Կառավարություն փոխած հեղափոխական դեմքը

Սեբաստացիների Լեյլա տատիկը

 Աղբյուրը՝ Լոս Անջելես Թայմզ

Yerevan Protests

Հայաստանի Թավշյա հեղափոխությունը հասարակ մարդկանց կողմից իրականացված ոչ բռնի շարժում էր, որը տապալեց նախագահ Սերժ Սարգսյանի տասնամյակների իշխանությունը: Շարժումը սկսվեց այն ժամանակ, երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մեկնարկեց քայլարշավ`բողոքելու իշխող կուսակցության փորձերի դեմ, որն ուղղված էր Սարգսյանի կառավարումը կրկին երկարացնելուն: Փաշինյանի քայլարշավը ոգեշնչեց մայրաքաղաքին, և մի շարք քաղաքացիական անհնազանդության գործողություններ իրականացվեցին՝ ներառյալ փողոցային ցույցերը, ճանապարհային արգելափակումները և գործադուլները: Տասնյակ հազարավոր հայեր մասնակցեցին, նրանցից շատերը երիտասարդներ էին՝ հիասթափված կոռուպցիայից, նեպոտիզմից (ծանոթ-բարեկամ) և տնտեսական անհավասարությունից, որոնք ստեղծվել էին ՀՀԿ-ի կողմից: Շարժումը Երևանի կենտրոնը շրջափակման մեջ պահեց օրեր շարունակ՝ այսպես պահանջելով Սարգսյանի հրաժարականը, ով, հրաժարվելով նախագահի պաշտոնից, ընտրվել էր վարչապետ: Ի վերջո, շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներից հետո Սարգսյանը հրաժարական տվեց ապրիլի 23-ին: Խորհրդարանը վարչապետի նոր ընտրություններ անցկացրեց: Մեկ ձախողված փորձից հետո ՀՀԿ-ն համաձայնեց մայիսի 8-ին վարչապետ ընտրել Փաշինյանին՝ վերջ դնելով բողոքի ցույցերին, փողոց դուրս եկածների և վերնախավի միջև ստեղծված հակադրություններին։ 《Ամենալավ բանն այն եղավ, որ ժողովուրդը զգաց իր ձայնի ուժը: Այն, որ իրենք իրենցով կարող են փոփոխություններ անել》,- ասաց գրաֆիկայի դիզայներ Էդուարդ Կանկանյանը:

Հեղափոխությունն ուշագրավ էր թե՛ ծավալների, և թե՛ մասշտաբի առումով, քանի որ այն հայերին՝ Հարավային Կովկասի 2.9 միլիոն փոքրաթիվ բնակչությանը, տվեց հույս, որ նրանք կարող են խաղաղ, հանրային ցույցերի միջոցով փոխել ստեղծված տնտեսական և քաղաքական անհավասարությունը: Սկզբում գերակշռում էին երևանցի երիտասարդները, սակայն շարժումը արագ տարածվեց նաև այլ բնակավայրերում, ընդհուպ մինչև թոշակառուներ:

Ահա նրանցից մեկի պատմությունը:

Հեղափոխության վետերանը 78-ամյա Լեյլա Գևորգյանն ամեն օր երեք մղոն քայլում էր Երևանի ծայրամասում գտնվող իր բնակարանից դեպի քաղաքային կենտրոն՝ միանալու հանրահավաքներին: Այնուհետև, ժամեր շարունակ նա շրջում էր այլ ցուցարարների հետ՝ երթևեկությունն արգելափակելով և կաթվածահար անելով մայրաքաղաքը: Երբ արևը մայր էր մտնում, փոքրամարմին, մոխրագույն մազերով տատիկը վերադառնում էր տուն, որտեղ ապրում էր իր որդու և հարսի հետ: Հաջորդ օրը նա կրկին վերադառնում էր և շարունակում նույնը: «Ես երբեք ոչ մի օր բաց չեմ թողել, մինչև որ Փաշինյանը դարձավ վարչապետ: Հիմա էլ, հենց դուք գնաք, կրկին հրապարակ եմ գնալու՝ նշելու մյուսների հետ», – ասում էր Լեյլա տատիկը:

