Թայիչի և Չիքոնգ՝ դաս երկրորդ

Մեր երկրորդ պարապմունքի ընթացքում Սիլվիա Կասպարյանի հետ շարունակեցինք ուսումնասիրել Թայիչի և  Չիքոնգ չինական մարտարվեստները, որոնք կիրառվում են որպես ինքնապաշտպանություն,  մեդիտացիա և օգտակար են առողջության համար։

Թայիչի տերմինը վերաբերում է շարժման հետ կապված յին եւ յանգ ուժերի փիլիսոփայությանը: Ամեն ինչ բաժանված է յինի և յանգի՝ ինչպես սևի և սպիտակի, ուստի թայիչին այս երկուսը բերում է հավասարության՝ ներդաշնակություն ապահովելու համար։ Այն սովորաբար կիրառվում է նաև ըմբշամարտի, ցուցադրական մրցույթների և երկարատևության հասնելու համար: Գոյություն ունեն բազմաթիվ ձևեր` ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից։ Որոշակի ձևերը հայտնի են շատ դանդաղ շարժումներով, որոնք հանդարտեցնում և պայծառեցնում են միտքը, հանում լարվածությունը։

Քիքոնգ կամ չիքոնգ նշանակում է «կյանքի էներգիայի մշակում», հանդիսանում է համակարգված մարմնի կեցվածքի և շարժման, շնչելու և առողջության, հոգևորության և մարտարվեստի ուսուցման նպատակով օգտագործվող մեդիտացիայի ամբողջական համակարգ:

Չիքոնգ պարապմունքը ներառում է դանդաղ հոսող շարժում, խորը ռիթմիկ շնչառություն և հանգստացնող մեդիտացիոն վիճակ: Այն 4000-5000 տարի կիրառվում է Չինաստանում, այժմ արդեն ամբողջ աշխարհում՝ որպես հանգստի, մարմնամարզության, կանխարգելիչ բժշկության և ինքնաբուժության, այլընտրանքային բժշկության, մեդիտացիայի և մարտարվեստի վերապատրաստման բաղադրիչ:

Որպես արևելյան մարտարվեստի՝ կարատեի վարպետ, միշտ կարևորել եմ բոլոր հանդիպած մարտարվեստների և յոգայի վարպետների անցկացրած սեմինարներին մասնակցելը, յուրաքանչյուրից ինչ որ բան սովորելը։ Սակայն իմ յուրաքանչյուր գործունեության մեջ կարևորում եմ հավատքիս մեջ հաստատակամ մնալը։ Օրինակ, կարատեի մեջ ընդունված է ծնկների վրա խոնահրվել մինչև գետին և ողջունել դոջոյի ոգուն՝ (դոջո-«վայր, որտեղ որոնվում է ուղին», մարզասրահ)։ Սակայն, որպես քրիստոնյա, երբեք չեմ անում այդպես և դա չեմ սովորեցնում իմ աշակերտներին։

Տիկին Սիլվիան բացատրում է, որ թայիչիով զբաղվողներն իրենց գիտակցությունից հանում են էգոն՝ եսը, որը խանգարում և թունավորում է մարդուն,  և թայիչիի շնորհիվ մարդը դառնում է ոչինչ և միևնույն ժամանակ ամեն ինչ․ արևից էներգիա առնող ծաղիկ, ծառ և այլն։ Հետո նա շարունակեց իր միտքը մահվան վերաբերյալ՝ մահացած մարդուն հանձնում են հողին, հետո այդ հողից սնվում է ծառը, այսինքն՝ նա ապրում է ծառի մեջ, դառնում է ծառ, հետո՝ պտուղ, որը ուտում է մարդը, կենդանին, թռչունը։ Այսպես մարդը շարունակում է հոսել ամենուր՝ որպես էներգիա։ Թայիչի վարժությունները՝ դանդաղ, սահուն, արտահայտում են հենց այս էներգիայի հոսքը։

Սա մարմնի համար կատարելություն է, որը առաջին հայացքից թվում է «անմեղ» երևույթ։ Սակայն, իմ կարծիքով, յոգայի բոլոր տեսակները հակասում են քրիստոնեությանը, հակառակ դեպքում Աստվածաշունչը մահացածին ննջեցյան չէր անվանի, հետո Հիսուսի օրինակով հարություն չէր խոստանա, դե մենք էլ կշարունակեինք պաշտել բնությանը, կենդանիներին, երևույթներին կամ երկնային մարմիններին։

Տիկին Սիլվիան հետևյալ միտքն արտահայտեց՝ ամեն մարդու Աստված իր ներսում է, իսկ  Աստծո գոյությունը՝ երկնքում, հորինվել է մարդկանց կողմից՝ նրանց մեջ վախեր մտցնելու և կառավարելի դարձնելու նպատակով։ 

Դեռևս  5-րդ դարում Օգոստինոս Երանելու պատվիրանը եղել է հետևյալը՝  Աստծուն փնտրեք ձեր հոգու մեջ, Նա այնտեղ է, ոչ այլուր։ Ահա սրան է ուղղված յոգի հայացքը՝ դեպի իր ներաշխարհը և հավատում է անշարժ կեցությանը, մինչդեռ քրիստոնյան հայացքը հառում է երկինք՝ Աստծուն փնտրելու համար և հավատում է շարժունությանը։

Օրինակ, յոգայի մեջ արևը և ջուրը, իբրև խորհդանիշներ, արտահայտում են անգիտակցական կյանքի կարևորագույն գաղտնիքները։ Այսպես, մեդիտացիայի` ինքնակենտրոնացման և ինքնախորասուզման միջոցով  յոգը տեղափոխվում է հոգևոր ոլորտ, որտեղ արևն ու ջուրը կորցնում են իրենց ֆիզիկական առարկայականությունը և վերածվում են հոգևոր բովանդակության խորհրդանիշների, այն է` դառնում են կյանքի աղբյուրի պատկերներ սեփական հոգում:  Յոգը դրան հասնում է հոգևոր երկարատև վարժություններից հետո, որի արդյունքում Ես-ը ազատագրվում է աղավաղված գիտակցությունից, թոթափում է պատրանքային աշխարհի ողջ տառապանքը և հասնում հոգու այլ բևեռ, որտեղ աշխարհը վերառնված է որպես պատրանք:

Ես հասկանում եմ, զգում եմ յոգին, հավատում կենտրոնացմանը, էներգիայի կուտակմանն ու դա ցանկացած ուղղությամբ ուղղելու հնարավորությանը։ Ավելին, կարողանում եմ էներգիայի կուտակման ու կենտրոնացման միջոցով բուժել օրինակ որովայնի ցավեր և այլն։

Բայց հերիք է մտածես, որ այս էներգիան դու առնում ես արևին, լուսնին երկրպագելով, որը կարող է Աստծուն դուր չգալ, դու կարող ես չգնահատել Հիսուսի զոհաբերությունը քո համար․․․վերադառնում ես․․․

Յոգայի պարապմունքներն օգտակար են մարմնին, սակայն դրանց հիմքում՝ յուրաքանչյուր շարժման մեջ, կա հակաքրիստոնեություն։ Եթե նախկինում մտածում էի, որ կարելի է յոգայից վերցնել շնչառական և մարմնամարզական որոշակի վարժություններ, ապա հիմա խիստ կասկածում եմ, որ դա հնարավոր է՝ առանց դեմ գնալու սեփական հավատալիքներիդ։ Յոգան ինձ համար այժմ հետաքրքիր է որպես գիտություն, որն ուսումնասիրելու համար ես անհամբեր սպասում եմ մեր երրորդ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ Հյուսիսային դպրոցում, և ակնկալում նոր երևույթների բացահայտում։

Յոգայի պարապմունքն ինձ համար

Այսօր Սիլվիա Կասպարյանի հետ մեր ինը հոգանոց խումբն ունեցավ իր առաջին երկու ժամ տևողությամբ պարապմունքը։ Ստանալով պարզագույն գիտելիքներ և կատարելով առողջարար յոգայի մի շարք վարժություններ՝ ունեցանք մարմնի և հոգու ներդաշնակություն, ֆիզիկական, հոգեկան, հոգեբանական խնդիրների լուծում։ Որոշ մասնակիցներ ազատվեցին մեջքի տարբեր հատվածներում ունեցած ցավերից։

Յոգան էապես տարբերվում է կարատեից, չնայած շատ դիրքեր և շարժումներ ընդհանուր են։ Յոգան ինձ համար ֆիզիկական և շնչառական վարժությունների տեսակ է, ռելակսացիայի և հոգետերապիայի մեթոդ։ Բայց որքան էլ պնդենք, թե այն մարմնամարզություն է, գիտություն, փիլիսոփայություն կամ պսիխոսոմատիկ պրոցես, պետք է գիտակցենք, որ այն իր մեջ կրում է կրոնական հատկություններ։ Յոգայի վարժությունները մարդու վրա դրական ազդեցություն են թողնում, սակայն եկեք չմոռանանք, որ դրանք հանդիսանում են հինդուիզմի բաղկացուցիչ մասերից մեկը, և նրանց վերջնական նպատակն ավելին է, քան ուղղակի ֆիզիկական դրական ինքնազգացողությունը։ Որպես քրիստոնյա պետք է գիտակցել, որ դա փոխկապվածությունն է մեդիտացիայի, կրոնա-փիլիսոփայական ուսմունքների, հինդուիզմի աքսիոմների և իհարկե` հոգիների վերամարմնավորման (ռեինկարնացիա) և կարմայի հասկացության հետ։

Չնայած այսօր մենք հաճույքով ողջունեցինք արևին և լուսնին, տիեզերքից ստացանք էներգիա, բայց հուսամ դա երկրպագություն չէր և Աստված մեզնից չի «նեղանա»։ Ես ընդամենը զգացի Տիրոջ ստեղծած երկնային ու երկրային ուժերի սպիրալաձև կուտակումը իմ մարմնի առանցքում ու տիեզերքից ստացած էներգիայի հոսքը՝ ողջ մարմնով։

Միակ բանը, որ հաշվի չէինք առել, ներքևում բասկետբոլի պարապմունքի խանգարող հանգամանքն էր։ Հաջորդ պարապմունքը տեղի կունենա Հյուսիսային դպրոցում, հինգշաբթի օրը, ժամը՝ 09:30-11:30

Կարող են միանալ բոլոր ցանկացողները։  Մանրամասն՝ այստե՛ղ։

Հատված՝ վերջին վարժությունից

 

Պարապմունք՝ Արևելյան մարտարվեստի և յոգայի վարպետի հետ

Վայրը, օրը, ժամը՝ Մայր դպրոցի Սուսերամարտի մարզադահլիճ- հուլիսի 2

Հյուսիսային դպրոցի մարզադահլիճ-հուլիսի 4, 10, ժամը՝ 09:30-11:30

Մասնակիցները լինեն մարզահագուստով, գուլպաներով

Արևելյան մարտարվեստի և յոգայի վարպետ՝ Սիլվի Կասպարյան

During this course of 3 sessions of 2 hours, I will offer an introduction to internal body work, at the energetic level. How to feel the cosmic energy in the body and accumulate it for a healthy body and mind?

 With the presentation of theoretical concepts taken from osteopathy, and from Chinese medicine we will practice gentle exercises that allow both a physical work (alignment and core, opening of the whole body) and a mental work of balancing and harmonizing. Awakening of the body of the bones, muscles, fascias and mental awakening through concentration in the here and now.

I will propose to you various exercises drawing in the osteo- awakening developed by the doctor Michèle Tarento (Paris) the salutations of the Yoga, the exercises of the 6 sounds connected to the various organs inQiQong, and other techniques of Qiqong will be realized in energy preparation to finish with the Tai chi loop.

No physical preparation is necessary, this course is for everyone. Everyone must listen to his body and participates according to his abilities.

It is a moment of relaxation and calm that I propose to you.

2 ժամ տևողությամբ 3 անգամյա պարապմունքի ընթացքում ես առաջարկում եմ ծանոթանալ սեփական մարմնի ներքին աշխատանքին՝ էներգետիկայի մակարդակով: Կսովորենք՝ ինչպես զգալ տիեզերական էներգիան մարմնի մեջ և կուտակել այն առողջ մարմնի և մտքի համար:

Օգտվելով Օստեոպաթիայի տեսական հասկացություններից և չինական բժշկությունից՝ մենք կկատարենք նուրբ վարժություններ, որոնք հնարավորություն կտան հասնել հավասարակշռման և ներդաշնակության` ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր աշխատանքներում:

Ոսկորների, մկանների, ֆասիասների արթնացում և հոգեկան զարթոնք տվյալ պահին՝ կենտրոնացման միջոցով:

Ես առաջարկում եմ  osteo- awakening վարժություններ, որոնք մշակվել են փարիզեցի բժիշկ Միշել Թարենտոյի  կողմից։ Դրանք Յոգայի ողջույններն են։

Առաջարկում եմ չինական  QiQong- ի տարբեր՝ 6 հնչյունների վարժություններ և այլ տեխնիկաներ՝ պատրաստելու էներգիա, որից հետո կավարտենք Tai chi Loop-ով։

Ոչ մի ֆիզիկական պատրաստություն ունենալը պարտադիր  չէ, քանի որ այս դասընթացը բոլորի համար է: Յուրաքանչյուրը պետք է լսի իր մարմնին և մասնակցի իր ունակությունների չափով:

Դա հանգստի և թուլացման պահ է, որը ես առաջարկում եմ ձեզ:

Français:

Lors de ce stage de 3 séances de 2 heures,  je vous propose une initiation au travail corporel interne, au niveau de l’énergétique. Comment sentir l’énergie cosmique dans le corps et la cumuler pour une vie saine de corps et d’esprit?

À partir de concepts théoriques prises de l’ostéopathie, et de la médecine chinoise nous pratiquerons des exercices en douceur qui permettent à la fois un travail physique de placement et d’ouverture de tout le corps et un travail mental équilibrant et harmonisant. Réveil du corps des os, des muscles, des fascias et réveil mental par une concentration dans l’ici et le maintenant.

Je vous proposerai différents exercices puisant dans l’ostéo éveil développé par la docteure Michèle Tarento (Paris) les salutations du Yoga, les exercices des 6 sons reliés aux différents organes en QiQong, et d’autres techniques de qiqong seront réalisés en préparation énergétique pour terminer avec la boucle du tai-chi.

Aucune préparation physique n’est nécessaire, ce stage s’adresse à tous. Chacun s’écoute et participe selon ses capacités.

C’est un moment de détente et de calme que je vous propose.

Merci!

Sylvia

L’information contenue dans ce courriel (y compris les pièces jointes) est confidentielle et vise uniquement son destinataire ou ses destinataires. Toute autre distribution, copie ou divulgation est interdite. Si vous avez reçu ce courriel par erreur, veuillez nous en aviser et éliminer ce courriel, ainsi que les pièces jointes, de votre système informatique et de vos dossiers.

 

Մասնակիցներ՝ կրթահամալիրի դասավանդողներ

  1. Աննա Ֆրանգյան
  2. Կարինե Խառատյան
  3. Անժելա Բլեյան
  4. Հայկուհի Հովհաննիսյան
  5. Նարինե Պողոսյան
  6. Քրիստինե Շահբազյան
  7. Թամար Հարությունյան
  8. Մարինա Բախտագյուլյան
  9. Քրիստինա Հովհաննիսյան
  10. Քնարիկ Մելքոնյան
  11. Սուսաննա Դավթյան

 

Մուտքի ճամբար՝ մարզական պարապմունք

հունիսի 17, երկուշաբթի

հունիսի 24, երկուշաբթի

Վայրը՝ Արևելյան դպրոց
10:00 — 10:50` մարմնամարզության պատասխանատու
Պարապել հարմար մարզահագուստով՝ ցանկալի է սև կամ սպիտակ։ Կրել մարզակոշիկներ, հավաքել մազերը, բացառել թևնոց, ժամացույց և այլ զարդեր՝ պարապելիս։ Ունենալ սրբիչ և շշով ջուր
Պարապմունքը սկսել միասյուն, դանդաղ վազքից, կատարել նախավարժանք՝ վազքի ընթացքում։ Վազքի ընթացքում շարվել 4-4 կամ 5-5` կախված մասնակիցների քանակից։ Կատարել Ռադիո-թայսո։

Մարմինն առավոտյան ամբողջովին արթնանում է ենթադրաբար մոտ 3 ժամում, բայց ռադիո Թայսոյի հետ այդ ժամանակը էապես կրճատվում է,  քանի որ շարժումներից արյան շրջանառությունն ավելանում է դեպի ուղեղը և մկանները։ Ռադիո թայսոյի պատմական նշանակությունը՝ այստե՛ղ։

Բուն պարապմուն՝

Ֆիզիկական վարժություններ՝ ոտքերի, ձեռքերի, որովայնի մկանների մարզում

Ակրոբատիկա՝

Գլուխկոնծիներ՝ առաջ, հետ, ուսի վրայից

Շարժախաղեր՝

Պարապմունք 1 Օղակներով

Պարապմունք 2 Գնդակներով

Խաղերը՝ մարզական ստուգատեսի՝ Ինտերակտիվ և կոոպերատիվ շարժախաղեր

բաժնից։

Հայտարարություն

Բոլոր մարզվել ցանկացողներին սիրով հրավիրում եմ մարզվել երեքշաբթի և հինգշաբթի՝ ժամը 16:30, Հյուսիսի տանիքում։ Պարապմուքները կլինեն Tabata Protocol ոճում, որy կօգնի ձեռք բերել լավ կազմվածք, ինքնազգացողություն, բաց շնչառություն, լինել ֆիզիկապես ուժեղ և ճկուն։ Այս ոճը ստեղծվել է Դոկտոր Տաբատա Իզյումիի և Տոկյոյի Ֆիտնեսի և սպորտի ազգային ինստիտուտի կողմից։ Նախատեսված է զբաղված՝ ժամանակ չունեցող մարդկանց համար։ Տաբատան 4 րոպե տևողությամբ 8 վարժությունից կազմված պարապմունք է։ Կարգախոսը հետևյալն է. Շատ բան՝ կարճ ժամանակում։