Ամենատարատարիք արատեսցիները

Արատեսի դպրական կենտրոնում մեր մարզիկները՝ փոքրից մեծ, սպիտակ գոտուց մինչև սև գոտի, եռօրյա հագեցած ծրագրով ապրեցին մի մարդու պես։ Ամբողջ խումբը առավոտյան ժամը 7:00-ին կիմանոները հագած` լեռներում պարապմունք անցկացրեց, հետո իրականացրեց շրջակա միջավայրի խնամք, օգնեց նախաճաշ պատրաստելիս, սեղան գցելիս, ափսեները լվանալիս, խառույկ վառելիս և այլն։ Շնորհակալ եմ կրթահամալիրիս, որ ունենք Արատեսի պես դպրական կենտրոն, որտեղ հնարավոր եղավ անկացնել ուսումնամարզական այս հրաշալի հանգիստը։

Լուսանկարում` ձախից Էդգարն է՝ կրտսեր որդիս, ով հագել է իմ առաջին կիմանոն։

67686710_473814806684903_2025520273444306944_n

Այս անգամ Արատեսը կարատեիստներինն էր

Հուլիսի 27-ին Կյոկուշին-կայ կարատեի Հայկական ֆեդերացիայի մի խումբ մարզիկներ շիհան Կարենի հետ ուսումնամարզական հանգիստ անցկացրին սեբաստացիների Արատեսի դպրական կենտրոնում։ Լեռներում պարապելը հին ավանդույթ է, որին ձգտում է յուրաքանչյուր կարատեիստ։ Այդպես են արել լեգենդար կարատեիստները, քանի որ լեռներում ամրանում է մարզիկի ոգին, ավելանում հավատը սեփական ուժերի հանդեպ։

Համոզված եմ, որ Արատեսը ջերմ հուշերով կմնա կարատեիստների սրտերում և կկանչի նրանցից շատերին իր հեռավոր բարձունքից։

Օր առաջին

 

Ուղիղ եթերներ՝ ֆեյսբուքյան էջից՝ 1, 2, 

 

Եռօրյա ճամփորդության նախագիծ՝ Երևան-Արատես-Սևան

Ճամփորդություն դեպի Արատես, Սևանի «Ժայռ» ճամբար

Ճամփորդության նպատակը՝ Ուսումնամարզական

Մասնակիցներ՝ Կյոկուշին-Կայ կարատեի ֆեդերացիայի մարզիկներ, շիհան, երկու սենսեյ, սեմպայ։ Մարզիկները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Երևանի ու մարզերի տարբեր դպրոցների և ուսումնական հաստատությունների սովորողներ են։

Մարզիկներ-17 հոգի տարատարիք՝ 5-ից 17 տարեկաններ

Պատասխանատուներ-  Կարեն Ժամկոչյան, Դավիթ Գաբոյան, Օգանես Անայան, Հայկուհի Հովհաննիսյան

Արատեսի մասին մասնակիցները ծանոթացել են նախապես՝ Արատեսի դպրական կենտրոնի բլոգից

Ճամփորդության սկիզբը – 27.07.2019-ին՝ ժամը 07:00

Ավարտը – 29.07.2019-ին՝ ժամը 20:00

27.07.2019-ին՝ ժամը 07:00-ին շարժվում ենք Արատես՝ Երևան, ՀԱԹ, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Կանգառներ․

Առաջին կանգառը՝  Սևակավան /Պարույր Սևակ/ գյուղի մոտ, այն վայրում, որտեղ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը տիկնոջ հետ վթարի զոհ դարձավ 1971 թվականին։

Երկրորդ կանգառ՝ Տիգրանաշենի /Քյարքի/ ոլորաններից մեկում, որտեղ կմաքրենք շրջակա միջավայրը՝ աղբից։

Երրորդ կանգառ՝ Եղեգիս գյուղում՝  Պռոշյանների տոհմական դամբարանում

Երկու գիշեր անցկացնում Արատեսում։ Մասնակիցների մի մասը գիշերելու են սենյակներում, մի մասը՝ վրաններում։

29.07.2019-ին, ժամը 9:00 – ճամփորդություն դեպի Սևանի «Ժայռ» ճամբար։ Ճանապարհին ունենալու ենք երկու կանգառ․ Ժամանում՝ 13:00

  1. Սելիմի Քարավանատուն
  2. Հայրիվանք

29.07.2019-ին՝ ժամը 20:00 – ժամանում Երևան՝ ՀԱԹ, Սուրբ Երրորդություն եկեղեցի։

Օրակարգ

Օր առաջին

07:00 Ճամփորդության սկիզբը

11:30-12:00 Ժամանում Արատես, նախաճաշ՝ բրդուճներ

12:00-13:30 Մաքրություն, շրջակա միջավայրի խնամք, սենյակների կարգի բերում, իրերի տեղավորում, ճաշի նախապատրաստություն

14:00-14:30 Ճաշ

14:30-15:30 Հանգիստ

15:30-17:00 Արատես գետի մոտ մարզումներ, լող

17:00 -18:00 Զբոսանք Արատեսում, ծանոթացում տարածքին

18:00-20:00 Բակային խաղեր, էստաֆետա

20:00-21:00 Ընթրիքի նախապատրաստություն, ընթրիք

21:30-22:30 Խարույկ

22:30- Քուն

 

Օր երկրորդ

07:00 – Վեր կաց

07:00-7:30 Հիգիենայի ժամ

07:30-08:30 Մարզումներ

09:00-09:30 Նախաճաշ

09:30-10:30 Մաքրություն, շրջակա միջավայրի խնամք

10:30-14:00 Բարձունքի հաղթահարում դեպի Ջրվեժ, հետադարձը՝ մեքենայով

14:30-15:30 Ճաշ

15:30-16:00 Մաքրություն

16:30-17:00 Լող, լողափնյա հանգիստ, շախմատ, ընթերցանություն

17:00-18:00 Մարզումներ

18:30-19:00 Երկրորդ ճաշ

19:00-19:30 Մաքրություն

19:30-21:00 Բակային խաղեր

21:30-22:30 Թեյ՝ խարույկի շուրջը

22:30- Քուն

 

Օր երրորդ

07:00 – Վեր կաց

07:00-7:30 Հիգիենայի ժամ

07:30-08:00 Մաքրություն, շրջակա միջավայրի խնամք

08:00-09:00- Նախաճաշ, հավաքվել

09:00 Ճանապարհ դեպի Սևանի «Ժայռ», երկու կանգառ ճանապարհին

13:00 Ժամանում «Ժայռ»

13:00-Լանչ՝ բրդուճներ

13:00-14:00 Ճաշի պատրաստություն, ափամերձի մաքրման աշխատանքներ

14:00-15:00 Մարզումներ՝ լճի ափին, լող

15:30-16:00 Ճաշ

16:00-18:00 Լող, շրջակայքի մաքրում

18:30 Ետադարձ

20:00 Ժամանում Երևան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

 

Ճաշացանկ

Օր առաջին

Նախաճաշ՝ Բրդուճներ, միրգ, լոլիկ, վարունգ

Ճաշ՝ Հավով, բրնձով փլավ, աղցան, կոմպոտ, հաց, պանիր

Ընթրիք՝ Թեյ, հաց, կարագ, պանիր, ջեմ, մուրաբա, թխվածք

Խարույկի մեջ՝ խորոված կարտոֆիլ

Օր երկրորդ

Նախաճաշ՝ ձու, հաց, կարագ, պանիր, կաթ, թեյ, միրգ

Ճաշ՝ վերմիշելով փլավ, մսով խճողակ, կոմպոտ, հաց, պանիր, աղցան, մածուն

Ընթրիք՝ Թեյ, հաց, կարագ, պանիր, ջեմ, մուրաբա, բիսկվիթ, միրգ

Խարույկի մեջ՝ խորոված կարտոֆիլ

Օր երրորդ

Նախաճաշ՝ լոլիկով ձվածեղ, հաց, պանիր, թեյ

Նրբերշիկի, պանրի բրդուճների պատրաստում

Ճաշ՝ խորոված կարտոֆիլ, բանջարեղեն, հավի միս

 

Անհրաժեշտ պարագաներ

Երկու զույգ ամուր մարզակոշիկ

Ուսապարկ, ջուր

Առաջին օրվա նախաճաշի համար բրդուճներ

Արևային գլխարկ

Լողազգեստ

Արևայրուքի համար քսուկ՝ անհրաժեշտության դեպքում

Տաք հագուստ

Քնապարկ կամ հաստ ծածկոց

Սպիտակեղեն

Հիգիենայի պարագաներ

Նախընտրած գիրք

Խաղեր՝ գնդակ, շախմատ

Մոծակի դեմ կրեմ

Հայտ -Արատես-Սևան 1

 

 

 

 

 

 

 

Բնասիրական ցուցահանդես-համերգ-դիմակահանդես

Մասնակցություն կրթական ու մշակութային միջոցառմանը՝ «Բնասիրական դիմակահանդես»-ին, որի նպատակն է  հոգ տանել բնության և մոլորակի մասին և երեխաներին ու մեծահասակներին ներգրավել բնապահպանական ուղղվածության նախաձեռնություններում։

Վայրը՝ «Սիրահարների այգի»

Մայիսի 30-ին, ժամը 16:00-19:00

Մասնակցության նպատակը

  1. Այգու տարածքում ներկայացվող՝ թափոններից երկրորդ կյանք ստացած իրերի ցուցահանդեսների մասնակցություն։

Էկոզինվորները կներկայացնեն իրենց թափոններից պատրաստած իրերը, կծանոթանան այլ դպրոցների ու մշակութային կենտրոնների սովորողների հետ, նրանց ներկայացրած աշխատանքներին։

2. Մասնակցություն համերգային ծրագրին։

Կներկայացնենք «Ձիուկ», «Գնացեք տեսեք» երգերը և հայերեն-անգլերեն «Շունն ու կատուն»։

3. Ազգային խաղերի ներկայացում։

Կներկայացնենք և կկազմակերպենք ազգային խաղեր՝ մասնակից դպրոցների հետ։

4. Ձեռք բերել մյուս դպրոցների հետ ծանոթություն՝ հետագա համագործակցման համար։

5. Բաժանել տեղեկատվական թերթիկներ, հայտարարել «Ամառային ճամբար»-ների մասին

 

Մասնակիցներ

Ազգագրագետ-երգի ուսուցիչ Մարինե Մկրտչյան

Սեդա Վիրաբյան, Անժելա Բլեյան և Հյուսիսային դպրոց-պարտեզ՝ 1-ին դասարանցիներ

Հայկուհի Հովհաննիսյան և Էկոզինվորներ, կարատեիստներ

 

 

 

 

 

Նախագծային այց՝ Փարաքարի Միջին դպրոց

Ճամփորդության վայրը-Փարաքար, Փարաքարի Միջին դպրոց

Ճամփորդության օրը, ժամը, սկիզբը, ավարտը-Մայիսի 21, 13:00-15:00

Արևմտյան դպրոց-պարտեզի մոտից

Նպատակը՝

«Գետը համայնքում» նախագծի շրջանակում Բիոլճակի և Շադրլու ջրանցքի, ինչպես նաև համայնքի ջրահեռացման խնդիրների ներկայացում, իրականացված քայլերի մասին տեղեկության հաղորդում։

«Թափոնների կառավարում» նախագծի ներկայացում, տարածում, համագործակցություն։

Այցելություն դպրոցին կից թաղամաս։Նկարահանում և լուսաբանում՝ Ինչպե՞ս համայնքի ղեկավարությունը օգնեց բնակիչներին ժամանակավորապես ազատվել դուրս եկած կոյուղաջրերից։ 

Բլեյան բաց ցանցի ներկայացում. Տարածում

Ճարտարապետության, քանդակագործության ամենամյա փառատոնի ներկայացում

Համայնքի օգնությամբ դպրոցի բակում տեղադրել պլաստիկի համար նախատեսված տարա։

Մասնակիցներ

Արուսյակ Հոխիկյան և Բ4 Նյուզի լրագրողներ

Հայկուհի Հովհաննիսյան և էկոզինվորներ։

 

 

 

Այցելություն Կենդանաբանական այգի․ նոր հայացք

Կենդանաբանական այգի յուրաքանչյուրս այցելել ենք դեռ մանուկ հասակից, հաճախ խղճի խայթ զգացել վանդակի մեջ կենդանու դժբախտ աչքերին նայելիս։ Այս անգամ տպավորությունն այլ էր։ Երբ հանդիպեցինք Կենդանաբանական այգում բնակվող կենդանիներից ոմանց, թվաց, թե նրանք գոհ են ու երջանիկ իրենց բնակության նոր պայմաններից։ Հուսով եմ՝ հետագայում ավելի կընդլայնվի այգին, կենդանիներն ավելի բարենպաստ պայմաններում կապրեն, ողջ կիրճը կլինի նրանց համար անտառ, ձորակ, կքանդվեն հարակից խանգարող օբյեկտները, Գետառը կանցնի կենդանիների ոտքի տակով ու այս ամենը իհարկե ապահով՝ թե մարդու, թե գազանի համար։ Պատկերացրեք՝ անցնում ենք Մյասնիկյան պողոտայով ու տեսնում վերգետնյա ապակե կամուրջներ, որով կիրճի մի կողմից մյուսն են անցնում արջերը, պարաններով մագլցում են կապիկները, իսկ կիրճը երկու կողմից պայթում է տանձենիներով ու այլ պտղատու ծառերով։ Անգամ օձերն են սողում այս ու այն կողմ, հատուկ թափանցիկ ակվարիումներում․ վերանում է մարդու ու կենդանու միջև անհասկանալի սարսուռը, մարդու աչքը կենդանուն է սովորում, կենդանու բնազդը՝ մարդու ներկայությանը, ու նրանց բաժանում են միայն թափանցիկ պատերը․․․

Այցելությունն այսքան հաճելի, տեղեկատվական և իր հետքը թողող չէր կարող լինել առանց Կենդանաբանական այգու գիտահետազոտական բաժնի պատասխանատու Անահիտ Մանթաշյանի ուղեկցության։ Թվում էր, թե նա ճանաչում է բոլոր կենդանիներին, գիտի նրանց բնավորության, նախասիրության, հետաքրքրությունների մասին։ Կարևոր էր տեղեկանալ, որ Կենդանաբանական այգին բացի գիտահետազոտական ինստիտուտ լինելուց, բացի ժամանց ապահովելուց միտված է բազմացնել այն կենդանատեսակներին ու թռչնատեսակներին, որոնք վտանգված են ոչնչացման և վերադարձնել նրանց բնությանը։