Վարպետության օր ճամբարում

Շնորհակալ եմ իմ գործընկերներից՝ ճամբարականների ու ինձ հետ լինելու համար։

Կարուձև-երկրաչափություն, կոկտելի պատրաստում, ընթերցանություն՝ Քրիստինա Ջանվելյան

Բնագիտություն՝ Անահիտ Եղյան

Ավանդական խաղեր՝ Հայկազ Մարգարյան

Մեդիահմտություններ՝ Լիլիթ Մադոյան

Լողուսուցում՝ Մարինա Մկրտչյան

Լրացուցիչ կրթության ամառային ճամբարի ծրագիր՝ հունիսի 26-ից 30-ը՝ 2017 թ․

26.06

9:00-9:30 Մարմնակրթություն, առավոտյան ընդհանուր պարապմունք

 9:30-10:30  Բույսերի խնամք. նախագիծ՝ Անահիտ Եղյան և ճամբարականներ

 

10:30-11:00 Լողափնյա ֆլեշմոբ

11:00-11:30 Ընդմիջում

Մոնոներկայացման դիտում

12:00-13:00 Լողուսուցում, Լողափնյա ընթերցանություն

13:00-13:30 Աշխատանք կավով

13:30-14:00 Մրգային կոկտելի պատրաստում

14։00-14:30 Ընդմիջում

 

14:30-15:00 Ֆիլմերի դիտում՝ Թատրոնի ուսումնական բլոգից-20-րոպե, Անգլերեն մուլտֆիլմի դիտում Gogo’s adventures with English-10 րոպե

15:00-16:00 Լող, վոլեյբոլ

 

27.06

9:00-9:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք

 9:30-10:30  Բույսերի խնամք՝ Անահիտ Եղյան, շրջակա միջավայրի բարելավման աշխատանքներ

 10:00-11:00 Անգլերեն հեքիաթի ունկնդրում՝ The Little Red Hen Story, դերախաղ, պլաստիլինով և կավով ծեփում ՝ հերոսներին

11:00-11:30 Ընդմիջում

11:30-12:00 Լողափնյա ընթերցանություն

12:00-13:00 լողուսուցում

13:00-14:00 Վարպետության դաս՝ Լիլիթ Մադոյանի հետ

14:00-14:30 Ընդմիջում

14:30-15:00 Հեծանվավարություն

15:00-16:00  Էստաֆետային խաղեր, լող

 28.06

9:00-9:30 Մարմնակրթություն, առավոտյան ընդհանուր պարապմունք

 9:30-10:15  Ավանդական խաղեր՝ Հայկազ Մարգարյանի հետ

10:15-10:45 Բույսերի խնամք՝ Անահիտ Եղյանի հետ

10:45-11:15 Ընդմիջում

11:15-12:00 Վարպետությա դաս՝ Լիլիթ Մադոյանի-թեման՝  Մեդիագրագիտության հմտություններ․ գովազդների վերլուծություն

12:00-12:30 Ֆիլմի դիտում

12:00-14:00  Լողի դաս-պարապմունք՝ Մարինա Մկրտչյանի հետ

14:00-14:30  Ընդմիջում

14:30-15:00 Զովացուցիչ կոկտելի պատրաստում

15:00-15:30

15:30-16:00 Լող

 

29.06

9:00-9:30 Մարմնակրթություն, առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-11:00 Ագարակ

11:00-11:30-Ընդմիջում

11:30-13:00  Action Songs for kids/The Singing Walrus/ ֆլեշմոբի փորձեր` լողափին և լողավազանում

13:00-14:00 Կարատեի պարապմունք, էստաֆետային խաղեր

14:00-14:30 Ընդմիջում

14:30-15:00 Լողափնյա ընթերցանություն՝ անգլերեն, ռուսերեն և հայերեն՝ «Աշխարհի իմաստուն հեքիաթները» ժողովածուից

15:00-16:00 Լող

 

30.06

9:00-9:30 Հեծանվավարություն

 9:30-12:30  Հայրենագիտական ճամփորդություն․ Քայլարշավ Հրազդանի կիրճով, նկարչական պլեներ, ընթերցանություն՝ գետի ափին և Խառա՝ շնչառական վարժությունների վարպետության դաս

12:30-13:30 Լող

13:30-14:00 Ընդմիջում

 

14:00-15:00 Մեդիաուրբաթ

15:15-16:00  Լող

 

Շաբաթ՝

9:30-16:00  Ճամփորդություն՝ Հրազդան-Զանգի, քայլարշավ դեպի Բջնիի ամրոց

Ճամբարային ընդհանուր պարապմունքի ծրագիր՝ 1

1.Ունկնդրում –«Իմ փոքրիկ նավակ» Ռ․ Հախվերդյան

2.Միասնական  երգ «Հայր մեր»  Կոմիտաս

3.Ուրախ մարմնամարզություն

4. Միասնական  երգ «Հոյ, նազան»-Կոմիտաս

5.  Ռիթմիկ ֆլեշմոբ- «էսօր ուրբաթ է պաս է» Կոմիտաս

6. Պարում ենք- «Twist-twist»

7. Միասնական  երգ  «Dona, nobis»

