and fives-Բռունցք և հինգ մատներ

Մաս առաջին

Բաժանվել զույգերի, կանգնել իրար դիմաց: Զույգերից մեկը ափերը պահում է պատրաստ, մյուսը արագ ափերով զարկում է ափերին, հետո առաջինը ծալում է մի ձեռքի մատները՝ անելով բռունցք, երկրորդը՝ նույնպես և միաժամանակ բռունցքով բռունցքին և ափով ափին հարվածում առաջինի ձեռքերին: Հետո երկու ձեռքն էլ դառնում է բռունցք և հարվածում են միմյանց բռունցքներով: Հետո բացվում է մի ափը, մյուսը մնալով բռունցք: Այս անգամ հաջորդ ձեռքն է դառնում բռունցք, իսկ մյուսը՝ ափ: Հետո նորից ափերը բացվում են ու շարունակվում է խաղը նույն հերթականությամբ:

5. Մաս երկրորդ

Կանգնել շրջանաձև: Խաղալ նույնը շրջանի մեջ՝ կողքին կանգնածի հետ:

6. Խաղ

Խումբը բաժանվում է երկու հավասար շարքերի: Յուրաքանչյուր առաջատարի պարանոցին գցած է լինում մոտ հինգ օղակ: Խաղի մեկնարկին առաջատարները պետք է օղակները մինչև պատը շարեն հատակին՝  միմյանցից այնքան հեռավորության վրա, որ հնարավոր լինի երկար ցատկերով անցնել օղակների միջով, այնուհետև շրջանցում են բուլավան և օղակների միջով ցատկերով վերադառնում  շարքի վերջ: Վերջին մասնակիցը հավաքում է օղակները և կախում առաջատարի պարանոցից:

7 Խաղ

Առաջին շրջանում երկու խմբերը կանգնում են միասյուն: Յուրաքանչյուր խմբից մեկ խաղավար կանգնում է երեք մետր հեռավորության վրա՝ մեկ դույլ ձեռքին, դեմքով իր խմբին: Նրանց միջև կավիճով գծվում է շրջանագիծ: Առաջատարը գնդակը նետում է այնպես, որ այն մեկ անգամ հարվածի կենտրոնին և հայտնվի խաղավարի դույլի մեջ: Խաղացողը վերադառնում է շարքի վերջ: Խաղն ավարտվում է, երբ բոլոր խաղացողները մասնակցում են խաղին:

Երկրորդ շրջանում, մասնակիցները գնդակն անմիջապես պետք է գցեն դույլի մեջ:

Երրորդ շրջանում փորձում են գնդակը դույլի մեջ գցել հետևանց:

Այս երեք շրջաններում խաղավարները իրավունք չունեն իրենց տեղից շարժել ոտքերը, սակայն ձեռքերով ու մարմնով գնդակը կարող են որսալ, որ այն հայտնվի դույլի մեջ:

8. Խաղ

Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին` արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:

 

Leave a comment