«Հայաստանն իրականացրեց անհավանականը՝ առանց բռնության հաղթանակ»

Armenia contemplates the unlikely: a nonviolent revolution on the cusp of victory

 

Armenian protest leader Nikol Pashinian, center, addresses a crowd gathered in Republic Square in Yerevan, Armenia.

People gather in the Armenian capital's Republic Square to hear protest leader Nikol Pashinian.

Los Angeles Times-ը երեկ գրում էր՝ «Հայաստանն իրականացրեց անհավանականը՝ առանց բռնության հաղթանակ»։

Մի քանի շաբաթ հայերը փորձում էին անհավատալի կերպով տապալել իրենց իշխանությանը՝ զանգվածային բողոքի խաղաղ ակցիաներով: Երկուշաբթի երեկոյան նրանք վերադարձան մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ՝ այս անգամ նշելու իրենց առաջիկա հաղթանակը: «Ես այժմ այնքան հպարտ եմ, որ հայ եմ», – ասաց Սաթենիկ Գևորգյանը՝ 28 տարեկան,- «սա այնպիսի փոփոխություն է, որին մենք սպասում էինք մեր ողջ կյանքում»:

Հայաստանի խորհրդարանը, ինչպես ակնկալվում է, երեքշաբթի օրը վարչապետ կնշանակի ընդդիմության առաջնորդ՝ 42-ամյա Նիկոլ Փաշինյանին, ով հարյուր հազարավոր հայերի առաջնորդել է քաղաքացիական անհնազանդության շարժման մեջ: Առանց բռնության ցույցերը սկսվեցին ապրիլին և այդ ժամանակվանից կաթվածահար արեցին մայրաքաղաք Երևանը՝ ճանապարհային արգելափակումների, գործադուլների միջոցով և փողոցներում պարային երեկույթներ կազմակերպելով։ Ցուցարարներն աննախադեպ զանգվածային քանակի հասան՝ համեմատած այդպիսի փոքր և լեռնային հանրապետության, որը գտնվում է Վրաստանի, Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի արանքում: Նախագահ Սերժ Սարգսյանի տասնամյա իշխանության տակ տնտեսական ճգնաժամից զզված երիտասարդները գերիշխում էին բողոքի շարժման ընթացքում։ Ողջ սերունդը շատ արագ մոբիլիզացվեց հանրապետությունով մեկ։

Հայաստանի շարժումն անսովոր էր նաև իր աշխարհաքաղաքական տարրի բացակայությամբ՝ ի տարբերություն վերջին տարիներին Վրաստանի՝ Վարդերի և Ուկրաինայի՝ Նարնջագույն հեղափոխությունների, որտեղ Ռուսաստանի շահերը հակասում էին Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի շահերին, որը ձգտում էր երկու նախկին խորհրդային պետություններին ավելի մոտեցնել Եվրամիությանը: Հայաստանի դեպքում այլ էր՝ ընդդիմադիր առաջնորդները բռնեցին հայաստանա-կենտրոնական դիրքորոշում։ Փաշինյանը դեռ վաղուց խոստացել էր, որ ընտրվելու դեպքում չի փոխի Երևանի հարաբերությունները Մոսկվայի կամ Արևմուտքի հետ:

Հայաստանը՝ 1991 թ-ին անկախություն ստացած նախկին խորհրդային հանրապետությունը, սերտորեն կապված է Ռուսաստանի հետ՝ առևտրային, գազի սուբսիդավորմամբ և ռազմական կախվածությամբ: Ռուս զինվորները պահպանում են Հայաստանի սահմանները՝ Թուրքիայից և Իրանից: Ռուսաստանի «Գազպրոմ» էներգետիկ հսկան էժան գազ է մատակարարում Երևանին, և Հայաստանը հանդիսանում է Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միության անդամ, որը ներառում է նաև Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան: Անցյալ տարի Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիր է ստորագրել, որը դադարեցնում է տնտեսական բլոկի մուտքի պահանջները, սակայն ֆինանսական աջակցություն է տրամադրում որոշակի բարեփոխումների ընդունման համար: Համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայի կողմից՝ ինտենսիվ քննության ներքո, որը հաստատվել է միայն այն բանից հետո, երբ Երևանը համաձայնվել է առաջինը մտնել Եվրասիական տնտեսական միության մեջ։

Նախկին լրագրող, խորհրդարանի ընդդիմադիր անդամ Փաշինյանը վեց ամիս առաջ թվում էր, թե անհավանական վարչապետ է: Սակայն վերջին ամսում նա ապացուցեց, որ պոպուլիստական փողոցային շարժումների վարպետ է և «ճիշտ ժամանակին հայտնված ճիշտ մարդ», ինչպես ասաց Երևանի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Փաշինյանը ներգրավել և ոգեշնչել է Հայաստանի հուսահատված, երիտասարդ սերնդին, ովքեր մեծացել են հետխորհրդային հանրապետությունում և որոնց ժողովրդավարության և բարգավաճման ներուժը տապալվել էր քաղաքական էլիտայի ներքո, որն ապահովում էր երկրի հարուստ օլիգարխի դասը: «Փաշինյանը եզակի համադրություն ունի, որը հազվադեպ է Հայաստանում և, ըստ էության, հազվագյուտ հետխորհրդային տարածքում։ Դա խարիզմայի և մարտավարական փորձի համադրությունն է», – ասել է Գիրագոսյանը: Նա նաև հաջողություն մաղթեց. «Հայաստանում տապալման պահը հասավ՝ տնտեսական ճգնաժամի և Հանրապետական կուսակցության քաղաքական խոցելիության համադրության հետ մեկտեղ: Դա կատարյալ փոթորիկ էր»:

Սերժ Սարգսյանը 2008 թվականին ընտրվել է նախագահական ընտրություններում, որի քվեն վիճարկվում էր նրա հակառակորդի կողմից, ում սատարում էր Փաշինյանը։ Քվեի դեմ բողոքող փողոցային բախումների արդյունքում եղել է 10 զոհ: Սարգսյանն ընտրվեց երկրորդ անգամ՝ հինգ տարի ժամկետով: Հինգ տարին լրանալը կանխեց նրա կրկին կառավարումը, սակայն սահմանադրական բարեփոխումները խթանեցին նրան 2018 թվականից սկսվող վարչապետի պաշտոնին: Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը, ձգտելով պահպանել երկրի քաղաքական և տնտեսական վերահսկողությունը, 63-ամյա Սարգսյանին առաջադրեց,  ճանապարհ հարթեց նրա համար՝ կառավարելու անորոշ ժամանակով: Որոշումը չընդունվեց Հայաստանում, որտեղ երկրի 2.9 միլիոն բնակչության համար միայն 5 տոկոս տնտեսական աճ էր ապահովվել։ Սարգսյանի և նրա կուսակցության քննադատներն ասում են, որ քրոնիզմն ու կոռուպցիան շարունակում են պահպանել օլիգարխների դասը, որը սերտորեն կապված է իշխող կուսակցության հետ, նրանք հարուստ են, մինչդեռ մնացածը տառապում են: Հայերի շուրջ 30% -ը ապրում է աղքատության մեջ։

Փաշինյանը ապրիլի 1-ին սկսեց Սարգսյանի երկարամյա իշխանության դեմ բողոքի ցույց՝ իր քայլով: Գյումրիից՝ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքից, նա և մի խումբ հետևորդներ ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ քայլեցին անցան 75 մղոն դեպի Երևան՝ 13 օր անց և խորհրդարանում՝ վարչապետի ընտրությունից երեք օր առաջ։ Երբ նրանք ժամանեցին Երևան, քաղաքը արդեն ցնծում էր: Օպերայի հարևանությամբ գտնվող Ֆրանսիայի հրապարակում հարյուրավոր ցուցարարներ տեղավորվել էին խորհրդարանի շենքից ոչ հեռու: Բողոքի ակցիաները չորս օր փակեցին հիմնական խաչմերուկը՝ շարժման վրա ուշադրությունը հրավիրելու համար: Չնայած ցուցարարների աճին, Հանրապետական կուսակցությունը ապրիլի 17-ին որպես վարչապետ միանշանակ ընտրեց Սերժ Սարգսյանին: Փաշինյանն անմիջապես կոչ արեց իրականացնել քաղաքում զանգվածային բնույթի ոչ բռնի անհնազանդության գործողություններ։ Ցուցարարներն արգելափակեցին մայրաքաղաքի մետրոյի մուտքերը, հրապարակները և կենտրոնական փողոցները: Ցուցարարների խմբերը փողոցներում պարում էին և ճանապարհների խաչմերուկները փակում նստարաններով՝ կաթվածահարելով մայրաքաղաքի կենտրոնը և սկիզբ դնելով հայտնի դարձած Հայաստանի ոչ բռնի Թավշյա հեղափոխությանը։

Ապրիլի 23-ին իրադարձությունների անսպասելի շրջադարձը՝ Սարգսյանի հրաժարականը, ցնցեց բոլորին։ Նա հայտարարեց․ «Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»։ Վերջին երեքշաբթին խորհրդարանը կրկին քվեարկեց, սակայն Հանրապետական կուսակցությունը հրաժարվեց ընտրել Փաշինյանին: Հանրապետության հրապարակում շուրջ 250 հազար ցուցարարներ թափվեցին դուրս։ Սա Հայաստանի 27-ամյա խորհրդային անկախության ամենամեծ ցույցն էր: Հաջորդ օրը մայրաքաղաքը նորից կաթվածահար արվեց ցուցարարների կողմից, մինչև որ Հանրապետական կուսակցությունը համաձայնեց այս երեքշաբթի նոր քվեարկությամբ պաշտպանել Փաշինյանի թեկնածությունը: «Այս պահին մենք ժամանակավոր կդադարեցնենք մեր գործողությունները և կհանգստանանք», – ասաց Փաշինյանը: Մեկ շաբաթ է անցել, բայց հայերը դեռ ոգևորված են, ինչպես հեղափոխության առաջին օրը։ Երկուշաբթի երեկոյան Հանրապետության հրապարակում մի քանի հազար մարդ դուրս էր եկել տոնական համերգի և սպասում էր՝ լսելու Փաշինյանին, ով խոսելու էր կարևորագույն նախօրեին:

Օրվա սկզբին ՀՀԿ խոսնակը հայտարարեց, որ խորհրդարանում մեծամասնությունը կսատարի Փաշինյանին։ «Նիկոլ Փաշինյանը ավելի զիլ է, քան Չե Գևարան»,-ասել է 26-ամյա Էրիկ Սարգսյանը, ով իր ծննդյան երեկույթը թողել և իր ընկերների հետ եկել էր հրապարակ՝ տեսնելու ապագա վարչապետին: «Այս մարդը հայոց պատմության մեջ կմտնի»,- նա բղավում էր բարձրախոսից։ Փաշինյանը հայտարարել է՝ եթե ընտրվի, կձևավորի ժամանակավոր կառավարություն, կանդրադառնա Հայաստանի տնտեսական և քաղաքական ճգնաժամին և կոչ կանի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Քանի դեռ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, նա դժվարություններ կստեղծի նոր կառավարության համար։ «Սա միայն խաղի սկիզբն է», – ասում է Երևանի տնտեսագիտական կենտրոնի և Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյանը: «Եթե այդ ամենը սահուն անցնի, ես կարծում եմ, որ Հայաստանի համար հսկայական հնարավորություններ կլինեն»:

Այրես՝ հատուկ թղթակից

sabra.ayres@latimes.com

Twitter: @sabraayres

 

Թարգմանությունը՝ Հայկուհի Հովհաննիսյանի

 

 

 

 

 

Սպորտը՝ կյանքում․ մարզական դաստիարակների վերապատրաստումներ

ԴՊԻՐ

Սպորտն իմ ողջ գիտակից կյանքի ընթացքում ուղեկցել է ինձ։ Այն իմ հիշողության մեջ է այն ժամանակվանից, երբ հայրիկս առավոտյան ժամը վեցին արթնացնում էր բոլորիս` նախավարժանք անելու։ Կարատեի որոշ շարժումներ էր սովորեցնում, հետո ինձ ու քրոջս տանում էր՝ Ավանի սար ու ձորով վազելու։ Հայրս կարևորագույն ուղի էր ընտրել իր ընտանիքի համար, քանի որ կարատեն ինքնակատարելագործման գնացող մարդու ուղի է։ Այն արվեստ է՝ մարմնի, հոգու և մտքի, օժտում է գնահատելու և հարգելու կարողությամբ այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ազնվությունը, բարեկրթությունը, առողջ դատողությունը, ինքնավստահությունը, համեստությունը, աշխատասիրությունը, պարտքի ու պատասխանատվության զգացումը, քաղաքացիական արիությունը, նպաստում է տիրապետելուն դրանց, թույլ է տալիս մարդուն կողմնորոշվել կյանքում, ճիշտ որոշել իր անելիքը, տեսնել ու  շտկել թերությունները, ճիշտ ընտրել նպատակին հասնելու միջոցներն ու ուղիները[1]։

Վերցնելով առաջադեմ երկրների հանրակրթական հաստատություններում մարմնակրթության դասերին իրականացվող մարզական մեթոդները, խաղերը,  համադրելով իմ փորձը՝ գիմնաստիակայի և կարատեի ասպարեզում, մշակեցի վերապատրաստումներ անցկացնելու իմ ծրագրերը, մեթոդները, իսկ ձեռքբերումը 2-5 տարեկանների խմբերում ամենօրյա մարզական պարապմունքներ անցկացնող դաստիարակների մեծ ոգևորությունն է՝ մարզական իմացումի հրճվանքը։
Այս տարիքային խմբի երեխաների մարզական պարապմունքները միանշանակ պետք է հիմնված լինեն խաղերի վրա։ Խաղը երեխայի անբաժան մասնիկն է, որը նկատելի է դեռ օրորոցից։ Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, թե ինչպես է նորածինը հարվածում օդում՝ ձեռքերով ու ոտքերով, հետո մարզում մատիկները, ամուր կառչում որևէ տեղից, ձգվում։

Սպորտ բառը հին ֆրանսերեն desport բառի կրճատված ձևն է, որը նշանակում է խաղ, զվարճանք։ Հայերեն այն մարզանք բառի հոմանիշն է՝ մարմնի զարգացմանն ու ամրապնդմանը ծառայող զանազան կարգի մարմնամարզությունների, խաղերի ու վարժությունների ընդհանուր անվանումը։
Գոյություն ունեն սպորտի հարյուրավոր տեսակներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել թիմային, անհատական, անգամ տախտակային (օրինակ՝ շախմատ և խաղաքարտային), բայց այնուամենայնիվ, մեծամասամբ սպորտը հիմնված է ֆիզիկական աթլետիզմի վրա։ Սպորտի մեջ ներառվում է նաև մրցակցության որոշակի աստիճան, սակայն բոլորի հիմքում ընկած է ազնվությունը և հարգանքը հակառակորդի և մարզչի նկատմամբ։ Բացի որոշակի մարզական հնարքներից՝ մարզիչը պետք է յուրաքանչյուր պարապմունքի ժամանակ, խաղի ընթացքում սանի մեջ սերմանի այս հատկանիշները։

Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան սպորտի մասին օրենքը կարգավորում է սպորտի բնագավառում մի շարք ծրագրային հիմունքներ, որոնցից են առողջ կենսակերպի և անհատի կրթման ու զարգացման հետ կապված հարաբերությունները:  Օրենքի նպատակն է մանուկների ու պատանիների բազմակողմանի զարգացման, առողջ կենսակերպի, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտ պայմանների ապահովումը, ինչպես նաև մանկապատանեկան սպորտի ոլորտում աշխատող մարզիչ-մանկավարժների, բժշկական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը, մանուկների ու պատանիների պարբերաբար ներգրավումը մարզական պարապմունքներին, բարձրակարգ մարզիկների պատրաստումը, ուսումնամարզական միջոցառումների պարբերաբար անցկացումը։

Ուզում եմ առանձնացնել «մանուկների ու պատանիների պարբերաբար ներգրավումը մարզական պարապմունքներին» դրույթը։ Շատ կարևոր է, թե ինչպես, ինչ մեթոդով կներգրավվեն նրանք սպորտի մեջ։ Սակայն, մինչև երեխան գիտակցի, որ իրեն սպորտն անհրաժեշտ է այնքան, որքան ամենօրյա սնունդը և ավելի քան ամենօրյա առարկայական ուսուցումը, մեծ ջանքեր կպահանջվեն նրան մարզական ճկուն ու ռիթմիկ վիճակի բերել-հասցնելու համար։ Նախադպրոցական ու դպրոցական տարիքում է ձևավորվում մարդու շարժողական պատրաստության և առողջության հիմքը: Ուստի պատասխանատուն այստեղ մեծահասակն է, ում  խնամքի ներքո գտնվում է երեխան։ Մասնագետներն ահազանգում են, որ տարեցտարի նկատվում է այդ տարիքային խմբերի երեխաների շարժողական պատրաստականության ու առողջական վիճակի վատթարացում, առողջական շեղումներով երեխաների ավելացող թիվ։ Դա վկայում է, որ հայ երեխաների շարժողական պատրաստականության ու առողջական վիճակը գտնվում են ցածր մակարդակի վրա։

Յուրաքանչյուր երեխա անցնում է սոցիալական զարգացման բազմաթիվ փուլերով։ Այդ փուլերից մեկը մանկապարտեզն է։ Որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանի և կրթահամալիրում վերապատրաստվող դաստիարակների մարզական պարապմունքների վերապատրաստող՝ ուզում եմ ներկայացնել մեր փորձը, ձեռքբերումները և ամփոփել արդյունքները։
Քննարկենք 2-5 տարեկան երեխաների մարզական դաստիարակությունը. այդ տարիքում երեխան սովորաբար տիրապետում է բնական շարժումներին` քայլք, վազք,  ցատկ, նետում, մագլցում, սողանցում, քայլում են սահմանափակ հենման մակերես ունեցող նստարանի, տախտակի, գերանի  վրայով: Դաստիարակ-մարզչի դերը կայանում է նրանում, որ նա կազմակերպի ամենօրյա խաղեր, նրանց հետ խաղալով՝ ցույց տա շարժումների, շարժախաղերի ճիշտ կատարումը, քանի որ շարժումների ճիշտ կատարման տեխնիկան  նպաստում է  երեխայի ոսկրային, մկանային, նյարդային, սիրտ-անոթային, շնչառական համակարգերի ներդաշնակ զարգացմանը, առողջության ամրապնդմանը: Շարժախաղերը բազմազան են։ Շարժախաղը, որը կընտրի դաստիարակը, պետք է տևի քսան րոպեից ոչ ավելի և ուղղված լինի որևէ խնդրի լուծմանը, օրինակ՝ խաղերից մեկը զարգացնի շարժողական ակտիվությունը,  համարձակությունը, մյուսը՝  ընկերներին օգնելը, համագործակցելու կարողությունները, ուշադրությունը, հաջորդը՝ մշակի արագաշարժություն, ճկունություն, չորրորդը՝ արագ կողմնորոշվելու, դժվարությունները հաղթահարելու ընդունակություններ, հինգերորդը՝ ֆիզիկական ուժ, կամք և այլն։ Պարապելիս երեխաներին պետք է հագցնել թեթև, ազատ, բացառել ավելորդ արդուզարդը, վտանգավոր առարկաները հեռացնել տարածքից, ճկունության վարժություններ կատարելիս երբեք չցավեցնել երեխային, քանի որ դա կարող է հիասթափություն և վախ առաջացնել մարզումների հանդեպ, կարող է նաև լուրջ վնասվածք հասցնել երեխային։ Պարապմունքից հետո պարտադիր է պահել հիգիենայի կանոնները՝ օճառով լվացվել, փոխել խոնավ շապիկը։ Սրանք պարզունակ, բայց կարևորագույն օրենքներ են, որոնց դաստիարակները պետք է հետևեն՝ երեխայի ապահովության ու անվտանգության նկատառումներից ելնելով։
Զանազան խաղերի, ուրախ նախավարժանքի, ակրոբատիկ հնարքների մարզումները կրթահամալիրում վերապատրաստվող դաստիարակները ոչ միայն յուրացրին, այլ նաև փոխանցեցին իրենց սաներին՝ ավելի կրեատիվ և ռոդարիական մոտեցումներով։

Ներկայացնում եմ դաստիարակների վերապատրաստման իմ նախագծերը, որտեղ նկարագրված են պարապմունքների անցկացման կարգը, վարժությունների և շարժախաղերի նկարագրությունները և տեսաֆիլմեր։

Ստորև ներկայացված են նախակրթարաններում դաստիարակների կողմից իրականացված մարզական պարապմունքները։

Աղբյուրներ՝

  1. Հայաստանի հանրապետության օրենքը մանկապտանեկան սպորտի մասին
  2. Հայաստանի ատենախոսությունների բաց մատչելիության պահոց
  3. Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

[1] 2000 թ․ ընդունվեցի կարատեի մարզադպրոց՝ Դուքենդո ֆեդերացիա։ Տարիներ շարունակ որակավորման քննություներ հանձնելուց հետո, ստացա սև գոտի, առաջին դան` սպորտի վարպետի կոչում։ 2011 թ-ից աշխատում եմ որպես սենսեյ: Ունեմ միջազգային կարգի սենսեյի որակավորում։

Համար:

Տնային աշխատանքին կո՞ղմ, թե՞ դեմ լինել Ի՞նչ են ասում փորձագետները

Թարգմանությունը՝ անգլերենից հայերեն

Աղբյուրը

Տնային աշխատանքը դպրոցական կյանքի անբաժան մասն է կազմում։  Այն սահմանում է, թե ով ենք մենք և նախապատրաստում է մեզ մեր ապագա կյանքին։ Այնուամենայնիվ, տասնամյակներ շարունակ փաստարկներ են առաջ եկել՝ արդյո՞ք տնային աշխատանքը լավ է, թե վատ։ Սովորողն ամենային հավանականությամբ կասի, որ տնային աշխատանքը սարսափելի է և չպետք է տրվի իրեն։ Այսպես կասեն երեխաներից շատերը, որոնք հավանաբար այնքան էլ սխալ չեն լինի։ Դա խորտակում է այն ժամանակը, որը կարելի էր անցկացնել ընկերների հետ շփվելով և հաճելի ժամանակ անցկացնելով, քանի որ այդ առավելությունը հասուն տարիքում ունենալու հնարավորություն չենք ունենա։

Մյուս կողմից, մարդիկ, ովքեր աշխատում են, կասեն, որ տնային աշխատանքն օգնել է իրենց՝ հասնել երազած կարիեռային։ Ուստի այն կարևոր է կրթության մեջ և բարելավում է սովորողի գիտելիքները։

Այս թեման դիտարկելու համար կան բազմաթիվ չափորոշիչներ և կարևոր է քննարկել, թե ինչ են կարծում փորձագետները։ Հետագա վերլուծության համար ստորև ներկայացվում է կողմերի և դեմերի ցուցակը։

 

Տնային աշխատանքը․․․

  1. Զարգացնում է սովորողների ռեժիմը։
  2. Օգնում է սովորողներին պատասխանատվություն ունենալ։
  3. Նպաստում է աշխատանքի հանդեպ ունենալ լավ վերաբերմունք։
  4. Սովորողներին տալիս է իրենց հմտությունները գործնականում կիրառելու հնարավորություն։
  5. Ստիպում է սովորողներին ավելի քիչ ժամանակ ծախսել հեռուստատեսության ու տեսախաղերի վրա։
  6. Սովորողներն ավել շատ սովորում են օրվա մեջ իրենց անցած առարկաներից։
  7. Բարելավում է թեսթի արդյունքները։
  8. Կարող է չափազանց սթրեսային լինել։
  9. Կարող է ազդել սովորողի ընտանեկան և սոցիալական կյանքի վրա։
  10. Դրա պատճառող նրանք կարող են նստել մինչև ուշ գիշեր։
  11. Երբեմն այն նպաստավոր չէ, պարզապես զբաղեցնում է սովորողին։
  12. Սովորողը սպորտով զբաղվելու ժամանակ չի ունենում։
  13. Երբեմն աշխատանքը ոչ թե սովորողն է ավարտում, այլ մեկ ուրիշը։
  14. Այն կարող է հյուծել սովորողին այնքան, որ նա սովորական դասաժամերին ունենա կենտրոնացման խնդիր։

 

Ահա և մի քանի առանցքային կողմեր և դեմեր՝ կապված տնային առաջադրանքների հետ։ Սրանք փորձագետների կարծիքներն են, որոնք հավասարազոր են։ Սա նշանակում է, որ լուծումը  «միանշանակ բոլորի համար նույնն է»։ Այսինքն՝ ոմանք գտնում են, որ տնային աշխատանքը չափազանց օգտակար է, մինչդեռ մյուսների համար ուժերի վատնում է։

Կարևոր բանալին հետևյալն է՝ երկու կետերի միջև գտնել հավասարակշռություն։

Այսպես՝ սովորողներին անպայման պետք է տրվի որոշակի տնային առաջադրանք, բայց ոչ այնքան, որ նրանք բացարձակապես կտրվեն իրենց սոցիալական ապրելակերպից։ Չենք կարող հերքել, որ տնային առաջադրանքը կարող է զարգացնել սովորողի ակադեմիական հմտությունները, այնուամենայնիվ, ուսումից բացի կյանքում ուրիշ կարևոր բաներ էլ կան։

Եթե որևէ մեկը ի վիճակի է գտնել կատարյալ հավասարակշռության բանալին, ապա նա հաջողակ մարդ դառնալու ճանապարհին է։

Պատմամշակութային տարածքների ուսումնասիրությունն օտար լեզուներով

Հոդված

Օտար լեզվի ուսումնառությունը դիտվում է որպես հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը միտված կրթական գործընթաց։  Սովորողների հաղորդակցական կարողությունների ձևավորմանն ուղղված քայլերն ու գործողությունները կարելի է զարգացնել մշակութային հարաբերությունների, շփումների միջոցով։ Օտար լեզվով պատմամշակութային արժեքներն ուսումնասիրելը կարևոր քայլ է՝ ընդարձակելու սովորողների շփումների ոլորտը և հաղորդակցվելու հնարավորությունները։

Նպատակները

  • Հաղորդակցման կարողությունների զարգացում
  • Ուսումնասիրվող մշակույթային արժեքների, նրանց պատմության, աշխարհագրության, սովորույթների, ավանդույթների իմացություն օտար լեզվով
  • Սովորողների մոտ սեփական երկրի մշակույթն օտար ազգերին ներկայացնելու կարողության ձևավորում
  • Ինքնակրթությամբ զբաղվելու կարողության ձևավորում
  • Խնդիրները
  • Զարգացնել սովորողների լեզվական խոսքային կարողությունները
  • Բարձրացնել դպրոցից դուրս սովորողի շփման վստահությունը
  • Հարստացնել սովորողի օտարալեզվյան բառապաշարը
  • Զարգացնել սովորողների բանավոր խոսքը` կարդացածը վերարտադրելու և երկխոսություններ կառուցելու միջոցով
  • Զարգացնել խոսելու և լսելով օտար լեզվով նյութը հասկանալու կարողություններ
  • Հիմնական սկզբունքները
  • Լեզվական նյութը պետք է լինի պարզեցված և ընտրողաբար, այսինքն՝ անհրաժեշտ է հաշվի առնել տարիքային առանձնահատկությունները։
  • Օտար լեզվի ուսուցումը կազմակերպել մայրենի լեզվով նյութը յուրացնելուց հետո։Կարևոր է մշակութային-գեղագիտական դաստիարակության ոլորտում սովորողների ակտիվ ներգրավվածությունը և ցուցաբերած հետաքրքրությունը։ Այս առումով անհրաժեշտ է ամրապնդել դպրոց-թանգարան, դպրոց-մշակութային օջախ կապը՝ ինտերակտիվ-ճանաչողական շրջայցեր կազմակերպելով և թանգարաններն ու պատմամշակութային տարածքները որպես կրթական հարթակներ կիրառելով։
  • Սա կնպասի սովորողների շրջանում թանգարան հաճախելու մշակույթի ձևավորմանը, մշակութային արժեքների սերմանմանը, կհամալրի սովորողների գիտելիքներն ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մշակութային արժեքների մասին տեղեկատվությամբ, հաղորդակից կդարձնի ընթացիկ մշակութային կյանքին, կծանոթացնի հայաստանյան թանգարանների նշանակությանը և գործունեությանը։
  • Սակայն թանգարան ասելով չենք սահմանափակվում միայն մշակութային այն օջախներով, որտեղ պահպանվում, ցուցադրվում և ուսումնասիրվում են  մշակութային արժեքներ: Թանգարանները կարող են լինել բաց երկնքի տակ։ Դրանք գետերն են, այգիները, ժայռերն ու կիրճերը:

Նախքան որևէ մշակութային ճամփորդության մեկնելը կարևոր է սովորողների նախնական պատկերացումները։ Այս նպատակով սովորողները նախատեսվող ճամփորդության վայրի մասին կատարում են ուսումնահետազոտական և թարգմանչական աշխատանք, հրապարակում այն իրենց բլոգներում, նաև կիսվում տպավորություններով՝ ճամփորդությունից հետո։
Վերջերս, «Թանգարանային և պատմամշակութային տարածքների ուսումնասիրման, ճանաչման, դրանք՝ որպես կրթական տարածքներ օգտագործման և օտար լեզուների զարգացման» նախագծի շրջանակում այցելեցինք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ սովորողները հանդես եկան որպես գիդ-էքսկուրսավարներ և թարգմանիչներ։

Հաջորդը փորձի փոխանակումն էր՝ նախագծային ուսուցման շրջանակում, որտեղ ապրիլի 21-ին համատեղ ինտեգրված դաս իրականացրեցին «Հյուսիսային դպրոց-պարտեզի» 5-րդ և «Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84» հիմնական դպրոցի 6-րդ դասարանցիները՝ Քանաքեռավանում գտնվող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի պուրակում։

Առարկաներ՝

Հայոց լեզու և գրականություն՝ «Աբովյանի անվան N 84» դպրոցի դասավանդող Անահիտ Ղազարյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ՝

Հայրենագիտություն՝ Կարինե Պետրոսյան

Բնագիտություն՝ Անահիտ Եղյան

Մայրենի լեզու՝ Քրիստինե Շահբազյան

Անգլերեն լեզու՝ Հայկուհի Հովհաննիսյան

Դասի թեման՝

  • Խաչատուր Աբովյան
  • Աբովյանի առակները
  • Աբովյանի Զանգին՝ Հրազդան գետը՝ որպես Աբովյանի նազենի բնակավայր
  • Զանգվի  էկոլոգիական խնդիրները

«Օրը Աբովյանի հետ» և «Գետը քաղաքում» նախագծի շրանակում սովորողները թարգմանություններ են կատարում՝ գետերի մասին տեղեկություններ և փաստեր ուսումնասիրելով։ Ուսումնասիրում և ճանաչում «Սիրուն Զանգի»-ն, նրա վտակներն ու ջրանցքները, անցկացնում հայրենագիտության դաս և Հրազդանն իր հրաշագեղ կիրճով դիտում որպես թանգարանային հրաշալիք։

Նախագծային ուսուցումը, փորձի փոխանակումն այլ դպրոցների հետ և մշակութային օջախներում դաս-պարապմունքներ անցկացնելը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»-ում շուրջտարյա է, օտար լեզվի մասնակցությունը՝ պարտադիր։

 

 

 

Ներառական կրթության կարևորությունը

Ներառական կրթության կարևորությունը

Թարգմանություն անգլերենից

Աղբյուրը՝ Միացյալ Նահանգների «Open Society Foundations -«Բաց հասարակության հիմնադրամներ» կայք

 

Ամբողջ աշխարհում դպրոցներից երեխաներ են հեռացվում հաշմանդամության, ռասայի, լեզվի, կրոնի, գենդերային պատկանելության և աղքատության պատճառով:

Սակայն յուրաքանչյուր երեխա, փոքր հասակից սկսած, իրավունք ունի աջակցություն ստանալու իր ծնողի և հասարակության կողմից, որպեսզի մեծանա, սովորի, զարգանա և  դպրոցական հասակում գնա դպրոց, ներառվի, ընդունվի ուսուցիչների և իր հասակակիցների կողմից: Եթե բոլոր երեխաներն, անկախ նրանց տարբերության, միասին կրթություն ստանան, յուրաքանչյուրը կշահի դրանից. սա է ներառական կրթության անկյունաքարը:

Ի՞նչ է ներառական կրթությունը:

Ներառական կրթություն  նշանակում է տարբեր, զանազան երեխաների ուսուցում կողք- կողքի, միևնույն դասարանում: Նրանք միասին են վայելում ուսումնական ճամփորդությունները և նախընտրած արտադպրոցական գործունեությունը, մասնակցում են աշակերտական կառավարմանը և հաճախում են միևնույն սպորտային պարապմունքներին,  խաղերին ու այս ամենն անում են միասին:

Ներառական կրթությունն արժևորում է բազմազանությունը և այն եզակի ներդրումը, որն իր հետ դասարան է բերում յուրաքանչյուր սովորող:  Իրական ներառականություն է այն, երբ   յուրաքանչյուր երեխա իրեն ապահով է զգում և ունենում է այնպիսի զգացողություն, որ ինքը բոլորինն է: Սովորողները և նրանց ծնողները մասնակցում են ուսումնական նպատակների ձևակերպմանը և որոշումների կայացմանը, որոնք ազդեցություն են ունենալու իրենց վրա: Իսկ դպրոցի աշխատակազմն էլ վերապատրաստված է, ունի աջակցություն, ճկունություն և կրթական ռեսուրսներ, որպեսզի կրթի, ոգևորի և արձագանքի բոլոր սովորողների կարիքներին:

Ինչո՞ւ է ներառական կրթությունը կարևոր: 

Ներառական կրթության համակարգը բոլոր երեխաների համար ապահովում է ավելի որակյալ կրթություն և էական դեր է խաղում խտրական վերաբերմունքի հանդեպ կատարվող փոփոխությունների ոլորտում: Ընտանիքից դուրս դպրոցն ապահովում է երեխայի՝ աշխարհի հետ ունեցած իր առաջին հարաբերություններն ու փոխազդեցությունները: Հարգանքն ու փոխըմբռնումը մեծանում է, երբ տարբեր ընդունակություններ և ծագում ունեցող սովորողներ խաղում, հանրայնացվում և սովորում են միասին:

Այն կրթությունը, որը չի ներառում ու տարանջատում է երեխաներին, հավերժացնում է մեկուսացված խմբերի միջև եղած ավանդական խտրականությունը: Երբ կրթությունն ավելի ներառական է, այդպիսին է նաև քաղաքացիական մասնակցության կերպը, աշխատանքային զբաղվածությունը և համայնքային կյանքը:

Իսկ ավելի լավ չի՞ լինի առանձնացնել հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաներին:

Առանձին և հատուկ կրթությունը հաջողության ոչ մի երաշխիք չի տալիս առանձնահատուկ ուշադրության կարիք ունեցող սովորողներին, մինչդեռ  ներառական դպրոցները, որոնք ուսման համար ապահովում են աջակցող համապատասխան պայմաններ, շատ ավելի լավ արդյունքներ են ցուցաբերում: Արտադասարանական գործունեությունները,  հասակակիցների աջակցությունը կամ մասնագիտական ավելի շատ  միջամտությունները ներառում են ամբողջ դպրոցական համայնքը՝  ապահովելով թիմային աշխատանքը:

Որո՞նք են ներառական կրթության հիմնական տարրերը:

Ներառական կրթության մասնագետներին պետք է ճիշտ օգտագործել, քանի որ այս  անձնակազմն ինքնին կարող է լինել ներառող կամ տարանջատող: Օրինակ՝ ներառական է այն մասնագետը, ով օգնում է ուսուցչին բավարարել բոլոր սովորողների կարիքները, իսկ այն մասնագետը, ով դասարանից հանում է հատուկ կարիքներ ունեցող սովորողին, որպեսզի նրա հետ անհատապես պարապի, ներառական չէ:

Ներառական ուսումնական պլան    

Ներառական ուսումնական պլանը ներառում է տեղայնացված թեմաներ, որոնք կազմված են փոքրաթիվ քանակի խմբերի համար: Այն խուսափում է երկակի իմաստներ ունեցող պատմողական լավ թե վատ նյութերից և թույլ է տալիս ուսումնական պլանը հարմարեցնել կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների սովորելու ոճին:

Ծնողական համայնքի ներգրավում

Դպրոցների մեծ մասը ձգտում է հասնել ծնողների ներգրավվածության որոշ մակարդակի, բայց դա հաճախ սահմանափակվում է էլեկտրոնային նամակներ գրելով և դեպքից դեպք էլ՝ ուսուցիչներ-ծնողներ հավաքներով: Ներառական դպրոցական համակարգում ծնողների ներառումը նշանակում է նրանց հետ կապեր ստեղծելու բազմաթիվ ձևերի ստեղծում՝ հաշվի առնելով ծնողների առաջարկած պայմանները:

Ինչպե՞ս կարող ենք զարգացնել ներառական կրթությունը:

Որպեսզի ներառական կրթությունը իրականություն դարձնենք, մենք պետք է անենք հետևյալը.

 

վերապատրաստենք մանկավարժական աշխատողներին, ապահովենք կրթական ռեսուրսներով, որպեսզի նրանք կարողանան ուսուցանել կրթական զանազան կարիքներ ունեցող աշակերտներին՝ նրանց սովորելու հնարավորություններին համապատասխան,

ապահովենք մանկապարտեզներին և դպրոցներին համարժեք և կայուն ֆինանսական օժանդակությամբ, որպեսզի ամբողջովին ներառական լինեն բոլոր ծառայությունները և ողջ գործունեությունը,

ծնողներին հնարավորություն տանք պաշտպանելու ներառական կրթություն ստանալու իրենց երեխաների իրավունքները,

օգնենք ամբողջ հասարակությանը, ներառյալ հիմնական հիմունքներով աշխատող և հատուկ մանկավարժներին, սոցիալական ոլորտի աշխատողներին, ծնողներին և սովորողներին, աշխատել միասին և մասնակցել կրթական ծրագրերի մշակմանը, դրանց իրականացման դիտարկմանը և, այս ամենով հանդերձ, միասնական պատասխանատվություն կրենք ներառական կրթության համար,

իշխանություններից պահանջենք հակախտրական օրենսդրության իրականացում, օրինական մանդատով շնորհենք ներառականությանը, ամեն տեսակի արգելքները վերացնելու քաղաքականություն վարենք:

Թանկարժե՞ք է ներառական կրթությունը:

Կրթությունը ներառական դարձնելը ծախսերի կրճատման միջոց չէ: Կառավարությունը պետք է պատրաստ լինի  ի սկզբանե համակարգում այնպիսի էական ներդրումներ անելու, ինչպիսիք են ուսուցչի և աշխատակազմի վերապատրաստումները, ուսումնական նյութերը, սարքավորումները և ուսումնական պլանների վերանայումը, որպեսզի  ներառական կրթությունը համարվի հաջողված: Այնուամենայնիվ, վերացնելով ավելորդությունները  և դրանց հաջորդող մեծ ծախսերը, պետք է ներդրումներ արվեն ներառական կրթության ոլորտում: Այս նպատակով՝ միջոցների ներդրումը կբարելավի կրթության որակը՝ օգտակար և արդյունավետ լինելով բոլոր սովորողների համար:

Պետք է բարեփոխվեն ֆինանսական մեխանիզմները, որպեսզի ներառական կրթության մեջ ներգրավված դպրոցները լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանան: Երբ հատուկ դպրոցներից սովորողները տեղափոխվում են ընդհանուր հիմունքներով աշխատող հանրակրթական դպրոցներ, ֆինանսավորումը պետք է հետևի այդ գործընթացին:

 

Այնուամենայնիվ, վերացնելով ավելորդությունները  և դրանց հաջորդող մեծ ծախսերը, պետք է ներդրումներ արվեն ներառական կրթության ոլորտում: Այս նպատակով միջոցների ներդրումը կբարելավի կրթության որակը՝ օգտակար և արդյունավետ լինելով բոլոր սովորողների համար:

 

Ֆինանսական միջոցները պետք է վերակազմավորվեն այնպես, որ նրանք, ովքեր գրանցված են որպես հատուկ կարիք ունեցող սովորողներ, օգտվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներից: Եթե անգամ հատուկ դպրոցներից տեղափոխվեն հանրակրթական դպրոցներ, ֆինանսավորումը պետք է շարունակվի:

 

Իմ եզրակացությունը հոդվածը թարգմանելուց հետո

 

Հոդվածը թարգմանելուց հետո մտածեցի՝ կարող է պետք չէ՞ր սա թարգմանել, չէ՞ որ այստեղ նորություն չկար: Այս ամենը մեր կրթահամալիրի համար  պարզ բան է և վաղուց կիրառելի: Հետո մտածեցի, որ այն կարող է օգտակար լինել հասարակության համար, որոնց պատկերացումները ներառական կրթության վերաբերյալ այնքան էլ պարզորոշ չեն:

 

Ուզում եմ այս հոդվածից դուրս մի դիտարկում անել. ներառական կրթությունն օգտակար է ոչ միայն հատուկ կարիք ունեցող երեխաներին, այլև նույն դասարանում սովորողների ու դասավանդողների համար՝ նրանց մեջ կարևոր կամային հատկանիշների զարգացման, հասարակության համար  լավ անձնավորություն ձևավորելու համար…Ներառական կրթություն, ցավոք,  չի իրականացվել, երբ ես դպրոցական էի: Կարող եմ ասել, որ շատ բան եմ կորցրել, որը փորձում եմ հիմա գտնել: Յուրաքանչյուր օր, ներառական կրթություն իրականացնելով, ես բացահայտում եմ առանձնահատուկ երեխաներին և արձանագրում իմ ձեռքբերումները՝ հանկարծակի ադամանդ գտած ճանապարհորդի ոգևորությամբ:

 

Շաբաթ օրը ծնողական սեմինարի ժամանակ Լևոնի մայրիկը զարմանքով արտահայտվեց դասընկերների ջերմ վերաբերմունքի մասին, այն մասին, թե ինչպես է 20 երեխա միաժամանակ բացականչում՝ Լևո՛ն, բարև կամ Լևո՛ն, հաջող: Ասաց, թե որքան է դա ոգևորում թե՛ Լևոնին, թե՛ իրեն: Խոսեց այն մասին, թե ի՜նչ հարազատորեն են Լևոնին վերաբերվում դպրոցում, և թե որքան է նա փոխվել դեպի լավը այս մի քանի ամիսների ընթացքում…

Մեր ավագ եղբայրն ու ընկերը՝ միշտ ուսուցիչ՝ Հակոբ Հակոբյանը

Դպիր 78. բնագիտության-տեխնիկայի ստուգատեսի համարը

hakob

Այսօր մեր ֆիզիկայի ուսուցիչ, բնագիտության ու տեխնիկայի ուսումնական կենտրոնի հիմնադիր ղեկավար, մեր պայծառ ընկեր Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է: Հակոբի դպրոցն ու ընկերները, նրա 65 ամյակի պատրաստությունը սկսել են 2013-ի ամռանը: Որքա՜ն ճիշտ էր Հակոբ Հակոբյանի անունը կրող բնագիտական- տեխնիկական- ուսումնական կենտրոնի արդիականացումը: Հակոբին արժանի կենտրոն ունենք, փաստ է:  Այն անընդհատ կբարելավվի ու կամբողջանա: Որքա՜ն պատշաճ է Հակոբի ծննդյան օրը մեկնարկող բնագիտական-տեխնիկական հանրակրթական մեր այս ստուգատեսը: Որքա՜ն ակնածանքով են Հակոբին չտեսած բնագիտության մեր նոր ուսուցիչներ Գնել Հարությունյանն ու Լևոն Արամյանը կատարում ստուգատեսի ղեկավարի իրենց պարտականությունները: Որքա՜ն սիրով ու նախաձեռնողականությամբ գրադարանի ղեկավար Մարի Գաբանյանն իր ընկերների հետ ստուգատեսի շրջանակում իրականացնում է բնագիտատեխնիկական ուսուցման միջոցների առաջին ցուցադրությունը կրթահամալիրում. որքա՜ն անմիջական կրթահամալիրի դպրոցների տարատարիք սովորողները, բնագիտության, էկոլոգիայի ուսուցիչները, դասվարները ներկայացնում են ստուգատեսի մասնակցության հայտերը: Որքա՜ն արագ կենդանացավ «Հակոբ Հակոբյան» ուսումնական բլոգը շնորհիվ Հակոբի աշակերտ-շրջանավարտների, ովքեր մասնագիտական ուսուցում են ստանում  հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երում. Վարդան Պետրոսյանը, Թադևոս և Սարգիս Մարկոսյանները, Արտաշես Կիզոգյանը, Գոռ Մանուկյանը այս օրերին հաճախ են լինում կրթահամալիրում: Նրանք մեր ավանդական դարձող ամենամյա ուսումնական ստուգատեսի խանդավառ կազմակերպիչներից են: Ուշադիր նայեք ստուգատեսի քառօրյա հագեցած ծրագիրը: Այնքա՜ն հագեցած, որ թվում էր՝ նոր բան մտածել, ավելացնել չի լինի, բայց ահա՝ մայրենիի ուսուցիչների և միջին դպրոցի սովորողների  հրավերը. «Կարդում ենք Տերյան ու նվիրում Ուսուցիչ Հակոբ Հակոբյանի պայծառ հիշատակին»…Սուսան Մարկոսյանը ահա բացել է «Դպիր» էլեկտրոնային ամսագրի հատուկ համարը, կազմված դասավանդողների և սովորողների բնագիտական տեխնիկական ուսումնական նյութերից: Հակոբին արժանի մի գործ, որ կատարվում է սիրով և սուսիկությամբ: Վստահ եմ, որ այս օրերին կլինեն Հակոբին նվիրված նոր նախաձեռնություններ: Ես բնագիտության ու տեխնիկայի նկատմամբ մեր վերաբերմունքը, բոլորիս համակած նոր խանդավառությունը՝ սկսած առաջին դասարանից, նախակրթարանից, շեշտում եմ որպես ապացույց մեր հեղինակած մանկավարժության պնդումի՝ Ստեղծողի դպրոցում առարկան մեկն է՝ կյանքը, որ քննվում է տարբեր, բոլոր կողմերից: Այստեղ և՛ ՏՀՏ-ն է, տեխնիկան, բնագիտությունը, և՛ լեզվագործունեությունը, երաժշտությունը, կերպարվեստն ու տեխնոլոգիան: Մեր 2014-ի ստուգատեսների շարքը, որ սկսվեց հանրակրթական Դիջիթեքով, ընթացող մարմնամարզական ստուգատեսով, այսօր մեկնարկող բնագիտատեխնիկականով, իմ ասածի իրագործումն է: Նորից ուշադիր նայեք մեր ուսումնական օրացույցը: Ես առանձնակի կարևորում եմ Ուսուցչի նկատմամբ սեբաստացիներիս վերաբերմունքը: Հակոբ Հակոբյանը մի խումբ կրթահամալիրի ուսուցիչների ավագ եղբայրն ու ընկերն է եղել և մնում: Մահը, տեսնո՞ւմ եք, չի բաժանում մեզ, բայց Հակոբը իր հիմնադրած ու զարգացող ուսումնական կենտրոնով, իր աշակերտ հետևորդներով, այս ստուգատեսով, «Հակոբ Հակոբյան» ուսումնական բլոգով, շարունակում է լինել բոլորիս ուսուցիչը: Նոր բան չենք անում, Հովհաննես Թումանյանի միտքն ենք հաստատում. գործն է անմահ, լա՛վ իմացեք, որ ահա՝ ապրում է:

Աշոտ Բլեյան

11.02.2014թ

Ashot Bleyan

Our elder brother and friend, always our teacher Hakob Hakobyan

Today is the birthday of our physics teacher, founder supervisor of the science and technical center, our brilliant friend Hakob Hakobyan. Hakob’s school and friends began the preparations for his 65thanniversary in the summer of 2013. How right the modernization of the science- technical  educational center named after Hakob Hakobyan was! We have a center which is worthy of Hakob Hakobyan. That is a fact. It will continually be improved and become entity. How proper our today’s public educational science and technical review is!  What respectfulness can be seen in Gnel Harutyunyan and Levon Aramyan’s performance in their duties as the director of the review! So lovingly and initiatively is Mary Gabanyan implementing the first exposition of the educational science and technical means in the Educomplex. So frankly are the learners of different ages, teachers of ecology and science presenting their applications for participation. So quickly did “Hakob Hakobyan” blog become lively thanks to Hakob’s former students who are studying at different higher educational institutions: Vardan Petrosyan, Tadevos and Sargis Markosyans, Artashes Kizogyan  and Gor Manukyan are often visiting the Educomplex during the review days. They are the enthusiastic organizers of this annual review which is becoming traditional. Read the saturated program of the review carefully. It was so much saturated that it seemed nothing could be added but there came the invitation from the teachers of Armenian and the Middle School students: “We are reading Teryan and dedicating that to the memory of Hakob Hakobyan”. Susan Markosyan has opened the special issue of the electronic magazine Dpir  comprising the teachers’ and learners’ science and technical materials: an act worthy of Hakob which is done with love and an air of modesty. I am sure that there will be new initiatives dedicated to Hakob. Our attitude towards science and engineering, the enthusiasm which has seized all of us beginning from pre-school is emphasized as a proof for the assertion of our author pedagogics: there is only one subject in the creator’s school, and that is life which is viewed from different, all sides. We deal with ICT, technics, science, language activities, music, fine arts and technology. The series of our reviews in 2014 that began with the public educational Digitech, the current gymnastics review, and the science technical one which is starting today, is the realization of what I said. You may read our educational calendar carefully again. I give a particular importance to the attitude towards the teacher. Hakob Hakobyan was and still remains the brother and elder friend for a group of teachers in the Educomplex. As we can see, death doesn’t separate us, and Hakob with the developing educational center founded by him, with his followers, with this review, with the educational blog “Hakob Hakobyan” continues to be our teacher. We are not making up something new: we are just asserting Hovhannes Tumanyan’s idea: It is the good deed that is immortal,… here it is: alive!