Մայիսի 2-ին տասնյակ հազարավոր մարդկանց հետ Գևորգյանը Հանրապետության հրապարակում 10 ժամ կանգնած հետևեց խորհրդարանի՝ Փաշինյանին ուղղված հարցերին և նրա պատասխաններին: Ջերմաստիճանը մոտ 80 աստիճան էր, իսկ արևը խփում էր ցուցարարների գլխին: Գևորգյանը կանգնած էր բազմության մեջ: Մեկը նրան բեյսբոլի գլխարկ տվեց՝ «Ես Նիկոլ եմ» բառերով: Տեղական լուսանկարիչը լուսանկարներ տեղադրեց սոցիալական կայքերում և Գևորգյանի դեմքը՝ արևից կկոցած աչքերով և սպասումից զսպված շուրթերով, նրա այս կերպարը տարածվեց ամենուր: Հայկական ինտերնետը նրան անվանեց ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՏԻԿ:

Գևորգյանը նշեց, որ նախորդ ամիսների բողոքի ակցիաները ոչ առաջինն էին, ոչ էլ վերջինը: 2008-ին նա բողոքի է դուրս եկել Սարգսյանի առաջին վիճարկվող նախագահական ընտրությունների դեմ: Նա կանգնել է տանկի դիմաց, բարձրացրել իր բռունցքը և գոչել. «Եթե ուզում եք անցնել, ստիպված եք ինձ վրա քշել»:

Գևորգյանը նշեց, որ ինքը ցանկանում է արդարություն, խաղաղություն, առողջություն և ավելի բարձր թոշակ՝ Հայաստանի համար: Նա ասաց, որ ամսական ստանում է 66 դոլար: «Դա անգամ զուգարանի թուղթ գնելու համար բավարար չէ», – ասել է նա:

Educational activities to involve children in the protection of the environment Ուսումնական գործունեություններ՝ ներգրավելու երեխաներին շրջակա միջավայրի պահպանության մեջ

Աղբյուրը

Learning About Forests is an educatiional programme run by the Foundation for Environmental Education which aims to increase knowledge about the key role forests play in sustaining life on our planet. The programme encourages students to reconnect with our woodland heritage and imbue students with a sense of ownership of their environment which, in many places, has become lost over time.

Անտառների մասին ուսուցումը բնապահպանական կրթության հիմնադրամի կողմից իրականացվող կրթական ծրագիր է, որի նպատակն է բարձրացնել գիտելիքները անտառների առանցքային դերի մասին, որոնք պահպանում են կյանքը մեր մոլորակի վրա: Ծրագիրը խրախուսում է աշակերտներին` վերակենդանացնել մեր անտառածածկ տարածքների ժառանգությունը և երեխաների գիտակցության մեջ մտցնել, որ իրենք են շրջակա միջավայրի սեփականատերերը, միջավայր, որը ժամանակի ընթացքում շատ վայրերում ոչնչացել է։

APPROACHES TO FOREST EDUCATION AT THE LITTLE PRINCE KINDERGARTEN

To maintain a healthy lifestyle, children should be educated in a positive way about the environment in order to create a sense of consciousness and participation, and to help them acquire a knowledge of ecological principles aimed at ensuring a balance between the health of the individual, society, and the environment.

At the Little Prince Kindergarten in Romania, several activities have been developed in order to:

  • stimulate interest for maintaining a balanced environment and for acquiring skills that reflect care and protection as well as public awareness.  Local authorities are also involved in the designation of many green spaces for relaxation and the children’s playground;
  • raise awareness on the responsible involvement of preschool children in their environment, which can guarantee health for each of them;
  • grow a desire to be actively involved in collaboration with others to protect the environment and to solve problems due to pollution;
  • train and practice habits and learn practical skills in order to achieve goals, namely, regarding utilities, renewable and recyclable material;
  • raise awareness among the local authorities to designate as many green spaces and playgrounds for children as possible.

