Vitaminum

Vocabulary we learnt-Մեր սովորած բառապաշարը

Fruits and vegetables-Մրգերի և բանջարեղենների անուններ

vitaminum-վիտամին

to grade-Քերիչով անցկացնել

to slice-կտրատել

to stir-խառնել -խառնել

to mix-խառնել (տարբեր մթերքներ իրար խառնել)

to pour -լցնել

to add-ավելացնել

to contain-պարունակել

to use-օգտագործել

to take-վերցնել

to peel-կլպել

All the fruits and vegetables contain vitamins.-Բոլոր մրգերն ու բանջարեղենները պարունակում են վիտամիններ

You can use any fruits and vegetables to make many kinds of salads. The simplest vegetable salad is to chop up lettuce and mix it with any other vegetable(s), then add some pepper or vinegar, maybe even both.-Դուք կարող եք օգտագործել որևէ միրգ կամ բանջարեղեն և տարբեր տեսակի աղցաններ պատրաստել։ Ամենապարզ բանջարեղենի աղցանը հետևյալն է՝ կտրատում եք հազարը և խառնում ցանկացած բանջարեղենի հետ, հետո ավելացնում մի քիչ պղպեղ կամ քացախ, հնարավոր է նաև երկուսն էլ միասին։

Get a bowl and a a head of lettuce -վերցնում ենք խորը ափսե և մի գլուխ հազար

Wash the lettuce, then dry. Լվանում ենք հազարը, հետո չորացնում։ Break the leaves off. Պոկում ենք տերևները։

If you prefer, you may use mixed greens․ Եթե նախընտրում եք, կարող եք օգտագործել խառը կանաչի։

Add vegetables that you like. Ավելացնել ձեր ուզած բանջարեղենները։

Wash and chop a few ․․․ Լվա և կտրատիր մի քանի հատ․․․

Add-ավելացրու՛․․․

Mix all of the ingredients in the bowl. Խորը ափսեի մեջ խառնիր բաղադրությունները։

Don’t add “too many different ingredients” to your salad. Մի՛ ավելացրու չափից ավելի բաղադրություններ քո աղցանին:

Oranges are known for vitamin C but it also contains vitamin A, and calcium. Raspberries also contain vitamin C. Նարինջը հայտնի է վիտամին C-ով, սակայն այն նաև պարունակում է վիտամին A․

No fruits have vitamin d. You can get it from going outside for 15 or you can buy tablets that have vitamin d. Ոչ մի միրգ չի պարունակում վիտամին D. Դուք կարող եք ստանալ այն՝ 15 րոպե բակ դուրս գալուվ կամ D վիտամին պարունակող դեղահաբեր գնելով։

 

 

 

Օհանավանի դպրոցը՝ Սեբաստացու տոնին ընդառաջ

Կրթահամալիրի Սեբաստացու տոնի նախօրեին Օհանավանի Ս․ Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանցիներն իրենց ուսուցիչների հետ հյուրընկալվեցին Հյուսիսային դպրոցում։ Օրեր առաջ նույն դպրոցի հետ ճամփորդել էինք Աշտարակ, եղել թանգարանում և Մառանում։

Օհանավանցիները դատարկաձեռն չէին եկել։ Բերել էին իրենց աճեցրաց Աշտարակի խնձորը, խնձորենու տնկիներ և թփեր։

Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Այնուհետև հյուրերը շրջեցին ցուցասրահով, հիացան մեր սովորողների նկարներով և այլընտրանքային քանդակներով։ Քանդակի արվեստանոցում կավեգործությամբ զբաղվեցին, հետո մրգեր ու բանջարեղեններ խռթխռթացնելով, մեր սովորողների հետ անցան պարտիզապուրակային աշխատանքների։ Փոցխեցին, մաքրեցին դպրոցի բակը, այնուհետև դպրոցի հարակից փողոցի լանջերը։ Օհանավանի սովորողներից մեկը հարցրեց՝ արդյո՞ք այս բակերը նույնպես ձեր դպրոցին են պատկանում, որ մաքրում ենք։ Պատասխանեցի, որ մենք սեբաստացի ենք՝ առանց սահմանների և մեր մոտ իմ ու քո փողոց չկա։ Այո՛, բոլորն էլ մերն են, իսկ մերը՝ բոլորինն է․․․

