Անգլերենի ուսուցման ծրագիր՝ (1-5-րդ դասարաններ)

I դասարան
Ուսուցանվող նյութ Ուսուցանման համար առաջարկվողնյութեր Քերականություն
·         Ողջույնի  ձևերHello, Hi,Good morning, good afternoon, good evening, good night, goodbye, bye-bye·         ԾանոթությունWhat‘s your name?How old are you? How are you?·         ԳործողություններStand up, sit down, sing, play, count, listen, look,·         Թվական 1-10-ը ·         Երգեր, ոտանավորներ,դասարանական հրահանգներ♫ Hello, hello, let‘s sing hello, hello, Stand up, sit down, let‘s sing hello, hello, Good bye, good bye, let‘s sing good bye, good bye.♫ Good morning, I am your teacher, Good morning you are my students, Good morning, what‘s your name? My name is…..Please, stand up, please, sit down,Please, stand up, please sit down,Good morning…♫ One, two, three, four, five Let‘s count, let‘s count and sing Six, seven, eight, nine, ten,Let‘s sing this song again.♫ Happy birthday, happy birthdayHow old are you? How old are you?Five or six or seven? Five or six or seven?How old are you? How old are you? ·         Հոդ (a, an, the)·         Գոյական /թիվ—s, որոշբացառություններ-man- men,woman-women, child- children, mouse-mice, sheep- sheep/·         Ածական /գույն, չափ, ձև/·         Դերանուն /անձնական-,ստացական, հարցական/what,who/·         Նախդիր /in, on, under, at, to-ուղղություն/·         Բայ-ժամանակաձև-          ներկա անորոշ,               ներկա շարունակական։                              Պարզ նախադասություններ, առօրյա                               պարզ գործողությունների նկարագրեր·         /քերականական                               այս պարզաբանումները ահրաժեշտ                                        են դասավանդողին,               սովորողը այս  ամենը  կիրառում  է  դեռ առանց գիտակցելու,մեխանիկորեն/
·         Իմ շրջապատը,շրջապատող առարկաներ My classroom, door, window, picture, computer,whiteboard, pen, pencil, book, bag·         Իմ ընտանիքը·         Mother, father, brother, sister,·         Խաղալիքները  Mother, father, sister, brother,One, two, three, fourWe are the family of four.♫ «Teddy Bear»♫  One and two and three and four·         I am sitting on the floor,·         I am playing with my ball·         And a pretty little doll…. (car-star, dog-
Toy, teddy bear, doll, ball, car, bicycle,·         Գործողություններ Open, close, watch, draw, frog, hen-pen, house-mouse, hare-bear…)
·         Արտաքին տեսքի պարզ նկարագրությունThe parts of the body, clothes (shirt, skirt, hat, shoes, boots, cap, jacket)·         Have got ♫  Head and shoulders, knees and toes…One head, one nose, two eyes, (3)And one, two, three, four, five. Two arms, two hands, two legs (3) And one, two, three, four, five.
·         ԳույներColours ♫  «Colours of the rainbow»♫  «My box of colours»
·         ԿենդանիներAnimals (domestic, wild)Dog, cat, mouse, horse, cow, sheep, goose, duck, hen, pig, rabbit, hare, bear, wolf, fox ♫  There was a farmer, who had a dogAnd Bingo was its name. (B-I-N-G-O)There was a farmer, who had a cat, And Nabee was its name. (N-A-B-E-E) There was a farmer, who had a bird, And Cucoo was its name (C-U-C-O-O).
·         ՏոներBirthday, New Year, Mother’s day, Christmas, Easter ♫ Happy birthday, happy birthdayHow old are you? How old are you?Five or six or seven? Five or six or seven?How old are you? How old are you?♫ New year songs Father Frost, Father Frost, Bring many toysFor little girls and little boys.·         ♫ «Have you seen the Easter bunny?»·         ♫ «Lady Bug, Lady Bug.»·          «My dear, dear, mummy»
·         Մրգեր, բանջարեղեն,սնունդFood, mealsApple, orange, banana,·         apricot, peach, pear, plum, grapes, tomato, potato, ♫ I like apples, I like apples,What’s  about you? What’s  about you? Strawberry, banana, Strawberry, banana, I like apples, too, I like apples, too.·          One, two, three-let me see
cucumber, onionIce-cream, candy, chocolate, sandwich, juice, milk, water, tea, coffee·         Իմ նախասիրությունները·         I like/I don‘t like Who likes coffee, who likes tea.
·         Զգացմունքի/վիճակի պարզ նկարագրություն Emotions/feelings·         I am happy, I am sad·         I am hungry, I am tired
II դասարան
Ուսուցանվող նյութ Ուսուցանման համարառաջարկվող նյութեր Քերականություն
·         ԾանոթությունԿրկնողություն  What‘syour name? How old areyou? How are you?Նոր նյութWhere are you from?Interrogative sentences: How many…? Do you like…? What do you like? Have you got…?·         Թվական` տասնյակներ,·         100 ·         Հոդ /a, an, the/·         Գոյական /թիվ—s, -ss որոշբացառություններ-knife-knives, wolf-wolves, shelf-shelves/·         Հաշվելի-անհաշվելի գոյականներ-milk,water, snow, bread, etc.·         Ստացական հոլով-‗s·         Ածական /գույն, չափ, ձև, որակ/·         Դերանուն /անձնական, ստացական, հարցական /what, who/·         Նախդիր /in, on, under, at, to, near, /·         Բայ-ժամանակաձև- ներկա անորոշ, ներկա շարունակական պարզ նախադասություններ, առօրյա պարզ գործողությունների նկարագրեր
·         Իմ շրջապատը,շրջապատողառարկաներ Կրկնողություն- Classroom, my room, school yard, my playground,·         Իմ ընտանիքը·         Կրկնողություն- Grannies, uncle, aunt
·         ԽաղալիքներըԿրկնողություն-·         Chess, computer games,·         outdoor games,
·         Արտաքին տեսքի պարզնկարագրություն Կրկնողություն- Tall, short, big, little,·         small, description of the face, dress,
·         Զգացմունքի/վիճակիպարզ նկարագրություն·         Կրկնողություն- Emotions/feelings·         I am thirsty, I am ill, I am·         busy, I am surprised, I am angry, I am glad
III-IV  դասարանI և II դասարաններում ուսուցանվող բոլոր թեմաները կրկնվում են 3-4-րդ դասարաններում` բառապաշարի ավելացմամբ, ինչպես նաև ավելանում են ստորև բերված թեմաները: Դասավանդումը անցկացվում է նաև արդեն դասագրքերով:
Ուսուցանվող նյութ Ուսուցանման համար առաջարկվող նյութեր
·           Տարվա եղանակներ, ամիսներ, շաբաթվա օրեր·            Բնակավայրը, բնակարան, սենյակ·            Մասնագիտություն ներ·            Նախասիրությունն երը               /ազատ ժամանակ/·            Ուսումնական·         առարկաներ·            Սնունդ /նախաճաշ, ճաշ, ընթրիք/·            Օրվա նկարագիր Ազգականներ Ժամացույց, ժամանակ, գումարում, հանում·            Բնության, շրջապատի               պարզ նկարագրեր·         Զգացմունքներ ·         Ուսուցման համար առաջարկվող նյութերը` դասագրքերից, ուսումնական կայքերից ·         Հոդ /a, an, the/·         Գոյական             /եզակի-հոգնակի·         թիվ,       հոգնակի                             թվի բացառությունները,                                               /, գոյականի                                           ստացական հոլովը                               -‘s,                          հաշվելի անհաշվելի գոյականներ Ածական / Ածական /գույն, չափ, ձև,·         ակ/·         Բայ /կանոնավոր-անկանոն բայեր/, Անցյալ անորոշ, Ապառնի- պարզ նկարագրություններ,·         Մոդալ բայեր /can, may, must/ Դերանուն           /անձնական, ցուցական-this-these,         that-those,                       հարցական,ստացական/Նախդիր-/in, on, under, at, to, near, above, behind, next to, in front of, /Մակբայ /-ly /Թվական     /քանակական     ևդասական/·

 

Թեմաներ 5-րդ դասարան

  • Ես և իմ շրջապատը
  • Ես, իմ ընկերները, իմ բարեկամները
  • Իմ ընտանիքը
  • Իմ պարտականությունները
  • Իմ բնակարանը
  • Դպրոց
  • Դպրոցական առօրյա
  • Նախասիրություններ, իմ սիրած զբաղմունքը
  • Հագուստ
  • Գնումներ
  • Տարվա եղանակներ և  դպրոցական  արձակուրդ
  • Ճանապարհորդություն (ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ)

Տոներ
Մխիթար Սեբաստացու օրեր
Նոր տարի
Սուրբ Ծննդյան տոներ
Զատիկ
Ձոն
Երեխաների պաշտպանության օր
5-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները.

Ունկնդրելու և խոսելու կարողությունները.

  • կարողանալ հասկանալ և տալ տեղեկատվություն, երբ հարցնում են անունը, ազգանունը, տարիքը և հասցեն
  • կարողանալ հասկանալ կարճ նկարագրության ընդհանուր միտքը և տալ տեղեկություն այդ մասին
  • կարողանալ հասկանալ գործողությունների պարզ հրահանգներ և տալ նման հրահանգներ, օրինակ՝ կանգնիր, թեքվիր աջ, թեքվիր ձախ, առաջ/հետ գնա
  • կարողանալ հասկանալ ծանոթ թեմայով մի որևէ մուլտֆիլմի գլխավոր միտքը և տալ կարճ տեղեկություն այդ մասին
  • կարողանալ ներկայացնել ինքն իրեն, ընտանիքի անդամներին և ընկերներին
  • կարողանալ զրուցել դպրոցի, առօրյայի մասին
  • կարողանալ զրուցել սիրելի զբաղմունքի մասին
  • կարողանալ ողջունել և հրաժեշտ տալ օրվա տարբեր ժամերի համար բնորոշ արտահայտություններով
  • կարողանալ շնորհակալություն հայտնել և պատասխանել շնորհակալությանը
  • կարողանալ ընդունել առաջարկությունը, օգնությունը, կամ էլ բարեկիրթ ձևով մերժել դրանք

Ունկնդրելու և խոսելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Դասավանդողը էլեկտրոնային գրատախտակի վրա ներկայացնում է իր նախապես կազմած երկխոսության սկիզբը, և սովորողները շարունակում են ու ավարտում այն :
  • Չթարգմանված մուլտֆիլմ դիտելուց հետո սովորողները պատասխանում են այդ մուլտֆիլմի ընդհանուր բովանդակությանը վերաբերող հարցերին:

Ընթերցելով հասկանալու կարողությունները

  •  կարողանալ հասկանալ և կարճ ձևով տալ տեքստի գլխավոր տեղեկությունը և գաղափարը
  • կարողանալ կարդալ և հասկանալ անձնական քարտի կետերի պահանջները, որոնք պետք է լրացնել
  • կարողանալ հասկանալ ընթերցվող տեքստի (պարզ նկարագրություն, պարզ տեղեկատվություն, հայտարարություն, գովազդ, մանկական երգեր և ոտանավորներ, կարճ պատմվածքներ և երկխոսություններ) ընդհանուր բովանդակությունը
  • կարողանալ տարբերել ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ և ապառնի
  • կարողանալ կռահել տեքստում առկա երկու-երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից

Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

Բացի հիմնական դասագրքում ներկայացված տեքստերից՝ դասավանդողը նախապես ընտրում է դասարանի սովորողների լեզվական կարողություններին համապատասխան տեքստեր տարբեր աղբյուրներից (գրքեր, կրթական կայքեր):

Գրելու կարողությունները

  • կարողանալ լրացնել անձնական քարտ հետևյալ կետերով. անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվն ու ամիս- ամսաթիվը, ծննդյան տեղը, ծնողների անունները, դպրոցը, հայրենի քաղաքը կամ գյուղը, հասցեն և հեռախոսի համարը
  • կարողանալ կազմել և գրել նախադասություններ տրված բառերով և բառակապակցություններով
  • կարողանալ հասկանալ և գրել անձնական կարճ նամակներ, որոնք վերաբերում են առօրյային, դպրոցին կամ սիրելի զբաղմունքին
  • կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տեղեկատվությունը։

Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Էլեկտրոնային նամակագրություն անգլախոս կամ այլ երկրներում ապրող հասակակիցների հետ:(բովանդակությունը` դպրոցական և առօրյա կյանքի պարզ նկարագրություն)
  • Կրթահամալիրային կայքում դպրոցական կամ առօրյա կյանքի պարզ նկարագրություններով անգլերեն նյութի տեղադրում դասավանդողի օգնությամբ

Ուղղախոսություն

Անգլերենի հնչյունագրության նշանները սովորողներին են ներկայացվում 7-րդ դասարանում : 5-6-րդ դասարաններում սովորողները հնչյունների, երկբարբառների, վանկերի և բառերի ճիշտ արտասանությունը, շեշտադրումը սովորում են լսելով և կրկնելով դասավանդողի և ձայնագրությունների, աուդիոդասերի ճիշտ արտասանությունները:

Բառապաշարը

Սովորողի վերարտադրողական բառապաշարը ավելանում է 100-120 նոր բառերով:
Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են տվյալ օտար լեզվով բացատրությամբ, իսկ եթե` ոչ, տրվում է հայերեն թարգմանությունը: Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով:

Քերականություն (Անգլերեն)

Ձևաբանություն
Գոյական (The Noun)
ա) կրկնություն. Գոյականի հոգնակի թվի կազմումը –s և -es վերջավորությունների միջոցով

բ) Կրկնություն. man, woman, child, tooth և  foot գոյականների հոգնակի թվի կազմումը
գ) Կրկնություն. հոդերի  գործածումը մի քանի կայուն կապակցությունների հետ. a lot of, a great many, go for a walk, in the evening, in the afternoon, in the morning, at night, go to bed, go to school
Ածական (The Adjective)
ա) Կրկնություն. ածականների համեմատության աստիճանների կազմոումը -er, -est, more, most վերջավորությունների և բառերի օգնությամբ
բ) Կրկնություն. many, much, good, bad և little ածականների համեմատության աստիճանների կազմումը
գ) as … as, not so .. as համեմատական կառուցվածքները
Մակբայ (The Adverb)
Far և a long way,  too և also, quickly և slowly
Դերանուն (The Pronoun)
Կրկնություն. անձնական, ստացական, ցուցական, հարցական և  some և any անորոշ դերանունները
Նախդիր (The Preposition)
About, after, with, till, behind
Բայ (The Verb)
ա)կրկնություն. ներկա շարունակական ժամանակը (The Present Continuous Tense), երբ այն ցույց է տալիս մի  գործողություն, որն ընթացքի մեջ է խոսելու պահին.
բ)ներկա շարունակական ժամանակը, երբ այն ցույց է տալիս պլանավորված գործողություն ապագայում կրկնություն.
գ) ներկա անորոշ (The Present Indefinite Tense) ժամանակը՝ սովորություն դարձած, պարբերաբար կրկնվող գործողություն ցույց տալու նշանակությամբ
դ) ներկա անորոշ ժամանակը անձին բնորոշող գործողություն ցույց տալու նշանակությամբ.
ե)կրկնություն. կանոնավոր և մի շարք անկանոն բայերի անորոշ անցյալ (The Past Indefinite Tense) ժամանակը.
զ) անորոշ ապառնի ժամանակ (The Future Indefinite Tense), որն արտահայտում է  մտադրություն, որոշումը կայացնելու ժամանակը.
է) անորոշ ապառնի ժամանակ, որն արտահայտում է կանխատեսում, խոստում
ը)կրկնություն. Can, may, must մոդալ բայերը ներկա ժամանակում իրենց հիմնական նշանակությամբ։
թ) Can մոդալ բայի անցյալի ձևը.0
ժ) Can մոդալ բայը թույլտվության իմաստով.
Շարահյուսություն
ա)հարցական նախադասություններ.  հարցերի տիպերը
բ)“It” դերանունով սկսվող անդեմ նախադասություններ
գ)ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ դեմքով և թվով

 

Ուղղախոսություն

5-6-րդ դասարաններում սովորողները հնչյունների, երկբարբառների, վանկերի և բառերի ճիշտ արտասանությունը, շեշտադրումը սովորում են լսելով և կրկնելով դասավանդողի և ձայնագրությունների, աուդիոդասերի ճիշտ արտասանությունները :

 

Լեզվական նյութը

Բառապաշարը
Սովորողի վերարտադրողական բառապաշարը ավելանում է 100-120 նոր բառերով: Ընդհանուր բառապաշարը հասնում է 300-350-ի:
Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են տվյալ օտար լեզվով, իսկ եթե՝ ոչ, տրվում է հայերեն թարգմանությունը : Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով:
Smart Notebook ծրագիրն ունի բառերի խմբավորման, դասակարգման և բազմընտրական առաջադրանքներ կազմող գործիքներ, որոնցից պետք է օգտվեն դասավանդողները:
Քերականություն
Ձևաբանություն
Գոյական (The Noun)
Բարդ գոյականների հոգնակի թվի կազմումը
Գոյականներ, որոնց հոգնակի և եզակի ձևերը նույնն են (sheep, fish, deer)
Անեզական գոյականներ (clothes, scissors, trousers, eye-glasses)
Որոշյալ և անորոշ հոդերի գործածումը մի քանի կայուն կապակցությունների հետ. անորոշ հոդ-  in a low voice, in a loud voice,  a great number of, for a long time, for a short time; որոշյալ հոդ – on the right, on the left, the other day, the day after tomorrow, go to the theatre; առանց հոդի- at breakfast, at dinner, at supper, after breakfast, at home, for breakfast, at sunrise, at sunset ։
Թվական (The Numeral)։
Քանակական և դասական թվականներ։
Lesson 10 – the tenth lesson ձևերը։
Ածական (The Adjective)։
Ածականակերտ վերջածանցներ (-able, -y,-ful )։
Կրկնություն. ածականների համեմատության աստիճանները։
Մակբայ (The Adverb)։
Ժամանակի մակբայներ. early, late, soon, now, then, today, tomorrow, yesterday։
Հաճախականության մակբայներ – never, usually, always, often։
Տեղի մակբայներ Here, there, inside, outside, far, near։
Չափի մակբայներ – too, quite, very։
Ձևի մակբայներ- slowly, quickly, well, badly, hard։
Մակբայների համեմատության աստիճանները։
Դերանուն (The Pronoun)։
Ստացական դերանունների բացարձակ ձևերը – mine, yours, his, hers, its, ours, theirs։
Some, any, every, no անորոշ դերանուններով կազմված որոշ բարդ ձևեր

Նախդիր (The Preposition)։
Between – «երկուսի արանքում» իմաստով։
Among – երկուսից ավել իրերի կամ մարդ¬կանց միջև։
Before – «նախքան» իմաստով։
Behind – «ետևում» իմաստով։
During – «ընթացքում» իմաստով։
For – «համար» իմաստով։
With – «հետ» իմաստով։
Բայ (The Verb)։
Կրկնություն.
– ներկա անորոշ (The Present Indefinite) ժամանակը՝ սովորություն դարձած, պարբերաբար կրկնվող գործողություն ցույց տալու նշանակությամբ
– ներկա անորոշ ժամանակը, երբ այն գործածվում է անձին բնորոշող գործողություն ցույց տալու համար։
Ներկա անորոշ ժամանակը, երբ այն ցույց է տալիս ծրագրային, չվացուցակային, ժամանակացուցային գործողություն։
Կանոնավոր և անկանոն բայերի (30-40) անցյալ անորոշ ժամանակը։
Ներկա շարունակական (The Present Continuous Tense), երբ այն ցույց է տալիս ներկա ժամանակահատվածում, բայց ոչ անպայմանորեն խոսելու պահին կատարվող գործողություն։
Անցյալ շարունակական (The Past Continuous Tense) ժամանակը, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որն ընթացքի մեջ է անցյալի մի պահի կամ  ժամանակահատվածի ընթացքում։
Կրկնություն.
can, may, և must մոդալ բայերը իրենց հիմնական նշանակությամբ՝ ֆիզիկական և մտավոր կարողություն, թույլտվություն և անհրաժեշտություն։
Շարահյուսություն։
Կրկնություն.
– Հարցական նախադասություններ.
– Պայմանի շաղկապ – if
Պայմանի և ժամանակի երկրորդական նախադասություններ ունեցող բարդ ստորադասական նախադասություններ։
– Խնդրանք արտահայտող նախադասություններ, որոնք ձևով հարցական են՝ գործածելով «Could you … please?»  ձևը։

 

7-րդ դասարան

Լեզվական նյութը

Խոսքի հնչյունաբանությունը

 

  • ունկնդրումով կարողանալ ճանաչել և արտասանել ուսուցանվող բոլոր բառերի հնչյունները և հնչյունակապակցությունները
  • Կարողանալ արտասանել ուսուցանվող բառերը ճիշտ շեշտադրումով (օժանդակ բառերի թույլ և ուժեղ ձևերը);
  • կարողանալ ունկնդրումով տարբերել երկար և կարճ ձայնավորները (ship-sheep
  • Պատմողական, հրամայական և հարցական նախադասությունների հնչերանգի իմացությունը

Բառապաշարը

 Առաջարկվող թեմաների շրջանակներում ունենալ 400-500 բառային միավորների վերարտադրողական բառապաշար:

Առաջարկվող ուսումնական թեմաներն են.

  • Ես և իմ շրջապատը
  • Իմ ընտանիքը, մեր ընտանեկան տոները
  • Մեր դպրոցը
  • Իմ օրը
  • իմ սիրելի զբաղմունքը
  • Նախաճաշ, ճաշ, ընթրիք
  • Ժամանակ, շաբաթվա օրեր, ամիսներ և տարվա եղանակներ
  • Ամառային և ձմեռային արձակուրդներ
  • Մեր բնակարանը
  • Մեր քաղաքը, թաղամասը, բակը
  • Իմ ընկերը
  • Մեր ազգային տոները

Յուրաքանչյուր թեմա կարող է ուսուցչի ընտրությամբ ունենալ մի քանի ենթաթեմա:

Օրինակ, “Մեր դպրոցը” թեման կարող է ունենալ հետևյալ ենթաթեմաները. իմ ուսուցիչը, մեր դասարանը, իմ սիրած ուսումնական առարկան, ինչն եմ սիրում մեր դպրոցում և ինչը չեմ սիրում:

Կրթահամալիրում իրականացվում է նաև նախագծային ուսուցում, որի թեմաները կարող են պայմանավորված լինել Կրթահամալիրի տոնացույցով, օտար լեզվի առարկայական տոնացույցով, ինչպես նաև առարկայից բխող այլ թեմաներով: Նախագծերը կարող են լինել երկարաժամկետ և կարճաժամկետ և դրանց արդյունքը հրապարակվում է համացանցում:

Քերականություն

 

Ձևաբանություն

Գոյական անուն

  • գոյականի հոգնակի թվի կազմումը “s” և “es” վերջավորությամբ
  • “man, woman, child, tooth, foot ’’ գոյականների հոգնակի թվի կազմումը
  • անձ ցույց տվող գոյականների ստացական հոլովի կազմումը և գործածումը
  • “of phrase” –ի գործածումը պատկանելիություն նշելու համար
  • what, who, whose” հարցական դերանունների գործածումը գոյականներին հատուկ հարց ուղղելու համար
  • անորոշ և որոշյալ հոդերի ամենապարզ գործածումը հասարակ, հատուկ, հաշվելի և անհաշվելի գոյականների հետ
  • some և any անորոշ դերանունների գործածումը հաշվելի և անհաշվելի գոյականների հետ
  • գոյականաստեղծ “er” վերջածանցի կազմումը և գործածումը

Ածական անուն

  • ածականների շարադասությունը
  • ամենահաճախ հանդիպող ածականների գործածումը երեխաներին շրջապատող  առարկաների անվանումների հետ
  • միավանկ և բազմավանկ ածականների համեմատական աստիճանների կազմումը և գործածումը “er, est” վերջավորություններով և “ more, most” բառերով
  • good, bad, many, much, little” բառերի համեմատական աստիճանների կազմումը և գործածումը
  • which, what kind of բառերի գործածումը ածականներին հատուկ հարցեր ուղղելիս

Թվական անուն

1-100 քանակական և դասական թվականների վերարտադրողական իմացությունը

Դերանուն

  • Անձնական դերանունների վերարտադրողական իմացությունը (I,you,he,she,it,we,you,they  և  me,you,him,her,it,us,you,them)
  • ստացական դերանունների վերարտադրողական իմացությունը (my,your,his,her,its,our,your,their)
  • ցուցական դերանունների վերարտադրողական իմացությունը (this-these,that-those)
  • հարցական դերանունների վերարտադրողական իմացությունը (what,who,whom,whose,which)
  • անորոշ դերանունների վերարտադրողական իմացությունը (some,any)

Բայ

  • to be, to do, to have” բայերի գործածումը բոլոր դեմքերի և թվերի համար ներկա, անցյալ և ապառնի ժամանակներում
  • Ներկա անորոշ ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը usually, always, often, every day, sometimes մակբայների հետ
  • ներկա շարունակական ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը գործողությունը խոսելու պահին կատարվելու նշանակությամբ
  • անցյալ անորոշ ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը ժամանակ ցույց տվող հետևյալ բառերի և բառակապակցությունների հետ` yesterday,  , last week, two weeks ago, last Sunday, in 2005; ամենահաճախ հանդիպող 20-25 անկանոն բայերի անցյալ ձևերի վերարտադրողական իմացությունը
  • անորոշ ապառնի ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը
  • անցյալ շարունակական ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը
  • can, may and must; մոդալ բայերի վերարտադրողական իմացությունը

Մակբայ

  • here, there, near, far, where տեղի մակբայների գործածումը
  • when, now, then, before and after ժամանակի մակբայների գործածումը
  • little, much, very չափի մակբայների գործածումը
  • too և also մակբայների գործածումը
  • մակբայների տեղը նախադասության մեջ
  • ամենահաճախ հանդիպող մակբայների համեմատական աստիճանների կազմելու և գործածման վերարտադրողական իմացություն
  • մակբայաստեղծ վերջածանց ly-ին

Նախդիրներ

on,in,under,to,from,about,for,till,at

Շաղկապներ

and, or, because, as, when, after

Շարահյուսություն

 

  • Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասությունների հարցական ր ժխտական ձևերի կազմումը և կարճ պատասխաններ տալու հմտությունները
  • It  ենթակայով անդեմ նախադասությունների կազմում և գործածում (It is cold. It is winter.)
  • Պարզ ընդարձակ նախադասություններում ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ դեմքով և թվով
  • there is և there are ձևերով արտահայտված ստորոգյալներով նախադասություններ
  • It is և  there is ձևերի համեմատությունները
  • Հրամայական նախադասությունների կազմումը և գործածումը
  • The formation of the interrogative and negative forms of the Simple Unextended and Simple
  • Հատուկ և այլընտրանքային հարցերի կազմումը և գործածումը

Սովորողների ակնկալվող կարողությունները ուսումնական տարվա վերջին ըստ խոսքային գործունեության տեսակների

 

Ունկնդրումը

 

Նվազագույն մակարդակ A1.1 Միջին մակարդակA1.2 Բարձր մակարդակA1.3
. Կարողանալ հասկանալամենօրյա արտահայտու-թյուններ, որոնք կապ-ված են ամենօրյա գործո-ղությունների հետ. կարողանալ հասկանալլսվող խոսքի ընդհանուրիմաստը. կարողանալ հասկանալ հարցեր, հրահանգներ և ցուցմունքներ ու լսելուց հետո ասվածը ճիշտ կատարել.կարողանալ հասկանալլսվող թվերը, ապրանք-ների գները և ժամանակը .Կարողանալ հասկանալայնքան, որ ի վիճակիլինել պատասխանելառօրյա գործողություն-ներին վերաբերող հար-ցերին; կարողանալ հաս-կանալ խոսքի հիմնականկետերը, եթե խոսում ենհստակ և գրական լեզ-վովՀասկանալ տրամաբանական կապակցվածություն ունեցող մենախոսական խոսք օրինակ՝ անձի արտաքինի պարզ նկարագրություն, անցած մի փորձառության նկարագրություն. 5-6 նախադասություն, նախադասությունների միջև կարճ դադարներովՀասկանալ խոսքի հիմնական կետերը, եթե խոսում են հստակ և գրական լեզվով։  Կարողանալ ընդհա-նուր առմամբ հասկա-նալ պարզ ծանոթ թե-մային վերաբերող խոսքը;Կարողանալ տարբերելքերականական ժամա-նակները, երբ խո-սում են ներկայի, անցյալիկամ ապագայի մասինՀասկանալ պարզ ծանոթ թեմաներին վերաբերող երկխոսություններ օրինակ՝ Իմ առօրյան, իմ քաղաքը, բնակավայրը, սնունդ, մեր ընտանեկան և ազգային տոները։

