Նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստման ծրագիր

Պարապմունքի օրը, ժամը՝ 22.01.2018/13:30-14:15

Վայրը՝ Մայր դպրոցի մարմնակրթության մեծ սպորտդահլիճ

Տևողությունը՝ 45 րոպե

Պարապմունքի ծրագիրը նախատեսված է վերապատրաստվող դաստիարակների համար, ովքեր մարմնակրթություն են պարապում 3 տարեկանից սկսած երեխաների հետ:

“Sport+English”

Յուրաքանչուր պարապմունքին կարելի է կիրառել անգլերեն բառեր, արտահայտություններ, հրահանգներ, որոնք երեխաները կյուրացնեն ավելի հեշտությամբ, քան դասարանում, քանի որ երբ խոսքը դառնում է շարժում և հակառակը, մարմինը լեզու է առնում:

 

Անհրաժեշտ մարզական գույք՝ ներքնակներ, բատուտ, մասնակիցների քանակությամբ օղակներ, շվեդական պատ, պատին ամրացված ողնաշարն ուղղելու համար նախատեսված գույք, հորիզոնական բար:

Անհրաժեշտ նախապայմաններից է՝ մարզիկների անվտանգության ապահովումը, մարզահագուստի հարմարավետությունը, հավաքված մազերը, կոպիտ մազակալների, ժամացույցների, վզնոցների, ականջողերի, ապարանջանների… բացակայությունը:

Դասի խնդիրը

Զարգացնել ճկունություն, կոորդինացիա, ուժ, տիրապետել մարզական հնարքի տեխնիկային, սովորել անգլերեն նոր բառեր:

Դասի նպատակը

Ֆիզիկական պատրաստվածության վիճակի բարելավում, ինքնազգացողության լավացում, մարմնամարզական վարժությունների յուրացում, արագ կողմնորոշվելու, հրահանգները անգլերեն լսել-կատարելու կարողությունների զարգացում, ակրոբատիկ հնարքներից՝ առաջ գլուխկոնծի տալու տեխնիկայի յուրացում։

Դասի նկարագրություն

Դասը բաժանել երեք մասի

Առաջին մաս՝ նախավարժանք

Շրջանաձև գետնին շարել օղակները՝ որպես յուրաքանչյուրի անձնական տարածք, նստել օղակների մեջ, լսել մարզչին, ով կնախապատրաստի պարապմունքի կանոններին:

Օղակի ներսում կանգնել, կատարել թեթև նախավարժանք՝ վերևից ներքև տաքացնելով մկանները: Վարժության հրահանգները կրկնել անգլերեն:

Կատարել կոորդինացիոն վարժություններ՝ ձախ ոտնաթաթը ձախ ձեռքով երևից բռնել ու հնարավորինս բարձրացնել վերև՝ աջ ձեռքը կողք տարածելով, որպեսզի հնարավոր լինի պահպանել հավասարակշռությունը: Կրկնել վարժությունը մի քանի անգամ՝ երկու ոտքից:

Ձեռքերը գոտկատեղին՝ երկու ոտքով ցատկել  օղակից դուրս և ներս՝ (10 անգամ առաջ-հետ), (10 անգամ կողքից կողք): Օղակի շուրջը մեկ ոտքով ցատկոտել (5 անգամ աջ, 5 անգամ ձախ ոտքով): Կրկնել նույնը հակառակ ուղղությամբ: Օղակը նետել վերև, բռնել, փորձել օղակը նետել և մեկ անգամ հասցնել ծափ տալ ու նոր բռնել այն: Շարվել երկու շարքով՝ դեմքով իրար և օղակը գլորել, հոտո՝ նետել միմյանց: Օղակն օգտագործել որպես ցատկապարան, սովորել օղակ պտտել:

Երկրորդ մաս- Բուն պարապմունք՝ ակրոբատիկա, ուժային վարժություններ

Հատակին կատարել ձեռքերի վրա ձգումներ, մի ձեռքը դնել մեջքին, մյուսով հենվել հատակին՝ մարմինը օդում պահելով, կրկնել նույնը նաև մյուս ձեռքից:

Շվեդական պատից կախվել, կատարել որովայնի մկանների ձգումներ՝ ոտքերը միացված հասցնելով որովայնին:

Վերջին մաս

Ցատկել և վարժություններ կատարել բատուտի վրա՝ զարգացնելով կոորդինացիա:

Ավարտել պարապմունքը շնչառական վարժություններ կատարելուց հետո:

 

Անգլերեն բառապաշար-English vocabulary

Hula hoop-oղակ

Catch -Բռնիր

Skip around-ցատկիր շուրջը

In the middle of-կենտրոնում

 

 

Roll forward-Գլուխկոնծի արա

Նախավարժանքի բառապաշարը՝ տեսադասի մեջ:

Հատվածներ պարապմունքից

Տեսանյութը՝ Գայանե Թորոսյանի

 

 

 

 

Մարզական պարապմունք՝ գնդակով

“Sport+English” – պարապմունք դաստիարակների հետ, որը նախատեսված է 2-4 և 5 տարեկանների համար։

Պարապմունքի տևողությունը՝ 20 րոպե: Անհրաժեշտ պարագաներ՝ ներքնակներ, մասնակիցների քանակով գնդակներ:

Դասի խնդիրը

Զարգացնել գնդակը նետելու, բռնելու և վարելու կարողություն, արագաշարժություն, ուշադրություն։ Ամրապնդում է մի շարք կազմելու ունակությունը։

Դասի նպատակը

Կարողանալ գնդակը վարել, փոխանցել։ Դաստիարակել փոխօգնություն և ընկերասիրություն։Հարստացնել անգլերենից ունեցած բառապաշարը։

 

Պարապմունքի նկարագրություն

Պարապմունքը բաղկացած է երեք մասից

Առաջին՝ նախավարժանք, որը տաքացնում է մկաններն ու հոդերը

  1. Կանգնել շրջանաձև, ձեռքերով ձգվել վերև՝ կանգնելով ոտքի մատներին, ձեռքերն իջեցնել ներքև՝ կպնելով հատակին, ծնկները պահել ձիգ։ Վարժությունը կատարել դանդաղ՝ վերևում և ներքևում 3 վայրկյան ֆիքսվելով տեղում։ Վարժությունը կրկնել 10 անգամ։
  2. Ձեռքերը տարածել կողք և պտտել ուսագոտին առաջ և հետ՝ յուրաքանչյուր կողմը 10 անգամ։
  3. Թափահարում ենք ձախ ձեռքը և այն սեղմում աջ ուսին՝ մյուս ձեռքով օգնելով և սեղմելով տակից։ Կրկնել վարժությունը հաջորդ ձեռքից։
  4. Մատները միմյանց մեջ միացրած ձգվել առաջ, վերև, հետև, ձեռքերը տարածել կողք, ավարտել։
  5. Ձախ ձեռքով հետևի կողմից բռնել ձախ ոտնաթաթը, բարձրացնել հնարավորինս վերև։ Աջ ձեռքը, որպես հավասարակշռություն, տարածել կողք։ Պահել 5-10 վայրկյան։ Կրկնել նույնը աջ կողմից։
  6. Շարվել զուգահեռ՝ երկու շարքով, դեմքով իրար։ Ձեռքերը կլորավուն պահել գլխի վերևում այնպես, կարծես թե գնդակ է գլխավերևում։ Երևակայական գնդակը պահած թեքումներ աջ և ձախ։
  7. Արագացումներ՝ զույգերով, երեք-երեք․․․Ելման կետից արագ վազքով դեպի պատը և վերադարձ դեպի նույն կետ։

 

Երկրորդ մաս՝ Բուն պարապմունք

Ակրոբատիկա

Գլուխկոնծի առաջ և ուսի վրայից հմտության ամրապնդում

  1. Վերցնել գնդակները և կատարել վարժությունը՝ ձեռքերն առաջ, վերև, հետև, կողքից կողք, դնել գլխին, անցկացնել գոտկատեղի շուրջը։
  2. Գնդակը նետել վերև և բռնել՝ 10 անգամ։
  3. Գնդակը նետել գետնին և բռնել։ Սկսել հաշվել՝ երկու անգամ տեղում վարել գնդակը և բռնել։ Երեք անգամ վարել և բռնել, չորս անգամ վարել և բռնել, 5 անգամ վարել և բռնել։

 

Երրորդ մաս

  1. Խաղ գնդակով՝ «Որ շարքն ավելի արագ»

Խաղացողների դասավորությունը, խաղի բովանդակությունը

Խաղացողները բաժանվում են երկու հավասար խմբի և կանգնում միմյանցից 2 մետր հեռավորությամբ, միաշարք։ Շարքերի առջևում գծվում է սահմանագիծը, դրանից 2 մետր հեռավորությամբ գծվում է երկրորդ սահմանագիծը։ Յուրաքանչյուր շարքի դիմաց կանգնում է մի խաղացող՝ խաղավարը։ Ուսուցչի ազդանշանով խաղավարը գնդակը գցում է շարքում կանգնած առաջին խաղացողին, որը բռնում և նորից հետ է գցում խաղավարին, իսկ ինքը վազում և կանգնում է շարքի վերջում։ Հետո երկրորդ, երրորդ խաղացողին, որն առաջ է եկել։ Եվ այսպես մինչև վերջին խաղացողը ետ է գցում գնդակըխաղավարին և բարձրացնում ձեռքը վեր։ Հաղթում է այն խումբը, որն առաջինն է վերջացնում, թույլ չի տվել ոչ մի սխալ և գեղեցիկ շարվել է։

Կանոններ

Գնդակը ձեռքից գցելու դեպքում տվյալ խումբը ստանում է տուգանային միավոր։

Գնդակը գցելիս դուր չգալ սահմանագծից։

Գնդակը ետ վերադարձնել և վազել կանգնել շարքի վերջում։

Մեթոդական ցուցումներ

Խաղն ավարտելիս, պետք է փոխել խաղավարիներին։

Պետք է հետևել, որ խաղացողները միշտ շարժվեն առաջ, բայց չանցնեն սահմանագիծը։

Գնդակը բռնեն դաստակներով։

Հետևել խաղի կանոններին։

  1. Խաղ գնդակով

Նույն շարքերով և նույն կանոններով շարունակվում է խաղը։ Սակայն այս անգամ խաղացողները գնդակը վարում են մինչև պատը և վերադառնում։ Չկան խաղավարներ։ Խաղացողը գնդակը փոխանցում է հաջորդ խաղացողին։ Խաղը շարունակվում է այնքան ժամանակ,  մինչև վերջին խաղացողն ավարտում է խաղը և բարձրացնում ձեռքը։

 

Vocabulary- բառապաշար

Catch the ball-Բռնել գնդակը

Throw the ball-նետել գնդակը

I am bouncing the ball. Ես վարում եմ գնդակը:

Roll forward-Գլուխկոնծի արա

 

 

 

 

 

Օղակներով մարզական դասի պլան

“Sport+English” – պարապմունք դաստիարակների հետ, որը նախատեսված է 2-4 և 5 տարեկանների համար։

Պարապմունքի տևողությունը՝ 15 րոպե: Անհրաժեշտ պարագաներ՝ ներքնակներ, մասնակիցների քանակով օղակներ:

Դասի նպատակը

Զարգացնել արագություն, արագ կողմնորոշվելու ունակություն, սովորել ընկնելու դեպքում կոտրվածք ստանալուց խուսափելու հնարք: Հարստացնել անգլերենից ունեցած բառապաշարը:

Դասի խնդիրը

Մշակել ճարպկություն, հաղթահարել ուսի վրայից գլուխկոնծի տալու հնարքի դժվարությունները,  սովորել օղակ պտտել, սովորել անգլերեն նոր բառեր:

Նկարագրությունը

Դասը բաղկացած է 3 մասից

Դասի առաջին հատվածում կրկնում ենք նախորդ դասի սովորած խաղը՝ “Walking-walking”. Հետո օղակները շարում ենք շրջանաձև, ծալապատիկ նստում մեջը: Ուսուցիչը մասնակիցներին ցույց է տալիս օղակով վարժություններ:

Երկրորդ մասը բուն պարապմունքն է, որի վրա պետք է ընկնի ողջ ծանրաբեռնվածությունը:

Օղակով վարժություններ

Օղակի ներսում կանգնել, ձեռքերը գոտկատեղին դրած երկու ոտքով ցատկել  օղակից դուրս և ներս՝ (10 անգամ առաջ-հետ), (10 անգամ կողքից կողք):

Օղակի շուրջը մեկ ոտքով ցատկոտել (5 անգամ աջ, 5 անգամ ձախ ոտքով): Կրկնել նույնը հակառակ ուղղությամբ: Օղակը նետել վերև, բռնել, 5 տարեկանները օղակը նետում են, մեկ անգամ ծափ տալիս ու բռնում այն: Շարվում են երկու շարքով՝ դեմքով իրար և օղակը գլորում են, հոտո՝ նետում միմյանց: Օղակն օգտագործում են որպես ցատկապարան, օղակը պտտում են:

Խաղ՝ օղակով

Մասնակիցներից երեքից հինգ հոգի կանգնում են կենտրոնում՝ առանց օղակի, մյուսները մեծ շրջան են կազմում և նստում օղակների մեջ: Հնչում է երաժշտությունը, մասնակիցները սկսում են մարզասրահով մեկ շրջանաձև թռչկոտել, իսկ կենտրոնում գտնվողները ձեռքերը պարանոցին դրած կքանստում-կանգնում են: Երբ հնչում է խաղավարի հրահանգը, բոլոր խաղացողները՝ փորձում են գրավել օղակները և կրկին նստել օղակներիի ներսում: Նրանք, ովքեր մնում են առանց օղակի, կանգնում են կենտրոնում և կատարում կքանիստ-կանգնել վարժությունը:

Ակրոբատիկա

Գլուխկոնծի առաջ հմտության ամրապնդում

Ուսի վրայից գլուխկոնծիներ անելու ուսուցում

 

Վերջին մաս

Շնչառական վարժություններ

Անգլերեն բառապաշար-English vocabulary

oղակ-hula hoop

ցատկել շուրջը-skip around

կենտրոնում-in the middle of

playground-խաղահրապարակ

sports ground-սպորտդահլիճ

squat-կքանստել

 

Երգը՝