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ՝ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
Առողջ ապրելակերպը պահպանելու համար երեխաները պետք է դրականորեն կրթվեն շրջակա միջավայրի վերաբերյալ՝ նրանց մեջ գիտակցության և մասնակցության զգացողություն ստեղծելու համար և օգնելու նրանց ձեռք բերել էկոլոգիական սկզբունքներ, որոնք ուղղված են անհատի, հասարակության և շրջակա միջավայրի միջև հավասարակշռություն ապահովելուն:

Ռումինիայում Փոքրիկ իշխանի մանկապարտեզում մի շարք միջոցառումներ են մշակվել՝

  • Խթանել հետաքրքրությունը հավասարակշռված միջավայրի պահպանման և հմտությունների ձեռք բերման ուղղությամբ, որոնցում արտացոլվում է խնամքը և պաշտպանությունը, ինչպես նաև հանրության իրազեկվածությունը: Տեղական իշխանությունների ներգրավվածությունը՝ հանգստի և մանկական խաղահրապարակի համար կանաչապատ տարածքների նշանակման մեջ։
  • Բարձրացնել իրենց շրջապատում նախադպրոցական տարիքի երեխաների պատասխանատու ներգրավվածության մասին իրազեկվածությունը, ինչը կարող է երաշխավորել նրանց առողջությունը:
  • Մեծացնել շրջակա միջավայրի պաշտպանության և աղտոտման հետեւանքով խնդիրների լուծման համար ակտիվորեն ուրիշների հետ համագործակցելու ցանկությունը։
  • Սովորեցնել և գործնական հմտություններ ձևավորել՝ նպատակներին հասնելու համար, մասնավորապես կոմունալ ծառայությունների, վերականգնվող և վերամշակվող նյութերի վերաբերյալ։
  • Բարձրացնել իրազեկությունը տեղական իշխանությունների շրջանում, հնարավորինս շատ երեխաների համար կանաչ տարածքներ և խաղահրապարակներ սահմանելու համար:

Let’s Plant a Tree

Day by day we see how nature suffers from the indifference and carelessness of people whose behavior damages our environment. We love nature and the gifts that it offers, but being thankful is not enough.  Thus, we have gathered young and old, children, teachers and parents, to plant small trees in the courtyard of the kindergarten to show that voluntary acts have no obstacles or age limits.

Եկեք ծառ տնկենք

Օր օրի մենք տեսում ենք, թե ինչպես է բնությունը տառապում մարդկանց անտարբերության և անհոգատարության պատճառովորոնց պահվածքը վնասում է մեր շրջակա միջավայրըՄենք սիրում ենք բնությունը և նրա ընծայած նվերները, սակայն շնորհակալ լինելը դեռ բավական չէԱյսպիսով, հավաքվելով ծերերով ևերիտասարդներով, երեխաներով, ուսուցիչներով և ծնողներով, մանկապարտեզի բակում տնկեցինք ծառեր՝ ցույց տալով, որ կամավոր բնությանն օգնելը չունի ոչ մի խոչընդոտ և տարիքային սահմանափակում:

We Collect, Select and Save Trees

This is an ongoing activity at the kindergarten, as it takes place during the entire school year and engages preschoolers from all existing groups in the kindergarten as well as their family members or other members of the local community.

Մենք հավաքում ենք, ընտրում և փրկում ծառերին

Սա մանկապարտեզում շարունակական գործունեություն է, քանի որ այն տեղի է ունենում ամբողջ ուսումնական տարվա ընթացքում և դրանով զբաղվում են նախադպրոցական բոլոր տարիքի երեխաները, նրանց ընտանիքի անդամները կամ տեղական համայնքի անդամները:

Parada Eco

This activity involves collecting recyclable waste and using it to create clothing. At the same time, it aims to bring awareness to and stimulate children and adults (parents, grandparents) to become active participants in cleaning up the environmental and reusing waste.

During this activity, we used waste such as cardboard, pages of books, cardboard rolls from toilet paper or sanitary towels, pieces of polystyrene, twigs, foil, leaves etc. Some of the clothing has been created as a result of a collaboration between children and parents, others were made by preschoolers.

Պարադա Էկո

Այս գործունեությունը ներառում է վերամշակվող թափոնների հավաքում և օգտագործում հագուստի ստեղծման համար: Միևնույն ժամանակ, այն նպատակ է հետապնդում իրազեկել և խթանել երեխաների և մեծահասակների (ծնողների, տատիկների և պապիկների) ակտիվ մասնակցությունը շրջակա միջավայրի և վերամշակող թափոնների մաքրման համար:

Հագուստի որոշ մասը ստեղծվել է երեխաների և նրանց ծնողների համագործակցության արդյունքում, մյուսները` նախադպրոցական տարիքի երեխաների կողմից:

Let’s Love Nature

During this activity, preschoolers have the opportunity to express themselves through theatre using the techniques learned, and their impressions, feelings and emotions linked to nature.
The works were performed in the kindergarten hall, for an audience of visitors.

