Ծագող արևի երկիր՝ Ճապոնիա

Ճամբարային նախագիծ

Դասացուցակ և Աշխատաժամանակ

Ազգագրական, Թարգմանական և Մարզական ստուգատեսների շրջանակներում՝ <<Ծագող արևի երկիր՝ Ճապոնիա>> ճամբարային նախագծի նպատակն է ուսումնասիրել, ճանաչել Ճապոնիան, նրա մշակույթը, ավանդույթները, խոհանոցը, մարտարվեստը, իմաստուն մտքերը, կենցաղը և այլն, բարելավել անգլերենից ունեցած գիտելիքները՝ իրականացնելով այս ամենն անգլերեն լեզվով:

Նախագծի մասնակիցներ՝ Արևմնտյան դպրոց-պարտեզի 10, 11, 12, 13-րդ ջոկատներ

Արդյուքը ներկայացել տեսանյութերով, աուդիեհեքիաթով, ձայնագրություններով, հրապարակումներով՝ բլոգներում, ենթակայքում, սոց կայքերում:

Ջոկատ 10-րդ

Տեխնոլոգ-ստեղծագործողների ջոկատի հետ թարգմանելու ենք Արցախ-Հայաստան համատեղություն ծրագրի շրջանակում Արևմտյան դպրոցի կացարանում բնակվող արցախցիների մասին անգլիական հոդվածը` The Human Cost of the Karabagh War.(Ջոկատավարներ՝ Արմինե Աբրահամյան, Անուշ Դավթյան)

Ջոկատ 11-րդ

Բնագետ-լրագրողների ջոկատի հետ այցելելու ենք Ագարակ՝ ձիերի խնամք իրականացնելու:

Սովորելու ենք ճապոնական (ոմանք ասում են նաև չինական) հայտնի ասացվածքի բարոյախրատական իմաստը, դիտելու ենք դրա մասին անգլերեն լեզվով ֆիլմ, սովորելու ենք բառապաշարը, ներկայացնելու ենք անգլերեն՝ պարզեցված ձևով:

Կարդալու-թարգմանելու ենք Ավանակն ու ձին բարոյախրատական պատմվածքը, ստեղծելով անգլերեն-հայերեն աուդիոհեքիաթ: Read, translate into Armenian and watch the Moral story: The Donkey and The Horse. ( Ջոկատավարներ՝ Երանուհի Խլղաթյան, Շուշան Ալեքսանյան)

Ջոկատ 12-րդ

Հայրենագետ-ճամփորդների ջոկատի հետ` Ազգագրական փառատոնի շրջանակում, ներկայացնելու ենք Ճապոնիան, պարապելու ենք կարատե, խաղալու ենք արևելյան մարտարվեստում ընդունված խաղեր: (Ջոկատավար Սոնա Փափազյան): Ճապոնական ավանդական նախավարժանքը և դրա պատմությունը՝ Ճապոնիայի պատմական ռադիոմարզումը

Թարգմանելու ենք Ճապոնիայի ազգային հիմնը, դիտելու ենք ֆիլմ՝ ընդհանուր տեղեկություններ Ճապոնիայի մասին Geography Kids – Japan

Ճապոնիա անունը նշանակում է «արևի ծագում» կամ «ծագող արևի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն և Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։ Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 8,7 մլն մարդ։

Ճապոնիայի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են չինական պատմական տեքստերում, որնոք վերագրվում են առաջին դարին։

Սկսած 12-րդ դարից՝ Ճապոնիան ղեկավարվել է զինվորական-ավատատեր սյոգունների կողմից, ովքեր ենթարկվում էին կայսրին։

