Տեխնոլոգիայի միջոցով արվեստի վերադարձը

Բյուջեի շարունակական կրճատումների հետ մեկտեղ ավելի մեծ ուշադրություն է դարձվել  մաթեմատիկայի և ընթերցանության ուսուցմանը և ստանդարտացված թեսթավորմանը, որի հետևանքով ԱՄՆ-ի հանրակրթական դպրոցներում արվեստի կրթության ապագան կարող է մռայլ և անհույս է թվալ։  Այնուամենայնիվ, միևնույն ժամանակ տեխնոլոգիաների և ծրագրային աճը կարող է տրամադրել մանկավարժներին արվեստի ուսուցման մեթոդների նոր և էժան տարբերակներ:

Պարզ նկարչական ծրագրերից մինչև բարդ տեսաֆիլմերի ծրագրավորումը և տեխնոլոգիական առաջընթացները կարող են հնարավորություն տալ ապահովելու արվեստի կրթությունը այն արժեքի չնչին մասով, որքան արժեցել է 15 տարի առաջ։

Սահմանափակ ռեսուրսներ ունեցող հանրային դպրոցների համար, որտեղ արվեստի դասերն առաջինն են կրճատվում, այս տեխնոլոգիաները համարվում են  հավասարակշռված կրթություն ապահովող բանալին, որն առավելագույնս նպաստավոր է սովորողների համար։

Արվեստը դասարանում

Ամերիկայի Միացյալ Նահանգներում սովորող ուսանողներն ամբողջական արվեստի կրթություն չեն ստանում: Կրթության վիճակագրության ազգային կենտրոնի հրապարակած 2012 թ. Զեկույցի համաձայն, արվեստի կրթության ծավալը 2009-2010 թվականներին շատ ավելի ցածր է եղել հանրային տարրական դպրոցներում, քան տասնամյակների ընթացքում, մասնավորապես՝ տեսողական արվեստի, պարերի և դրամայի: Կրճատումներ են արձանագրվել նաև միջին և միջնակարգ դպրոցներում:

Մասնագետները շեշտադրում են մաթեմատիկայի, ընթերցանության կրթության և թեստավորման կարևորությունը, և քանի որ շատ համայնքներ ունեն էական բյուջետային ծախսեր, կրճատվել է արվեստի կրթությունը։ 2012 թվականին Կրթության քարտուղար Արն Դունկան պարզաբանեց, որ աղքատության բարձր ցուցանիշ ունեցող դպրոցներում արվեստի  ծրագրերի կրճատումներն ամենատարածվածն են։:

Արվեստի ծրագրերի կորստի միտումը  չի նշանակում, որ  սովորողները կորցնում են միայն նկարելու կամ նվագելու հնարավորություն։ Արվեստի կրթությունը փոխկապակցված է ավելի մեծ կրթական և մասնագիտական հաջողությունների հետ՝ կապված սովորողի հետագա կյանքի հետ: Արվեստի պատմությունից մինչև երաժշտական ընթերցանություն, արվեստի դասընթացները կարող են բարելավել մշակութային ավելի լայն կրթություն, բարձրացնել ակադեմիական փոխըմբռնումն այլ առարկաներում և հանգեցնել կրքի և արտահայտման ուղիների:

Արվեստի կրթությունը կապված է նաև ավելի մեծ ներգրավվածության, ավելի ստեղծականության, ձգտման, սովորելու ավելի շատ հետաքրքրության և անհատի բազմաթիվ այլ հատկությունների հետ: Թեև արվեստի կրթությունը կրճատվում է ամենաբարձր աղքատության դպրոցական շրջաններում, հատկապես այս սովորողներն են, որոնց վրա ծրագրերն առավել մեծ ազդեցություն են ունենում։ Արվեստի հետազոտության ազգային հիմնադրամը ցույց է տալիս, որ գեղարվեստական կրթությունը հատկապես մեծացնում է բարձր վարկանիշ ունեցող դպրոցներում բակալավրի կոչում ստանալու հնարավորությունը ավելի քան 30 տոկոսով:

Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ապացուցում են գեղարվեստական կրթության կարևորությունը՝ դպրոցում, շատ-շատերի նման այս կարծիքին է ԷնԻԷյ-ի նախագահ Դենիս Վան Ռոկելը, ով հաստատում է, որ արվեստը շատ կարևոր է լիարժեք կրթության համար։

«Մենք պետք է կենտրոնանանք երեխային համակողմանի, լիարժեք կրթություն տալու վրա», – ասաց նա: «Սովորողները պետք է ունենան լայն և հարուստ ուսումնական ծրագիր, որը ներառում է ոչ միայն մաթեմատիկա և ընթերցաություն, այլ դասընթացներ, ակումբներ, որոնք կենտրոնանում են պարային, երաժշտության, արվեստի, թատրոնի  այլ ստեղծագործական առարկաների վրա: Արվեստը կարևոր է: Այն հարստացնում է մեր կյանքը և միշտ առաջարկել է գաղափարներ սովորելու և արտահայտվելու ուղիներ»:

Թեև արվեստի ծրագրերը առաջնային կրճատվող ծրագրերն են, այնուամենայնիվ շատ ծնողներ և համայնքի ղեկավարներ միշտ պայքարել են այն վերադարձնելու ուղղությամբ: Կառավարության դրամաշնորհների որոշ լոբբիստներ ծրագրեր են բացում` նշելով նյարդաբանական զարգացման դրական ազդեցությունները, որոնք տալիս է արվեստի կրթությունը։ Այն օգնում է ինստիտուտի «ինտեգրացված» ուսումնական ծրագրերին, որտեղ արվեստը ներգրավված է գիտության և մաթեմատիկայի դասընթացներում:

Մուտք գործիր տեխնոլոգիայի ոլորտ

Բացի այս նոր ուսումնական ծրագրերի մոտեցումներից և ավանդական ակտիվությունից, տեխնոլոգիան դարձել է որպես զենք դպրոցում արվեստի ուսուցում իրականացնելու համար: Ծրագրերը և նույնիսկ տեսախաղերը թույլ են տալիս դեռահասներին տարիներ շարունակ դպրոցական պատերից դուրս ստեղծագործական ծրագրեր իրականացնել, և այժմ մանկավարժներն օգտագործում են այդ գործիքները, որպեսզի հաղթահարեն արվեստի նկատմամբ սահմանափակումները։
The Remark Learning Network- ը (Մեկնաբանությունների ուսումնական ցանց) ցույց տվեց կրթության համար օգտագործվող նոր տեխնոլոգիաների մեկ օրինակ: Պիտսբուրգի կինոգործիչները օգտվում են նոր տեսագրության սարքավորումներից, որպեսզի իրենց աջակցությամբ և փորձառությամբ օգնեն սովորողներին՝ դառնալ երիտասարդ սերնդի հեղինակներ, այլ ոչ թե նախկին տեսախցիկներից և սարքավորումներից, որոնց ծախսը մեծ էին: Համակարգչային ծրագրերի անվճար կամ էժան տեսաֆիլմերի ծրագրավորումը ուսանողներին հնարավորություն է տալիս ֆիլմեր պատրաստել, անկախ իրենց դպրոցի ունեցած հարմարությունների: Շատ օգնում են նաև բարձր հստակություն ունեցող ձեռքի սարքած տեսախցիկները,  որոնք  բոլորին հասանելի են։

Աղբյուրը 

 

 

 

 

 

 

 

Leave a comment