 

 

Խոսելը

Նվազագույն մակարդակ A1.1 Միջին մակարդակA1.2 Բարձր մակարդակA1.3
Գործածել պարզ խոսքային նմուշներ, կամ պարզ համառոտ նախադասություններ խոսքն արտահայտելու համար, երբ անհրաժեշտ է լինում՝. ներկայանալ,. Անվանել շրջապատող առարկաները ու դրանց հատկանիշները, մարմնի մասերն ու հագուստի որոշ տեսակները։. Նայելով նկարին տալ պատկերված գործողությունների պարզ նկարագրություն, երբ նրանք ընդանում են՝ խոսելու պահին, ամեն օր, անցյալում, ապագայում։. Նկարագրել ապրելու վայրը, բնակարանը։. Ծանոթանալ. Խնդրել մի բան և ստանալու դեպքում շնորհակալություն հայտնել։. Գործածել օրվա  տարբեր ժամերին բնորոշ ողջույնի և հրաժեշտի արտահայտություններ։Պատասխանել ծանոթանալու ժամանակ տրվող հարցերին։. Հարց ու պատասխանների միջոցով պարզել շրջապատի առարկաների հատկանիշների մասին տվյալներ։. Պատասխանել առօրյային վերաբերող ներկա և անցյալ ժամանակով հարցերին։ .Գործածել պարզ ընդարձակ նախադասություններ, երբ անհրաժեշտ է լինում՝. Ներկայացնել ընտանիքի անդամներին կամ ընկերներին տալով նրանց արտաքինի որոշ նկարագրություն։.Համեմատել շրջապատող առարկաների հատկանիշները։.Նկարագրել առօրյան. Նկարագրել ապրելու վայրը գործածելով վերաբերմունք արտահայտող որոշ բառեր։. Նկարագրել հայրենի քաղաքը և երկիրը որոշ համառոտ աշխարհագրական տեղեկություններով։. Նկարագրել ամառային և ձմեռային արձակուրդները;. Տալ հաջորդ օրվա գոծողությունների նկարագիրը։. Ուզել մի  բան նշելով պահանջվող առարկայի տարբերակիչ հատկանիշները։. Արտահայտել շնորհակալություն և պատասխանել շնորհակալությանը։.Հատուկ հարցեր տալով լինել երկխոսությունը վարող ակտիվ կողմը, երբ խոսքը ընտանիքի, առօրյայի, դպրոցական կյանքի գնումների, ապրելու վայրի մասին է։. խնդրել զրուցակցին կրկնել վերջին նախադասությունը, եթե լավ չի լսել։ . գործածել պարզ ընդարձակ նախադասություններ, երբ անհրաժեշտ է լինում նկարագրել շրջապատի առարկաները գործածելով այդ առարկաների նկատմամբ վերաբերմունք արտահայտող որոշ բառեր։. Նկարագրել առօրյան գործածելով համապատասխան ժամանակի մակբայները։. Նկարագրել սիրելի տոների տոնակատարությունները ներկա և անցյալ ժամանակներով։. Տալ ացյալ օրվա տվյալ պահի գործողությունների մկարագիրը։. Գործածել նախապատրաստված խոսքային նմուշները չնախապատրաստված խոսքի մեջ հայտնի թեմաների շուրջ։. Կապել նախադասությունները չնախապատրաստված խոսքում ծանոթ թեմաների շուրջ գործածելով և, բայց, իսկ, որովհետև շաղկապները։. Կարողանալ համաձայնվել, չհամաձայնվել, շնորհավորել, արտահայտել ուրախություն կամ պատրաստակամություն մի բան անելու։Դասընկերօջը տրվող հարցերի միջոցով պարզել  անցյալ օրը նրա դիտած մի որևէ մուլտֆիլմի, կամ մանկական ֆիլմի համառոտ բովանդակությունը անցյալ ժամանակով։. Հեռախոսային զրույց վարել, ուր հատուկ հարցերով պարզվում է, թե ինչ են անում ընտանիքի անդամները խոսելու պահին։. Կարողանալ անել հրավերներ, առաջարկություններ և պատասխանել նմանատիպ հրավերներին և առաջարկություններին։

Ընթերցելը

Նվազագույն մակարդակ A1.1  Միջին մակարդակA1.2 Բարձր մակարդակ A1.3
. Կարդալ նախօրոք մի քանի անգամ լսված, կրկնված բառեր և բառակապակցություններ։. Կարդալ ծանոթ բառապաշարով և քերականական կառուցվածքներով նախադասություններ, որոնք նախօրոք լսված են ու կրկնված։. Կարդալ կարճ բացիկներ և երկտողներ, որոնք գրված են ծանոթ բառապաշարով և քերականական կառուցվածքներով։  . Հասկանալ այնքան, որ ի վիճակի լինել պատասխանել ընթերցված տեքստի բովանդակությանը վերաբերող ընդհանուր հարցերին։. Հասկանալ ընթերցվող նյութի հիմնական կետերը, եթե տեքստի տեղեկատվությունը ծանոթ թեմաների շուրջ է և ծանոթ բառապաշարով։  .Հասկանալ ընթերցվող տեքստի ընդհանուր բովանդակությունը։. Տարբերել ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ շարունակական, ապառնի։. Կռահել տեքստում առկա երկու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից։. Կարդալ գովազդ, ոչ պաշտոնական պարզ ոճով գրված նամակ կենցաղային հարցերի մասին։ 

