Իմ նյութերը

Հյուսիսից հարավ` դեպի կլոր սեղաններ

Այսօր գիտագործնական հավաքի 3-րդ օրն է: Հյուսիսային դպրոց-պարտեզի մի խումբ սովորողների հետ մասնակցեցինք Հարավային դպրոց-պարտեզում կայացած կլոր սեղանի: Հաճելի էր ծանոթանալ դասավանդողների նախագծերին, իսկ առավել ևս՝ հետևել, թե սովորողներն ինչպես են անձամբ ներկայացնում իրենց ունեցած մասնակցությունը այս կամ այն աշխատանքներին: Որպես  անգլերեն լեզվի դասավանդող ինձ առավել հետաքրքիր էր ծանոթանալ Աննա Գանջալյանի՝ Կրտսեր դպրոցում իրականացրած նախագծերին, դրանց կազմակերպմանն ու արդյունքներին: Բավականին արդյունավետ  է Աննա Գանջալյանի «Անգլերենն իմ ընտանիքում» նախագիծը, որի շրջանակն այնքան ընդարձակ է, որ ներառում է առօրյա կյանքում կիրառվող գրեթե ողջ բառապաշարը: Էլ ի՞նչ է պետք կրտսեր դպրոցականին, քան կարողանալ անգլերեն ներկայացնել իր ընտանիքի անդամներին, բնակարանը կամ սիրած խաղալիքները:

Սովորողների ստեղծած տեսաֆիլմերը կդիտենք նաև Հյուսիսային դպրոցի սովորողների հետ՝ ծանոթանալով թե՛ նյութի հեղինակների, թե՛ նրանց ստեղծած աշխատանքների հետ: Այս և մյուս նախագծերը կարող են օրինակ ծառայել ու ցանկություն առաջացնել մյուս սովորողների մեջ՝ նույնպես պատմելու իրենց մասին և անգլերենը դարձնելու ընտանեկան նախագիծ: Առավել տպավորիչ էր սովորողների ստեղծած էլեկրոնային գիրքը, որը ձևավորված էր նրանց Paint-ով նկարած նկարներով, փոքրիկների հորինած հեքիաթներով և դրանց անգլերեն թարգմանությամբ, որը կատարվել է 5-րդ դասարանի սովորողների կողմից:

16176907_1223053914408503_1044416739_n16143916_1223053891075172_1692069884_n

 

 

Աշխատանքային սեմինար / English Seminar For Non-English Specialists

Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո հետաքրքրության համար որոշեցի ներկա գտնվել Mr. Յուրայի անգլերենի սեմինարին, որը նախատեսված էր ոչ անգլերենի մասնագետների համար: Ինձ համար շատ հետաքրքիր էր, թե ինչ մեթոդով է նա պարապելու տարբեր մասնագիտություններ և անգլերենից տարբեր մակարդակներ ունեցող խմբի հետ: Խումբը նախորդ դասին սովորել էր մարդուն նկարագրող և բնութագրող բառեր, ինչպես նաև դրանցով հարցական նախադասություններ կազմել ու պատասխանել հարցերին:

Այսօր պետք է նկարագրեին իրենց հայտնի որևէ անձնավորության: Դասավանդողներից մեկը առաջարկեց նկարագրել մեզ բոլորին հայտնի մի անձնավորության առանց նրա անունը տալու, որից հետո մնացածները պետք է հարցերի միջոցով կռահեին այդ անձնավորության անունը: Այդ լեզվական խաղը բավականին հետաքրքիր ու զվարճալի էր:

Էմանուէլ Ագջոյանը, ով ամենալավն էր տիրապետում անգլերենին ու ակտիվ մասնակցում էր դասին, միևնույն ժամանակ ամենաաղմկոտ ու վիճաբանող ուսանողն էր: Նա ոչ միայն արգելում էր ինձ նկարել իրենց դասը, այլ նաև թույլ չէր տալիս Mr. Յուրային համեմատական նախադասություններ կազմել իր մասին, երբ սովորում էին համեմատական նախադասությունների կազմությունը՝ ժամանակ առ ժամանակ հիշեցնելով, որ մենք գտնվում ենք իր կաբինետում:

Հետո սեմինարի մասնակիցները կազմեցին համեմատական նախադասություններ՝ անգլերենը կապելով տարբեր գիտությունների հետ: Սովորեցին, որ մաթեմատիկական հաշվարկներից ելնելով, եթե ինչ որ բանի հիմքն ավելի փոքր է, քան բարձրությունը, ապա այդ առարկայի բարձրությունը բնորոշում են «tall» բառով, օրինակ՝ a tall tree-բարձր ծառ, a tall man-բարձրահասակ մարդ: Եթե հիմքն ավելի մեծ է` գործածում են « high» բառը: Օրինակ՝ a high mountain-բարձր սար:

Հետո հերթը հասավ աշխարհագրությանը: Փորձեցին համեմատել անտառները, սակայն Էմանուէլն ասեց, որ անտառները կարող ենք տարածաշրջաններով համեմատել՝ Տավուշի շրջանի անտառային տարածքներն ավելի մեծ կամ փոքր են, քան…

Չեմ կարող չնշել, որ այսքան ուրախ դաս չեմ հիշում` երբ եմ վերջին անգամ տեսել: Իմացումի հրճվանքն ակնհայտ էր այս խմբի ուսումնական սեմինար-պարապմունքի ողջ ընթացքում:Նրանք սովորում էին՝ կատակելով, զվարճանալով և մեծ ոգևորությամբ: Վերջում տիկին Մանիկն, իրեն բնորոշ լրջությամբ, ասաց.-«Փաստորեն, այսպես կարելի է նաև երեխաների հետ դաս անել՝ սովորեցնելով-ծիծաղելով…»:

Հատվածներ՝ Սեմինարից

 

After the morning general training I decided to be present at today’s English seminar conducted by Mr. Yura. The seminar was intended for non-English specialists. I wondered how Mr. Yura would conduct the group the members of which had different levels of language competency. During their previous seminar the group had studied some words and expressions describing people’s appearance and characters, as well as learnt how to form questions and give answers to them.

At today’s seminar they had to describe and characterize a person whom they knew best. One of the teachers suggested that they should describe a person without giving his or her name. After listening to the description the other teachers had to guess who the person was. That language game was quite interesting and it was a fun to play it.

Emanuel Agjoyan, who was the best at English and participated in the lesson more actively than the others, at the same time was the noisiest and most quarrelsome participant. He not only forbade me to take some videos of their lesson but also was against my taking photos and shooting a video film about the seminar. He was constantly repeating that it was his classroom. He was joking, of course.

Then the members of the seminar made up sentences using comparisons. They connected the English language with other sciences. As for Mathematics, they learnt that if the basement of an object is smaller than its height, we should use the word tall, but if the basement of an object is bigger than its height, we should use the word high. For example: a tall tree, a tall man, a high mountain. Then, the turn of Geography came. We tried to compare the Armenian forests but Emanuel advised us to compare Forests with the regions. For example: The forests of Region Tavush are bigger or smaller than…

I just want to mention that I haven’t seen such a happy lesson for ages. It was obvious that learning English was fun with Mr. Yura. His students learn English in the atmosphere full of joy and gaiety.

At the end of the lesson Mrs. Manik expressed her great attitude towards the lesson by saying: “Why not teach our students in this way? We can conduct lessons and have fun at the same time.”

Watch the film here!

Օրը սկսվեց հիասթափությունից…

??????????????????????????????? ??????????????????????????????? ??????????????????????????????? ??????????????????????????????? ??????????????????????????????????????????????????????????????Պատրաստվում էինք այցելել Նոր Արեշի դպրոցներ և ներկայացնել մեր կրթահամալիրը հիմնական դպրոցների իններորդ դասարանցիներին, հրավիրել նրանց մեզ մոտ: Զանգահարեցինք դպրոցների տնօրեններին, ներկայացանք, տեղեկացրինք մեր այցի մասին և ճշտեցինք սովորողների թիվը:  Չեմ կարող չնշել հիասթափությանս մասին, երբ զրուցեցի Պ. Սևակի անվան N123 հիմնական դպրոցի տնօրենի հետ, որը հայտարարեց, որ մեր այցը իրենց պետք չէ, ի՞նչ իմաստ ունի: Իսկ իմ հարցին, թե ճիշտ չի՞ լինի, որ սովորողներն իրենք դա որոշեն, նա խոսքս կտրուկ ընդհատելով պատասխանեց, որ իրենց դպրոցի  սովորողներն արդեն կողմնորոշված են: Կարծում եմ՝ ցավալի փաստ է, որ ոմանք իրենց վրա այդքան մեծ պատասխանատվություն են վերցնում և մի քանի տասնյակ սովորողի փոխարեն կողմնորոշվում:  Դե արի ու մի համեմատիր…Ինչևէ, ընկեր Կարենի և մի քանի սովորողների հետ արագ հաշվեցինք ու ծալեցինք 200 հատ տեղեկատվական թերթիկ  և ուղևորվեցինք Նոր Արեշի N 45, N 49 և N68 հիմնական դպրոցներ, որտեղ արդեն տեղյակ էին մեր այցի մասին ու սպասում էին: Զրուցեցինք, ներկայացրինք, սիրով հանձնեցինք տեղեկատվական թերթիկները: Միայն ափսոսեցինք, որ սովորողների հետ քիչ շփվեցինք, քանի որ  եղան դասարաններ, որտեղ դպրոցի տնօրենը ցանկացավ անձամբ կազմակերպել տեղեկատվական թերթիկներ բաժանելը: Մենք իհարկե համաձայնվեցինք, քանի որ այդ հարցով ինչպես հարկն է խոստացավ զբաղվել մեր կրթահամալիրի Նոր դպրոցի երկու սովորողների ծնողը, որը աշխատում էր N68 դպրոցում: Նա նաև ժպիտով ավելավրեց, որ այստեղ ինքն արդեն իսկ կենդանի գովազդ է:

Չնայած նրան, որ ընկեր Կարենն անձրևանոց ուներ, թրջվելով վերադարձանք դպրոց ու անմիջապես սկսվեց կարատեի պարապմունքը:

08.05.2013 թ. օրը՝ չորեքշաբթի

Անգլերեն լեզվի սեմինարը

img_50001

 

 

 

 

Անցյալ տարի սեմինարներից մեկի ժամանակ բարձրաձայնեցի այն մասին, որ շատ կուզենայի կայքում ունենայինք մի բաժին, որը կկոչվեր  Խաղադարան և որտեղ կկարողանայինք հավաքել այն բոլոր ուսումնական խաղերը, որոնց միջոցով սովորողի մոտ զարգանում է այս կամ այն հմտությունը:

Տիար Յուրան այսօրվա սեմինարի համար ընտրել էր Խաղեր թեման՝  հետևյալ հարցադրմամբ. Ինչպիսի՞ ուսումնական խաղեր ենք կիրառում օտար լեզվի ուսուցման մեջ և ի՞նչ հմտություններ են զարգացնում դրանք սովորողի մոտ: Սեմինարը սկսեցինք մեդիա խաղերից՝ օգտվելով հետևյալ կայքից: Տրված տառերով պետք է կազմեինք հնարավորինս շատ բառեր՝ սահմանված ժամանակահատվածում: Խաղացինք նաև  թեմատիկ այլ խաղեր, որտեղ կարելի էր զարգացնել կոնկրետ բնագավառի վերաբերյալ բառապաշար: Մի պահ ուսուցիչներով խորազուզված խաղում էինք ու ուրախանում մեր վաստակած միավորներով: Նման խաղերը արդյունավետ են թե՛ բառապաշարի հարստացման և թե՛ ուղղագրության համար: Մեդիախաղերից բացի քննարկեցինք տարբեր զարգացնող խաղեր և  առաջարկած յուրաքանչյուր խաղ խաղացինք մեկական շրջան: Խաղերից մեկը հետևյալն էր՝ մի սովորող մտքում բառ է պահում, իսկ մյուսները հարցերի միջոցով փորձում են կռահել այն: Հաջորդ խաղում մեկ ուրիշը կամ դասավանդողը մի նախադասություն է ասում: Երեխաները հերթով փորձում են այն շարունակել՝ ավելացնելով ևս մեկ նախադասություն՝ լավացնելով և վատացնելով իրավիճակը: Շատ հետաքրքիր էր պայմանական նախադասության ամրապնդումը՝ խաղի միջոցով՝ (if, եթե…): Մեկ այլ խաղի ժամանակ դասավանդողը մի բառ է ասում: Սովորողը կրկնում է բառը և ավելացնում մի բառ ևս, հաջորդ սովորողը կրկնում է այդ երկու բառերը, այնուհետև  մի բառ ավելացնում իր կողմից: Ու այսպես շարունակ, մինչև պարտվողը դուրս է գալիս խաղից:

Այս խաղերը սովորողի մոտ զարգացնում են բանավոր խոսքը, քերականությունը, բառապաշարը, ուղղագրությունը, հիշողությունը, ստեղծագործելու, արագ կողմնորոշվելու ունակությունը: Սովորողը կենտրոնացնում է ուշադրությունը ամբողջ խաղի ընթացքում, լինում է ակտիվ և շահագրգռված մասնակցում է դասին:

Այսօրվա հետաքրքիր սեմինարի համար շնորհակալություն եմ հայտնում տիար Յուրային և բոլոր անգլերեն լեզվի դասավանդողներին: