«Կանաչ ծածկը խաղալու համար է» նախագիծ

Շուրջտարյա նախագիծ

Նպատակը՝

Հանրային կանաչ վայրերում  (այգի, պուրակ․․․) խոտածածկին նստել, ընթերցել, երգել, պարել, խաղալ ազգային խաղեր՝ չհամաձայնվել այգիներում կանաչին չնստելու պահանջի հետ, դաստիարակել երեխաներին սիրել բնությունը, չվնասել շրջակա միջավայրը, չկոտրել քանդակները, չաղտոտել, աղբի տոպրակներով և ձեռնոցներով կատարել շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ, համագործակցել այգիների հետ, աջակցել այգեգործական աշխատանքերում՝ ձեռք բերելով պարտիզապուրակային հմտություններ և իրականացնել տրորված խոտի խնամք, հանրօգուտ աշխատանք։

Առաջարկել այգիներում հեծանվաուղիների ստեղծում, սայլակների, անվաչմուշկների համար ուղիներ

Ընթացիկ աշխատանքներ

Ուսումնասիրել այլոց փորձը՝ այգիների նշանակության, կանոնադրության  մասին, կատարել թարգմանություններ

Մասնակիցներ`

Տարատարիք երեխաներ, սովորողներ

 

 

Այգիները խոտին խաղալու համար են

Վերջերս Հյուսիսի մի խումբ ճամբարականներ «Սիրահարների այգում» մասնակցեցին «Բնասիրական ցուցահանդես» միջոցառմանը։ Այգում նոր շունչ հաղորդեցին ազգային խաղերն ու երգերը՝ Մարինե Մկրտչյանի գլխավորությամբ։ Աչքի ընկանք նաև մեր անհանդուրժողականությամբ, երբ բախվեցինք խոտածածկին նստել-խաղալու արգելքին։ Երևանի Սիրահարների այգին միակ ճապոնական այգին է Հայաստանում։

Սկսելով բուդդայական միաբանների և ճգնավորների կողմից հիմնադրված առաջին տաճարների այգիներից` աստիճանաբար ավելացել է ճապոնական այգեգործական արվեստի ամբողջ գեղեցիկ և բարդ համակարգը: Առաջին այգիները հիշեցնում էին բաց երկնքի տակ տոների, խաղերի և համերգների անցկացման վայրեր:  Հետագայում այդ այգիներում կառուցվեցին բուդդայական տաճարներ և սկսեցին անցկացվել սամուրայների պարապմունքներ:

Այսօր՝ վերցնելով ճապոնական այգու մոդելը, մեզ թույլ չեն տալիս անգամ նստել խոտի վրա: Ստիպված ենք վերականգնել որոշ ավանդույթներ՝ այգումկկազմակերպելով ճապոնական մարտարվեստի բաց պարապմունքներ և ազգային խաղեր։

Ուսումնասիրելով Երևանի Սիրահարների այգու տարածքում մշակութային միջոցառումների
կազմակերպման և անցկացման մասին պայմանագիրը , չհանդիպեցի այն կետին, թե արգելվում է տրորել խոտը, ուստի այգու պահակների կողմից՝ տուգանվելու մասին հնչեցրած կոչը համարում եմ անհիմն։ Այգու տնօրինությունը սա հորինել է, որպեսզի ավելորդ ջանք չգործադրի տրորված խոտը վերականգնելու համար։ Լավ, իսկ ո՞վ է պաշտպանելու երեխայի իրավունքը, երբ նրան թելով առանձնացնում են շրջակա կանաչ միջավայրից և ասում հողի վրա վազվզիր, մինչդեռ կանաչի վրա խաղալը ավելի անվտանգ է և օգտակար։

Տեսանյութը՝ որպես բողոքի ակցիա, ուղղված Սիրահարների այգու տնօրինությանն ու  քաղաքապետարանին։

 

 

Դիտե՛ք, թե ինչ է մտածում այդ մասին Հյուսիսի երրորդ դասարանցի Արրթուր Զալինյանը։