Եկեք սիրենք բնությունը
Այս գործունեության ընթացքում նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն են ստանում թատրոնի միջոցով արտահայտվել, օգտագործելով իրենց սովորած տեխնիկան և բնության հետ կապված տպավորությունները, զգացմունքները և էմոցիաները։
Աշխատանքները ներկայացվում են  մանկապարտեզի դահլիճում՝  այցելուների,  հանդիսատեսների համար:

Advice for Environmentalists:  Distribution of Flyers with Eco Messages

The Earth is for all; therefore, only together can we protect it and take care of it properly. The quality of the surrounding environment represents a partnership between the kindergarten, school and the local community to achieve common objectives, such as environmental and social development and the environmental consciousness of citizens for a sustainable society. By distributing flyers, we wanted to bring to everyone’s attention the need to protect the environment and our health through concrete and urgent action.

Preschoolers handed out flyers in the park in front of the kindergarten and in the central park, and urged the passersby to adopt sensible habits towards the environment.

Խորհուրդ բնապահպաններին․ Ֆլայերների տարածումը Էկո հաղորդագրություններով

Երկիրը բոլորի համար է. հետևաբար միայն միասին կարող ենք պաշտպանել այն և հոգ տանել նրա մասին: Շրջակա միջավայրի որակը կայուն հասարակություն ունենալու համար, ներկայացնում է մանկապարտեզի, դպրոցի և տեղական համայնքի միջև համագործակցությունը՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար, ինչպիսիք են բնապահպանական և սոցիալական զարգացումը և քաղաքացիների շրջակա միջավայրի գիտակցությունը։ Թռուցիկներ բաժանելով մենք ուզում ենք բոլորի ուշադրությունը հրավիրել կոնկրետ և հրատապ գործողությունների միջոցով շրջակա միջավայրի և մեր առողջության պահպանման անհրաժեշտության վրա:

Նախադպրոցական տարիքի երեխաները մանկապարտեզի և կենտրոնական զբոսայգու տարածքի անցորդներին հանձնեցին թռոցիկները և նրանց հորդորեցին խելամիտ սովորություններ ընդունել շրջակա միջավայրի նկատմամբ:

The Little Gardeners

Preschoolers were equipped with protective gloves and aprons and headed to the kindergarten yard. They then demonstrated how to work, discovering that once planted, flowers need water to live and grow, and sun to offer light and warmth. Armed with gardening containers, flowerpots and water, preschoolers followed the instructions of teachers and planted flowers.

Փոքրիկ այգեպանները
Նախադպրոցական տարիքի երեխաները՝ զինված պաշտպանիչ ձեռնոցներով և գոգնոցներով, գնացին մանկապարտեզի բակ: Նրանք ցույց տվեցին ինչպես աշխատել, հայտնաբերելով, որ տնկելուց հետո ծաղիկները պետք է ապրեն և աճեն, դրա համար նրանց պետք է ջուր, իսկ արևը պետք է լույս ու ջերմություն տալու համար: Զինված այգեգործական բեռնարկղերով, ծաղկամաններով և ջրով, նախակրթարանները հետևեցին ուսուցիչների հրահանգներին և տնկեցին ծաղիկներ:

Meeting With Nature

Outdoor activities among preschoolers are usually a great success, and this time a walk in our city was the best way to learn, namely, by observing how the surrounding nature and trees are suffering. Preschoolers could see pollutants as factors and how much they damage nature, and had the opportunity to make / find ways to protect the environment and to repair damage.

Հանդիպում բնության հետ
Բացօթյա գործունեությունը նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում սովորաբար մեծ հաջողություն է, և այս անգամ մեր քաղաքում զբոսնելը սովորելու լավագույն միջոցն էր`տեսնելով, թե ինչպես են շրջապատող բնությունը և ծառերը տառապում: Նախադպրոցականները կարող էին տեսնել աղտոտիչներ, ինչպիսիք են  գործարանները, թե ինչքան վնաս են նրանք հասցնում բնությանը և հնարավորություն են ունենում շրջակա միջավայրի պաշտպանությանը և վնասների վերականգնման ուղիներ գտնել:

The Park in Colours

Practicing previously learned habits, skills and care of protecting the environment and to instill a proactive ecological attitude was the central aim of this action.
Preschoolers used pebbles, sticks, dried flowers and twigs to create an image of a children’s park. The activity followed an updating of their knowledge on: the state of the environment, waste collection rules, and ways in which we can contribute to solving the problems of pollution currently facing the environment.

Պուրակը գույներով
Այս միջոցառման հիմնական նպատակն է ձեռք բերել նախկինում սովորած գիտելիքների և շրջակա միջավայրի պահպանության խնամքի վերաբերյալ հմտություններ և ակտիվ էկոլոգիական վերաբերմունք ցուցաբերել:
Նախադպրոցականները օգտագործում էին քարեր, ձողեր, չորացրած ծաղիկներ եւ ծղոտներ `մանկական զբոսայգու պատկեր ստեղծելու համար: Գործունեությունն իրականացվել է  գիտելիքները թարմացնելու հետևյալ ուղղություններով՝ շրջակա միջավայրի վիճակի, թափոնների հավաքման կանոնների և այն ուղիների, որոնցով մենք կարող ենք նպաստել ներկայումս շրջակա միջավայրի աղտոտմանն առնչվող խնդիրների լուծմանը:

This project is nationally coordinated by Carpathian-Danubian Centre of Geoecology

Այս նախագիծը ազգային մակարդակով համակարգված է Կարպետյան-Դանուբյան Երկրագիտություն կենտրոնի կողմից։

 

 

«Հեծանվային հեղափոխությու՞ն»

Անգլերենի ընտրությամբ գործունեության խումբը թարգմանեց «Հեծանվային հեղափոխությու՞ն» հոդվածը՝ յուրացնելով շրջակա միջավայր թեմային առնչվող բառապաշար և տեղեկություն, թե ինչպես են այլ երկրներում պայքարում շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու ուղղությամբ:

bic

Հեծանվային հեղափոխություն

 1.Բոլոր մեծ քաղաքների նման Փարիզն էլ ունի երթևեկության խնդիր` շատ մեքենաներ, բազմաթիվ խցանումներ և արտանետած ծխից առաջացած աղտոտվածություն:  Այսպիսով, 2007թ-ին, քաղաքն իրավիճակը բարելավելու նպատակով սկսեց իրականացնել մի նախագիծ, որը կոչվում է Վելիբ լիբերթի՝ Հեծանվային ազատություն:  Վելիբ նախագիծը թույլ էր տալիս, որ  մարդիկ  վերցնեն հեծանիվ, օգտագործեն այնքան ժամանակ, որքան ցանկանան և հետո թողնեն նույն կամ մեկ ուրիշ հեծանվային կայանում: Առաջին կես ժամը հեծանիվն անվճար է, բայց եթե դու այն չես վերադարձնում երեսուն րոպեների ընթացքում, ստիպված ես վճարել, բայց այն ընդամենը օրական 1 եվրո արժե կամ 29 եվրո՝ ողջ տարվա համար: Հեծանիվները ծանր են, կշռում են 25կգ, բոլորը մոխրագույն են և ունեն զամբյուղ: Կա մոտ 20.000 հոեծանիվ և  շուրջ 1450 հեծանվային կայան: Այսպիսով, հեծանվային կայանները 298 մետրոյի կայարաններից անհամեմատ շատ են:

2. Փարիզը առաջին քաղաքը չէ, որն ունեցավ այսպիսի նախագիծ: Հենց Ֆրանսիայի Լիոն քաղաքում ազատ հեծանվային նախագծեր իրականացվել են դեռ շատ տարիներ առաջ: Սակայն ոչ բոլոր մարդիկ են մտածում, որ դա հիանալի գաղափար է: Մի փարիզեցի ասում է, որ այս հեծանիվներն ընդհամենը կարճ ճամփորդությունների համար են նախատեսված: Եթե մարդիկ ցանկանան ճամփորդել մեծ քաղաքի շուրջ, նրանք չեն կարող օգտագործել հեծանիվ: 

