Կապույտ գինին՝ նոր էջ խմիչքի պատմության մեջ

Իսպանիայից երիտասարդ քիմիկոսները որոշել են, որ ավանդական կարմիր, սպիտակ և վարդագույն գինիները բոլորին հոգնեցրել են։ Հատուկ տախնոլոգիաներով նրանք վեց հոգով ստացել են կապույտ գինի։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Իսպանիայում ստեղծել են կապույտ գինի, հաղորդում է Metro հրատարակությունը` հղում անելով ստարտափի ներկայացուցիչ Վիլեկե Վան Դե Նոորտին։ «Կապույտ գինու» ստեղծումը զբաղեցրել է երկու տարի և սերտ համագործակցություն պահանջել Բասկերի երկրի համալսարանի ու AZTI հետազոտական կենտրոնի հետ, չնայած, նրանք ոչ մի կապույտ խաղող չեն հայտնագործել։

«Մենք վերցնում ենք Իսպանիայի մի շարք մարզերում աճեցված սովորական սպիտակ և կարմիր խաղողը, ավելացնում ենք անտոցիաններ (պիգմենտային նյութեր, որոնք առկա են խաղողի կեղևում) և ինդիգո սննդային ներկանյութը։ Ստացվում է ավելի քաղցր խմիչք, քան սովորական գինին, թեև՝ առանց շաքարի։ Ինչու՞ հենց կապույտ՝ այն ասոցացվում է շարժման, փոփոխության և հավերժության հետ»,- ասում է Դե Նոորտը։

«Մենք ուզում ենք, որպեսզի մարդիկ մոռանանք այն ամենի մասին, ինչ նրանց խորհուրդ են տալիս սոմելյեները, մոռանան բոլոր կարծրատիպերը, կանոնները, և ամեն ինչ սկսեն նոր էջից։ Մեր ընտանիքում գինեգործներ չկան։ Մենք ավանդական ընկալմամբ գործարար չենք։ Ավելի շատ` դիզայներների, նկարիչների, երաժիշտների խումբ ենք։ Նույնիսկ մշտական գրասենյակ չունենք։ Մեր արածի նկատմամբ արձագանքը տարբեր է։ Գինեգործական ընկերությունները մեր հայտնագործությունը սրբապղծություն են անվանել»,- ասել է նախագծի ներկայացուցիչը։

Աղբյուրը՝

Գինու և խաղողի դպրոց․ Հյուսիսի գինեգործներ

Գինեգործ Գրիգոր Ղուկասյանը վարպետության դաս անցկացրեց «Հարթակ Գեղարվեստում» ակումբում մի խումբ գինեգործ սովորողների հետ, համտեսեց մեր պատրաստած գինին, տվեց խորհուրդներ, ցուցումներ՝ հետագա քայլերի վերաբերյալ։

Շշերի դասավորում․ Այց Քոլեջ՝ լաբորատորիա

Էկոզինվորներ-գինեգործներ ջոկատը ճամբարային առօրյան կազմակերպեց շարունակելով իր աշխատանքները թափոնների պահոցում։ Դասավորեց ապակե շշերն ու տարաները, ինչպես նաև կոտրված ապակու ջարդոնը։ Հետո ընկեր Անժելայի և ընկեր Հայկուհու հետ այցելեց Քոլեջ՝ լաբորատորիա։ Հանդիպումը Արտակ Ռշտունու հետ շատ արդյունավետ էր, հաճելի և տեղեկատվական։ Օրվա մասին պատմում է տեսանյութը։

Գինու և խաղողի դպրոց․ տեսագրությունը՝ Անժելա Բլեյանի

 

 

 

Խաղողագործության սահմանները

Ըստ Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի` Թուրքիան աշխարհում չորրորդ խաղողագործական երկիրն է, Իրանը`վեցերորդ: Սակայն, Իրանում այն ավելի բուռն է զարգանում, քան Թուրքիայում:

«Այսօր 1 կգ խաղողը Թուրքիան համաշխարհային շուկա է արտահանում 60-70 սենթով, Իրանը` 25-30, այսինքն` Իրանը միշտ եղել է շահավետ գործընկեր, քան Թուրքիան: Եթե Թուրքիայի հետ իդեալական հարաբերություններ ունենանք, ապա ոչինչ չի փոխվի, որովհետև մենք նույնիսկ Իրանից խաղող չենք գնում»,- ասում է Գինեգործների միության նախագահը:

Ըստ նրա`Հայաստան կարելի է ներմուծել արգենտինյան գինի, կամ խաղող` 1 կգ-ը 30 սենթով, ինչը նշանակում է, որ Թուրքիայի տնտեսությունը գինեգործության ու խաղողագործության առումով մրցունակ չէ աշխարհում:

Մյուս գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանի օրենսդրությունը խաղողի և գինու մասով մեծ «դիմադրողականություն» ունի: Գինու շուկայի օրենսդրությունը հիմնված է ծագման վրա` ծագման երկրի խաղողը չի կարելի խառնել այլ խաղողների հետ:

«Ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության` ինչ օրենքներ կիրառվում են ներքին դաշտում, նույն օրենքները պետք է լինեն ներմուծման դաշտում: Սակայն խաղողի և գինու մասով բացառություններ կան: Այսինքն` եթե հայկական գինի է, նշանակում է`իրավունք չունես օգտագործել այլ երկրի խաղող կամ գինի:

Հարևան Թուրքիան այսօր տասն անգամ ավելի շատ գինի է արտադրում և արտահանում, քան Հայաստանը: Այստեղ կան երեք խոշոր գինեգործական կենտրոններ`արևմտյան ափը Ստամբուլից մինչև Իզմիր, Կիլիկիան և Վանի շրջանը: Հունա-ֆրանսիական ներդրումների շնորհիվ զարգացած է արևմտյան ափը: Սակայն թուրքերը մեծ ակնկալիքներ ունեն Վանի և Կիլիկիայի կենտրոններից:
Ազգագրագետ Հոբոսյանը նշում է, որ չնայած խաղողի հայրենիքը Հայաստանն է, այդուհանդերձ 500 տեսակի խաղողի վայրի սորտերն այսօր գրեթե գոյություն չունեն:

Պետք է փորձենք աշխարհին ներկայանալ մեր էկզոտիկ «աբորիգեն» խաղողով և դրանից ստացված գինով»,- ասում է նա:
Այսօր Թուրքիայում գոյություն ունեն 1200 «աբորիգեն» տեսակներ, որոնցից 250-ը զուտ հայկական անուններ ունեն: Հարությունյանն ասում է, որ նրանք դեռ չեն հասցրել թրքացնել հայկական սորտերը:

«Հայերի խաղողի այգիները մնացել են նույն ձևով, ինչպես եղել են 1915 թվականին: Քրդերը դրանց ձեռք չեն տվել: Պարզապես այգիները վայրիացել են: Իսկ խաղողի վայրիացումը ուղղակի հակադարձ պրոցես է, բավական է` երեք-չորս տարի մշակես, կվերադառնա նախնական տեսքին»,- ասում է նա:

Սահմանի բացման դեպքում հնարավոր կլինի վերականգնել հայկական վայրի խաղողի տեսակները: Սակայն շուկա այն կարտահանվի որպես թուրքական բրենդ:

«Դուք ունեք երկու տարբերակ`պատերազմել, գրավել այդ հողերը և ստեղծել հայկական գինի կամ թուրքերի հետ համատեղ ստեղծել կովկասյան կամ Անատոլիայի բրենդը»,-ֿ«ԱրմենիաՆաուին» ասում է Հարությունյանը:

Ազգագրագետ Սուրեն Հոբոսյանի համոզմամբ`Հայաստանն ամեն կերպ փորձում է մտնել եվրոպական շուկա, բայց ճանապարհին կանգնած է Թուրքիան:

«Ու մենք պետք է անցնենք այդ ճանապարհը: Գուցե կորուստներ ունենանք, բայց չենք կարող այդ ճանապարհից հրաժարվել, հակառակ դեպքում կհայտնվենք փակուղում: Այս ոլորտում Իրանը փակ երկիր է մեզ համար, իսկ մեր համագործակցությունը ոչ թե Թուրքիայի հետ է, այլ աշխարհի: Ես դրանում վատ բան չեմ տեսնում»,- ասում է նա:

Հայաստանում խաղողի 90 տոկոսն օգտագործվում է կոնյակի արտադրությունում, 10-ը`գինու:

«Պատմությունը ցույց է տալիս, որ այդ սորտերը նախ զոհ գնացին իսլամին, ապա` ցարական Ռուսաստանին, հետո` Խորհրդային Միությանը:
Մինչդեռ աշխարհի լավագույն սորտերը հայկական խաղողի ժառանգներն են»,- ասում է Ավագ Հարությունյանը:

Ըստ նրա`գինու համաշխարհային շուկայում 30-40 տարին մեկ գինու ճաշակի հեղափոխություն է տեղի ունենում:

«Աշխարհը հոգնեց եվրոպական գինիներից, փնտրեց և գտավ էկզոտիկ երկրների` Չիլիի, Նոր Զելանդիայի, Հարավային Աֆրիկայի խաղողը: Հիմա աշխարհը փնտրում է նոր համ ու նոր որակ և կարծես թե կենտրոնանում է խաղողի ծննդավայրի վրա:  Պետք է փորձենք աշխարհին ներկայանալ մեր էկզոտիկ «աբորիգեն» խաղողով և դրանից ստացված գինով»,- ասում է նա:

Այցելություն Հին Ավան, Գետառ, Գևորգյան գինու գործարան

Ճամփորդություն՝ ք․ Երևան, Հին Ավան, Գետառ-Ավան-Գևորգյան գինու գործարան

Ճամփորդության սկիզբը՝ 11:30, ավարտը՝ 16:00

09.01.2019թ․

Հյուսիսային դպրոց-պարտեզի մոտից

Ճամփորդողներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-րդ,  4-րդ դասարանցիներ, Աշոտ Բլեյան, Անուշ Թորոսյան, Ռիմա Քեքեջյան, Էդուարդ Հովհաննիսյան, Հայկուհի Հովհաննիսյան

Նպատակը՝ ծանոթանալ հին հայկական գեղեցիկ հարսանեկան ծեսով գինու ստեղծման, արարման, համտեսման ավանդույթին:

Գինեստեղծումը՝ տոն․ Մարդ-խաղող-այգի նախագծի շրջանակում ճամփորդելու ենք Գևորգյան գինու արտադրամաս, որը գտնվում է Ավան վարչական շրջանում:

Գետառ

Գետառ, գետ ՀայաստանումՀրազդանի ձախ վտակ, երկարությունը՝ 24 կմ, ավազանը՝ 158 կմ²։ Գետառը սկիզբ է առնում Գեղամա լեռներից 1570 մ բարձրությունից, հոսում և անցնում է Երևանի միջով, այնուհետ խառնվում Հրազդան գետին։

Գետառը սնվում է մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից։

Ղևոնդ Ալիշանը Գետառի միջին հոսանքը կոչում է Ավանի գետ

Հայաստանի մայրաքաղաքն ակնհայտորեն աղքատ է գետերից: Միայն բոլորին հայտնի Հրազդանը, ինչպես նաեւ փոքրիկ Գետառը: Ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է դրանից:

 

Հին Ավան

Սերգո Տոնոյան․ «Երեւան. Անորոշ տարիք»

Ավան

Գևորգյան գինու գործարանի կայքից՝

«365 Գինիներ» հավաքածու

Մենք ստեղծել ենք «365 գինիներ»-ը` առաջնորդվելով հին հայկական գեղեցիկ հարսանեկան ծեսով. ավանդույթի համաձայն, պսակադրության ժամանակ քավորը փեսային մեկ նուռ էր նվիրում՝ կարգադրելով ամեն առավոտ կնոջը մեկական հատիկ հյուրասիրել: Նռան 365 հատիկները բավականացնում էին ուղիղ մեկ տարի, որի ընթացքում ընտանիքում երեխա էր ծնվում:
Նռան գինին սկիզբ դրեց Gevorkian Winery ընկերության «365 գինիներ» ապրանքանիշին: Այսօր մեր մրգային գինիների տեսականին ներառում է նաեւ ծիրանի, մոշի, սերկեւիլի, բալի, ելակի եւ հոնի, ինչպես նաեւ հայկական խաղողի լավագույն սորտերից պատրաստված գինիներ, որոնք կրում են արքայական իշխանության դրոշմը՝ թագը:
Դիտել տեսականին այստե՛ղ:

«Մի Թաս» հավաքածու

Դեռ հնուց խնջույքների սեղաններին առատորեն հոսում էր լավ գինին, գինով էին ծայրեծայր լցնում թասերը`բաժակ բարձրացնելով հանուն հաղթանակի եւ առողջության: Նախքան թանկարժեք խմիչքը համտեսելը`սեղանակիցները թասերը մոտեցնում էին իրար եւ ուժգին հարվածում. գինու կաթիլները լցվում էին թասից թաս՝ պաշտպանելով խմողներին թույնից, որը հին ժամանակներում խնջույքների ընթացքում երբեմն խառնում էին հենց գինու հետ:
Տեսականին՝ այստե՛ղ

Ֆիլմը՝ Քնարիկ Ներսիսյանի

Հին Ավան

Պատումը՝ տիար Բլեյանի օրագրից

Ճամփորդութուն Աշտարակի Ոսկեվազ գինու գործարան

Ճամփորդական նախագիծ՝ Գինեստեղծումը տոն․ Մարդ-խաղող-այգի նախագծի շրջանակում

Սովորողների տպավորությունները՝

Բագրատ Սադոյան՝ путишествие в село Воскеваз

Դանիել Հարությունյան՝ Trip to the wine factory

Յուրա Սահակյան՝ Винный завод Воскеваз

Կարեն Վարդանյան՝ Տպավորություններ Ոսկեվազի գինու գործարանից

Անի Եիսաղոլի՝ Я  сегодня со своей учительницей английского языка и учительницей русского языка ездила в Аштаракский винный завод. Я была многому  удивлена, потому что всё для меня было ново. Больше всего меня поразили огромные металлические бочки, так как в них хранилось вино. Ещё я там видела огромные глиняные кувшины. Раньше в них тоже было вино. В маленьких комнатках были полки на которых стояли бутылки. Работница этого завода рассказала нам много интересного. Мне понравился сам завод- он был похож на старинный армянский замок.

Կարեն Վարդանյան՝ Wine factory

Իսահակ Մայիլյան՝ In the Voskevaz winery

Հենրիկ Կարապետյան՝ Voskevaz winery

Հայկուհի Հովհաննիսյան՝

Նախագծային շաբաթվա ընթացքում տարատարիք սովորողների մի խումբ իրենց ռուսերեն և անգլերեն դասավանդողների հետ եղան Աշտարակի «Ոսկեվազի գինու գործարանում», որտեղ համատեղում են գինեգործական ավանդույթներն ու նորամուծությունները: Գործարանը գտնվում է Արագածոտն մարզի Ոսկեվազ գյուղում և հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Արտադրության մեջ օգտագործվում են միայն տեղական խաղողի տեսակները, իսկ հնեցման համար կիրառվում են հազվագյուտ բարձրորակ ղարաբաղյան կաղնուց պատրաստած տակառները: Գործարանում կային 19-րդ դարավերջի կարասների մեջ հնեցված գինիներ:
Ներկայումս «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը արտադրում է 13 տեսակի գինի:

 

Պիտակի մրցույթ

Սիրելի հինգերորդ դասարանցիներ, դուք մասնակցեցիք Աշտարակի Աշտարակաց մառանում խաղողի ճմռման արարողությանը, լսեցիք գինու ստեղծման մասին գինեգործ Հովսեփ Ղալաչյանի վարպետության դասը, խաղողահյութը տեղափոխեցիք Հյուսիսային դպրոց, ձեզանից ոմանք մի քանի օր անց մասնակցեցին նաև մաճառի քամելու արարողությանը։

Ահա Ձեզ առաջադրանք՝ նկարել գինու շշի պիտակը։ Առանձին գրեք փոքրիկ նկարագրություն՝ գինու մասին։ Նախագծային շաբաթվա ընթացքում կսովորենք պիտակի վրա գրել անգլերեն, կթարգմանենք նաև ձեր գրած նկարագրությունը, կձայնագրենք։ Ձեր պիտակները մասնակցելու են ամսի 9-ին տեղի ունեցող ցուցահանդեսին։

Պիտակի էսքիզները կարող եք ստեղծել համակարգչային (Photoshop, Paint) ծրագրերով կամ մատիտով, գուաշով, ջրաներկով և ալն։

 

Պիտակի  վրա նշվելու է՝

  • Արտադրող Producer MSKH&ASHTARAKATS
  • Շշալցման ամսաթիվը Estate Bottled on –/11/2018 in Northern school
  • Գինու անունը “HYUSISAPAYL”
  • Խաղողի այգու անունը, որտեղից հավաքվել է բերքը  Aghavnadzor Vineyard
  • Խաղողի տեսակը- (Areni) Grape variety 
  • Խսղողի բերքահավաք-2018 Vintage
  • Շրջան Region of  Vayots Dzor
  • Ալկոհոլի պարունակությունը Alcohol content
  • Կարմիր կիսաչոր անապակ գինի  Red semi-dry wine

Նկարագրություն համի մասին-Taste description 

What is the process of wine making from start to finish-Սկզբից մինչև վերջ գինի պատրաստման գործընթացը։