Դպրոցի տարածքում տնկեցինք բարբարիս կոչվող բույսեր, մաքրեցինք վաղվա հարիսայի համար նախատեսված ձավարը և ուղևորվեցինք Ագարակ։

Մայր դպրոցի կողքով անցնելիս մի մոգական ուժ ձգեց դեպի ներս։ Ակամա հյուրերին ուղեկցեցի Ռոբոտիքսի լաբորատորիա։ Ընկեր Գնելը սպոնտան դասընթաց անցկացրեց և սովորողները կարծես լուսնի վրա հայտնվեցին։ Նրանց ուսուցչուհին խնդրեց ցուցակագրել իրենց, եթե երբևէ հնարավոր լինի նաև իրենց սովորողների ներգրավումը Ռոբոտիքսին։

Միջանցքում արագ ներկայացրեցի նաև ֆիզիկայի և քիմիայի լաբորատորյաները և անմիջապես ուղեկցեցի նրանց մարզադահլիճները տեսնելու։ Հետո զրուցելով հասանք Ագարակ։ Թվում էր, թե գյուղի երեխաներին չենք զարմացնի մեր ձիերով, սագերով և այլ կենդանիներով, բայց սխալվում էի։ Նրանց ոգևորությունը տեսնել էր պետք․ի դեպ նրանց մեծ մասն առաջին անգամ էր ձի հեծնում։

Վերադարձանք Գեղարվեստ ու սովորողներից մեկն ասաց՝ կարոտել էի արդեն այս դպրոցը, երանի թե մենք էլ այսպիսի դպրոց ունենայինք։ Դպրոցում նրանք զգում էին, ինչպես տանը։ Ճաշեցին, խաղացին մարզադահլիճում, իսկ հետո իրենց պատրաստած անակնկալը մատուցեցին՝ հեքիաթի բեմադրություն։ Այնուհետև օրվա ամենասպասված գործունեությամբ զբաղվեցին՝ հեծանվավարությամբ։ Ընկեր Անդրանիկը մի քանի աղջկա հեծանիվ վարել սովորեցրեց։ Օրն ամփոփվեց կրթական Կասկադում՝ Մեդիաուրբաթի համերգ ծրագրով։

Օհանավանի սովորողներին ճանապարհեցինք Մայր դպրոցի մոտից՝ շուտով հանդիպելու խոստումով։ Նրանցից ոմանց հավանաբար կհանդիպենք վաղը՝ հարիսայի ծեսին։ Ինչպես ասաց Քնարիկ Ներսիսյանը՝ դուք վաղը մեզ հետ պետք է կիսեք մեր տոնախմբությունը՝ ինչպես այսօր կիսեցիք պարտիզապուրակային աշխատանքները։

Ֆիլմը՝ Տաթև Աթոյանի

Տեսաձայնագրությունը՝ Քնարիկ Ներսիսյանի

 

Նկարները՝ Տաթև Աթոյանի, Ազնիվ Գալստյանի և Քնարիկ  Ներսիսյանի

Սեբաստացու օրերի նախագծային շաբաթ

Սեբաստացու օրերին իրականացվող նախագիծը կոչվում է «Առողջ սեբաստացիներ և վիտամինիում»։

Նախատեսվում է Հյուսիսային դպրոց-պարտեզի 1-5-րդ դասարանի սովորողների և Միջին դպրոցի անգլերենի ընտրությամբ խմբի համար։

 

Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 13-17

Նախագիծը համագործակցային է՝ Անգլերեն+Սպորտ+Տեխնոլոգիա

Նպատակը

Ձևավորել մարմնով և հոգով առողջ, ներդաշնակ զարգացած սեբաստացիներ, որոնք կբարելավեն նաև իրենց անգլերենից ունեցած գիտելիքները, տեխնոլոգիական հմտությունները և լի էներգիայով պատրաստ կլինեն հետագա ուսումնառությանը: 

Գործընթացը

Սովորողներն իրենց հետ բերում են բանջարեղեն կամ միրգ, տեխնոլոգիայի դասավանդողի հետ կտրատում, հետաքրքիր կերպարներ ստանում և գեղեցիկ դասավորում միջանցքում՝ տաղավարների վրա։

Սովորողները նաև տեխնոլոգիայի դասավանդողից ստանում են առաջադրանք, անհարժեշտ ցուցումներ, աղբյուրներ, որոնք կօգնեն իրենց տնային պայմաններում մրգերից և բանջարեղեններից կտրատել և ստանալ հետաքրքիր պատկերներ։ Գործընթացը սովորողները տեսաձայնագրում են։ Անգլերենի ժամին տեսաձայնագրության վերաբերյալ սովորում են բառեր և արտահայտություններ, նկարագրում աշխատանքային գործընթացը, ձայնագրում և ֆիլմ պատրաստում։ Տանը պատրաստած, կտրատալ մթերքը բերում են դպրոց՝ տաղավարում տեղադրելու համար։

Օրվա ընթացքում բոլոր սովորողները կարող են շարունակ շրջել և համտեսել իրենց նախընտրած միրգն ու բանջարեղենը։

Դասացուցակով նշված անգլերենի դասերը կիսվում են երկու մասի՝ կեսը անգլերեն բառապաշարը սովորելու համար, մյուս կեսը՝ մարզադահլիճում՝ Սպորտ + Անգլերեն մարզական պարապմունք անցկացնելու համար։

Սեբաստացու օրերին դպրոց գալը մարզահագուստով, մրգով կամ բանջարեղենով պարտադիր է։

Արդյունքում ունենում ենք վիտամինային շաբաթ, անգլերեն լեզվի և տեխնոլոգական հնարքների բարելավում։ Լավագույն տեսանյութերը կտրամադրվեն մեդիագրադարանին։

Վիտամինային շաբաթը կարելի է կիրառել որպես շարունակական նախագիծ՝ իրականացնելով ճամբարների ընթացքում։

Արդյունքները՝

English + Technology

Vitaminum

Սովորողների կատարած աշնանային առաջադրանքները

 2-4 տարեկանների մարզական պարապմունք

We play and learn English

Մարզական պարապմունք՝ 5-րդ դասարանցիների հետ

5-6 տարեկաններ

Օհանավանի դպրոցը՝ Սեբաստացու տոնին ընդառաջ

 

Սովորողների կատարած աշնանային առաջադրանքները

Manuk Karapetyan

Harut

Minas Sahakyan

Autumn

(Composition)

Autumn is a rainy season. The days become shorter and the nights become longer. It is usually cold and we wear warm cloths. But there are also beautiful things. Trees are yellow, red, orange and brown. The leaves are falling down. We pile the leaves in our school.

There are many fresh vegetables and fruits in autumn. I like apples, bananas and carrots.

Translation of the Autumn Song

Look the leaves are falling

Տես, տերևները թափվում են,

Falling from the trees

Թափվում են ծառերից,

Nature is mellow

Բնությունը հաճելի է

Soft is the breeze

Քամին մեղմ է

Hues of orange and yellow

Նարնջագույնի և դեղինի երանգները

Is all around

Ամենուր են։

Leaves are on the roof, on the street and in my playground

Տերևները տանիքին են, փողոցում ու իմ խաղահրապարակում

Rusty leaves are yellow-brown

Լքված տերևները դեղնաշագանակագույն են

Looks like a golden crown

Նման են դեղին թագի

Night sky silver grey

Գիշերային արծաթագույն երկինքը

Calls for the cold winds

Ցուրտ քամիներ է բերում

And the birds go away

Իսկ թռչունները հեռանում են:

 

Martin Barseghyan
Karen Vardanyan
Autumn-Karen
Taron Antonyan: The 5th grade

Autumn time

Hello!

Do you know it’s Autumn now? Yes, yes, it’s Autumn time.

I love it, ’cause I was born in Autumn and the nature is so beautiful and colorful now.

You can see so many red, brown, green, yellow, orange colors everywhere.

You can find lots of fruits and vegetables in Autumn. Don’t you believe me? I’ll show you.

Here are oranges, tangerines, peaches, pears, apples, bananas, pomegranates, kiwis and grapes. Here are pumpkins, cucumbers, tomatoes, peppers, cabbages, potatoes, onions, carrots.

Do you like fruits and vegetables? I hope you do!

They are very tasty and useful. So, eat them and be healthy!

Enjoy your Autumn time!

Lia Lalayan: The 2nd grade

Continue reading

Ավելի մեծ ուշադրություն՝ օտար լեզվի ֆլեշմոբերին, More attention should be paid to the Flash Mobs in foreign languages

On the second day of our teachers’ Educational Autumn Camp a very useful seminar on the monthly foreign language Flash Mobs was held in the Mother School. The seminar was conducted by Mr. Yura. With some examples he showed that the English Flash Mobs develop the learners’ communicative skills, and that such communicative approach should be followed by the Flash Mob organizers in other foreign languages. It was arranged that every month different teachers should be involved in compiling Flash Mob tasks. It was also arranged that Flash Mob tasks and the students’ answers should be published on their blogs.

Աշնանային մանկավարժական ճամբարի երկրորդ օրը Մայր դպրոցում տեղի ունեցավ մայրենի և օտար լեզուներից անցկացվող ամենամսյա ֆլեշմոբերի վերաբերյալ շատ օգտակար սեմինար, որը վարեց Mr. Յուրան։ Նա օրինակներով ցույց տվեց, որ անգլերենի ֆլեշմոբերը զարգացնում են սովորողների հաղորդակցական հմտությունները, որին պետք է հետևեն նաև մյուս լեզուներով ֆլեշմոբի առաջադրանքներ կազմողները։ Պայմանավորվեցինք, որ ամեն ամիս տարբեր դասավանդողներ են կազմելու անգլերենի ֆլեշմոբի առաջադրանքները, որից հետո կխմբագրվի և կտեղադրվի Mr. Յուրայի կողմից։ Անգլերենի ֆլեշմոբի առաջադրանքներն այնքան դուր եկան ռուսաց լեզվի դասավանդողներին, որ նրանք ցանկություն հայտնեցին դրանցից շատերը պարզապես թարգմանել ռուսերեն։  Պայմանավորվեցինք նաև այն, որ ֆլեշմոբը պետք է դառնա սովորողի պարտադիր առաջադրանք, որը նա կկատարի մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում՝ որպես տնային կամ դասարանական աշխատանք և անպայման կհրապարակի իր բլոգում։ Ուզում եմ նշել նաև այն, որ Mr. Յուրան սեմինարը հիմնականում անցկացրեց անգլերեն լեզվով։ Սկզբում որոշեցինք անգլիախոսներով այն թարգմանել մեր ռուսիստների համար, սակայն դրա անհրաժեշտությունը չզգացվեց, որովհետև, ի զարմանս բոլորի, հասկացվեց ընդհանուր միտքը, և միայն հատուկենտ բառեր թարգմանվեցին։

«Մուտք»-ճամբարի մուտքը վարդատունկով և վարպետության դասընթացներով

Հագեցած օր էր Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբարի երկրորդ օրը՝  Հյուսիսային դպրոցի դասավանդողների և վերապատրաստվող՝ մարզերից ժամանած նախադպրոցական հաստատությունների 12 հոգանոց խմբի համար։

Հյուսիսային դպրոցում խումբն անցավ մի շարք վերապատրաստումներ․  «Մանկան Թատրոն» վերապատրաստումն անցկացրեց Քնարիկ Ներսիսյանը։ Բլոգավարության վերաբերյալ վերապատրաստում անցկացրեց Կարինե Մամիկոնյանը։ Զարգացման խաղեր ստեղծելու վերաբերյալ՝ Տաթև Աթոյանը, իսկ աշխատանքային և ազգային խաղերգերի, ինչպես նաև երգի ուսուցման մեթոդական առանձնահատկությունների վերաբերյալ նախակրթարանի երկու խմբերում վերապատրաստում անցկացրեց Հասմիկ Մաթևոսյանը։ Ռիմա Երեմյանը և մյուս դասավանդողները ճամբարականների հետ պարտիզապուրակային աշխատանքներ իրականացրեցին։

«Մուտք» ճամբարը ևս իր մասնակցությունն ունեցավ վարդատունկի ֆլեշմոբին։ Հարյուր հատ վարդ տնկվեց Հյուսիսային դպրոցի տարածքում և հարակից պուրակում։

Թբիլիսի մեկնող խմբի նախագծային հավաքին մասնակցեցին Հյուսիսային դպրոցից Քնարիկ Ներսիսյանը, Տաթև Աթոյանը և Կարինե Խառատյանը, որը տեղի ունեցավ Մայր դպրոցում։ Հավաքի ժամանակ մասնակիցները քննարկեցին ճամփորդության վերաբերյալ հարցեր և սովորեցին վրացերեն երգեր։

 

(Նկարների միջից գտեք ամենաչարաճճի նկարը և ստացեք մրցանակ՝ շոկոլադ)

 

 

Ուսումնական աշուն

Նախագիծը 1-ից մինչև 5-րդ դասարանի սովորողների համար

Յուրաքանչյուրն ընտրում է իր անգլերենի իմացությանը համապատասխան առաջադրանք։ Շաբաթվա ընթացքում, որպես հաշվետվություն, ներկայացնում է այն, թե ինչքանով է մասնակցել «Ուսումնական աշուն» նախագծին։

Նախագծի տևողությունը՝ հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 3-ը

Սովորում և կրկնում ենք աշունը նկարագրող բառեր և արտահայտություններ

Բառապաշարն ամրապնդում ենք առցանց աշխատանքային թերթիկների, բառախաղերի ու խաչբառերի միջոցով։

Սովորում ենք աշնան մասին երգեր։

Նկարում ենք Paint-ով, ձայնագրվում՝ դաշնամուրի կենդանի նվագակցության ներքո, ստեղծում ուսումնական տեսահոլովակ-կարաոկե։

Այգում՝ աշնանային գեղեցիկ բնության գրկում, աշնանային երգի տակ պար-բեմադրություն։

Աշնանային եղանակից բացի, աշնանային բառապաշար են կազմում մրգերն ու բանջարեղենները, կենդանիները, թռչունները, թե նրանք ինչպես են աշնանը պատրաստվում ձմռան գալուն, տաք հագուստի անվանումները, այգեգործական աշնանային գործիքներն ու աշխատանքները։

Սովորում ենք աշնան մասին փոքրիկ ոտանավոր։

Թեմայի շրջանակում անգլերեն փոքրիկ մուլտֆիլմերի դիտում։

Սովորողները ներկայացնում են մեկ շաբաթվա ընթացքում իրենց նկարած նկարները, տեսաձայնագրությունները, թե ինչպես են երգում-պարում, խաղում գույնզգույն տերևների, տերևակույտերի հետ։

vegetables2

color activities for kids | free coloring pages on art coloring pages Activities For Kids

Autumn-5

207651.324075241

1761c96440f1fc8ed743254a66e03669


 

Նկարել այս երգերիի համար տեսահոլովակներ

 

e826d8ca151a0a93a5eef05bc55ce5e2image_59d384acd400eISeeFallCollage

4-րդ, 5-րդ դասարաններ

image_59d385351f89c

 

word-search-puzzles-for-kids-autumn

Vocabulary-1