Թափոնների կառավարում՝ հաշվետվություն

Հունվարի 31-ին Քլինլենդ վերամշակման գործարան հանձնեցինք 90 կգ պլաստիկ և 120 կգ ստվարաթուղթ,  ստացանք 13000 դրամ, որից 5000-ը վճարեցինք վարորդին, ֆոնդում մնաց 8000 դրամ։

Փետրվարին չենք հանձնել։

Մարտ ամսին հանձնեցինք 50 կգ պլաստիկ և 160 կգ ստվարաթուղթ։ Արժեքը՝ 10.000 դրամ, որից 5000 դրամ վճարեցինք վարորդին, 1000 դրամ՝ Ռուդիկին (սովորող), որպես պարգևավճար։ Ֆոնդում մնաց 4000 դրամ։

Ապրիլ ամսին հանձնեցինք 40 կգ պլաստիկ և 210 կգ ստվարաթուղթ, արժեքը՝ 10.300 դրամ, որից 5000 փոխանցեցինք վարորդին, ֆոնում մնաց 5300 դրամ։

Մայիսին հանձնեցինք 255 կգ ստվարաթուղթ և 25 կգ պլաստիկ, վարորդին վճարեցինք 10.500 դ, թափոնը երկու անգամ գործարան տանելու համար,  ֆոնդի գումար՝ 9000 դ:

Հունիսին հանձնեցինք 4000 դրամի ապակի, 120 կգ ստվարաթուղթ և 124 կգ պլաստիկ, արժեքը՝ 20.000 դրամ, վարորդին վճարեցինք 7000 դ, ֆոնդում մնաց 13000 դրամ։

Հուլիսին հանձնեցինք 15 կգ պլաստիկ և 190 կգ ստվարաթուղթ։ Գումարը կազմեց 7200 դրամ, որը ամբողջությամբ վճարեցինք վարորդին, քանի որ նա միայնակ էր պտտվել դպրոցներով և մենակ գնացել գործարան։

 

Աղբամանից փրկել ենք 344 կգ պլաստիկ և 1055 կգ ստվարաթուղթ։

Վարորդին վճարած գումար՝ 40.700 

Ֆոնդի գումար՝ 39300 

Ֆոնդի գումարից 36000 դրամի գնել եմ 10 հատ 80 լ տարողությամբ դույլ՝ մետաղ և ապակի տեսակավորելու համար։ Նախատեսված է Հարավային, Արևելյան, Արևմտյան, Քոլեջ և Մայր դպրոցներին երկուական գույներով տրամադրելու համար։ Լոգոները փակցնելուց հետո կբաժանեմ դպրոցներին։ Ապակին մի անգամ հանձնել ենք, մետաղը՝ ունենք մատակարարի հետ պայմանավորվածություն։

66010265_506538956749399_7995480263188545536_n

Մնացած 3000 դ․ հատկացվել է Փարաքար ճամփորդության համար։

Թափոնների կառավարման կարգ

 

 

 

Հունիս ամիս. Հաշվետվություն

Ճամբարային գրադարան

Մուտքի ճամբար՝ մարզական պարապմունք

Շադրլուն կմաքրվի, կունենա կամրջակներ

Այց Փարաքար, Շադրլու ջրանցք

«Կանաչ ծածկը խաղալու համար է» նախագիծ

Մասնակցություն դասընթացին՝ «ԱՐՓԱ» հասարակական կազմակերպության կազմակերպած հաղորդակցման հմտությունների վերաբերյալ «Փափուկ հմտություններ» թեմայով

Հրատապ խնդիր․ կրթական պարտեզ

Հունիսի 5․ Շրջակա միջավայրի համաշխարհային օր

Մայիս ամսվա հաշվետվություն

Ազգային խաղեր՝ Սիրահարների այգում

Շրջակա միջավայր․ Պաշտպանված երեխա

Փաստաթղթերի ուսումնասիրություն

Կենսաբազմազանության միջազգային օրը Ագրարայինում՝ գիտաժողովի մասնակցություն

Ճամփորդություն՝ ՓարաքարԳետը համայնքում. բնագիտական նախագծի խոշորացույցի տակ է Փարաքար համայնքը

Ցանցային նախաձեռնություն․

 

 

 

«Հակոբ Հակոբյան» մրցանակակրի թեկնածու

Սովորողների ստեղծած ուսումնական նյութեր, այլոց փորձի ուսումնասիրություն,թարգմանություններ

1. Փարաքար համայնքը Արմավիր մարզի առաջատար համայքներից է: Ունի 2500 տնային տնտեսություն և զարգացած ենթակառուցվածքներ: Ջրամատակարարումն իրականացվում է «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից: Բնակչության 70% ունի 12 ժամյա ջրամատակարարում, իսկ 30% ջուր է ստանում երկու օրը մեկ:  Համայնքը կոյուղացված է 60%-ով: Լճի մաքրման աշխատանքները սկսել են 2010թ. ից:

