Էկոլուրը Սարալանջից

Սեբաստացի TV-ի «Էկոլուր»-ը՝ այսօրվա համար

Արդեն երկու օր է, ինչ Սարալանջում ընթանում են բարեկարգման աշխատանքները։ Տարածքը հարթեցվում է, հողը փխրեցվում, իսկ նպատակը՝ այգի և այգու միջով հետիոտնի և հեծանվորդի համար հարմար, անվտանգ ճանապարհ ստեղծելն է։ Շուտով այստեղ կկանաչապատվի և կտեղադրվեն նստարաններ։ Իսկական ժամանակն է նորաստեղծ պարտեզի համար ստեղծել շնչող ցանկապատի էսքիզներ և նախագծեր, քանի որ կանաչ ցանկապատը կզարգացնի ոչ միայն գեղագիտական ճաշակ, այլ նաև կապահովի լրացուցիչ թթվածնով։ Կցանկանայի նաև, որ այգում՝ աղբամանների կողքին, տեղադրվեին թափոնների տեսակավորման տարաներ։

Երեկ՝ հուլիսի 22-ին, «Կանաչ ցանկապատ»  նախագծի շրջանակում կրթահամալիրի հյուրն էր քանգակագործ, հանրային և համայնքային կառավարման փորձագետ Արթուր Գևորգյանը։

22.07.2019/Արթուր Գևորգյանի այցելությունը՝ կրթահամալիր/

23.07.2019/Սարալանջ/

23.07.2019 /Լուրեր՝ էկոզինվորներից/

 

 

 

Ցանկապատամանիա՝ կանա՞չ, թե՞ կարմիր

«Փառատոնային ճամբար»-ի՝ իմ ղեկավարման առաջին օրն էր։ Հյուսիսային դպրոց-պարտեզի և թիվ 93 մանկապարտեզի ընդհանուր տարածքում թ․ 93-ի տնօրեն Մանուշակ Ստամբուլցյանն իր աշխատակցի հետ (ով մեզ հայտնի է որպես տնօրենի դրդմամբ երեխաներին հայհոյող, մետաղալարով նրանց դուրս քշող, ահաբեկող անձնավորություն) շրջում և հրամաններ էր արձակում երկու երիտասարդների։ Թղթապանակով երիտասարդներն անգամ ներկայանալ չցանկացան, իսկ րոպեներ անց նրանք այլևս տարածքում չէին։ Իրադարձությունները՝ Սեբաստացի TV Էկոլուրի «Ցանկապատամանիա՝ կանա՞չ, թե՞ կարմիր» տեսանյութում։

 

 

 

Կրթական էկոլոգիա՝ ճամբարային մեկ առօրյայում

Ճամբարը ստացված ֆիլմ է՝ առանց սցենարի։ Վերցրու տեսաձայնագրիչդ, նկարիր օրվա ինքնաբուխ աշխատանքները ու կհայտնվես ամենահետաքրքիր միջավայրում, կբացահայտես կրթական պարտեզի կրթական նշանակությունն ու ազդեցությունը թե՛ փոքրի և թե՛ մեծի վրա։

Առավոտյան ճամբարի հետ մարզական ներքնակներն էինք լվանում։ Կրթական պարտեզում  այգեպան Հովհաններսն ու Էդգարն էին՝ իրենց օգնական ճամբարականներով։

Աշխատանքից հետո կարատեի պարապմունք, որն ինձ համար բացահայտում է լիարժեքության ու կատարելության ներքին էկոլոգիան։

Շենքերի մատչելիությունը սայլակավոր և հեծանվոր մարդկանց համար

Սեբաստացի Էկոլուր TV-ն լուսաբանում և առաջարկում է լուծումներ, թե ինչպես կարելի է Րաֆֆու 69 շենքից Րաֆֆու 73 շենք տանող անցուղին դարձնել հարմար անցանելի՝ հարգելով բոլորի ազատ տեղաշարժման իրավունքը։ Ճամբարականները՝ Բանգլադեշը 100 սովորողի աչքերով նախագծի շրջանակում՝ Փառատոնին ընդառաջ, ուսումնասիրեցին, չափագրեցին 40 տարվա հին աստիճաններին փոխարինող՝ իրենց պատկերացրած թեքահարթակով աստիճանները։

Հիվանդ խաղողի բուժումն անխուսափելի է

Այսօր հունիսի 27 է, և SOS խմբի ուշադրության կենտրոնում կրկին երկու կրթօջախների միջև գտնվող խաղողի վազն է։ Անցել է մեկ շաբաթ այն օրվանից, երբ  Հ․ 76 մանկապարտեզն իր թաղայիններով և ոստիկաններով պնդում էին, որ իրենք անհրաժեշտ ամեն ինչ կանեն, միայն թե մենք հեռու մնանք մեզ չպատկանող տարածքից։ Սակայն, ոչ ոք ոչինչ մինչ օրս չի ձեռնարկել՝ փրկելու, խնամելու խաղողի վազը։

Սեբաստացի Էկոլուր TV-ի եթերում Խաղողի և գինու դպրոցի տնօրեն Արտակ Ռշտունին է։