Հրատապ խնդիր․ կրթական պարտեզ

Շրջակա միրջավայրի խնամքի համար ամենահրատապը ներկայիս ոռոգման ջրի խնդիրն է։ Խնդիրը մեղմ է ասված, երբ կա ոռոգման ջուր, բայց չկան ջրի գրաֆիկը սահմանող պատասխանատուներ։ Միգուցե չե՞ն մտածել այդ ուղղությամբ, միգուցե մեր ուղղորդումը տեղի՞ն էր ու ժամանակի՞ն։ Այս պահին խնդիրն այն է, որ գտնվում ենք սպասման ռեժիմում, որում օր ավել մնալ չենք կարող։

Հերթական պարտիզապուրակային աշխատանքները՝ դպրոցի հարակից պուրակում։

Այգիները խոտին խաղալու համար են

Վերջերս Հյուսիսի մի խումբ ճամբարականներ «Սիրահարների այգում» մասնակցեցին «Բնասիրական ցուցահանդես» միջոցառմանը։ Այգում նոր շունչ հաղորդեցին ազգային խաղերն ու երգերը՝ Մարինե Մկրտչյանի գլխավորությամբ։ Աչքի ընկանք նաև մեր անհանդուրժողականությամբ, երբ բախվեցինք խոտածածկին նստել-խաղալու արգելքին։ Երևանի Սիրահարների այգին միակ ճապոնական այգին է Հայաստանում։

Սկսելով բուդդայական միաբանների և ճգնավորների կողմից հիմնադրված առաջին տաճարների այգիներից` աստիճանաբար ավելացել է ճապոնական այգեգործական արվեստի ամբողջ գեղեցիկ և բարդ համակարգը: Առաջին այգիները հիշեցնում էին բաց երկնքի տակ տոների, խաղերի և համերգների անցկացման վայրեր:  Հետագայում այդ այգիներում կառուցվեցին բուդդայական տաճարներ և սկսեցին անցկացվել սամուրայների պարապմունքներ:

Այսօր՝ վերցնելով ճապոնական այգու մոդելը, մեզ թույլ չեն տալիս անգամ նստել խոտի վրա: Ստիպված ենք վերականգնել որոշ ավանդույթներ՝ այգումկկազմակերպելով ճապոնական մարտարվեստի բաց պարապմունքներ և ազգային խաղեր։

Ուսումնասիրելով Երևանի Սիրահարների այգու տարածքում մշակութային միջոցառումների
կազմակերպման և անցկացման մասին պայմանագիրը , չհանդիպեցի այն կետին, թե արգելվում է տրորել խոտը, ուստի այգու պահակների կողմից՝ տուգանվելու մասին հնչեցրած կոչը համարում եմ անհիմն։ Այգու տնօրինությունը սա հորինել է, որպեսզի ավելորդ ջանք չգործադրի տրորված խոտը վերականգնելու համար։ Լավ, իսկ ո՞վ է պաշտպանելու երեխայի իրավունքը, երբ նրան թելով առանձնացնում են շրջակա կանաչ միջավայրից և ասում հողի վրա վազվզիր, մինչդեռ կանաչի վրա խաղալը ավելի անվտանգ է և օգտակար։

Տեսանյութը՝ որպես բողոքի ակցիա, ուղղված Սիրահարների այգու տնօրինությանն ու  քաղաքապետարանին։

 

 

Դիտե՛ք, թե ինչ է մտածում այդ մասին Հյուսիսի երրորդ դասարանցի Արրթուր Զալինյանը։

 

 

 

Հունիսի 5․ Շրջակա միջավայրի համաշխարհային օր

Ամեն տարի հունիսի 5-ին նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, որը հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանի որոշմամբ (Որոշում № A/RES/2994 (XXVII) ) 1972 թվականի դեկտեմբերի 16-ից։ Գլխավոր Հանձնաժողովը կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնց շրջանակում են բնապահպանները, երկրագործությամբ զբաղվողները, պարտիզպանները հանրայնացնում են շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ առաջնահերթություններ, խնդիրներ և լուծման մեթդոներ։ Յուրաքանչյուր տարի սահմանվում է նոր թեմա և կարգախոս։ Այս տարի սեբաստացիները Շրջակա միջավայրի օրվան ընդառաջ կազմակերպել են կլոր սեղան`  քննարկելու շրջակա միջավայրին վերաբերող հարցեր ու խնդիրներ և ընտրել «Պաշտպանված երեխա շարունակ խնամվող բաց միջավայրում» կարգախոսը, որը նման է 1990 թ.-ի «Երեխաներ և շրջակա միջավայր» կարգախոսին։ Այսօր՝ կլոր-սեղանի շրջանակում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջնորդությամբ կփորձենք լուծել խնդիրներ, որոնք կապված են շրջակա միջավայրում երեխայի անվտանգության, հարմարավետության և իրավունքների պաշտպանության հետ:

Անցյալ տարի հունիսի 5-ին` շրջակա միջավայրի միջազգային օրը, ամփոփեցինք բնապահպանական նախագծերի ամենամյա «Հանրակրթական Էկոտուր 2018» ստուգատեսով, որը  թվով 8-րդն էր։ Ստուգատեսն ամփոփեցինք տարբեր հարթակներում՝ շրջայցով, ցուցահանդեսներով և կլոր-սեղանով:

Ստուգատեսին ներկայացվել էր 281 հայտ:

Ստուգատեսի Մասնակիցները՝ Հայաստանի տարբեր դպրոցներից, Բուհերից, որոնք հաղթող ճանաչվեցինմրցանակակիրներ Կլորսեղանի ընթացքում ներկայացվեցին էկոտուր 2019-ի ուղղությունները, որոնցից այսօր ուզում եմ առանձնացնել «Գետը Համայնքում» , իսկ  լրամշակված՝ «Գետը բնակավայրում»«Թափոնների կառավարում» և «Կրթական պարտեզ» նախագծերը, որտեղ ուշագրավ հաջողություններ ենք գրացել նաև համագործակցության ու փորձի փոխանակման առումով, ինչպես նաև բախվել խնդիրների։

 

Արդյունքներ

«Գետը համայնքում» ուսումնական նախագծի շրջանակում արդեն երեք տարի սեբաստացիների հետևողական ջանքերի արդյունքում նախկին ՀՀ կառավարությունը հաստատեց սուբվենցիա ծրագիր, որի համաձայն Փարաքար համայնքով անցնող 17 կմ երկարությամբ Շադրլու ջրանցքից դուրս կգա կոյուղին. ներկայիս ՀՀ կառավարությունը՝ ի պաատասխան մեր նամակի, ոչ միայն վերադարձրեց Բիոլճակը համայնքին, այլև առաջարկեց Համայնքի ղեկավարին ներկայացնել սուբվենցիա ծրագիր, որի համաձայն քայքայված Բիոլճակը կվերակառուցվի։ Համայնքի ղեկավարը ներկայացրել է սուբվենցիա-նախագիծ, սակայն շաբաթներ առաջ կառավարությունը նախագիծը ետ է ուղարկել լրամշակման, որը փաստում է այն մասին, որ նախագիծը քննարկման փուլում է։ Լրամշակված նախագիծը նույնպես ուղարկվել է Կառավարություն և մենք լիահույս ենք, որ այն անպայման կհաստատվի։  Բիոլճակը վերակառուցվելով՝ կիրականանա նաև Ջրանցքից կոյուղին դուրս գալու՝ արդեն հաստատված և 40 միլիոն դրամ հատկացված  ծրագիրը։ Արդյունքում կմաքրվի Հրազդան գետի ջրանցքը կոյուղուց, կկառուցվեն կոյուղագծեր և կենցաղային ջուրը կմղվի Բիոլճակ՝ ֆիլտրվելու և համայնքին ոռոգման ջուր մատակարարելու նպատակով։ Համայքնում կվերանա հակասանիտարական իրավիճակը, բնակիչների տներն ու հողամասերը չեն թաղվի կոյուղաջրերի մեջ։ Փարաքարի Բիոլճակի վերակառուցման սուբվենցիա ծրագրի հաստատմանն անհամբեր սպասում են Փարաքարի դպրոցականները, ովքեր «Բլեյան ցանցում» են «Գետը բնակավայրում» և «Թափոնների կառավարում» նախագծերով։

