Ծիրանից՝ կոմպոստ

Սննդի մնացորդները հողին հանձները Հյուսիսում այլևս պարտիզպան-խոհարարի մենաշնորհը չէ։ Նախագիծը հմայք ունի, ինչը վարակի պես տարածվում է։ Ուրբաթ օրը նախագծին միացան մի խումբ սեբաստացիներ, որոնց մժեղի նման՝ որպես այս գործում մասնագետներ, ուղղորդում էին ճամբարականները։ Ցավոք, բայց մեծ քանակությամբ անպիտան ծիրան էր հավաքվել, և ո՞ւմ ձեռքը կգնար այսքանը լցնել աղբամանը։ Սակայն ծիրանին հողին հանձնելը մի փոքր թեթևություն բերեց մեր հոգուն, երբ թաղեցինք նրան՝ որպես կոմպոստ, որը կսնուցի, կպարարտացնի հողը։ Աշնանը այդ փոսերի տեղում ծիրանի կամ այլ ծառեր կտնկվեն։

 

 

Ջա՜ն, ծլել է մեր ցանած վարունգը

Վերջերս ագրոէկոլոգ Զարուհի Հովեյանի հետ օրգանական վարունգ ցանեցինք՝ հումուսի երեք տարբեր չափաբաժիններով։ Վարունգները ծլեցին, ճամբարականներն այնքան ոգևորվեցին, որ որոշեցին շարունակել վարունգ ցանել։ Նախ հող բերեցին, մաղեցին, լցրեցին բաժակների մեջ, ջրեցին ու նշան արեցին բաժակների վրա, որ երբ ծլի, ամենքն իր անվանական վարունգը կտեղափոխի հիսուն սմ խորությամբ հողով տարայի կամ պոլիէթիլենային ծակծկված տոպրակի մեջ։
35461927_1177614545712769_5983391116983009280_n