3. Քաղաքի խոսնակն ասում է, որ հեծանվային նախագիծը չի լուծի մեր ճանապարհային խնդիրնրը, բայց այն կարող է նվազեցնել մթնոլորտում աղտոտվածության մակարդակը: Ճանապարհային երթևեկությունը գործարանային ծխի հետ միասին մեծ խնդիր է: Յուրաքանչյուրը գիտի գլոբալ տաքացման և դրամատիկ կլիմայական փոփոխության մասին: Մենք գիտենք, որ սա մասամբ այն պատճառով է, որ անհետանում են արևադարձային անտառները: Բացի դա աշխարհում բավականին շատ է աղտոտվածությունը: Եվ մենք կարող ենք օգնել՝ բարևավել իրավիճակը հենց այս պահից սկսած: Հեծանիվները կարող են նաև օգնել մարդկանց՝ վարել ավելի առողջ կենսակերպ:

Եթե մենք չձեռնարկենք այսպիսի քայլեր, ապա երթևեկության խցանումներն ավելի կշատանան և ջերմաստիճանը կշարունակվի բարձրանալ, որի հետևանքով մեր շրջակա միջավայրի խնդիրները կվատթարանան:

eee.jpg

Top 10 New Year Traditions

Աղբյուրը

Թարգմանությունը՝ անգլերենի ընտրությամբ խմբի

Անրի Ներսիսյան

Եվրոպայում շատ վաղուց ընդունված, հին և տարածված սովորույթ է Նոր տարվա կեսգիշերն ազդարարող ժամացույցի զանգերից հետո տանն առաջինն ընդունել տղամարդու։ Ցանկալի է, որ տղամարդը լինի մուգ մազերովքանի որ շիկահերները հիմնականում Ասոցացվում են վիկինգների հետԸնդհանուր համոզմունքն այն էոր առաջին տուն եկողը պետք է իր հետ բերի այնպիսի նվերներորոնք խորհրդանշում են բարիքինչպիսիք են հացը՝ որպես ուտելիք, աղը՝ որպես համի խորհրդանիշդրամը՝ ի նշան բարեկեցության և վիսկի՝ տունն ուրախությամբ լցնելու համարԸնտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է այս հնագույն եվրոպական սովորույթն իրականցնելբայց այդ դեպքում նա պետք է մինչև կեսգիշերն ընկած ժամանակահատվածն անցկացնել դրսում։

 

 

Նոր տարին Անգլիայում․Ավանդույթներ և սովորույթներ

Աղբյուրը

Անգլիան, որը Միացյալ թագավորության մեծ մասն է կազմում, նշում է Նոր տարին Հունվարի 1-ին, այսինքն՝  Գրիգորյանների օրացույցով առաջին ամսվա առաջին օրը։ Այդ օրը՝ որպես Նոր տարի, առաջին անգամ հայտարարվել է 1752 թվականին։ Իսկ մինչ այդ Անգլիան նշում էր իր Նոր տարին Քրիստոսի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 25-ին: Անգլիայի պատմության մեջ Նոր տարին տարբեր ժամանակաշրջաններում նշվել է  տարբեր ամսաթվերին: Այնուամենայնիվ, մի ընդհանուր տեսակետ միշտ նույնն է եղել․ Նոր տարվա տոնակատարությունն իր հետ մեծ ուժ և ոգևորություն է բերել բոլորին։

Մարդիկ ոգեշնչված սպասել են Նոր տարվան ավելի շատ նրա համար, որպեսզի իրենց Սուրբ Ծննդյան ուրախությունը շարունակեն  և բարձր տրամադրությունը փոխանցեն Ամանորին։

Նոր տարվա տոնակատարություններն Անգլիայում

Ներկայումս, ամենաընդունվածը Նոր տարվա գիշերը խնջույքն ընտանիքի անդամների և մտերիմ ընկերների հետ տանն անցկացնելն է։ Կազմակերպվում են նաև հատուկ գիշերային խնջույքներ դիսկոտեկներում, գարեջրատներում, ակումբներում և սրճարաններում, որտեղ կարելի է հանդիպել մեծ թվով մարդկանց։

 

Նոր տարվա օրը Անգլիայի տարբեր մասերում տեղի են ունենում նաև ամենատարբեր տոնակատարություններ, ծովագնացություններ, թատերախմբերի, պարահանդեսների, կենդանի համերգների, սալսա պարերի տոնախմբություններ: Ծովագնացությունների շատերն են մասնակցում, նաև՝ աշխարհի տարբեր մասերից։ Նոր տարվա տոնակատարություններն առանց ծովային ճամփորդությունների Անգլիայում համարվում են թերի։