Գրելը

Նվազագույն մակարդակ A1.1 Միջին մակարդակA1.2 Բարձր մակարդակA1.3
Ուսումնսիրվող լեզվիտառերը, տառակա-պակցությունները, շատպարզ ու կարճ բառա-կապակցություններ,նախադասություններ;առօրյայի նկարագրու-մը, գործողություններիպլանը, ինքնակենսա-գրական տեղեկու-թյունների գրանցումըանձնական քարտում . Տրամաբանական կա-պակցվածություն ու-նեցող նախադասու-թյուններով կազմվածոչ պաշտոնական նամակ ընկերոջը, բարեկամին; բնակավայրի, բնակա-րանի նկարագրում;սննդի մասին տեղե-կատվություն  (նախա-ճաշ, ճաշ, ընթրիք);շնորհավորական բացիկի լրացում;Կարճ շարադրել կարդացածը։. Ծանոթ բառապաշարով անձ նկարագրել։. Մի որևէ դեպքի մասին գրել ներկա, անցյալ ժամանակներով։՚.Գրել համառոտ ինքնակենսագրությունը։  Տրամաբանական կա-պակցվածություն ունեցող գրավոր խոսք, որը վերաբերում է առօրյային, շրջապա-տող առարկաներին,դպրոցին, եղանակին,տարվա ամիսներին,սննդին, սպորտին,ուսումնական առար-կաներին և այլ կեն-ցաղային թեմաներին;Կարճ շարադրել լսված խոսքը։. Նկարագրել անցած փորձառությունը, էքսկուրսիան և ապագա հնարավոր գործողությունները։. Կարճ կենցաղային թեմաներով նամակ գրել ձեռագրով և էլեկտրոոնային փոստով։ 

Թարգմանական կարողություններ

Վերը նշված լեզվական նյութի սահմաններում կարողանալ բանավոր թարգմանություններ կատարել անգլերենից հայերեն և հակառակը: Բառարանի օգնությամբ կարողանալ կարդալ և թարգմանել հայերեն (Elementary-տարրական) մակարդակով շարադրված գեղարվեստական գրքերից հատվածներ:

Շաբաթական ժամաքանակը -2

 

Օգտագործվող ուսումնական գրականություն

Մեթոդական գրականություն դասավանդողի համար

 

  1. Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգը 2005թ

2.Joe Sheils “Communication in the Modern Languages Classroom”

  1. Ֆինլանդիայի հանրակրթական դպրոցի 2009-2010ուս.տարվա անգլերենի առարկայական ծրագիրը

Սովորողի համար

English in mind, Starter

Round up, book 4

Vereshagina, book 5

 

Անգլերեն ուսուցանող կայքեր

http://www.englisch-hilfen.de

www.learnenglish.de

www.english-daily.com

www.tolearnenglish.com

www.myenglishpages.com

1-5-րդ դասարանների անգլերենի ծրագիր

1-3-րդ դասարաններ

1-3-րդ դասարաններում օտար լեզվի դասընթացն իրականացվում է «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում, ուսումնական նախագծերը մշակվում և իրականացվում են դասվարի մասնակցությամբ։

Առարկայի ուսուցման նպատակը

Կրտսեր դպրոցում օտար լեզվի դասավանդման հիմնական նպատակն է սովորողի մոտ խոսակցական, հաղորդակցական լեզվի, օտար լեզվով միմյանց հետ շփվելու, օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման  հմտությունների ձևավորումն ու զարգացումը:  Կարևոր խնդիր և նպատակ է նաև ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության զարգացումը: Այս տարիքից դրվում են նաև քերականական, հնչունաբանական, շարահյուսական գիտելիքների  հիմքերը:

Առարկայի ուսուցման խնդիրները

Առաջին դասարանում իրականացվում է սովորողի ծանոթացում-ընտելացումը նոր, իր համար գրեթե լիովին անծանոթ լեզվին: Այս տարիքում այդ ծանոթացումը հիմնականում իրականացվում է երգերի, մուլտֆիլմերի, խաղերի միջոցով: Դասավանդման առաջին իսկ տարվանից դասերը պետք է անցկացվեն անգլերեն: Դրա համար անհրաժեշտ է աստիճանաբար և հետևողականորեն ամեն օր ներմուծել մեկ-երկու առօրյա արտահայտություն, դրանք անընդհատ գործածել և կրկնել: Դասարանային բոլոր գործողությունները աստիճանաբար արտահայտվելու են միայն անգլերեն: Դասվանդողը անգլերեն խոսելիս պետք է հստակ գիտակցի, որ ուսուցանվող նյութը պետք է համապատասխանի երեխայի մայրենի լեզվով ունեցած գիտելիքներին: Տառաճանաչությունն ամփոփվում է 2-րդ դասարանի վերջում: Սովորողները օտար լեզվի մեկ տարվա ուսուցման բոլոր մեթոդների շնորհիվ (համակարգչի ստեղնաշար, երգերի և ոտանավորների կարաոկե, համակարգչային ուսումնական խաղեր և այլն) ճանաչում են բոլոր տառերը: Մինչ այդ նրանք արդեն ծանոթ են լինում անգլերեն հնչուններին «Jolly phonics» մեթոդի շնորհիվ:

Երկրորդ դասարանից սկսած սովորողը ձեռք բերած տառաճանաչության հիմքերը ամրապնդում է ընթերցման շնորհիվ:

1-ին դասարան

  1. Ձևավորել սովորողի՝ օտար  լեզվի  մասին  տարրական  պատկերացում-երգերի, ոտանավորների, պարզ, առօրեական  հարց ու պատասխանի միջոցով։
  2. Զարգացնել լսելու, հասկանալու և խոսելու հմտությունները.
  • լսել և հասկանալ դասավանդողի պարզ խոսքը
  • լսել և կատարել ուսուցչի հրահանգները
  • լսել և հասկանալ պարզ մանկական երգեր
  • լսել և հասկանալ պարզ, առօրեական երկխոսություններ
  • լսել և ճիշտ պատասխանել հարցերին
  • կարողանալ վարել փոքր երկխոսություններ։
  1. Ձևավորել սովորողի տարիքին համապատասխան բառապաշար։
  2. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները կարողանում են ինքնուրույն բացել խաղերի, նյութերի թղթապանակները, ընտրել խաղը, խաղալ: Ուսուցչի օգնությամբ գտնում են անհրաժեշտ կայքը, ընտրում խաղը, դասը, երգը, կատարում այն:
  3. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր՝ առանց դրանք անվանելու։

