Վերապատրաստվող դաստիարակների մարզական պարապմունքի ծրագիր

Ֆիլմը՝ Նելի Արղությանի

“Sport+English” նախագիծ

Պարապմունքի օրը, ժամը՝ 19.02.2018/13:30-14:30

Վայրը՝  Մայր դպրոցի մարմնակրթության մեծ սպորտդահլիճ

Տևողությունը՝ 60 րոպե

Անհրաժեշտ մարզական գույք՝ ներքնակներ, բատուտ, մասնակիցների քանակությամբ օղակներ, շվեդական պատ, պատին ամրացված ողնաշարն ուղղելու համար նախատեսված գույք, հորիզոնական բար:

Անհրաժեշտ նախապայման՝ մարզիկների անվտանգության ապահովումը, մարզահագուստի հարմարավետությունը, հավաքված մազերը, կոպիտ մազակալների, ժամացույցների, վզնոցների, ականջողերի, ապարանջանների… բացակայությունը:

Դասի խնդիրը

Զարգացնել ճկունություն, կոորդինացիա, ուժ, տիրապետել մարզական հնարքների տեխնիկայի, սովորել անգլերեն նոր բառեր:

Սկզբունքը՝ մարզվել խաղալով, քանի որ խաղը երեխայի անբաժան մասնիկն է:

Պարապմունքը նախատեսված է վերապատրաստվող դաստիարակների համար, ովքեր մարմնակրթություն են պարապում 3 տարեկանից սկսած երեխաների հետ:

Նախավարժանք՝ երաժշտության ներքո

Նպատակը՝ մկանների, հոդերի տաքացում, ֆիզիկական պատրաստվածության վիճակի բարելավում, ինքնազգացողության լավացում, մարմնամարզական վարժությունների յուրացում, արագ կողմնորոշվելու, հրահանգները անգլերեն լսել-կատարելու կարողությունների զարգացում, ակրոբատիկ հնարքներից՝ առաջ գլուխկոնծի տալու տեխնիկայի յուրացում։

Ֆիզիկական պարապմունքի նկարագրություն

Ձեռքերը հատակին պառկել որովայնի վրա: Մեկ հաշվին որովայնը կտրուկ բարձրացնել վերև՝ մարմնի ծանրությունը ձեռքերով պահելով, երկու հաշվին պառկել հատակին: Վարժությունը կրկնել տաս անգամ:

 

Ձեռքերի վրա հենված դիրքից, դեմ դիմաց, զույգերով, խաչաձև միմյանց ձեռքին հարվածելով՝ կատարել Hi five! Վարժությունը կատարել տաս անգամ:

Նույն վարժությունը կատարել այս անգամ արմունկներին հենված դիրքից:

Դեմ դիմաց պառկել որովայնի վրա, ձեռքերով զույգի ձեռքերը բռնած  համաչափ պտտվել:

Հետ գալիս՝ ձեռքերի վրա մարմինը պահած քայլել՝ առաջանալով կողք-կողք, ձեռքերն ու ոտքերը համաչափ տեղափոխելով կողք:

Ակրոբատիկա

Սովորել առաջ գլուխկոնծի տալու հնարքը, ինչպես նաև երեխաներին օգնելու և սովորեցնելու հնարքը:

Խաղեր

Մարզվել՝ խաղալով

Նպատակը՝ տիրապետել վազքի տեխնիկային, ցատկունության ճիշտ կատարմանը և խաղի կանոններին:

Խաղ 1

Անվանումը՝ Եկեք գնանք որսի “Let’s go hunting”

Նկարագրությունը՝

Երեխաները շարվում են միասյուն և մարզիչի հետևից երգելով կրկնում են մարզիչի գործողությունները: Մարզիչը բացատրում է խաղի կանոնները: Երբ հնչում է վերադարձե՛ք հրահանգը, վազում եք այն գծի մոտ, որտեղից սկսել եք խաղը: Go to the line when you hear Back!

Միասյուն կանգնելուց հետո զիգզագաձև մարզչի հետևից սկսում են քայլել և երգել՝ Walk, walk, walk, everybody walk. Walk, walk, walk, everybody walk… BACK!!!  Let’s go hunting!

Who can jump? Jump, jump, jump, everybody jump. Jump, jump, jump, everybody jump…BACK!!!  Let’s go hunting!

Jog, jog, jog, everybody jog. Jog, jog, jog, everybody jog. BACK!!!  Let’s go hunting!

Slide, slide, slide, everybody slide. Slide, slide, slide, everybody slide. BACK!!!  Let’s go hunting!

Gal-ope, gal-ope, gal-ope, everybody gal-ope. Gal-ope, gal-ope, gal-ope, everybody gal-ope… With your left foot in front and then right foot in front.   BACK!!!  Let’s go hunting!

 

Խաղ 2

Անվանումը՝  Hoop Pass- Օղակի անցում

Նկարագրություն՝

Կազմում ենք շրջան և բռնում միմյանց ձեռք: Մեզ անհրաժեշտ է մեկ օղակ: Երեխաները հերթով՝ առանց ձեռքերը բաց թողնելու, պետք է անցնեն օղակի միջով, մի անգամ աջ, իսկ մյուս անգամ՝ ձախ:

Պարապմունքի վերջին տասնհինգ րոպեն  բատուտի վրա ցատկել, իսկ հետո շվեդական պատի մոտ ողնաշարի ուղղման  վարժություն կատարել:

Պարապմունքն ավարտելիս կրկին շարվել միասյուն:

Բառապաշար- Vocabulary

Everybody-յուրաքանչյուրը

Walk-քայլել

Jump-ցատկել

Jog-թեթև վազք

slide-սահել՝ կից քայլ

gal-ope-քառատրոփ

right-աջ

left-ձախ

in front of- առջևում

Back-հետ

hoop-օղակ

pass-անցնել

 

 

 

 

Leave a comment