Մարզական պարապմունքի 45 րոպեանոց ծրագիր

Մարզական պարապմունք

“Sport+English”

Պարապմունքի տևողությունը՝ 45 րոպե: Անհրաժեշտ պարագաներ՝ ներքնակներ, մասնակիցների քանակով գնդակներ:

Դասի խնդիրը

Զարգացնել գնդակը նետելու, բռնելու և վարելու կարողություն, արագաշարժություն, ուշադրություն։ Ամրապնդում է մի շարք կազմելու ունակությունը։

Դասի նպատակը

Կարողանալ գնդակը վարել, փոխանցել։ Դաստիարակել փոխօգնություն և ընկերասիրություն։Հարստացնել անգլերենից ունեցած բառապաշարը։

 

Պարապմունքի նկարագրություն

Պարապմունքը բաղկացած է երեք մասից

Առաջին մաս՝ ուրախ նախավարժանք, որը տաքացնում է մկաններն ու հոդերը

Երկրորդ մաս՝ Բուն պարապմունք

  1. Կանգնել շրջանաձև, ձեռքերով ձգվել վերև՝ կանգնելով ոտքի մատներին, ձեռքերն իջեցնել ներքև՝ կպնելով հատակին, ծնկները պահել ձիգ։ Վարժությունը կատարել դանդաղ՝ վերևում և ներքևում 3 վայրկյան ֆիքսվելով տեղում։ Վարժությունը կրկնել 10 անգամ։
  2. Ձեռքերը տարածել կողք և պտտել ուսագոտին առաջ և հետ՝ յուրաքանչյուր կողմը 10 անգամ։
  3. Թափահարում ենք ձախ ձեռքը և այն սեղմում աջ ուսին՝ մյուս ձեռքով օգնելով և սեղմելով տակից։ Կրկնել վարժությունը հաջորդ ձեռքից։
  4. Մատները միմյանց մեջ միացրած ձգվել առաջ, վերև, հետև, ձեռքերը տարածել կողք, ավարտել։
  5. Ձախ ձեռքով հետևի կողմից բռնել ձախ ոտնաթաթը, բարձրացնել հնարավորինս վերև։ Աջ ձեռքը, որպես հավասարակշռություն, տարածել կողք։ Պահել 5-10 վայրկյան։ Կրկնել նույնը աջ կողմից։

Ակրոբատիկա

Առաջ գլուխկոնծի անելու տեխնիկայի ուսուցում

Ուսի վրայից առաջ գլուխկոնծի անելու տեխնիկայի ուսուցում

 

Երրորդ մաս՝

  1. Խաղ գնդակով՝ «Որ շարքն ավելի արագ»

Խաղացողների դասավորությունը, խաղի բովանդակությունը

Խաղացողները բաժանվում են երկու հավասար խմբի և կանգնում միմյանցից 2 մետր հեռավորությամբ, միաշարք։ Շարքերի առջևում գծվում է սահմանագիծը, դրանից 2 մետր հեռավորությամբ գծվում է երկրորդ սահմանագիծը։ Յուրաքանչյուր շարքի դիմաց կանգնում է մի խաղացող՝ խաղավարը։ Ուսուցչի ազդանշանով խաղավարը գնդակը գցում է շարքում կանգնած առաջին խաղացողին, որը բռնում և նորից հետ է գցում խաղավարին, իսկ ինքը վազում և կանգնում է շարքի վերջում։ Հետո երկրորդ, երրորդ խաղացողին, որն առաջ է եկել։ Եվ այսպես մինչև վերջին խաղացողը ետ է գցում գնդակըխաղավարին և բարձրացնում ձեռքը վեր։ Հաղթում է այն խումբը, որն առաջինն է վերջացնում, թույլ չի տվել ոչ մի սխալ և գեղեցիկ շարվել է։

Կանոններ

Գնդակը ձեռքից գցելու դեպքում տվյալ խումբը ստանում է տուգանային միավոր։

Գնդակը գցելիս դուր չգալ սահմանագծից։

Գնդակը ետ վերադարձնել և վազել կանգնել շարքի վերջում։

Մեթոդական ցուցումներ

Խաղն ավարտելիս, պետք է փոխել խաղավարիներին։

Պետք է հետևել, որ խաղացողները միշտ շարժվեն առաջ, բայց չանցնեն սահմանագիծը։

Գնդակը բռնեն դաստակներով։

Հետևել խաղի կանոններին։

  1. Խաղ գնդակով

Նույն շարքերով և նույն կանոններով շարունակվում է խաղը։ Սակայն այս անգամ խաղացողները գնդակը վարում են մինչև պատը և վերադառնում։ Չկան խաղավարներ։ Խաղացողը գնդակը փոխանցում է հաջորդ խաղացողին։ Խաղը շարունակվում է այնքան ժամանակ,  մինչև վերջին խաղացողն ավարտում է խաղը և բարձրացնում ձեռքը։

 

Vocabulary- բառապաշար

warm up neck-տաքացնել պարանոցը

warm up shoulders-տաքացնել ուսերը

hips, legs-կոնքրը, ոտքերը

wind mill-քամու ջրաղաց

to squat-կքանստել

running man-վազորդ

Catch the ball-Բռնել գնդակը

Throw the ball-նետել գնդակը

I am bouncing the ball. Ես վարում եմ գնդակը:

Roll forward-Գլուխկոնծի արա

 

Հունվարի 25

 

 

Leave a comment