8. Պարային ֆլեշմոբ

9. Միասնական  երգ` «Սոնա յար»-Կոմիտաս

10. Միասնական  երգ՝  «Զար, զընգը»-Կոմիտաս

11. Ազգային պարերի շարք՝ «Խամխամա», «Փալանչո»«Արզումանի»

Ճամբարային ընդհանուր պարապմունքի ծրագիր՝ 2

1.Ունկնդրում –«Իմ փոքրիկ նավակ» Ռ․ Հախվերդյան

2.Միասնական  երգ «Անդաստան» Հյուսիսային կողմն աշխարհի

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

 

3. Ուրախ մարմնամարզություն

4.  Ռիթմիկ ֆլեշմոբ- «էսօր ուրբաթ է պաս է» Կոմիտաս

5. Պարային ֆլեշմոբ – «Twist-twist»,     “Chocolate”

6.  Միասնական  երգեր-«Dona, nobis»,  Oh, Susanna   – 4, 5-րդ դասարաններ

7. Միասնական  երգեր «Ձիուկ», «Այբ, բեն, գիմ», «A,b,c» ,    1, 2, 3-րդ դասարաններ

8. Պարային ֆլեշմոբ – Clap, clap, clap

9. Պարային ֆլեշմոբ- Black Betty

10. Ազգային պարերի շարք՝ «Խամխամա», «Փալանչո»«Արզումանի»

 

 

 

Ամառային ուսումնական ճամբար․ օր 3-րդ

Ամառային մանկավարժական բաց ճամբարի երրորդ օրն է։ Սեմինարի ընթացքում, որը վարում էր Քնարիկ Ներսիսյանը, քննարկվեցին ամառային ուսումնական նախագծերը, առաջադրանքների փաթեթը, ինչպես նաև միջառարկայական կապը՝ ծեսերի կազմակերպման ժամանակ։ Դասավանդողները բաժանվեցին փոքր խմբերի և սկսվեց արդյունավետ քննարկում։ Դասվարները ֆիզիկայի դասավանդող Գայանե Մխիթարյանի հետ շատ հետաքրքիր քննարկում ունեցան Վարդավառ ծեսի մասին՝ խոսելով ջրի խորհրդից մինչև բաղադրություն, որի մասին տեղեկությունը սովորողը ստանում է ծեսի կազմակերպման ընթացքում։

Կրթահամալիրում ծեսերի իրականացումը դասի կազմակերպման արդյունավետ միջոց է։ Ծեսերին նախապատրաստվելը մի գործընթաց է, որն առավել արդյունավետ է ներառարկայական համագործակցության շնորհիվ, քանի որ դա հնարավորություն է ընձեռում սովրողներին՝ ձեռք բերել մի շարք հմտություններ, կարողություններ և գիտելիքներ՝ երգ, պար, ազգային խաղեր, տեխնոլոգիա, մշակույթ, պատմություն և այլ առարկաներից։

Որպես օտար լեզվի դասավանդող, որոշեցի սովորողների հետ իրականացնել ծեսերի՝ հայերենից անգլերեն թարգմանություն, որպեսզի այն հասանելի լինի նաև օտարերկրացիներին։ Սեմինարի ընթացքում Սեդա Խաչատրյանն ինձ ծանոթացրեց «Անձրևաբեր» ծեսին, որը մայիս ամսին՝ բարձունքի հաղթհարման օրը, իրականացրել էին Մարինե Մկրտչյանի և կրտսեր դպրոցի սովորողների հետ։ Միասին դիտեցինք ծեսի մասին պատմող Մարինե Մկրտչյանի տեսաֆիլմը, որը նկարահանվել էր Կոտայքի մարզի Կամարիս գյողում։ Ֆիլմում ներկայացված էին տիկնիկներ՝ պատրաստված սովորողների կողմից՝ տեխնոլոգիայի ժամին, հնչեցին երգեր, որոնք սովորել էին երաժշտության դասաժամերին, ինչպես նաև ավանդական խաղեր,  գյուղական գեղեցիկ տեսարաններ և տեղացիների հետ հարցազրույցներ։

 

Ծեսի բուն նպատակը հետևյալն է՝ անձրևաբեր տիկնիկներին խաղացնելով, երգելով, գովեստներով համոզել, որպեսզի անձրև տեղա։ Երբ անձրև է գալիս, ցորենն է աճում, որն աղում են, խմոր պատրաստում և լավաշ թխում։ Յուրաքանրյուր գործողություն ուղեկցվում է բեմականացված ազգային խաղերով։ Ֆիլմում ամենահետաքրքիր պահերից է թոնրի մեջ լավաշ թխելը։

Տեսաֆիլմում Անձրևաբեր ծեսին մասնակցում են նաև գյուղի երեխաները, որոնք ծեսի մասին տեղեկանում են մեր սովորողներից։Գյուղի ավագները պատմում են, թե ինչպես են իրենք փայտից և թելերից պատրաստել տիկնիկներ և իրականացրել Անձրևաբեր ժողովրդական ծեսը։

Դասի կազմակերպման այս ձևը կարծում եմ ստեղծականության և տեղեկատվության  լայն հնարավորություններ է տալիս սովորողին։