Շադրլուն կմաքրվի, կունենա կամրջակներ

Այսօր՝ հունիսի 13-ին, բնապահպանական նախագծերով միմյանց հարազատ դարձաց մի խումբ սեբաստացի ճամբարականներ և Փարաքարի Միջնակարգ դպրոցի սովորողներ հանդիպեցին Շադրլու ջրանցքի մոտ՝ Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի շրջանակում։ Հանդիպումը լավ առիթ էր նաև միմյանց շնորհավորելու՝ Կառավարության կողմից Բիոլճակի վերակառուցման նախագծի ընդունման համար։ Տաթև Աթոյանը երեխաներին ոգևորեց ցուցանակների և կամուրջների էսքիզներ անել և ներկայացնել Փառատոնի ցուցահանդեսին։

Փարաքարի դպրոցականներն իրենց ուսուցչուհու՝ Մարգարիտա Նավոյանի հետ առաջինը իրականացրել էին թափոնների կառավարում նախագիծը՝ ընտանիքներով հավաքած պլաստիկ շշերը բերել և լցրել են իրենց դպրոցի մոտ տեղադրված տեսակավորման տարայի մեջ։ Նրանք պատրաստվում են իրենց դպրոցի նկուղներից մեկը պատրաստել որպես թափոնների պահոց և անձամբ թափոնն ուղարկել վերամշակման գործարան։

Տեսաձայնագրեց Մարգարիտա Նավոյանը

Շադրլու ջրանցք՝ տեսաձայնագրեց Տաթև Աթոյանը

«Գետը բնակավայրում» նախագիծ

Հունիսի 1-13

Գետը բնակավայրում նախագծի

Ուղղությունները

Աշխատանքները

 Ճամփորդության վայրը՝ Հրազդանի կիրճ 

06.06.2019

09:00-13:00

Սկիզբը, ավարտը՝ Հյուսիսային դպրոց

Նպատակը

Մասնակցել Գետը բնակավայրում նախագծին, կատարել տարածքի՝ թաղամասի ուսումնասիրություն, բարձրաձայնել, լուսաբանել առկա խնդիրները, ցուցանակի էսքիզների առաջարկների ստեղծում, աղբի հավաքում-տարածքի մաքրում։

 

Անհրաժեշտ պարագաներ՝  Թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, ուսապարկ, ջուր, օրապահիկ, աղբի տոպրակ, ձեռնոցներ, էսքիզային թղթեր, մատիտներ

Ընթացքը

Դեպի Հրազդանի կիրճ ճամփորդությունը սկսել Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից։

 

Առաջին կանգառ

Քարափի, քարի կարևորում, քարափը այլասերող օբյեկտների օտարման առաջարկներ.

Գետին, ջրանցքին ուղղված ցուցանակների առաջարկներ

 

Երկրորդ կանգառ

Ջրանցքի ջրաթափի մոտ փոքրիկ ջրվեժի, տեղանքի լուսանկարում

Կամուրջի վրա գեղանկարչական պլեներ

Կամուրջի վերաիմաստավորման՝ նստարաների առաջարկներ

 

Երրորդ կանգառ

Քայլք ջրանցքի եզրով դեպի հաջորդ կամուրջ

Տեղանքի լուսանկարում, էկոլոգիական աշխատանք, կամուրջին գեղանկարչական պլեներ, տեղանքը որպես տարբեր նախագծային հարթակ ֆիքսելու առաջարկների մշակում

 

Չորրորդ կանգառ

Քայլք երկաթգծով դեպի Մանկական երկաթուղի

Տեղանքի լուսանկարում, էկոլոգիական աշխատանք, գեղանկարչական պլեներ, գետափը որպես լողափ, ընթերցողական գոտի, վրանային, արշավախմբային հարթակ դիտարկելու, վերաիմաստավորելու առաջարկների մշակում

 

Մասնակիցներ

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի և Հյուսիսային դպրոցի՝ 5-4-րդ դասարանի սովորողներ

Համակարգող՝ ուղեկցող Քնարիկ Ներսիսյան

Համակարգողներ՝ Տաթև Աթոյան, Հայկուհի Հովհաննիսյան

 

Գետը համայնքում. բնագիտական նախագծի խոշորացույցի տակ է Փարաքար համայնքը

https://mskh.am/am/84038

Ցանցային նախաձեռնություն․ Փրկությունը Բիոլճակի վերակառուցման մեջ է

Մայիսի 18-ին Փարաքարի միջնակարգ դպրոցի դասավանդող Մարգարիտա Նավոյանն իր 25 սովորողներով մասնակցեց Մայիսյան 14-րդ հավաքին՝ Բլեյան բաց ցանցի ներկայացման ամփոփմանը։ Ներկա էին նաև Փարաքարի մանկապարտեզի դաստիարակները, համայնքի «Բարեկարգում Տնօրինություն»-ի տնօրեն Վահե Մովսիսյանը և Թաիրովի հիմնական դպրոցի դասավանդողները։ Մարգարիտա Նավոյանը՝ Ինֆորմատիկայի դասավանդող, Փարաքար համայնքի բնակիչ, ակտիվորեն ներգրավվեց «Գետը համայնքում» նախագծում և անմիջապես արձագանքեց Փարաքարում՝ Հրազդան գետի ոռոգման ջրանցքի, կեղտոտ ու խցանված առուների խնդիրներին, որոնց առաջացման պատճառներից մեկն է համայնքում կոյուղու բացակայությունը։ Այս ամենին սեբաստացիների ներգավվածությանը տիկին Նավոյանը տեղեկացել էր Դպիրի հոդվածներից մեկից, ուստի, վստահելով մեզ, տեղեկացրեց և խնդրեց բարձրաձայնել իրենց թաղամասում ժամեր առաջ ծագած խնդրի մասին։ Անմիջապես մեկնեցինք Փարաքարի Միջին դպրոցին կից թաղամաս, որտեղ կոյուղին դուրս էր եկել և լցվել մարդկանց բակերն ու տները։ Բնակիչները վստահեցնում էին, որ նախկինում Բիոլճակի առկայությունը զերծ է պահել նման խնդիրներից։ Վահե Մովսիսյանը ևս հաստատեց այդ փաստը և տեղեկացրեց, որ համայնքի ղեկավարը սուբվենցիա ծրագիր է ներկայացրել ՀՀ Կառավարությանը՝ Բիոլճակը վերականգնելու վերաբերյալ։ Այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համայնքին որպես նվիրատվություն վերադարձրել է Բիոլճակը և պահանջել, որպեսզի համայնքի ղեկավարը Բիոլճակի վերականգնման համար ներկայացնի սուբվենցիա ծրագիր, դա մենք գիտեինք ՀՀ վարչապետի վերջին նամակից։ Այդ մասին մանրամասն՝ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը՝ Բիոլճակին» նյութում։
Մայիսի 21-ին սեբաստացի սովորող-լրագրողների հետ կայցելենք Փարաքարի Միջին դպրոց և կներկայացնենք «Գետը համայնքում» նախագիծը՝ մասնավորապես Շադրլու ջրանցքի և Բիոլճակի խնդիրները։ Երկրորդ նախագիծը, որը ևս ներկայացնելու ենք, «Թափոնների կառավարում» նախաիծն է, քանի որ տեսակավորելով աղբը՝ թափոնը, և հանձնելով վերամշակման, նվազեցնում ենք թե՛ աղբի քանակը, թև՛ մաքուր ենք պահում ջրանցքներն ու առուները, որոնք կոյուղուց տասնապատիկ անգամ ավելի մեծ վնասներ են պատճառում բնությանն ու բնակչին։

 

Ապրիլի 27-ի «Կլոր-սեղան»՝ ներկայացում․ «Գետը համայնքում», «Կենցաղային թափոնների կառավարում»

2017 թ-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկվեց «Գետը քաղաքում», այնուհետև լրամշակված «Գետը Համայնքում» նախագիծը՝ ըստ առարկայական բաղադրիչների։ Նախագիծը ներառվեց պատմության, հայրենագիտության, բնագիտության, աշխարհագրության, քիմիայի, ֆիզիկայի և օտար լեզուների առարկայական ծրագրերում։

Նախագիծը ծնվեց Խաչատուր Աբովյանի՝ «Զանգվի հավելված»-ի ուսումնասիրությունից։ Աբովյանի՝ «Զանգի՛, իմ նազելի բնակավայր» արտահայտությունը մտավ կրթահամալիր՝ Աշոտ Բլեյանի Աբովյան հերոսի լույսով և  սեբաստացիներին համակեց սիրով ու հոգատարությամբ՝ Հրազդան մայր գետի նկատմամբ։

Նախագծի շրջանակում, անգլերենի դասի ընթացքում կատարեցինք թարգմանություններ՝ Տեղեկություններ և փաստեր գետերի մասին, այնուհետև՝ Խաչատուր Աբովյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ։ Հինգերորդ դասարանցիներն անգլերենի, մայրենիի, բնագիտության և հայրենագիտության դասավանդողների, ինչպես նաև Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոցի հետ ինտեգրված դաս անցկացրին «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան»-ում։ 

Սակայն «Գետը համայնքում» նախագծի նպատակը միայն գետերի մասին տեղեկություններով չէր սահմանափակվում։ Այն ավելի խորն էր․ պահանջում էր Հրազդան գետի քարտեզագրում, գետի խնդիրների ուսումնասիրություն, բնապահպանական-լրագրողական հետազոտություն, խնդիրների  բարձրաձայնում, լուծումների առաջարկում և գործնական քայլեր՝ այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Երբ սկսեցինք ուսումնասիրել 141 կմ երկարությամբ Հրազդան գետը, նրա վտակներն ու նրանից սկիզբ առնող ջրանցքները, քայլեցինք գետի երկայնքով, մոտեցանք նրան, հասկացանք, որ անելիք շատ ունենք․ պարզապես պետք է սկսել քո իսկ բնակավայրից, քեզ ամենամոտը գտնվող հատվածից և մաքրել Հրազդանը՝ ներառելով տարածաշրջանի, բնակավայրի դպրոցներին, բնակիչներին և մանկավարժի առաքելությամբ ազդել մարդու վրա, փոխել նրան։

Դիտելով Արփինե Թամրազյանի «Բնությունը պահպանելն ու պաշտպանելը սեբաստացիները սովորում են Ա-ից ու Բ-ից էլ առաջ» տեսանյութը, հասկանալի է դառնում, թե ինչպես են սեբաստացիներն իրականացնում նախագծային ուսուցումը, ինչ ակնկալիք են ունենում և ինչ արդյունքի են հասնում։

Որպես Փարաքարի բնակիչ՝ սկսեցի ուսումնասիրել Փարաքար-Թաիրով համայնքներով անցնող «Շադրլու» ջրանցքը, որը նույնպես սկիզբ է առնում Հրազդան գետից և կառուցվել է ոռոգման նպատակով։ 1847 թ․ Մեսրոպ Թաղիադյանը, Արարատյան երկրով ուղևորվելիս, մի օր գիշերել է Փարաքարում։ Նա Փարաքար գյուղը համարել է բերդապարիսպ, որը գտնվում է Երևանի ու Էջմիածնի միջնամասում։ Ըստ նրա նկարագրության գյուղն ունի գետակ, որը հանվել է Հրազդանի ստորոտով և դուրս է գալիս երեք բլուրների մոտից՝ ոռոգելով Փարաքարի այգեստաններն պարարտապտուղ և հողերն արգավանդ։

Մեկ այլ աղբյուրում նշված է, որ 1734 թ․ Երևանցի Պուրճ Ալի Բեկ անունով մի տաճիկ Հրազդան գետի ներքևից ծակելով ժայռը, ջուր է դուրս բերում և հասցնում մինչև փոքր ձորակ՝ Կավակերտի հողերը ոռոգելու նպատակով։ Նրա մահից հետո ժառանգները 50 թումանով ջուրը ծախում են Նահապետ կաթողիկոսին։

1924-1925 թթ, երբ Փարաքարում զարկ տվեց ջրաշինարարությունը, ջրանցքը կրկնակի վարարեց։

Սակայն, արդեն երկու տասնամյակ է, ինչ Շադրլու ջրանցքը ծառայում է որպես կոյուղատար, այդ ջրով բերքը ոռոգելն անհնար է, հեկտարներով հողեր մնացել են անմշակ, իսկ բնակիչներն իրենց հերթին ջրանցքի մեջ թափում են  կենցաղային աղբը։

Ջրանցքի ուսումնասիրությունները մեր առջև բացեց մեկ այլ խնդիր, որը զուգահեռ պետք է ստանար իր լուծումը՝ Փարաքարի Բիոլճակի վերակառուցումը։ Շադրլու ջրանցքի ու Բիոլճակի խնդիրները ձևակերպվեցին որպես ուսումնական նախագծեր և ներառվեցին որպես «Էկոտուր 2017-2018» թթ-ի կարևորագույն ուղղություններ։

Բիոլճակը կենցաղային կեղտաջրերը մաքրող կայան է, որը կենսական նշանակություն է ունեցել համայնքի համար։ Այն մաքրել է համայնքի մի որոշ մասի կեղտաջուրը և ծառայել ոռոգման նպատակով։ Նախկին ՀՀ կառավարությունը մոտ երեք տարի առաջ լճակը վերցրել է համայնքից և հանձնել Ջրային Պետական Կոմիտեին, ով իր հերթին այն հանձնել է միակ օպերատոր՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին։ Ընկերությունը ստանձնել է համայնքի ջրամատակարարումը և չի ստանձնել ջրահեռացումը, ուստի լճակը մատնվել է անտերության և քայքայվել, մինչդեռ համայնքի փողոցներով հոսում է կոյուղին, իսկ գարշահոտը առաջացնում մեղմ ասած անհարմարություն և  հակասանիտարական իրավիճակ։

«Գետը համայնքում» նախագծի շրջանակում ամիսներ շարունակ իրականացվել են էկոակցիաներ․ մաքրվել է ջրանցքի ափամերձը, համայնքի ղեկավարի հետ իրականացվել է ակտիվ և արդյունավետ համագործակցություն։ Համագործակցել ենք  նաև ՋՕ-ի, համայնքի դպրոցների ու բնակիչների հետ։ Թակել բնակիչների դռները, զրուցել, բացատրական աշխատանք տարել, կիսել նրանց մտահոգությունները։ Բազմիցս բերել ենք տրակտոր՝մաքրելու ջրանցքը, ազատելու կուտակված պլաստիկից և աղբից։ Հրավիրել ենք գրեթե բոլոր լրատվամիջոցներին, լուսաբանել մեր բլոգներում, կայքերում, կազմակերպել Կլոր-սեղաններ՝ ՀՀ Կառավարությունում, «Հարթակ Գեղարվետում» ակումբում, բաց-նամակներ ուղարկել ՀՀ վարչապետին, նախարարություններին՝ իրազեկելով Փարաքար համայնքի ջրահեռացման, ջրանցքի աղտոտվածության և Բիոլճակի խնդիրների մասին՝ պահանջելով փոխհատուցել թե՛ Բիոլճակին հասցված վնասը և հետ վերադարձնել այն համայնքին՝ Էկոտուրի շրջանակում, թե՛ ջրանցքի տարածքում տեղադրել տեսախցիկներ, թե՛ մշակել նախագիծ և ներկայացնել ՀՀ կառավարությանը։

Համայնքի ղեկավարը ներկայացնում է Սուբվենցիա ծրագիր՝ Շադրլու ջրանցքից կոյուղին դուրս բերվելու և կեղտաջուրը Բիոլճակ մղելու վերաբերյալ։ Ծրագիրն ընդունվել է, որի համար տրամադրվում է 40 միլիոն դրամ։ Համայնքում իրականացվում են գեոդեզիական չափումներ, կազմակերպվում շինարարական մրցույթ և այլ նախապատրաստական աշխատանքներ։ Բիոլճակը վերադարձնելու մասին մեր դիմումը ևս ընդունվում է՝ այս անգամ ներկայիս կառավարության կողմից։ ՀՀ վարչապետը Բիոլճակը հանձնում է համայնքին՝ որպես նվիրատվություն և համայնքի ղեկավարից պահանջում սուբվենցիա ծրագիր՝ Բիոլճակը վերակառուցելու վերաբերյալ։ Լճակը նախագծող և կառուցող «Ջինջ» ընկերության հետ միասին իրականացվում է ուսումնասիրություն, կազմվում նախահաշիվ, վերակառուցման նախագիծ և ներկայացվում կառավարությանը։ Ծրագիրը կառավարությանը ներկայացնելուց հետո Բիոլճակ այցելում են Տարածքային վարչության նախագահը  և այլ բիզնես ծրագրեր իրականացնող արտասահմանյան կազմակերպություններ։ Վստահ եմ, որ նախագիծը շուտով կֆինանսավորվի և Փարաքար համայնքում զարկ կտրվի կենսական նշանակություն ունեցող երկար սպասված փոփոխությունները։

Հավելված 1-ում ներկայացված են 2017-ից մինչ օրս նախագծի ընթացքում իրականացված աշխատանքները։