Ճապոնիան անցել է երկարատաև մեկուսացվածության շրջան՝ չհարաբերվելով Չինաստանի և Արևմտյան Եվրոպայի հետ։ 17-րդ դարի սկզբից սկսած՝ Ճապոնիան թևակոխել է երկրատև մեկուսացավածության շրջան, որն ավարտվել է 1853 թվականին, երբ ԱՄՆ-ն ստիպեց Ճապոնիային «բացել» սահմաններն Արևմուտքի համար։ Մոտավորապես երկու տասնամյակ տևողությամբ ապստամբությունների և խռովությունների արդյունքում 1868 թվականին արքունիքը կարողացավ վերականգնել Ճապոնիայի կայսեր քաղաքական դիրքը՝ Չոշյու, Սացումա և այլ տոհմերի աջակցությամբ։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին չին-ճապոնական առաջին պատերազմում, ռուս-ճապոնական պատերազմում և Առաջին համաշխարհային պատերազմում Ճապոնիան ձգտում էր ընդլայնել կայսրության սահմանները։ 1937 թվականին սկսվեց չին-ճապոնական երկրորդ պատերազմը։ Ռազմական գործողությունները շարունակվեցին նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որոնք ավարտվեց 1941 թվականին, երբ ատոմային ռումբերով ռմբակոծվեցին ճապոնական ՀիրոսիմաՆագասակի քաղաքները։ Ճապոնիայն ենթարկվեց կապիտուլյացիայի։

Դաշնակից ուժերի կողմից Ճապոնիայի օկուպացման ընթացքում 1947 թվականի մայիսի 3-ին կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք պահպանվել են․ Ճապոնիան շարունակում է մնալ միատար սահմանադրական միապետություն, որն ունի կայսր և ընտրովի օրենսդիր մարմին (Ճապոնիայի Խորհրդարան)։

Ճապոնիան, լինելով զարգացած պետություններից մեկը, անդամակցում է ՄԱԿ-ին, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը«Մեծ յոթնյակ»-ին, «Մեծ քսանյակ»-ին։

Այն նաև աշխարհի չորրորդ խոշորագույն ներկրողն է և արտահանողը։ Ճապոնիան աչքի է ընկնում որակյալ աշխատանքային ռեսուրսներով, բնակչության բարձր կրթական ցենզով, որն աշխարհում առաջատարներից մեկն է՝ ըստ բնակչության ընդհանուր թվաքանակում բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիների բարձր մասնաբաժնի։ Չնայած Ճապոնիան պաշտոնապես հրաժարվել էր պատերազմ հայտարարելու իր իրավունքից, այն աշխարհում ութերորդն է ռազմական բյուջեի մեծությամբ, որն օգտագործում է ինքնապաշտպանության և խաղաղության պահպանման նպատակով։

Ճապոնիան զարգացած պետություն է, որն ունի մարդկային զարգացման համաթվի բարձր ցուցանիշ։ Նա առաջինն է բնակչության կյանքի միջին տևողության ցուցանիշով և երրորդը՝ մանկական մահացության ցածր ցուցանիշով։ Ներկայումս աշխարհին Ճապոնիան ներկայանում է որպես ժամանակակից տեխնոլոգիաների և գիտական նվաճումների առաջատարներից մեկը։

Ճապոնական դրոշի վրայի կարմիր արևային սկավառակը և պետական զինանշանի կլոր ոսկեծաղիկը՝ քրիզանթեմը, նույնպես խորհրդանշում են ծագող արևը։ Այսպիսով՝ Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է։ Մյուսներից զգալիորեն տարբերվում է աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացմամբ և այլ գծերով։ 1970 թվականից սկսած Ճապոնիայի տնտեսությունն զբաղեցրել է աշխարհում 2-րդ տեղը՝ զիջելով Միացյալ Նահանգներին։ Այդ դիրքը հետագայում նա զիջեց Չինաստանին։ Ճապոնիան համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը։

Ջոկատ 13-րդ

Մաթեմատիկ-հայրենագետների ջոկատի հետ նախատեսվում է պատրաստել ճապոնական ավանդական աղանդեր՝ Մոչի: (Ջոկատավարներ՝ Արմինե Գոգինյան, Գրետա Բակունց)





Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s