Նոր տարվա ժամանում

Հենց որ ժամացույցը խփում է կեսգիշերվա տասներկուսը, յուրաքանչյուրը,  որտեղ էլ  նա գտնվի՝ խնջույքում, ճանապարհին, թե տանը, բղավում է, ճչում, սուլում և աղմկելով նշում Նոր տարվա գալուստը: Դրան հետևում են շնորհավորանքները, շուրջը գտնվող մարդկանց գրկախառնությունները և համբուրվելը։ Խնջույքների ժամանակ բարձրացվում են բաժակները, որպեսզի ազդարարեն Նոր տարվա գալուստը։

Դա տարվա ամենամեծ գիշերն է, որի ժամանակ առատ կերակուր է մատուցվում, շամպայնը հոսում է, հրավառություն է արվում և յուրաքանչյուրն իր երգ ու պարով տոնակատարության մասնակից է դառնում: Ամանորի շքերթին, որը սկիզբ է առնում Նոր տարվա կեսօրին, մասնակցում են հազարավոր մասնակիցներ՝ պարողներով, թմբկահարներով, ակրոբատներով, նվագողներով և զվարճացնողներով: Շքերթը շարժվում է Սպիտակ Տան փողոցով, հետո մտնում է Փոլ Մոլ, և վերջապես ժամանում Բեռքլի հրապարակ:

Անգլիական ավանդույթների տոնակատարությունները՝  Նոր տարվա ժամանակ 

Անգլիայում ավանդական մի հավատալիք կա․նա ով առաջինը կմտնի տան շեմից, կլինի հաջողություն բերողը՝ ամբողջ գալիք տարվա համար: Սա ավանդույթ է, որը կոչվում է <<Առաջին ոտք դնողը>>: Անգլիայում աղոթում են, որպեսզի առաջին այցելուն լինի երիտասարդ, առողջ, գեղեցիկ և մուգ մազերով տղամարդ, իսկ շիկահեր կնոջ կամ կարմիր մազերով անձնավորության գալը ցանկալի չէ, որովհետև նրանք համարում են անհաջողություն բերող: Եթե այդ անձնավորությունը բերում է քարածուխ, գումար, հաց, աղ կամ սուրբ մզամորճ, դա համարվում է բախտավորության նշան՝ ամոբղջ տարվա համար: Առաջին ոտք դնողը պետք է հետևի ավանդույթներին: Ինչպես ասվում է լեգենդում, առաջին ոտք դնողը պետք է ներս մտնի առջևի դռնից և դուրս գա ետևի դռնից, ինչպես նաև առանց խոսելու կամ մաղթանքների ածուխը կամ քարածուխը, որը իր հետ բերել է, պետք է դնի բուխարու մեջ, հետո պետք է մի բոքոն հաց դնի սեղանին և լցնի ջուրը ընտանիքի տան գլխավորի համար: Ըստ ավանդույթի, նա նաև մզամորճ պետք է բերի և բաժանի տան անդամներին:

Նոր տարվա մեկ այլ ավանդույթ՝ Անգլիայում

Կա նաև մի հայտնի ավանդույթ՝ Ամանորյա նվերներ և մաղթանքներ փոխանակել միմյանց։ Այնուամենայնիվ, երբ Սուրբ Ծննդյան օրը տեղափոխվեց Ամանորից մի քանի օր առաջ, ամանորյա նվերներ փոխանակելու այս ավանդույթը քիչ-քիչ պասիվացավ։

Կա մի ավանդույթ ևս, որը կոչվում է “թփի այրումը”, որը խորհրդանշում է, թե այրվում է անցյալի չարը և ազդարարում նոր կյանքի սկիզբը: Բացի սրանից, Նոր տարվա առավորյան երեխաները արթնանում են վաղ, պտտվում են ամբողջ թաղամասով և երգում Նոր տարվա տոնական երգեր: Ըստ ավանդույթի՝ ով չի երգում մինչև Ամանորի կեսօր, համարվում է հիմարիկ:

Картинки по запросу New Year Celebrations in England

Картинки по запросу New Year Celebrations in England