2-րդ դասարան

  1. Ձևավորել սովորողի՝ օտար լեզվի տառերի և հնչյունների մասին պատկերացում։
  2. Զարգացնել լսելու, ունկնդրելու կարողությունները։
  3. Զարգացնել օտար լեզվով խոսելու հմտությունները։
  4. Ընդլայնել բառապաշարը։
  5. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները ինքնուրույն գտնում են խաղերը, գիտեն անհրաժեշտ ուսումնական կայքերի հասցեները, բացում են դրանք, ընտրում նյութը, կատարում: Կարողանում են լուսանկարել:
  6. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր, առանց դրանք անվանելու։

3-րդ դասարան

  1. Զարգացնել խոսելու հմտությունները։
  2. Զարգացնել գրելու հմտությունները։
  3. Ընդլայնել բառապաշարը։
  4. Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները։
  5. Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։6. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ դասավանդողի օգնությամբ և ինքնուրույն: Սովորողները ինքնուրույն բացում են անհրաժեշտ կայքերը, ընտրում նյութերը, կատարում: Լուսանկարում են, ձայնագրում, արված նյութը ներբեռնում համակարգչում: Կարողանում են էլեկտրոնային փոստից ներբեռնել ֆայլեր:
  6. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր՝ տալով որոշակի պարզաբանումներ։

    4-5-րդ դասարաններ

    Առարկայի ուսուցման նպատակը

    Օտար լեզվով շփվելու, հաղորդակցվելու հմտությունների և կարողությունների զարգացում՝ ըստ խոսքային գործունեության չորս ուղղությունների.

    1. Ունկնդրում
    • ընկալել և հասկանալ ուսուցչի հրահանգները
    • հասկանալ ուսուցչի և ընկերների խոսքը,
    • լսել և հասկանալ բանավոր մշակված խոսքը, որը կպարունակի մեկ-երկու անծանոթ բառ։
    1. Խոսել
    • վարել փոքր երկխոսություններ իրենց ծանոթ թեմաների շուրջ
    • փոխանակել մեկ-երկու նախադասություն իրեն ծանոթ իրադրության մեջ
    • արտահայտել հարցեր, խնդրանք, տալ պատասխաններ։
    1. Ընթերցել
    • ընթերցել պարզ տեքստեր՝ ընկալելով դրանց ընդհանուր իմաստը՝ առանց բառանի օգնության
    • կարողանալ բարձրաձայն կարդալ փոքր տեքստեր՝ պահպանելով առոգանության, հնչերանգի, շեշտադրության հիմնական կանոնները։
    1. Գրել
    • կազմել և գրել նախադասություններ ծանոթ խոսքային նմուշներով՝ օգտագործելով անցած բառերը
    • գրել փոքր շարադրություններ, շնորհավորական բացիկներ
    • լրացնել թեստեր, կատարել գրավոր վարժություններ։

    Ծրագրի խնդիրները.

    4-րդ դասարան

    1. Զարգացնել խոսելու հմտությունները։ Սովորողները կարողանում են իրենց ծանոթ թեմաների շուրջ վաերլ փոքր երկխոսություններ, քննարկումներ, տալ կարծիքներ:
    2. Զարգացնել գրելու հմտությունները։ Սովորողները կարողանում են հորինել փոքր պատմություններ, կատարել թարգմանություններ՝ տեղադրելով դրանք իրենց բլոգներում:
    3. Ընդլայնել բառապաշարը՝ ավելացնելով այն ևս 100 բառով:
    4. Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները։ Սովորողները կարող են իրենց տարիքին համապատասխան ֆիլմեր և մուլտֆիլմներ, աուդիոնյութեր լսել և հասկանալ, կարդալ տեքստեր և հասկանալ դրանք ընդհանուր իմաստը:
    5. Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
    6. Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ (մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն)։
    7. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ ինքնուրույն: Ինքնուրույն կարողանում են լուսանկարներից և ձայնային ֆայլերից պատրաստել ֆիլմեր պարզ ծրագրերով (Movie Maker), կիրառել SkyDrive-ը, ուսուցչի օգնությամբ պատրաստել կարաոկե, բացել ծանոթ ուսումնական կայքեր, կատարել առաջադրանքներ:
    8. Սովորեցնել անհրաժեշտ քերականական տարրեր՝ տալով որոշակի պարզաբանումներ։

    5-րդ դասարան

    1. Զարգացնել խոսքը։ Սովորողները փոքրիկ ռադիոլուրեր են պատրաստում օտար լեզվով՝ հարցազրույցներ վերցնում սովորողներից և դասավանդողներից, դպրոցի հյուրերից
    2. Զարգացնել գրելու հմտությունները։ Սովորողները իրենց թարգմանություններն ու ստեղծագործությունները տեղադրում են իրենց բլոգներում:
    3. Ընդլայնել բառապաշարը՝ ավելացնելով տարբեր դարձվածաբանական արտահայտություններ, ասացվացքներ և այլն։
    4. Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները։
    5. Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
    6. Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ /մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն/ թարգմանությունների միջոցով:
    7. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ) ինքնուրույն: Սովորողը ինքնուրույն օգտագործում է ֆոտոխցիկը, ձայնագրիչը, կարողանում է վերցնել հարցազրույցներ, խմբագրել աուդիո և ֆոտո ֆայլեր, տեղադրել դրանք կայքում
    1. Սովորեցնել տարիքին համապատասխան քերականական տարրեր, պարզաբանելով դրանք և ամրապնդելով օրինակներով: