Իմ այս Եվ մյուս տարվա մարտի 8-յան անակնկալ նվերները

IMG_4413Սիրում եմ մարտի 8-ը՝ կանանց տոնը: Այն սիրել եմ դեռ մանկուց: Կարոտում եմ իմ մանկության մարտի  8-երը, երբ հայրիկս կակաչներ էր նվիրում մեզ ու միայն տարին մեկ անգամ, հենց այդ օրը ջեռոցում պատրաստում իր ավանդական լցոնած կարտոֆիլով ուտեստը: Կարոտում եմ, երբ գունավոր թղթից բացիկներ էի պատրաստում մայրիկիս ու տատիկիս համար ու թաքուն դնում նրանց բարձի տակ:

Ի դեպ, առավոտյան մի բացիկ ու մի նկար  գտա սենյակումս՝ պատրաստված իմ երերեխաների կողմից: Սակայն մի մեծ անակնկալ դեռ ինձ էր սպասում: Դա մի բանկա էր, վրան գրված՝ No Smoking…: Այն որ ամուսինս այսուհետ թողնելու էր ծխելը, դա իմ այս Մարտի 8-ի ամենամեծ նվերն էր: Իսկ մյուս տարվա մարտի 8-յան նվերս այն է լինելու, որ օրական 1000 դրամ՝ ծխախոտի գումարը, գցվելու է այս բանկայի մեջ, որը մեկ տարի անց կազմելու է 365000 դրամ: Իսկ գիտե՞ք մյուս մարտի 8-ին ինչ եմ անելու այդ գումարը: Անխնա ու անիմաստ ծախսելու եմ մի ժամում ու չեմ ափսոսելու, քանի որ դրանով ես արդեն գնած կլինեմ ամուսնուս առողջությունը:

Ուշադրություն՝ գտնվել է 10-1-ի Ալեքսանյան Հարությունը

Դեկտեմբերի 28-ին, Գեղարվեստի ավագ դպրոցի դիմակահանդեսից հետո անհետացել էր 10-րդ դասարանի Ալեքսանյան Հարությունը: Մինչև այսօր ոչ ոքի հայտնի չէր նրա գտնվելու վայրը:  Պարզվեց, որ նրան առևանգել էր Ձյունե Թագուհին:

Եվ ահա, Սուրբ Ծննդյան օրը հրաշք է կատարվել: Ձյունե Թագուհին բարիացել է և հայտնել Հարությունի՝ Կայի գտնվելու վայրը: Թագուհին նաև հայտնել է, որ չի պատրաստվում հենց այնպես ազատ արձակել Կային և նրա փրկության դիմաց Գեղարվեստի ավագ դպրոցի աղջիկներից պահանջում է պատասխանել իր Ամանորյա հարցերին և կատարել որոշ առաջանդրանքներ: Առաջադրանքները անգլերեն լեզվով են, այնպես որ պատասխաններն ընդունվում են միայն անգլերենով:

Դե առա՛ջ, սիրելի՛ Գերդաներ: Կայը սպասում է ձեզ:

Firstsecondthirdforthfifth