Հուլիսյան օրացույց, նախագծեր

Հուլիս ամսին նախատեսվում է կատարել Շադրլու ջրանցքի վերաբերյալ լավագույն ռեպորտաժի և Անձրևաբեր Ծեսի մասին հայերենից անգլերեն թարգմանություններ։

Թարգմանել կայքից ընտրված նյութեր։

Ուղարկել և ստուգել առաջադրանքները, որոնք կատարում են անգլերենից անբավարար ստացած սովորողները։

Արագածի հարավային և արևմտյան գագաթների հաղթահարում՝ հուլիսի 15-ին

Հերթապահություն Հյուսիսային դպրոցում՝ հուլիսի 22-26-ը

Որպես ինքնակրթություն՝ մասնակցել անգլերենի օնլայն կուրսերի՝ նախատեսված լրագրողների համար, որը կոչվում է՝ English for Journalism․

Մասնակցել ամենամյա վարպետության սեմինարի՝ նախատեսված սենսեյների համար, հանձնել քննություն և բարձրացնել DIG որակավորումս:

 

Ամառային ճամբար 2017. ուսումնական նախագիծ

Ժամանակահատված՝ 29 մայիսի -09 հունիսի

Մասնակիցներ՝ 1-5-րդ դասարանցիներ

Ճամբարային օրերի ընթացքում անգլերեն լեզվի ամենօրյա ուսուցում

  1. Ամառային ուրախ երգերի ուսուցում
  2. Լողափնյա պար-բեմադրություն
  3. Կարաոկեների ստեղծում
  4. Երգերի ձայնագրում
  5. Ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտում
  6. Փոքրիկ դերախաղեր, երկխոսություններ
  7. Թարգմանություններ
  8. Նախատեսված ճամփորդությունների, տեսարժան վայրերի անգլերեն լեզվով ուսումնասիրում, բառապաշարի յուրացում, գիդ-էքսկուրսավարական, թարգմանչական հմտությունների ձեռք բերում։
  9. Աուդիեհեքիաթների ստեղծում
  10. Անգլերեն-բնագիտություն՝ բնապահպանական թեմայով ֆիլմերի դիտում-թարգմանում
  11. Ծանոթացում Հայաստանի և հարևան երկրների գետերին, պրեզենտացիաների ներկայացում։
  12. Թարգմանչական ստուգատեսին նախապատրաստական աշխատանքներ

 

Ամառային ուսումնական դպրոց-ճամբար՝ մայիսի 29-ից հունիսի 9-ը

амар

Հանրակրթական , ստեղծագործական հավաք, ուսումնական նախագծեր

  • Ամառային ուսումնական դպրոց-ճամբարներ՝ մայիսի 29-ից հունիսի 9-ը

    Շրջակա միջավայրի օր. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր

    Լողուսուցման ստուգատես

    Ռազմա-մարզական ստուգատես

    Ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների ստուգատես

    Ուսումնական ստուգատեսների նախապատրաստում

  • «Պաշտպանված երեխա». հունիսյան ճամբարների պաշտոնական բացում՝ հունիսի 1

  • Հանրակրթական էկոտուր 2017՝ «Սիրուն Զանգի՝ մի տուտը Սևանի հանդարտ ծովումը…», «Գետը քաղաքում» նախագծեր

  • Բանգլադեշյան պլեներ 2017՝ հունիսի 12-16

    Արտ-միջավայր

    Երաժշտության-պարի փառատոն

    Թատերական փառատոն

    Կինո-ֆոտո փառատոն

    Թարգմանական նախագծերի ստուգատես

  • «Գեղարվեստը կրթահամալիրում». կրթահամալիրի դպրոցների, ուսումնական կենտրոնների համերգ-ներկայացում-հաշվետվություն

  • Ամառային պարտեզ՝ լողափով

  • Ամառային քաղաքային ճամբար՝ լողափով, կրթահամալիրի դպրոց-պարտեզներում

  • Կրթահամալիր մուտքի ճամբար

  • Պատանեկան աշխատանքի ճամբար

  • «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունիսիկ» ստուգատես՝ հունիսի 29

  • Միջին մասնագիտական կրթութական ծրագրի շրջանավարտների դիպլոմային նախագծերի պաշտանություն՝ հունիսի 19-հուլիսի 10

4-րդ դասարանցիների ավարտական, պետական ավարտական, միասնական քննություններ՝ ըստ ՀՀ ԿԳՆ հաստատած ժամանակացույցի

Արտագնա նախագծեր

  • Ռազմամարզական-հայրենագիտական-բնապահպանական «Ժայռ» ճամբար

  • Կրթական փոխանատումների նախագծեր

  • Բանգլադեշյան պլեների հայրենագիտական նախագծեր Վրաստանի Ախլքալաքի տարածքում

  • Կրթական փոխանակումների նախագծեր հանրապետությունում, Արցախում, Վրաստանում

    Կրթամշակութային արշավ Ջավախք՝ հունիսի 22-24

Համերգներ

  • Անտիվիրուս Կոմինտաս 2017՝ հունիսի 1

  • «Գեղարվեստը կրթահամալիրում». «Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլա». Արևելյան դպրոցի համերգ-ցուցադրություն-ներկայացումը՝ հունիսի 12

  • Բանգլադեշյան պլեների համերգներ կրթահամալիրում և արտագնա

  • Մեդիաուրբաթ-համերգ ընդհանուր պարապմունք՝ հունիսի 2, 9, 16, 23, 30

  • Լրացուցիչ կրթության տարեվերջյան համերգներ

  • «Գեղարվեստը կրթահամալիրում». արտագնա համերգ

Առարկայական ամենամսյա ֆլեշմոբներ

  • Բնագիտություն՝ հունիսի 2

  • Հայերեն՝ հունիսի 9

  • Պատմություն՝ հունիսի 16

  • Ռուսերենի՝ հունիսի 21

  • Անգլերեն՝ հունիսի 23

  • Մաթեմատիկայի՝ հունիսի 28

  • Շախմատ՝ հունիսի 30

Մասնաժողովի նիստ՝ հունիսի 6, 20
Վարչական խորհրդի նիստ՝ հունիսի 13, 27

Մանկավարժական աշխատողների դպրոց

  • Հունիսի 7, 14՝ մանկավարժական աշխատողների շուրջտարյա սեմինարներ

  • Հունիսի 5, 8, 12, 15, 19, 22, 26՝

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունքներ
2-4 տարեկանների մանկավարժական աշխատողների, ուսանողների երաժշտական լաբորատորիա
Մանկավարժական աշխատողների անգլերենի պարապմունքներ

  • Հունիսի 6, 8, 13, 15, 20, 22, 27, 29՝ ֆիզիոթերապիայի պարապմունքներ

  • Հունիսի 6, 13, 20, 27՝ գրական ակումբ

  • Հունիսի 19-30՝ մանկավարժական աշխատողների ամառային ճամբար

  • Հունիսի 20-23՝ կրթահամալիր դիմող մասնագետների վերապատրաստում

  • Մանկավարժական հավաքներ

  • Դպրոցների, քոլեջի մանկավարժական խորհուրդների հեռավար-առցանց քննարկումներ

  • Ծնողական ամենամսյա ակումբներ

Ճամբարային նախագծի տևողությունը — Մայիսի 29-ից հունիսի  9-ը:
Նախագծի իրականացման վայրը — Մխիթար Սեբաստացի կրթահամալիր(Մայր դպրոց- Հյուսիսային դպրոց)
Նախագծի մասնակիցներ — Հյուսիսային դպրոց-պարտեզ և ցանկացողներ

Բացօդյա լողավազանից օգտվելու կարգ

Լողափից օգտվելիս անհրաժեշտ է ծանոթանալ լողափում գործող կարգապաhական և անվտանգության բոլոր կանոններին: Դրանք նպաստում և ապահովում են այցելուների անվտանգությունը և առողջության պահպանումը:

Երեխաների անվտանգության համար պատասխանատվություն է կրում, տվյալ ջոկատի ղեկավարը:

Լողափը բացվում է առավոտյան ժամը 9.30-ից և փակվում է 4.30-ին:

Լողավազաններից օգտվում են՝

· Ճամբարական ջոկատները

· Աշխատանքային ջոկատները

· Նախակրթարանը

· Նախապխատրաստական խումբը

· Սեբաստացի և ոչ սեբաստացի լողորդներ / վճարովի/

Գույք-հանդերձանք՝

§ Լողազգեստ

§ Ռետինե հողաթափեր

§ Սրբիչ

§ Լողի գլխարկ /աղջիկներ/

§ Ջրային ակնոց

§ Արևապաշտպան գլխարկ

§ Արևապաշտպան քսուկ

Լողափում արգելվում է՝

§ Լողավազան մտնել առանց ցողվելու

§ Առանց պատասխանատուի թույլտվության և հսկողության մտնել ջուրը

§ Ջուրը մտնել և դուրս գալ առանց հողաթափերի

§ Աղտոտել տարածքը

Նկարագիր՝

Լողորդը լողափ է գալիս համազգեստով և ռետինե հողաթափերով, արևապաշտպան գլխարկով: Կատարում նախավարժանք, տաքացնում մարմինը: Ջուրը մտնելիս պարտադիր ցողվում է, ապա առաջանում դեպի լողավազան փայտե արահետի վրայով: Լողալուց հետո կրկին ցողվում է քլորից մաքրվելու համար:

Ջրի ջերմաստիճանը— 20-25 աստիճան

Օգտագործվող ախտահանիչ նյութեր

1. Լողավազանների ջրի վարակազերծման համար

§ Քլոր- շաբաթական 400 գրամ

§ Այգեցիտ – շաբաթական 1.5 լիտր

§ Խտեցուցիչ – անհրաժեշտության դեպքում

2. Լողավազանի ջուրը դատարկելուց հետո ախտահանման համար

§ քլորակիր (պարզեցված լուծույթ 1%)

ԱՄԵՆՕՐՅԱ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 Ծրագիր

ԱՄԵՆՕՐՅԱ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

1. Յուրաքանչյուր օրվա համար նախապես՝ օր առաջ կայքում, ենթակայքում և բլոգում հրապարակվում է ճամբարային առօրյայի ընդհանուր ծրագիրը:

2. Յուրաքանչյուր ջոկատավար և նախագծով ջոկատների հետ աշխատանք տանող դասավանդող ամեն օր իր բլոգում և ենթակայքում հրապարակում է իր գործունեությունը՝ ֆիլմի կամ նկարաշարի միջոցով։ (Պատումը երկու դեպքում էլ պարտադիր է)։

3. Օրվա ռադիոյի պատասխանատուն պատրաստում է ռադիոռեպորտաժ՝ իր ջոկատով։

4.  Առավոտյան ընդհանուր պարապմունքի պատասխանատուն օր առաջ ուղարկում է իր ծրագիրը՝ 30 րոպե տևողությամբ։ Ընդհանուր պարապմունքը վարում են Ճամբարականները՝ պարապմունքի պատասխանատուի հետ միասին։

5. Օրվա ավարտին ճամբարի ղեկավարն իրականացնում է ճամբարային  օրվա խրոնիկոն՝  նկարաշարով,  ֆիլմով կամ պատումի տեսքով:
6. Շաբաթվա վերջին օրը՝ ուրբաթ, կազմակերպվում է ուսումնաճանաչողական ճամփորդություն՝ քայլարշավ Զանգվի ափով:

6. Ընդհանուր պարապմունքի պատասխանատու՝ 29.05-ին և 02.06.

Կարինե Խառատյան, 5.06-9.06-Մարի Միքայելյան

 Ճամբարային նախագիծն՝ ըստ օրերի

  Մուտքը՝ պղպջակներով և փուչիկներով

Մայիսի 29

Թիթեռնիկների օր

Օրվա ռադիոյի լուսաբանման պատասխանատու՝ Հյուսիսափայլ ռադիո

 9:00-9:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք

 9:30-10:30 Ճամբարականների հագուստի մոդելավորում, գլխազարդերի պատրաստում՝  ընտրության գործունեության ջոկատով

9:30-10:30 Միջավայրի բարելավման, ամառային լողափի ձևավարման աշխատանքներ, միջավայրի ձևավորում, պադոնների ներկում՝ Տաթև Աթոյան  և ջոկատներ։

9:30-10:30 Արշավախմբային կայանում միջավայրի բարելավման աշխատանքներ՝ Ռիմա Երեմյան, Կարինե Պետրոսյան և 4-րդ ջոկատներ

10:30-11:30 Ամառային ճամբարի պաշտոնական բացում։ Մուտքը՝ Փուչիկներով, պղպջակներով

11:30-12:30  «ՀԱԿԱԲԱՑԻԼ ԿՈՄԻՏԱՍ 2017» ՆԱԽԱԳԻԾ ի փորձեր՝ 2,3-րդ ջոկատներ և Հասմիկ Մաթևոսյան

11:30-12:30 Անգլերեն բնագիտական ֆիլմերի դիտում՝ 5-րդ ջոկատ

11:30-12:30 Մայրենիի և մաթեմատիկայի գիտելիքների ստուգման խորհրդատվություն 4-րդ ջոկատներ

11:30-12:30-Ուրախ օտար լեզու, Clap clap clap Երգի կարաոկեի ստեղծում, 2-րդ ջոկատ՝

11:30-12:30 Վախերի հաղթահարման թրեյնինգ՝ Քրիստինա Ջանվելյան և 1-ին ջոկատ

12:30-13:00-Ընդմիջում

13:00-13:45 Ակվախաղեր՝ լոգոպետ Նինա Հովհաննիսյան և ջոկատներ, լողափի բացում՝ լողափնյա պարեր, լողափնյա խաղեր, հեծանվային խաղեր

14:00-15:00-Նախագծային աշխատանք՝ Էլինա Սիմոնյան«Времена года»

13:45-16:30-Երկարացված օրվա ճամբարային գործունեություն՝ նախագծերով

 Մայիսի 30

Օրվա ռադիոյի լուսաբանման պատասխանատու՝ 4-1 ջոկատ

9:00-9:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:20  Մարմնակրթություն 5, 4-րդ ջոկատներ

9:30-10:30 «ՀԱԿԱԲԱՑԻԼ ԿՈՄԻՏԱՍ 2017» ՆԱԽԱԳԻԾ , «ՌԵԶՈՆԱՆՍ» ԱՄԵՆԱՄՅԱ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ, նախապատրաստական աշխատանքներ

9:30-10:30 Այլընտրանքային նկարչություն, պանոնների ստեղծում՝ ընտրությամբ գործունեության ջոկատներ և Տաթև Աթոյան

10:30-12:30 անգլերեն և ռուսերեն նախագծային աշխատանքներ 1, 2, 3-րդ ջոկատներ (45 րոպե նշված ջոկատների հետ աշխատում են հերթով՝)

Ռուսերեն՝ համատեղ աշխատանք /խաղ-վիկտորինա/Հյուսիսային և Արևմտյան

Անգլերեն նախագծային աշխատանք՝ աուդիոհեքիաթների ստեղծում

Անգլերեն երգերի տեսահոլովակի ստեղծում՝ պարային ֆլեշմոբ՝ Ելենա Խոդիկյան

10:20-12:00 Սովորող-սովորեցնող նախագիծ Միջին դպրոցի բնագիտության լաբորատորիայում և պարատանը՝ 5-րդ ջոկատ

10:30-11:30  -Մայրենիի և մաթեմատիկայի գիտելիքների ստուգման խորհրդատվություն 4-2 , 4-1 ջոկատներ

11:30-13:00 Կոմիտասյան ֆլեշմոբ արևմտյան դպրոց-պարտեզի 4-րդ ջոկատներից 10 ճամբարականներ՝ վայրը՝ Երիտասարդական մետրո

11:30-12:00 Արշավախմբային կայանում միջավայրի բարելավման աշխատանքներ՝ Կարինե Պետրոսյան և 4-2րդ ջոկատ

12:00-12:30 Մրգային աղցանի պատրաստում՝ պաղպաղակով՝ 3-րդ ջոկատ

12:00-12:30 Ինքնագնահատականի բարձրացման, հարմարվողականության և ստրեսակայունության ձևավորման թրեյնինգներ- 5-րդ ջոկատ

12:00-12:30 Թութ. թափ տալ, հավաքել, հյուրասիրել-1-ին ջոկատ

12:00-12:30-Հայրենագիտություն՝ երիցուկների փաթեթավորում՝ Կարինե Պետրոսյան և 5 ճամբարական

12:30-13:00 Ընդմիջում

13:00-13:45 Ընթերցանության բացօթյա ֆլեշմոբ «Վախթանգ Անանյան» նախագծի շրջանակում  կարդում ենք Անանյանի <<Սևանի ափին>>  վիպակից հատվածներ՝ Քրիստինե Շահբազյան, Ելենա Խոդիկյան –4-րդ և 5-րդ ջոկատներ

13:00-13:45 Լող, հեծանիվ-1,2,3-րդ

13:45-14:20  Լող, հեծանիվ 4-րդ և 5-րդ ջոկատներ

13:45-16:30-Երկարացված օրվա ճամբարային գործունեություն

Մայիսի 31

Օրվա ռադիոյի լուսաբանման պատասխանատու՝ Հյուսիսափայլ ռադիո

Օրվա ռադիոյի լուսաբանման պատասխանատու՝ 3-րդ ջոկատ

9:00-9:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:30 «Անտիվիրուս Կոմիտաս» ստուգատեսի փորձեր՝ 1, 2, 3 -րդ ջոկատներ

9:30-10:30 ճիմերի ջրում, խոտի ցանում՝ 5-րդ ջոկատ (4 ճամբարական)

9:30-10:00 Մայրենի լեզվի գիտելիքների ստուգման խորհրդատվություն՝ 4-2 ջոկատ

10:00-10:30 Թարգմանչական ստուգատեսի նախապատրաստական աշխատանքներ

9:30-10:30«Սովորող սովորեցնող» նախագիծ՝ 8-րդ և 5-րդ ջոկատներ

9:30-10:30 Ճամփորդական ուսապարկերի ստեղծում՝ Թերեզա Թումանյան և ընտրությամբ գործունեության ջոկատներ

09:30-11:30 Բույսերի խնամք՝ մագլցող բույսերի տնկում, ծաղիկների խնամք

Անահիտ Եղյան և տարբեր ջոկատներ

10:30-11:30 Կրեատիվ մտածողության զարգացման, նոր աշխարհընկալման թրեյնինգներ՝ խառը ջոկատներ

10:30-11:30 Միջավայրի ձևավորում, պադոնների ներկում- ընտրությամբ գործունեության ջոկատներ

11:30-13:00 Կոմիտասյան ֆլեշմոբ արևմտյան դպրոց-պարտեզի 4-րդ ջոկատներից 10 ճամբարականներ՝ վայրը՝ Երիտասարդական մետրո

11:30-12:00 մաթեմատիկայի  գիտելիքների ստուգման խորհրդատվություն՝ 4-1 րդ ջոկատներ

11:30-12:30 Բարեկարգման աշխատանքներ՝ արշաբվախմբային կայանում,օգտակար բույսերի տեսակավորում, փաթեթավորում՝ 4-2 ջոկատ

11:30-12:30 «Սովորող սովորեցնող» Ֆլեշմոբի ուսուցում՝ ավագ ջոկատ և 5-րդ ջոկատ

12:00-12:30 Մայրենի լեզվի գիտելիքների ստուգման խորհրդատվություն՝ 4-1 ջոկատ

12:00-12:30  Մաթեմատիկական խաղեր ՝Միացրու խողովակներըՄկնիկը թակարդում՝ Գևորգ Գրիգորյան և 5-րդ ջոկատ

12:30-13:00 Ընդմիջում

13:00-13:45  Բակային մարզական, ակվա, հեծանվային խաղեր, լող՝ ջոկատներ

13:45–16:30  երկարացված օրվա ճամբարային գործունեություն

Հունիսի 1

Օրվա ռադիոյի լուսաբանման պատասխանատու՝ 2-րդ ջոկատ

Երեխաների պաշտպանության օր՝  «Պաշտպանված երեխա»

9:00-9:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:30 Ռուսերեն, անգլերեն նախագծային աշխատանք՝ 1, 2, 3  ջոկատներ

 9:30-10:20  Մարմնակրթություն՝ 5-րդ ջոկատ

10:20-12:00 Սովորող-սովորեցնող նախագիծ Միջին դպրոցի բնագիտության լաբորատորիայում և պարատանը 5-րդ ջոկատ

10:30-11:30 «Իմ մոլորակը» և «Գույներ, հնչյուններ» խորագրերով գունավոր կավճանկարչություն՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում 1, 2, 3-րդ ջոկատներ

10:00-11:00 Մայրենի լեզվի քննություն` 4-րդ ջոկատներ

12:00-13:00 «Անտիվիրուս Կոմիտաս» համերգ

12:00-12:30 Լողափնյա տեսահոլովակի ստեղծում, անգլերեն երգ-կարաոկե

12:30-13:00 Ընդմիջում

13:00-13:30 Խոհանոցային գործունեություն-ըմպելիքների, մրգայինի աղցանի պատրաստում  4-1 ջոկատ և Տաթև Աթոյան

13:00-13:45 Թատերական ներկայացման փորձեր 5-րդ ջոկատ՝ Քրիստինե Շահբազյան

13:00-13:45 Լողավազանի բացում

13:45-14:45 լող-4, 5 -րդ ջոկատներ

13:45–16:30  երկարացված օրվա ճամբարային գործունեություն

Հունիսի 2

Օրվա ռադիոյի լուսաբանման պատասխանատու՝ 5 ջոկատ

9:00-9:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:30- Բույսերի խնամք «Պատշգամբը՝ պարտեզ»նախագիծ՝ Անահիտ Եղյան և 4-2 ջոկատ՝ Քոլեջի ջերմոց լաբորատորիայում

9:30-10:30 Աշխատանք ջոկատներով, ստուգատեսների նախապատրաստական աշխատանքներ

10:30-12:30 Քայլարշավ Զանգվի ափերով

12:30-13:00 Ընդմիջում

13:00-14:00 «Հարթակ Գեղարվեստում»՝ հանդիպում անձի աճման մասնագետ Հրաչյա Մանուկյանի հետ 4, 5 -րդ ջոկատներ

13:00-13:30Մարզական, էստաֆետային խաղեր 1,2, 3-րդ ջոկատներ

13:30-14:30 լող,  հեծանիվ

15:15_16:15 Մեդիաուրբաթ պարապմունք

13:45–16:30  երկարացված օրվա ճամբարային գործունեություն

Հունիսի 5

Օրվա ռադիոյի լուսաբանման պատասխանատու՝ 3-րդ ջոկատ

9:00-9:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:30 Թատերական փորձեր՝ 4-2 ջոկատ

Ուրախ օտար լեզու՝ ռուսերեն 1,2,3-րդ ջոկատներ

9:30-10:30 Բակային աշխատանքներ՝ խնամք, փխրեցումներ՝ Գևորգ Գրիգորյան, 4-1 ջոկատ

9:30-10:30 Թատերական ստուգատեսի նախապատրաստական պարապմունքներ 4-2 ջոկատ

9:30-10:30 Թերեզա Թումանյան` Հագուստի մոդելավորում, լողափնյա ցուցահանդեսի նախապատրաստում՝ 5-րդ ջոկատ և ընտրության գործունեության 4-րդ ջոկատներ

10:30-11:30 Անգլերեն ընթերցանության մարաթոն՝ Հարավային և Հյուսիսային դպրոցների 5-րդ ջոկատներ՝ Աննա Գանջալյան, Հայկուհի Հովհաննիսյան

10:30-11:30 Միջավայրի խնամք-2, 3-րդ ջոկատներ

11:30-12:30 Արշավախմբային կայանում միջավայրի բարելավման աշխատանքներ 4-րդ ջոկատներ

9:30-11:00-Հեծանվային ֆլեշմոբ-ակցիա դեպի Անդրանիկի այգի + ընդունելությանն ուղղված աշխատանք` 1-ին ջոկատ

11:30-12:30 Բակային խաղ՝ օղակներով, պարաններով՝ 6 տարեկանների ջոկատի համար խաղը կազմակերպում է 5-րդ ջոկատը։

 11:30-12:30 Լողափին ուրախ մարմնամարզական խաղեր 2, 3-րդ ջոկատներ

12:30-13:00 Ընդմիջում

13:00-13:45

13:00-14:30 լող, հեծանիվ

13:45-16:30 Երկարացված օրվա ճամբարային գործունեություն

Հունիսի 6

Օրվա ռադիոյի լուսաբանման պատասխանատու՝ 1-ին ջոկատ

Լողավազանի պատասխանատու՝ Անուշ Աթայան, Մարի Միքայելյան

9:00-9:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:20  Մարմնակրթություն 4, 5-րդ ջոկատներ

9:30-10:30 Բարեկարգման աշխատանքներ, ստուգատեսների նախապատրաստում՝ ըստ ջոկատների

9:30-10:30 Օտար լեզուներ՝ 3-րդ ջոկատ, աուդիեհեքիաթի ստեղծում

9:30-10:30 Թատերական ստուգատեսի փորձ` Քրիստինե Շահբազյան 4-1 ջոկատ

10:30-11:30 «Գեղարվեստը կրթահամալիրում» փորձ

10:30-11:30 Հեծանվաերթ,  զբոսանք Բանգլադեշում,  ընդունելությանն ուղղված աշխատանք 1-ին ջոկատն

12:00-12:30 Բացօթյա խաղ-ընթերցանություն. Կարդում-խաղում ենք Հովհաննես Թումանյանի «Արծիվն ու կաղնին»՝ Քրիստինե Շահբազյան և 4-րդ ջոկատներ

12:00-14:00 Անգլերեն լեզվով ընթերցանության մարաթոն՝ Անգլիական այգում՝ Հայկուհի Հովհաննիսյան, Ռիմա Երեմյան և 5-րդ ջոկատ

13:00-13:45 Խոհանոցային գործունեություն՝ 5-րդ ջոկատ՝ Քրիստինե Շահբազյան

12:00-12:30 Մաթեմատիկական խաղեր՝ ՈւթոտնուկներԽաղ խորանարդիկներով․․․5-րդ  ջոկատ

12:00-13:30 լող՝ 1,2,3, ջոկատներ

13:30-14:30 լով՝ 4-րդ ջոկատներ

14:30-15:30 լող՝ 5-րդ ջոկատ և երկարացված օրվա ճամբարականներ

12:30-13:00 Ընդմիջում

13:00:14:00 Այլընտրանքային նկարչություն՝ նկարում ենք ոտքերով-3-րդ ջոկատ, Դեկորատիվ պանոնների ստեղծում՝ կոլաժի տեխնիկայով, պլեներ, կավով աշխատանք

13:14:30-լող, հեծանիվ

13:45-16:30 Երկարացված օրվա ճամբարային գործունեություն

Հունիսի 7

Օրվա ռադիոյի լուսաբանման պատասխանատու՝ 4-1 ջոկատ

Լողափի պատասխանատու՝ Անուշ Աթայան, Մարի Միքայելյան

9:00-9:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-11:00 «Գեղարվեստը կրթահամալիրում»

10:30-11:00 Պարային լողափնյա տեսահոլովակների ստեղծում

10:30-12:30 «Պատշգամբը՝ պարտեզ» նախագիծ՝ 4-1 ջոկատ

11:00-12:00 Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ՝ 5-րդ ջոկատ

12:00-13:00 Միջին և Ավագ դպրոցների հաշվետու ցուցահանդես

11:00-12:30 Ավանդական խաղերի նախագիծ՝ Հայկազ Մարգարյան 4-2 ջոկատ

12:30-13:30 Վարպետության դաս՝ WMware կազմակերպության ծրագրավորողների հետ

12:30-13:00 Ընդմիջում

12:00-14:30 լող, շախմատ, ինտելեկտուալ խաղեր

13:45-16:30 Երկարացված օրվա ճամբարային գործունեություն

Հունիսի 8

Օրվա ռադիոյի լուսաբանման պատասխանատու՝ 3-րդ ջոկատ

9:00-9:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:20  Մարմնակրթություն 4, 5-րդ ջոկատներ

9:30-10:00 Պարտիզապուրակային աշխատանքներ 1, 2-րդ ջոկատներ,աուդիոհեքիաթի ստեղծում-3-րդ ջոկատ

10-00-12:00 Նախագծային աշխատանք Անգլիական այգում՝ 1, 2, 3-րդ ջոկատներ

10:30-11:30 Երաժշտական փառատոնի նախապատրաստական աշխատանքներ՝ 4, 5-րդ  ջոկատներ

11:30-12:30 Ընթերցանության մարաթոն՝ հարակից որևէ այգում, տեղեկատվության տարածում՝ Ելենա Խոդիկյան և 5-րդ ջոկատ

11:30-12:30 Ռուսերեն՝ նախագծային աշխատանք 4-1 ջոկատ

11:30-12:30 Լողափի ձևավորման աշխատանքներ՝ Տաթև Աթոյան և 4-2 ջոկատ

11:30-12:30 Անգլերեն տեսահոլովակի ստեղծում՝ 6 տարեկաններ

12:30-13:00 Ընդմիջում

13:30-14:30 Սպորտլանդիա

13:45-16:30 Երկարացված օրվա ճամբարային գործունեություն

 Հունիսի 9

Օրվա ռադիոյի լուսաբանման պատասխանատու՝ «Հյուսիսափայլ» ռադիո

  • Արևմտյան լանջ․ Պարտիզապուրակային գործունեություն, պատասխանատու՝ Ռիմա Երեմյան, Հակոբ Ադամյան
  • Ճամբարային լող․Պատասխանատու՝ Անուշ Ղազարյան
  • Լողափ․Ամառային, պարային ֆլեշմոբ
  • Հարթակ ակումբի մուտք․ Ազգային խաղեր , պատասխանատու՝ Հայկազ Մարգարյան
  •  Լողափում ֆլե
  • Մի խումբ. Հեծանվաերթ հարավային լանջերով Տաթև Աթոյան./ խառը խումբ/
  • Մի խումբ. Բացօթյա շախմատ Գևորգ Գրիգորյան. /խառը խումբ/
  • Մի խումբ. Պլեներ Անուշ Աթայան. /խառը խումբ/

12:00-15:30 շախմատ, լող

15:15-16:15 Մեդիաուրբաթ համերգ

13:45-16:30 Երկարացված օրվա ճամբարային գործունեություն

Ջոկատավարների ճամբարային նախագծերը․

Հասմիկ Մաթևոսյան  «ՀԱԿԱԲԱՑԻԼ ԿՈՄԻՏԱՍ 2017» ՆԱԽԱԳԻԾ , «ՌԵԶՈՆԱՆՍ» ԱՄԵՆԱՄՅԱ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԿոմիտասյան ֆլեշմոբ մետրոյում

Կարինե Մամիկոնյան

Սիդոնյա Վիրաբյան

Անուշ Ղազարյան

Կարինե Խառատյան

Անուշ Աթայան

Հայկուհի Հովհաննիսյան

Գևորգ Գրիգորյան

Անահիտ Եղյան-«Ծաղկաձոն», «Պատշգամբը՝ պարտեզ» 2-րդ, 3-րդ, 4-րդ դասաժամեր

Քրիստինե Շահբազյան

Ռիմա Երեմյան

Քրիստինա Ջանվելյան-Երկուշաբթի, չորեքշաբթի

Տաթև Աթոյան

Էլինա Սիմոնյան

 Հայկազ Մարգարյան Երևանի թաղամասերի պատմությունԱվանդական խաղերի նախագծեր

Նինա Հովհաննիսյան

Թերեզա Թումանյան

Ելենա Խոդիկյան

 

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 12-րդ հավաք

Աշխատակարգ

2017թ. մայիսի 10-13

Կազմակերպիչ`      Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աջակից`    ՀՀ ԿԳՆ

Մասնակիցները՝     հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ և փորձագետներ՝ գործընկերներ հաստատությունների մասնագետներ, կրթահամալիրով հետաքրքրվող, կրթահամալիրի դպրոցներում, ակումբներում իրականացվող ուսումնական նախագծերի մասնակից մշակութային և հանրային գործիչներ, մտավորականներ, կրթության գործի ծրագրման և կազմակերպման աշխատողներ, կրթահամալիրի դպրոցների սովորողների ծնողներ, հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, անհատներ

Նպատակը՝  կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի արդյունքների (հավաքից հավաք) հրապարակում, քննարկում, գնահատում, գործընկերության հաստատում
հեղինակային կրթական այլ ծրագրերի ներկայացում

Մայիսի 11

09.00-09.15` ընդհանուր պարապմունք Արևմտյան Հյուսիսային դպրոց-պարտեզում. հավաքի ստուգատեսային նախագծերի, դրանց ընթացքի, արդյունքների ներկայացում

09.20-12.30` ուսումնական պարապմունքներ Զանգվի կիրճում

  • Մասնակիցներ Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ, Թաիրովի միջնակարգ դպրոցի մի խումբ սովորողներ
  • Անգլերեն՝ Հայկուհի Հովհաննիսյան։ Դասի թեման՝ «Գետերը, դրանց նշանակությունը»
  • Ավանդական խաղեր՝ Հայկազ Մարգարյան
  • Մայիսի 13
  • Շրջիկ խմբեր. Հավաքը Հարավային դպրոցում.Հայկուհի Հովհաննիսյան և սովորողներ«Գետը քաղաքում» նախագծեր՝ Էկոնախագիծ 2017՝ Շադրլու ջրանցք

«Գետը քաղաքում» ուսումնահետազոտական նախագիծ

Նպատակը
Շադրլու ջրանցքի վերաբերյալ արձանագրել խնդիրները: Քայլեր դրանց հետքերով, լուծել դրանք, ունենալ մաքուր ջրանցք։
Առկա խնդիրները՝
Ջրանցքը կիրառվում է որպես աղբանոց և կոյուղի։
Ջրանցքի աղտոտվածությունը սփռում է գարշահոտություն  և հանդիսանում է համաճարագի աղբյուր։
Ջրանցքը խցանված է։ Խցանվածության հետևանքով այն լիարժեք չի ոռոգում դաշտերը։
Ջրանցքի կեղտաջրերով ոռոգվում է բանջարաբոստանային կուլտուրան։
Հետագա քայլերը
Նախագծի շրջանում հարցազրույց վերցնել տեղի բնակչությունից, պարզել, թե բնակչության քանի տոկոսն է իր այգին ոռոգում ջրանցքի ջրով։ Ո՞ւ է կորում Սևանալճից դուրս եկող ջուրը։
Խմելու ջրո՞վ է համայնքը ոռոգում իր այգիները։
Ջրանցքի երկարությունը՝ 17 կմ է։ Պարզել, թե ջրանցքը որտեղի՞ց է սկիզբ առնում, դեպի ու՞ր է գնում, ի՞նչ խնդիրներ կան ջրանցքի մնացած հատվածներում։
Պարզել՝ տեղի բնակիչների աղբը թափելուց բացի, որտեղի՞ց է այդքան մեծ քանակությամբ կենցաղային աղբ գալիս ու կուտակվում խցանված հատվածում։
Երևանյան լճի ո՞ր հատվածում են վնասված ցանցերը, որտեցի հսկայական աղբը գալիս է Շադրլու ջրանցք։
Մասնակիցները
Ջրանցքի մաքրման աշխատանքներին մասնակից դարձնել տեղի բնակչությանը, դպրոցներին, ջրանցքի համար պատասխանատու ջրամատակարարման ընկերությանը, համայնքի ղեկավարներին և կրթահամալիրի սովորողներից կազմված խմբերի։
Արդյունքը՝ այլ և կրթահամալիրի լրատվամիջոցների միջոցով լուսաբանել գործընթացը և արդյունքը, հրապարակել ենթակայքում։

Փորձի փոխանակում, ինտեգրված դաս Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում և էկոլոգիական նախագծի իրականացում Զանգվի կիրճում

Ապրիլի 21-ին՝ առավոտյան ժամը 10:00, Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանցիները Քանաքեռավանում գտնվող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում իրականացրեցին ինտեգրված դաս և փորձի փոխանակում Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոցի 6-րդ դասարանցիների հետ։

Առարկաներ՝

Հայոց լեզու և գրականություն՝ «Աբովյանի անվան N 84» դպրոցի դասավանդող Անահիտ Ղազարյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ՝

Հայրենագիտություն՝ Կարինե Պետրոսյան

Բնագիտություն՝ Անահիտ Եղյան

Մայրենի լեզու՝ Քրիստինե Շահբազյան

Անգլերեն լեզու՝ Հայկուհի Հովհաննիսյան

Դասի թեման՝

  • Խաչատուր Աբովյան
  • Աբովյանի առակները
  • Աբովյանի Զանգին՝ Հրազդան գետը՝ որպես Աբովյանի նազենի բնակավայր
  • Զանգվի  էկոլոգիական խնդիրները

Թանգարանի պարիսպներից ներս մտնելուն պես ընկեր Կարինեն անցկացրեց հայրենագիտության դաս։ Մուտքը գեղեցիկ էր, խոստումնալից։

Մեզ դիմավորեց թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Լուսինե Մելքոնյանը՝ մեր տաղանդավոր շրջանավարտ Հայկ Գրիգորյանի մայրիկը, ում աջակցությամբ թանգարանում կազմակերպվեց մեր համատեղ դաս-պարապմունքը։ Շուտով մեզ միացավ Աբովյանի անվան թիվ 84 դպրոցը։ Թանգարանի կրտսեր գիտաշխատող Աննա Մարալյանը թանգարանին կից գեղատեսիլ պուրակում  իր շուրջը հավաքեց դպրոցականներին և, որպես մուտք, բարի գալուստ մաղթելով դպրոցներին, սկսեց պատմել Խաչատուր Աբովյանի մասին։

Աբովյանի մասին հայերեն-անգլերեն պատմեցին նաև Հյուսիսային դպրոցի սովորողները։

Հատված՝ ուղիղ եթեր

Լուսինե Մելքոնյանը նշեց, որ աշակերտների շուրթերից անգլերենով Աբովյան չէր հնչել թանգարանում։ Չգիտեմ՝ տխրե՞մ, թե՞ ուրախանամ այս փաստից։ Միգուցե Աբովյանի թանգարանի մասին օտար լեզուներով ուսումնական նյութերի, տեսաֆիլմերի ստեղծման, համացանցում դրանց տարածման, օտար լեզուներով միջոցառումների կազմակերպման, սովորողներին ներգրավման դեպքում թանգարանում ավելանա՞ն օտարերկրացիների այցելությունները։

Աբովյանի անվան թիվ 84 դպրոցը ներկայացավ Աբովյանի առակների բեմադրությամբ։ Սովորողներից մեկը մարմնավորում էր Խաչատուր Աբովյանին։ Տպավորիչ էր նրա կերպարը։ Նա Աբովյանի կերպարով արդեն հայտնի էր «Թանգարանային գիշեր» միջոցառումից։ Բաժանվելիս փոքրիկ Աբովյանն ասաց, որ տպավորված է մեր սովորողների անգլերենից և անպայման ինքն էլ կսովորի անգլերեն ներկայացնել Աբովյան։ Հաճելի էր դա լսել, շնորհակալ եմ։

Հյուսիսային դպրոցի սովորողները կարդացին և մեկնաբանեցին Աբովյանի առակներից մի քանիսը։ Հետո խոտերի մեջ հարմարավետ տեղավորվելով՝ ներկայացրին ռիթմիկ արտասանություն՝ Աբովյանի «Զանգի» հավելվածից։ Աբովյանի թիվ 84 դպրոցի սաները շուրջպար էին պատրաստել, որին միացան նաև սեբաստացիները։ Մեր համատեղ պարապմունքն ամփոփեցինք շուրջպարով։ Սիրալիր բաժանվեցինք Անահիտ Ղազարյանից և նրա սաներից՝  ակնկալելով կրկին հանդիպում, նոր նախագծերի համատեղ մշակում և իրականացում:

 

Էքսկուրսավար Աննա Մարալյանի ուղեկցությամբ շրջեցինք թանգարանում, մեկ անգամ ևս ավելի մանրամասն ծանոթացանք Աբովյանի ծննդավայրին, նախնիներին, կրթությանը, ամուսնությանն ու ժառանգներին, գրական ժառանգությանը, Թիֆլիսում և Երևանում նրա մանկավարժական գործունեությանը։ Տեսանք տոհմատունը, որը 200 տարի առաջ կառուցել էր Խաչատուր Աբովյանի պապը՝ Պարոն Աբովը, ով բավականին հարուստ մարդ է եղել, որի համար նրան Պարոն Աբով են ասել։  Կռանալով ներս մտանք ցածր շքամուտքից և շրջեցինք չորս հարկաբաժիններով՝ թոնրատուն, մառան, հյուրասենյակ և պատշգամբ։ Ամենատպավորիչն Աբովյանի օրորոցն էր և պատից կախված ճրագը, որն աղոտ լուսավորում էր հողածածկ հատակով, բարձր առաստաղով փոքր-ինչ վախ ներշնչող սենյակը, որը մանուկ Աբովյանի հուշերում նույնպես սարսափ է դրոշմել։ (Տեսնես այն ժամանակվա աղքատների տունն ինչպիսի՞ն է եղել, եթե Աբովյանի տունը հարուստի տուն է, կամ միգուցե նրանց հարստությունը կենցաղային իրերով, կահ-կարասիով է պայմանավորված եղել։ Կամ միգուցե այս փոքրիկ սենյակի մեծ-մեծ սնդուկների մեջ թանկարժեք իրեր են եղել, հետաքրքիր է)։

 

Թանգարանի առաջին հարկում տեսանք Գեղարվեստի ավագ դպրոցի նկարիչ-սովորողների պատրաստած Աբովյանի տոհմածառը, քարերին արված աբովյանական պատկերները և դիմանկարը։

 

Շրջեցինք ցուցասրահով, տեսանք Աբովյանի գրասեղանը, որը թանգարան է բերվել Դորպատի համալսարանից, մանրադիտակով դիտեցինք բրնձի հատիկի վրա պատկերված Խաչատուր Աբովյանի ու Արարատի սքանչելի պատկերը։

 

Էքսկուրսավարի հետաքրքիր պատմությունները կենդանություն էին հաղորդում պատերից կախված նկարներին։ Ապակու հետևում խնամքով դասավորված Աբովյանի գեղեցիկ ձեռագրերը կանչում էին, ուզում էին, որ իրենց ձեռքդ առնես, ընթերցես, զգաս իրենց ժամանակի շունչը, գնահատես դրանք, որոնք Աբովյանի կենդանության օրոք ըստ արժանվույն չեն գնահատվել հետամնաց ու չարակամ «հեղինակությունների» կողմից։

 

Թանգարանը կենդանի էր, տեսնելու ու լսելու մի հսկայական պաշար կար ամփոփված, թևածում էր Խաչատուր Աբովյանի շունչը՝ Արարատի վեհությամբ, զգացվում նրա ներկայությունը, բայց այս ամենի մեջ առավել ցայտուն զգացվում էր այցելուների բացակայությունը։ Մի՞թե կարելի է Աբովյանին այսքան մենակ թողնել։ Նրա տունը պետք է միշտ մարդաշատ լինի, լի տարատարիք սովորողներով, այցելուներով, զբոսաշրջիկներով։

Ավելի երկար կուզենայինք մնալ, սակայն դեռ Զանգվի ձոր պետք է իջնեինք, իսկ ի՞նչ աբովյանական նախագիծ առանց Զանգվի ու Անահիտ Եղյանի էկոլոգիական նախագծի։

Կարինե Պետրոսյանը հուշամատյանում բոլորիս անունից արձանագրություն թողեց, իսկ Քրիստինե Շահբազյանն իր լրագրողներով «Հյուսիսափայլ» ռադիոյի համար հարցազրույց վերցրեց։

Ավտոբուսը շարժվեց դեպի Քարաշամբ, Կորեայի կամ Շամպայնի ձոր։

Ավտոբուսը կանգնեց ձորից բավականին հեռու։

 

Մենք, այծիկների պես թռչկոտելով, սկսեցինք իջնել ձորն ի վար։ Լսվեց Զանգվի անուշ քչքչոցը։ Գետում սովորողները սկսեցին քարից քար ցատկոտել, դիտավորյալ չրմփալ ջրի մեջ՝ ականջ չդնելով մեզ, որ խնդրում էինք՝ հանկարծ չթրջվել։

Հավաքվեցինք ու բնագիտության ամենահավես դասն արեցինք։

Հետո հագանք ձեռնոցները, վերցրեցինք աղբի տոպրակները և որքան աչքներս աղբ տեսավ, մինչև մեկնելը հավաքեցինք։

 

Աղբի տոպրակները մեզ հետ տարանք ավտոբուս, որն արդեն իջել էր ձոր։ Մեր նախատեսած ժամին հասանք Գեղարվեստ, ճաշեցինք և բարձր տրամադրությամբ մասնակցեցինք մեդիաուրբաթին։

Ճամփորդությունից բոլորս գոհ մնացինք, հատկապես, երբ ավտոբուսը ընդարձակ էր ու հարմարավետ մեր քսան հոգանոց խմբի համար։

Տեսադասը՝ շուտով։

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ-Khachatur Abovyan

Abovianportrait

1805-ին Քանաքեռ գյուղում ծնվում է ապագա Մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը: Ինը տարեկան հասակում հայրը Խաչատուրին տանում է Էջմիածին և հանձնում Եփրեմ կաթողիկոսին՝ կրթելու, դաստիարակելու և նախապատրաստելու հոգևոր կոչման: Այստեղ մնում է շուրջ վեց տարի: Հետո նա Էջմիածնից գնում է Հաղպատի վանք: Անտոն Մուղնեցին այնտեղից Խաչատուրին տանում է Թիֆլիս և կրթության տալիս Պողոս վարդապետին, ով աշակերտներ էր հավաքում Ներսիսյան դպրոցի համար: Աբովյանը ավարտում է Ներսիսյան դպրոցը: Ամեն կերպ փորձում է ուսումը շարունակել Մոսկվայի Լազարյան ճեմարանում, սակայն չի հաջողվում:Մեկնում է Վենետիկ՝ ուսումը շարունակելու: Բայց չհասած Ղարաքիլիսա՝ արգելափակվում է այստեղ, քանի որ սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:

Երեք ամիս անց վերադառնում է Հաղպատի վանք, մասնակցում տեղացիների ինքնապաշտպանական  կռիվներին: Սանահինի միաբանության մեջ վանական դպրոցում կարգվում է  ուսուցիչ։ Փորձում է ինքնուրույն սովորել ֆրանսերեն: Կարճ ժամանակ անց դադարեցնում է ուսուցչությունը Սանահինի վանքում և վերադառնում Հաղպատ: Իսկ հետո վերադառնում է Էջմիածնի վանք, շարունակում է ծառայել Անտոն  Մուղնեցուն՝ միաժամանակ հայկաբանություն և ռուսաց լեզու սովորեցնում մի քանի ընդունակ պատանիների:

Անտոն Մուղնեցին խոստանում է իր միջոցներով Աբովյանին ուսման ուղարկել Մոսկվա կամ Պետերբուրգ, բայց վերահաս մահը արգելառիթ է դառնում:

Մի անգամ նա վարակվում է ժանտախտով և մեկ ամիս կենաց ու մահու կռիվ տալով՝ փրկվում է մահից, որ իրականացնի իր մեծ նպատակը՝ հայ ժողովրդի հոգևոր վերածնունդը:

1829 թ Էջմիածին է ժամանում Դորպատի համալսարանի արշավախումբը պրոֆեսոր Ֆ. Պարրոտի ղեկավարությամբ. երկու օր անց նրանք Խ. Աբովյանի ուղեկցությամբ դիմում են դեպի Արարատ՝ լեռան գագաթը բարձրանալու:

Սեպտեմբերի 27- ին Աբովյանն ու Պարրոտը բարձրանում են Արարատի գագաթը:  Պարրոտը խոստանում է աջակցել Աբովյանին Դորպատի համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու:

 Պարրոտի հետ բարձրանում է Փոքր Մասիսի գագաթը: 

Աբովյանը թողնում է վանական ծառայությունը և Պարրոտի հետ Դորպատ մեկնում: Ժանտախտի պատճառով Գյումրի հասնելուց հետո 74 օր մնում է արգելափակման մեջ:

 Կայսրն ընթերցելով հանրային կրթության նախարարի զեկուցագիրը՝ համաձայնում է, որ դպիր Աբովյանը երեք տարի ժամկետով ու պետական թոշակով կրթվի Դորպատի համալսարանում՝ ի պետս հայ ժողովրդի: Սահայն մի տարի ավել է սովորում։ Այդ ընթացքում նա շատ է ճամփորդում։ Նա սովորում է տարբեր լեզուներ, յուրացնում շատ գիտություններ, մասնակցում սեմինարների, անգամ սովորում դաշնամուր նվագել։ Համալարանն ավարտում է փայլուն։

 Ներսես Աշտարակեցուն հղած նամակում Աբովյանը պարզաբանում է իր ապագա մտադրությունները. վերադարձից հետո ցանկանում է հիմնել երեք կարգի դպրոց՝ քահանաներ, ուսուցիչներ, արհեստի, արդյունագործության ու գյուղատնտեսության մասնագետներ և մտավոր աշխատանքի մարդիկ պատրաստելու համար:

 Մտորում է հայ եկեղեցական երգեցողությունը կանոնավորելու մասին և փորձում սեփական կատարմամբ տեղական երաժիշտներին ձայնագրել ու մշակել տալ հայկական շարականները: Հրապարակային ելույթ է ունենում Պետերբուրգում՝ շարադրելով հայ ժողովրդի լուսավորության իր ծրագրերը:

Գրում և կառավարությանն է ներկայացնում ընդարձակ նախագիծ Հայաստանի և Անդրկովկասի տնտեսական ու հոգևոր կյանքը վերափոխելու վերաբերյալ՝ նպատակահարմար գտնելով Քանաքեռում հիմնել մանկավարժական ինստիտուտ:

Հովհաննես Կարբեցին  մերժում է նրա կրթական ծրագիրը:

Մի կարճ ժամանակ ուսուցչություն է անում Ներսիսյան դպրոցում։

Նշանակվում է Թիֆլիսի գավառական դպրոցի տեսուչ և ուսուցիչ:

Կազմում է թվաբանության խնդրագիրԹիֆլիսի գավառական դպրոցի աշակերտների համար: Ամուսնանում է Էմիլիե Լոոզեի հետ: Ունենում որդի՝ Վարդան-Մորիցը: Հետո՝ դուստրը՝ Զարմանդուխտ Աբովյանը։

Բացում է մասնավոր դպրոց:
 Ակադ. Բրոսսեն կայսերական ակադեմիային է ներկայացնում կարծիք Աբովյանի դասագրքերի մասին և աննպատակահարմար գտնում ինչպես նրան ամբիոն վստահելը, այնպես էլ աշխարհաբարը դպրոցական լեզու դարձնելը:

Աբովյանը փակում է իր մասնավոր դպրոցը և աշակերտներին տեղավորում գավառական դպրոցի բարձր դասարաններում: Երբ գավառական դպրոց է այցելում Մյունխենի համալսարանի պրոֆեսոր բնախույզ-գիտնական Մորից Վագները, նա հիացմունքով է ունկնդրում Աբովյանի մասնավոր աշակերտներին:

 Աբովյանը տեղափոխվում է Երևան, Նշանակվում Երևանի գավառական դպրոցի տեսուչ և ուսուցիչ։

 Աշակերտներին գյուղատնտեսության հիմունքները սովորեցնելու համար դպրոցին կից հիմնում է փորձադաշտ, տնկում այգի, որին աջակցում են նաև երևանցիները:

Աբովյանը բազմիցս շրջագայում է պատմական Հայաստանում: Վերելքներ ունենում դեպի Արարատի գագաթը։

 Նամակ է գրում Ներսես Աշտարակեցուն. որոշում է վերստին հոգևոր աստիճան ընդունել և վանական միջավայրում գործել հօգուտ ազգի հոգևոր վերածնության:

 Հայաստանի տնտեսական կյանքին զարկ տալու նպատակով որոշում է փորձարկել  ամերիկյան և եգիպտական բամբակ ու ծխախոտ, զանազան ծառատեսակներ:

Աշակերտների հետ ներկայանում է Ներսես Աշտարակեցուն: Վեհափառը խոստանում է ընդունակներին ուղարկել Գերմանիա՝ բարձրագույն կրթություն ստանալու:

Խնդրում է Կովկասի փոխարքային իր աշակերտներից մի քանիսին ընդունել Նուխու մետաքսամանական գործարանին կից դպրոցը՝ հետագայում արհեստագործության այդ ճյուղը Հայաստանում զարգացնելու համար:

Չհանդուրժելով այլևս դպրոցական իշխանավորների անհիմն կշտամբանքները՝ հրաժարական է տալիս, որը չի ընդունվում:

Ներսես Աշտարակեցին Աբովյանին շտապ հրավիրում է Թիֆլիս՝ առաջիկայում բացվելիք Ներսիսյան ուսումնարանի տեսչությունը ստանձնելու համար:

Ներսես Աշտարակեցին խնդրում է  ազատել Աբովյանին ուսուցչությունից և ուղարկել իր տրամադրության տակ: Դպրոցը հանձնում է իր փոխարինողին:

 1848թ․ ապրիլի 2, լուսաբացին տանից դուրս է գալիս և այլևս չի վերադառնում:

Աբովյանի ստեղծագործությունները

Նա ստեղծագործել է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և գերմաներեն։ Գրել է չափածո «Զգացմունք ցավալի սրտիս», «Գարուն», «Սեր առ հայրենիս» և արձակ «Պարապ վախտի խաղալիք», «Թուրքի աղջիկը», «Առաջին սեր» գործերը, հեղինակ է նաև ուսումնասիրությունների, դպրոցական ձեռնարկների՝ «Նախաշավիղ կրթության»։ 1841 թվականին Աբովյանի «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» պատմավեպով սկզբնավորվել է հայ նոր գրականությունը։ Վեպում պատկերված են հայ ժողովրդի ծանր դրությունը Պարսկաստանի ու Թուրքիայի տիրապետության օրոք, հայերի ազատագրական կռիվները և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին: Վեպում նկարագրված դեպքերն ու դեմքերը պատմական են։ Աբովյանը հայրենիքի վերածնության հույսը կապել է ազգային համախմբման, պայքարի, կրթության և լուսավորության տարածման հետ։

Khachatur Abovyan

 The great Armenian enlightenter Khachatur Abovyan was born in 1805 in Kanaker village. At the age of nine Khacahatur was taken to Ethcmiatsin and given to Catholicos Eprem to be educated and prepared for spiritual rank. He stayed in Etchmiadzin about six years . Then Anton Mughnetsi took Khachatur  to Tiflis and gave him to the master Poghos Gharadaghtsy for education. So Khachatur entered a newely opened Nerssesyan school in Tiflis. In 1826 he left for school.

 He tried in every possible way to continue his education at Lazaryan lyceum in Moscow,  but he couldn’t. He got a permission from Catholicos Eprem to leave for Venice to continue education. But because of the Russo-Persian second war, Abovyan didn’t succeed to leave for Venice.

Abovyan returned to Haghpat Monastery and took part in the locals’ self-defensive battles. He entered Sanahin Congregation and was appointed a teacher in Monastery school. 

Anton Mughnetsy asked the Armenian leader of Russia for assisting his godson Khachatur to be educated at Lazaryan seminary. Unfortunately, he didn’t succeed. 

He returned to Etchmiatzin Monastery and continued his service, at the same time gave lessons of Russian and Armenian to some clever youths.

Abovyan was infected with the plague and after life and death struggle he survived.

The expedition of Derpt university under the leadership of professor Parrot arrived in Etcmiatzin. The expedition accompanied by Abovyan directed their steps towards Ararat to climb the summit of the mountain.

September 27 Abovyan and Parrot climb the summit of Ararat. On this occasion, Parrot promised to help Abovyan to get higher education In Dorpat University.

On October 27 Abovyan climbed the top of Little Ararat with Parrot.

Abovyan left the monastic service off and left for Tiflis with Parrot. Because of the plague, Abovyan stayed in isolation in Gyumri for 74 days.

After reading the report of the Minister of Public Education the Emperor contests to Abovyan’s education in Dorpat for three years. By Parrot’s efforts, the term of Abovyan’s study is extended by one more year.

He studied many studies, got many professions, attended important Seminaries and

took part in practical studies.

Abovyan wrote a letter to Hovhannes Karbetsi.  In the letter, Abovyan stated his opinions about the role of enlightenment and the ways of transformations of the Armenians spiritual life.

 He traveled a lot during those years.

Abovyan also took piano lessons.

He passed all his exams excellently.  

In his letter to Nerses Ashtaraketsi Abovyan elucidated his further purposes:  he wanted to find a school of three categories; priests, teachers and prepare specialists for mental work, trade, agriculture, and industry.

Made a public speech in Petersburg stating his plans on the Armenians enlightenment.

He wrote and presented to the government an extensive project on arrangments of transformation economic and spiritual life of Armenia and Transcaucasia. 

Arrived in Tiflis. Met with Catholicos  Hovhannes Karbetsi who refused his educational program.

He gave lessons at Nerssesyan school for a short time.

Compiled an arithmetic book for Tiflis provincial school pupils.

Became engaged to Emilie Looze, then got married and had two children: a son and a daughter.

He finished the textbook ‘Nakhashavigh’ (The first steps to education) and at the end of the year presented it to the Transcaucasian directorship of schools for publishing. The printing of the book was interrupted because of imprisonment of the director.

Abovyan opened a private school.

Academician Brosse gave an opinion to the Imperial Academy about Abovyan’s books and found unsuitable both to entrust to him the chair and to made the new Armenian language  (ashkharhabar)  a school language.

Abovyan closed the private school and placed the pupils on the upper grades of the provincial school. When the Prof. naturalist-scientist of Munich University Moritz Wagner visited the provincial school he listened to Abovyan’s private school pupils with admiration.

He was transferred to Yerevan and appointed an inspector and a teacher of  Yerevan provincial school.

 He wrote observations on improvement Transcaucasian schools condition.

Set up an experimental field adjacent to the school in order to teach pupils principles of agriculture. Laid out a garden with the help of residents of  Yerevan.

 He tried to ascend to Ararat for many times during those years.

He tried some important cultures from point of view trade and industry for the purpose of stimulating economic life of Armenia.

He came to Nerses Ashtaraketsi with his pupils. His Holiness promised to send gifted pupils to Germany to get a higher education.

Asked viceroy of Caucasia for admitting some of his pupils to school adjacent to silk weaving mill of Nukhi in order to develop this branch of craftsmanship in Armenia later on.

Abovyan sent his resignation because of the school authorities unsubstantiated rebukes. The resignation wasn’t accepted.

Nerses Ashtaraketsi invited Abovyan urgently to Tiflis to take a post of inspector in the near future opening Nerssesyan school.

Nerses Ashtaraketsi asked the manager of teaching department of Transcaucasia for relieving Abovyan of his post and send him at his disposal.

 On April 2, 1848, Abovyan went out of his house and never came back.