2. Վատնած ջրի համակարգի և գումարի խնայողություն` թարգմանություն

3. Այց Փարաքարի Բիո լճակ` անգլերեն-հայերեն

4. Անգլերենի ընտրությամբ գործունեության խմբի թարգմանությունը՝ այլոց փորձի ուսումնասիրություն:

5. Շրջակա միջավայրի պահպանություն՝Еnvironmental protection

6. Քլոե կոմպոստ պատրաստող մեքենան-CLO’ey Household Composter

7. Փարաքարի Բիոլճակը՝ այսօր

8. Սովորողների ուսումնական նյութերը՝ բիոլճակի վերաբերյալ

Իմ թարգմանությունը՝

Մեր ավագ եղբայրն ու ընկերը՝ միշտ ուսուցիչ՝ Հակոբ Հակոբյանը

Այսօր մեր ֆիզիկայի ուսուցիչ, բնագիտության ու տեխնիկայի ուսումնական կենտրոնի հիմնադիր ղեկավար, մեր պայծառ ընկեր Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է: Հակոբի դպրոցն ու ընկերները, նրա 65 ամյակի պատրաստությունը սկսել են 2013-ի ամռանը: Որքա՜ն ճիշտ էր Հակոբ Հակոբյանի անունը կրող բնագիտական- տեխնիկական- ուսումնական կենտրոնի արդիականացումը: Հակոբին արժանի կենտրոն ունենք, փաստ է:  Այն անընդհատ կբարելավվի ու կամբողջանա: Որքա՜ն պատշաճ է Հակոբի ծննդյան օրը մեկնարկող բնագիտական-տեխնիկական հանրակրթական մեր այս ստուգատեսը: Որքա՜ն ակնածանքով են Հակոբին չտեսած բնագիտության մեր նոր ուսուցիչներ Գնել Հարությունյանն ու Լևոն Արամյանը կատարում ստուգատեսի ղեկավարի իրենց պարտականությունները: Որքա՜ն սիրով ու նախաձեռնողականությամբ գրադարանի ղեկավար Մարի Գաբանյանն իր ընկերների հետ ստուգատեսի շրջանակում իրականացնում է բնագիտատեխնիկական ուսուցման միջոցների առաջին ցուցադրությունը կրթահամալիրում. որքա՜ն անմիջական կրթահամալիրի դպրոցների տարատարիք սովորողները, բնագիտության, էկոլոգիայի ուսուցիչները, դասվարները ներկայացնում են ստուգատեսի մասնակցության հայտերը: Որքա՜ն արագ կենդանացավ «Հակոբ Հակոբյան» ուսումնական բլոգը շնորհիվ Հակոբի աշակերտ-շրջանավարտների, ովքեր մասնագիտական ուսուցում են ստանում  հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երում. Վարդան Պետրոսյանը, Թադևոս և Սարգիս Մարկոսյանները, Արտաշես Կիզոգյանը, Գոռ Մանուկյանը այս օրերին հաճախ են լինում կրթահամալիրում: Նրանք մեր ավանդական դարձող ամենամյա ուսումնական ստուգատեսի խանդավառ կազմակերպիչներից են: Ուշադիր նայեք ստուգատեսի քառօրյա հագեցած ծրագիրը: Այնքա՜ն հագեցած, որ թվում էր՝ նոր բան մտածել, ավելացնել չի լինի, բայց ահա՝ մայրենիի ուսուցիչների և միջին դպրոցի սովորողների  հրավերը. «Կարդում ենք Տերյան ու նվիրում Ուսուցիչ Հակոբ Հակոբյանի պայծառ հիշատակին»…Սուսան Մարկոսյանը ահա բացել է «Դպիր» էլեկտրոնային ամսագրի հատուկ համարը, կազմված դասավանդողների և սովորողների բնագիտական տեխնիկական ուսումնական նյութերից: Հակոբին արժանի մի գործ, որ կատարվում է սիրով և սուսիկությամբ: Վստահ եմ, որ այս օրերին կլինեն Հակոբին նվիրված նոր նախաձեռնություններ: Ես բնագիտության ու տեխնիկայի նկատմամբ մեր վերաբերմունքը, բոլորիս համակած նոր խանդավառությունը՝ սկսած առաջին դասարանից, նախակրթարանից, շեշտում եմ որպես ապացույց մեր հեղինակած մանկավարժության պնդումի՝ Ստեղծողի դպրոցում առարկան մեկն է՝ կյանքը, որ քննվում է տարբեր, բոլոր կողմերից: Այստեղ և՛ ՏՀՏ-ն է, տեխնիկան, բնագիտությունը, և՛ լեզվագործունեությունը, երաժշտությունը, կերպարվեստն ու տեխնոլոգիան: Մեր 2014-ի ստուգատեսների շարքը, որ սկսվեց հանրակրթական Դիջիթեքով, ընթացող մարմնամարզական ստուգատեսով, այսօր մեկնարկող բնագիտատեխնիկականով, իմ ասածի իրագործումն է: Նորից ուշադիր նայեք մեր ուսումնական օրացույցը: Ես առանձնակի կարևորում եմ Ուսուցչի նկատմամբ սեբաստացիներիս վերաբերմունքը: Հակոբ Հակոբյանը մի խումբ կրթահամալիրի ուսուցիչների ավագ եղբայրն ու ընկերն է եղել և մնում: Մահը, տեսնո՞ւմ եք, չի բաժանում մեզ, բայց Հակոբը իր հիմնադրած ու զարգացող ուսումնական կենտրոնով, իր աշակերտ հետևորդներով, այս ստուգատեսով, «Հակոբ Հակոբյան» ուսումնական բլոգով, շարունակում է լինել բոլորիս ուսուցիչը: Նոր բան չենք անում, Հովհաննես Թումանյանի միտքն ենք հաստատում. գործն է անմահ, լա՛վ իմացեք, որ ահա՝ ապրում է:

Աշոտ Բլեյան

11.02.2014թ

Ashot Bleyan

Our elder brother and friend, always our teacher Hakob Hakobyan

Today is the birthday of our physics teacher, founder supervisor of the science and technical center, our brilliant friend Hakob Hakobyan. Hakob’s school and friends began the preparations for his 65thanniversary in the summer of 2013. How right the modernization of the science- technical  educational center named after Hakob Hakobyan was! We have a center which is worthy of Hakob Hakobyan. That is a fact. It will continually be improved and become entity. How proper our today’s public educational science and technical review is!  What respectfulness can be seen in Gnel Harutyunyan and Levon Aramyan’s performance in their duties as the director of the review! So lovingly and initiatively is Mary Gabanyan implementing the first exposition of the educational science and technical means in the Educomplex. So frankly are the learners of different ages, teachers of ecology and science presenting their applications for participation. So quickly did “Hakob Hakobyan” blog become lively thanks to Hakob’s former students who are studying at different higher educational institutions: Vardan Petrosyan, Tadevos and Sargis Markosyans, Artashes Kizogyan  and Gor Manukyan are often visiting the Educomplex during the review days. They are the enthusiastic organizers of this annual review which is becoming traditional. Read the saturated program of the review carefully. It was so much saturated that it seemed nothing could be added but there came the invitation from the teachers of Armenian and the Middle School students: “We are reading Teryan and dedicating that to the memory of Hakob Hakobyan”. Susan Markosyan has opened the special issue of the electronic magazine Dpir  comprising the teachers’ and learners’ science and technical materials: an act worthy of Hakob which is done with love and an air of modesty. I am sure that there will be new initiatives dedicated to Hakob. Our attitude towards science and engineering, the enthusiasm which has seized all of us beginning from pre-school is emphasized as a proof for the assertion of our author pedagogics: there is only one subject in the creator’s school, and that is life which is viewed from different, all sides. We deal with ICT, technics, science, language activities, music, fine arts and technology. The series of our reviews in 2014 that began with the public educational Digitech, the current gymnastics review, and the science technical one which is starting today, is the realization of what I said. You may read our educational calendar carefully again. I give a particular importance to the attitude towards the teacher. Hakob Hakobyan was and still remains the brother and elder friend for a group of teachers in the Educomplex. As we can see, death doesn’t separate us, and Hakob with the developing educational center founded by him, with his followers, with this review, with the educational blog “Hakob Hakobyan” continues to be our teacher. We are not making up something new: we are just asserting Hovhannes Tumanyan’s idea: It is the good deed that is immortal,… here it is: alive!

Մայիսյան 14-րդ հավաք

Ցանցային նախաձեռնություն․

Մայիսյան 14-րդ հավաքի շրջանակում՝ կրթահամալիրում շրջայցի և կլոր-սեղանի ձևաչափով հանդիպում Փարաքար համայքնի «Բարեկարգում տնօրինություն» տնօրենի, Փարաքարի Միջնակարգ դպրոցի, Թաիրովի Հիմնական դպրոցի և Փարաքարի մանկապարտեզի դաստիարակների, դասավանդողների և սովորողների հետ։ Ձեռք բերեցինք մի շարք պայմանավորվածություններ՝ մշտապես համագործակցելու ուղղությամբ։

 

 

 

 

Ապրիլի հաշվետվություն

Ապրիլի 27-ի «Կլոր-սեղան»՝ ներկայացում․ «Գետը համայնքում», «Կենցաղային թափոնների կառավարում»

Հոդված՝ Դպիրում

15․ 04․ 2019 Դաստիարակների մարզական վերապատրաստում

18.04.2019 Դաստիարակների մարզական վերապատրաստում

Էտալոն խանութը՝ էկոցանցում  Նոր գործընկերներ, նոր նախաձեռնություններ

Էկո-ուրբաթ

Բարձր տաք թումբի կառուցում՝ Արևմուտքում բարձր տաք թումբը շուտով կպատվի դեղին ծաղիկներով. տեսանյութ