Ճամփորդություն՝ Փարաքար` Գետը համայնքում. բնագիտական նախագծի խոշորացույցի տակ է Փարաքար համայնքը

Սովորողների ուսումնական փաթեթին և մի քանի տարի հետևողական քայլերի մասին պատմող նյութերին ծանոթացե՛ք՝«Գետը համայնքում» ուսումնական նախագծի պտուղը` համայնքին» դպիրյան հոդվածում։

Հաջորդ նախագիծը «Թափոնների կառավարում» նախագիծն է, որն իրականացնում ենք կրթահամալիրում, սովորողների ընտանիքներում, շենքերում, ինչպես նաև գործընկեր՝ «էկոցանց»-ում ներգրավված հաստատություններում։

Էկոցանցին միացած կազմակերպություններ, անհատներ

  1. Արաբկիրի 25 էկոշենք
  2. Բաբաջանյան 25, դրոբ 1 
  3. Շերամի փողոցի համար 103 շենք
  4. Մեդիակենտրոնի հարևանությամբ Նոտարական գրասենյակ
  5. Իդեալ խանութ սրահ
  6. Հայ Բիզնես Բանկ
  7. Էտալոն խանութ / Հերթական այցը՝ Էտալոն
  8. Թիվ 76 մանկապարտեզ՝Փորձի փոխանակում 76 մանկապարտեզի հետ
  9. «Մթերք» խանութ
  10. Փարաքարի Միջին դպրոց

Էկոզինվորները հարցումներ են կատարել նաև տարածքում գտնվող Ucom Armenia, Acba Bank, Ararat Bank, Ineco Bank, թե ինչ են անում թղթի թափոնը։ Նրանք էլ իրենց հերթին հարցում են կատարել կենտրոնական բանկեր ու գրասենյակ և մեզ տեղեկացրել, որ թուղթը  ուղարկվում է վերամշակման։

«Թափոնների կառավարում» նախագծով էկոզինվորները եղել են նաև N 93 մանկապարտեզում, ինչպես նաև բնապահպանական«Բարձր տաք թումբ» նախագծով, սակայն մերժում են ստացել։ Պատճառը՝ չեն ուզում համագործակցել ձեզ հետ և վերջ։ (Հրաժարվել են մասնակցել նաև մարզական ստուգատեսին, միասին խաղալ մարզական խաղեր)։

Մարզական ստուգատես Հյուսիսային դպրոցն ու Թիվ 93 դպրոցը միավորող դաշտում։

ՄարզակաԱռավոտյան վազքն պարապմունք՝ Մարմնամարզության ընտրությամբ գործունեություն

Մարզական պարապմունք՝ գլուխկոնծիներ

Երեխաները պատմում են իրենց հանդեպ կիրառված բռնության մասին

Նվիրի՛ր մեզ մեր երազանքների ֆուտբոլի դաշտը

Մարզատոն Հյուսիսում

Այլընտրանքային մարմնամարզություն

Երկարացված օրը՝ ֆուտբոլի դաշտում

 

Մյուս նախագիծը՝ «Կրթական պարտեզ» նախագիծն է, որի շրջանակում մենք ոչ միայն չենք կարողանում համագործակցել մեր հարևան Թիվ 93 մանկապարտեզի հետ, այլ հանդիպում ենք խոչընդոտների։ Խոչընդոտված է մեր և սովորողների ազատ տեղաշարժը: Մենք չունենք ազատ, հարմար, անվտանգ անցում դեպի մեր մյուս մասնաճյուղ, որտեղ սովորողներն ունեն մարմնակրթության պարապմունքներ, ինչպես նաև այնտեղից են շարժվում կրթահամալիրային երթուղիները: Կրթական պարտեզով անվտանգ տեղաշարժվելը խոչընդոտում է 93 մանկապարտեզը՝ իր ցանկապատով, որի պատճառով սովորողները ստիպված են անցնել մեքենաների միջով։ Մինչդեռ կրթահամալիրը հանել է բոլոր պարիսպները և կրթական պարտեզով բաց ու պաշտպանված միջավայր ապահովել հետիոտնի, հեծանվորդի, սայլակով անցնողի համար, որից օգտվում են նաև 93 մանկապարտեզի ծնողները։

Մենք բազմիցս փորձել են ընդհանուր լեզու գտնել 93 մանկապարտեզի տնօրենի հետ՝ բնապահպանական և մարզական նախագծերով համագործակցելու միջոցով։ Սակայն մենք խոսում ենք բնապահպանությունից, կանաչ, մաքուր, խնամված, բնակչին, ծնողին հարմար, երեխայի համար անվտանգ անցումներից, մանկապարտեզի տնօրենը խոսում է շատ-շատ ցանկապատերից, թշնամանքից, ոխից, որն ունի կրթահամալիրի տնօրենի հանդեպ։

Հաջորդ խոչընդոտը՝ սեբաստացիները 93 մանկապարտեզի և Հյուսիսային դպրոցի ընդհանուր կրթական պարտեզում մարզվում են մեր սաները, և տնօրենը, պահակը, դաստիարակներն ու ծնողները ոչ միայն ձախողում են ուսումնական գործընթացքը, այլև վիրավորում, սպառնում, հայհոյում, ձեռք բարձրացնում երեխաների վրա՝ տնօրեն Մանուշակ Ստամբուլցիանի հրահանգով։ Նա սերմանում է ատելություն սեբաստացիների հանդեպ և հրահրում թշնամանք՝ վտարելով, ոստիկան կանչելով, թեժ գիծ զանգելով։ Սովորողներն ահաբեկված են, վիրավորված։ Խախտվել են երեխաների իրավունքները, ուստի՝ որպես ուսուցիչ, որպես անհատ, մտահոգվում եմ թե՛ սեբաստացի, թե՛ հարևան մանկապարտեզի սաների համար և թույլ չեմ տա, որպեսզի  բռնությունը շարունակվի:

Մեջբերում՝ ՄԱԿ-ի հռչակած կանոնադրությունից՝  Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆփաստաթղթից։

Երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք․․․ պետք է ցուցաբերվի անհրաժեշտ պաշտպանություն և աջակցություն, որպեսզի կարողանան լիարժեք կերպով ստանձնել իրենց պարտականությունները հասարակության շրջանակներում․․․

Երեխան իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա երջանկության, ․․․սիրո և ըմբռնման մթնոլորտում․․․ լիարժեք կերպով պետք է նախապատրաստվի հասարակության մեջ անհատական կյանքով ապրելուն և ․․․դաստիարակվի  խաղաղության, արժանապատվության, հանդուրժողականության, ազատության, հավասարության և համերաշխության ոգով։

․․․ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու երեխայի պաշտպանությունը խտրականության բոլոր ձևերից ․․

Ինձ համար երեխեների հանդեպ խտրականության դրսևորում է, երբ սեբաստացիները ողջ ամառ՝ ներառյալ մայիսսեպտեմբեր, լողում են ու խաղում լողափին, իսկ 93 պարտեզի սաները երկաթե տաղավարի մեջ նստում  ու տեսնում են լողացող սեբաստացիների հրճվանքը ։ Ուստի այցելեցի նրանց տնօրենին և առաջարկեցի, որպեսզի լողավազանում լողան նաև իրենց սաները։ Սակայն նա իր անձնական հակակրանքը սեբաստացիների և նրանց տնօրինության հանդեպ առավել կարևոր համարեց, քան երեխաների ուրախությունը։ Իսկ երբ 93 մանկապարտեզի ծնողներին, ովքեր բողոքում էին, որ մենք իրենց տարածքում ենք մարզվում, ասացի, որ ուզում ենք՝ իրենց երեխաներն էլ լողան մեզ հետ, որ ծանր ենք տանում, երբ խեղճ երեխաները ամառվա տապին դիտորդի դերում են, ծնողները, «խեղճ» բառից կառչելով, վիրավորանքներ և կեղծ, անպարկեշտ մեղադրանքներ տեղացին սեբաստացիների հասցեին՝ երեխաների ներկայությամբ` վճռական հայտարարելով, որ իրենք չեն ուզում սեբաստացիների հետ շփում ունենալ։ Այս ամենի մեջ, միանշանակ, տիկին Ստամբուլցիանն է պատասխանատու, քանի որ, չարաշահելով իր պաշտոնը, շարունակում է լարել մարդկանց միմյանց դեմ։ Ես՝ որպես ականատես այս անարդարությանն ու երեխաների իրավունքների ոտնահարմանը, առաջարկում եմ պատկան մարմիններին վերանայել նրա` տնօրենի պաշտոնում գտնվելու փաստը։

Հոդված 3. մաս 3

Մասնակից պետություններն ապահովում են երեխաների մասին հոգալու կամ նրանց պաշտպանության համար պատասխանատու հիմնարկների, ծառայությունների և մարմինների համապատասխանությունն իրավասու մարմինների կողմից սահմանված չափանիշներին, մասնավորապես, անվտանգության և առողջապահության բնագավառներում…

Հ ո դ վ ա ծ  12

  1. Իր հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն:
  2. Այդ նպատակով երեխային, մասնավորապես, հնարավորություն է տրվում իրեն վերաբերող ցանկացած դատական կամ վարչական քննության ժամանակ, ներպետական օրենսդրության դատավարական նորմերով նախատեսված կարգով, ունկնդրվել թե՛ անմիջականորեն, թե՛ իր ներկայացուցչի կամ համապատասխան մարմնի միջոցով:

Հ ո դ վ ա ծ  13

  1. Երեխան իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը…

Հ ո դ վ ա ծ  16

  1. Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի․․․կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության:
  2. Երեխան նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի կողմից պաշտպանության իրավունք ունի:

Հ ո դ վ ա ծ  29

  1. Մասնակից պետությունները համակարծիք են, որ երեխայի կրթությունը պետք է ուղղված լինի.

ե) շրջապատող բնության նկատմամբ հարգանքի դաստիարակմանը։

Սեբաստացիները խնամում են հարակից տարածքները, մաքրում աղբից, հնձում խոտը, ջրում։ Նրանց համար գոյություն չունի իմ ու քո սահման հասկացությունը։ Նրանք դաստիարակվում են՝ Բնությունը իմ տունն է կարգախոսով։ Այսօր նման կրթություն ու դաստիարակություն ստացող երեխայի համար անհասկանալի է 93 մանկապարտեզի տնօրենի և աշխատակիցների վարքագիծը, երբ իրենց ասում են` « Հեռացե’ք, սա կադաստրով մեր տարածքն է » ։ Երեխան հարց է տալիս իր ուսուցչին՝ « բա ինչու” եմ ես մաքրում, խնամում այդ տարածքը»։

Անդրադառնանք  ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանի մասին Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա որոշմանը։ Շրջակա միջավայր  ասելով շատ հաճախ մենք հասկանում ենք  միայն մե’զ շրջապատող միջավայրը, սակայն շրջապատող միջավայրն ավելի լայն հասկացություն է։ Այն մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրն է։ Շրջապատող միջավայրի պահպանումն ու բնական պաշարների ռացիոնալ օգտագործումը կարևորագույն նշանակություն ունի։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ 

Ի՞նչ է ասում փաստաթուղթը՝ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ.

Հողի սեփականատերը պարտավոր է հողն օգտագործել արդյունավետ, նպատակային նշանակությանը համապատասխան, չնվազեցնել նրա բերրիությունը, կիրառել արտադրության բնապահպանական տեխնոլոգիաներ, տնտեսական գործունեության հետևանքով թույլ չտալ բնապահպանական իրադրության վատթարացում։

Հետաքրիր է՝ ո”ր որոշմամբ է հողը հանձնվել 93 մանկապարտեզին։ Եթե այն 1975 թվականի ապրիլի 7-ի <ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1975 թվականի մարտի 6-ի <Հողի օգտագործման իրավունքի պետական ակտերը հողօգտագործողներին հանձնելու մասին> N-174 որոշմաբ է հանձնվել, ապա այդ որոշում է ուժը կորցրած է համարվում ըստ 5 մարտի 1991թ. թիվ 164 որոշմամբ։ Բացի այդ, Զ Ի Ն Ա Ն Շ Ա Ն/ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ Ա Կ Տ-ում առկա է՝ հողի ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ կետը։ Եթե 93 մանկապարտեզը կառչած է կադաստերի որոշմանը, ապա, խախտելով պայմանագրի վերոհիշյալ կետը, առաջարկում եմ վերանայել նրա իրավունքները՝ իր համար սեփականություն, իսկ մեզ համար՝ կրթական պարտեզ, համագործակցության հարթակ՝ խաղադաշտ, ֆուտբոլի դաշտ, ազգագրական, ծիսական, շարժուն խաղերի և՛ մեր, և՛ թիվ 93 մանկապարտեզի սաների համար, որտեղ կանցկացվեն ոչ միայն ֆուտբոլային խաղեր, այլև սպորտային, մշակութային միջոցառումներ` դառնալով նոր ծրագրերի համատեղ իրագործման միավորող միջավայր:

Կոնվենցիա՝ հ ո դ վ ա ծ  3

  1. Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:

Մինչդեռ՝ դիտեք տեսանյութը, որտեղ արտահայտվում են սովորողները

 

Մյուս խնդիրը՝ ամենակարևորը ոռոգման ջրի խնդիրն է, որը պետք է բերվի գրաֆիկի, որպեսզի ջուրօգտագործողներն ունենան ֆիքսված ժամանաբաշխում և կարողանան ոռոգել իրենց այգիները։ Մենք այս հարցով դիմել ենք

Ջրի հետքերով

Երբ չկա գրաֆիկ, չկա ոռոգման ջուր

Կանաչ մաթեմատիկա

Հերթական բարձրացված հարցը՝

Այգիները՝ որպես դեկորատիվ տարածքներ

Բողոք՝ ընդդեմ Սիրահարների այգու և ոչ միայն

Բողոք՝խոտերին խաղալ արգելելու համար

Մասնակից սովորողի պահանջը

 

 

 

 

«Գետը բնակավայրում» նախագիծ

Հունիսի 1-13

Գետը բնակավայրում նախագծի

Ուղղությունները

Աշխատանքները

 Ճամփորդության վայրը՝ Հրազդանի կիրճ 

06.06.2019

09:00-13:00

Սկիզբը, ավարտը՝ Հյուսիսային դպրոց

Նպատակը

Մասնակցել Գետը բնակավայրում նախագծին, կատարել տարածքի՝ թաղամասի ուսումնասիրություն, բարձրաձայնել, լուսաբանել առկա խնդիրները, ցուցանակի էսքիզների առաջարկների ստեղծում, աղբի հավաքում-տարածքի մաքրում։

 

Անհրաժեշտ պարագաներ՝  Թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, ուսապարկ, ջուր, օրապահիկ, աղբի տոպրակ, ձեռնոցներ, էսքիզային թղթեր, մատիտներ

Ընթացքը

Դեպի Հրազդանի կիրճ ճամփորդությունը սկսել Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից։

 

Առաջին կանգառ

Քարափի, քարի կարևորում, քարափը այլասերող օբյեկտների օտարման առաջարկներ.

Գետին, ջրանցքին ուղղված ցուցանակների առաջարկներ

 

Երկրորդ կանգառ

Ջրանցքի ջրաթափի մոտ փոքրիկ ջրվեժի, տեղանքի լուսանկարում

Կամուրջի վրա գեղանկարչական պլեներ

Կամուրջի վերաիմաստավորման՝ նստարաների առաջարկներ

 

Երրորդ կանգառ

Քայլք ջրանցքի եզրով դեպի հաջորդ կամուրջ

Տեղանքի լուսանկարում, էկոլոգիական աշխատանք, կամուրջին գեղանկարչական պլեներ, տեղանքը որպես տարբեր նախագծային հարթակ ֆիքսելու առաջարկների մշակում

 

Չորրորդ կանգառ

Քայլք երկաթգծով դեպի Մանկական երկաթուղի

Տեղանքի լուսանկարում, էկոլոգիական աշխատանք, գեղանկարչական պլեներ, գետափը որպես լողափ, ընթերցողական գոտի, վրանային, արշավախմբային հարթակ դիտարկելու, վերաիմաստավորելու առաջարկների մշակում

 

Մասնակիցներ

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի և Հյուսիսային դպրոցի՝ 5-4-րդ դասարանի սովորողներ

Համակարգող՝ ուղեկցող Քնարիկ Ներսիսյան

Համակարգողներ՝ Տաթև Աթոյան, Հայկուհի Հովհաննիսյան

 

Գետը համայնքում. բնագիտական նախագծի խոշորացույցի տակ է Փարաքար համայնքը

https://mskh.am/am/84038

Ցանցային նախաձեռնություն․ Փրկությունը Բիոլճակի վերակառուցման մեջ է

Մայիսի 18-ին Փարաքարի միջնակարգ դպրոցի դասավանդող Մարգարիտա Նավոյանն իր 25 սովորողներով մասնակցեց Մայիսյան 14-րդ հավաքին՝ Բլեյան բաց ցանցի ներկայացման ամփոփմանը։ Ներկա էին նաև Փարաքարի մանկապարտեզի դաստիարակները, համայնքի «Բարեկարգում Տնօրինություն»-ի տնօրեն Վահե Մովսիսյանը և Թաիրովի հիմնական դպրոցի դասավանդողները։ Մարգարիտա Նավոյանը՝ Ինֆորմատիկայի դասավանդող, Փարաքար համայնքի բնակիչ, ակտիվորեն ներգրավվեց «Գետը համայնքում» նախագծում և անմիջապես արձագանքեց Փարաքարում՝ Հրազդան գետի ոռոգման ջրանցքի, կեղտոտ ու խցանված առուների խնդիրներին, որոնց առաջացման պատճառներից մեկն է համայնքում կոյուղու բացակայությունը։ Այս ամենին սեբաստացիների ներգավվածությանը տիկին Նավոյանը տեղեկացել էր Դպիրի հոդվածներից մեկից, ուստի, վստահելով մեզ, տեղեկացրեց և խնդրեց բարձրաձայնել իրենց թաղամասում ժամեր առաջ ծագած խնդրի մասին։ Անմիջապես մեկնեցինք Փարաքարի Միջին դպրոցին կից թաղամաս, որտեղ կոյուղին դուրս էր եկել և լցվել մարդկանց բակերն ու տները։ Բնակիչները վստահեցնում էին, որ նախկինում Բիոլճակի առկայությունը զերծ է պահել նման խնդիրներից։ Վահե Մովսիսյանը ևս հաստատեց այդ փաստը և տեղեկացրեց, որ համայնքի ղեկավարը սուբվենցիա ծրագիր է ներկայացրել ՀՀ Կառավարությանը՝ Բիոլճակը վերականգնելու վերաբերյալ։ Այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համայնքին որպես նվիրատվություն վերադարձրել է Բիոլճակը և պահանջել, որպեսզի համայնքի ղեկավարը Բիոլճակի վերականգնման համար ներկայացնի սուբվենցիա ծրագիր, դա մենք գիտեինք ՀՀ վարչապետի վերջին նամակից։ Այդ մասին մանրամասն՝ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը՝ Բիոլճակին» նյութում։
Մայիսի 21-ին սեբաստացի սովորող-լրագրողների հետ կայցելենք Փարաքարի Միջին դպրոց և կներկայացնենք «Գետը համայնքում» նախագիծը՝ մասնավորապես Շադրլու ջրանցքի և Բիոլճակի խնդիրները։ Երկրորդ նախագիծը, որը ևս ներկայացնելու ենք, «Թափոնների կառավարում» նախաիծն է, քանի որ տեսակավորելով աղբը՝ թափոնը, և հանձնելով վերամշակման, նվազեցնում ենք թե՛ աղբի քանակը, թև՛ մաքուր ենք պահում ջրանցքներն ու առուները, որոնք կոյուղուց տասնապատիկ անգամ ավելի մեծ վնասներ են պատճառում բնությանն ու բնակչին։