Հավելված 1

Հրազդան գետի Շադրլու ջրանցք

Լրագրող-բնապահպանները հետազոտում են ջրանքը-Ջրանցքների վրա կարո՞ղ ենք տեղադրել ցանցեր

Բիոլճակը մեկ տարի առաջ

Բիոլճակը այսօր

Ֆիզիկ-հիդրոլոգի այցը Բիոլճակ

Սովորողների ստեղծած ուսումնական նյութեր, այլոց փորձի ուսումնասիրություն,թարգմանություններ

Հետազոտում են կրտսեր դպրոցի սովորողները

Բնագետ Հրաչիկ Միրզոյանի դիտարկումը Բիոլճակների կարևորության մասին

  1. «Հարթակ Գեղարվեստում» ակումբում «Կլոր սեղան» հանդիպում

2. «Հարթակ Գեղարվեստում» ակումբում Կլոր-սեղան հանդիպում

Կլոր սեղան կառավարությունում

Վերջին նամակը՝ Կարեն Կարապետյանին  ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակ՝ մարտի 8-ին

Նամակի պատասխանը՝ 719 

Ա Սուբվենցիա-Ծրագիր, որի համաձայն համայնքին  հատկացվեց 40 միլիոն դրամ՝ կոյուղագծեր կառուցելու և կոյուղին ջրանցքից դուրս գալու ուղղությամբ

Գումարը դեռ չէր նստել համայնքի հաշվեկշռին, երբ տեղի ունեցավ Թավշյա հեղափոխություն

Նամակ նոր կառավարությանը՝ Նիկոլ Փաշինյանին, սուբվենցիա ծրագրի դիմաց համայնքին հատկացվելիք գումարը փոխանցելու վերաբերյալ։- Հարգելի Պարոն Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան

Բիոլճակի համար գրանդ ստանալու ակնկալիքով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը՝ Բիոլճակին

Համայնքի ղեկավարը և Ջինջը՝ Բիոլճակը նախագծող  ընկերությունը համատեղ կիրականացնեն երկու նախագծերը՝ 1. Նոր կոյուղագծերի կառուցումն ու կեղտաջրերի մղումը Բիոլճակ, որի արդյունքում հայայնքում կիրականացվի ջրահեռացում և Շադրլու ջրանցքը կազատվի երկու տասնամյակ իր միջով անցնող կոյուղուց 2. Բիոլճակի վերակառուցումը, որը կիրականացնի կենսաբանական մաքրում և կապահովի ոռոգման մաքուր ջուր։

 

Աղբի քանակը նվազեցնելու համար շատ կարևոր է իրականացնել «Կենցաղային թափոնների կառավարում» նախագիծը և վերամշակման ուղարկել թափոնները։ Մեկ այլ նախագիծ, որը սեբաստացիներն իրականացնում են և կիսվում իրենց փորձով՝ ներգրավելով նորանոր գործընկերներ։

 

«Биопруд» в гостях у экосолдатов

За круглым столом в медиацентре на днях в рамках проекта «Река в сообществе» («Գետը համայնքում») встречались группа экосолдатов УК Мхитар Себастаци,  руководитель общества «Барекаргум Тноринутюн» («Բարեկարգում տնորինություն») Ваге Мовсисян и один из бывших сотрудников инженерно-консалтинговой компании Jinj, построившей Паракарский Биопруд, активист района Паракар Рафик Хачатрян. Биологическая очистная станция лагунного типа для очистки сточных вод сел…

Ջրանցքների վրա կարո՞ղ ենք տեղադրել ցանցեր

 

Բնապահպան-լրագրողների ջոկատը մայիսի 31-ին մեկնեց ուսումնահետազոտական ճամփորդության։ Ուսումնասիրեց Փարաքարի Շադրլու ջրանցքը, տեղակայված ցանցերը։ Մասնագետի օգնությամբ փորձեց հասկանալ, թե որտեղ կարելի է ավելացնել ցանցեր, որպեսզի աղբը չհոսի ամբողջ ջրանցքով մեկ։ Ճանապարհին հանդիպեց գյուղացիների, որոնք անհույս վիճակում էին, քանի որ չունեին առու։ Եղածն էլ խցանված էր, իսկ կոյուղին լցվում էր նրանց տուն։ Գյուղացիները պահանջում էին գյուղապետից՝ վերականգնել իրենց առուն։ Նրանք բողոքում էին, որ գյուղապետը երբեք ոչինչ չի անում իրենց համար։