Մի թառմայի պատմություն

Հերթական խաղողի վազն էինք փրկում սովորողների ու ուսուցիչների՝ «SOS ակցիայի» շրջանակում․.. հենց մեր քթի տակ մեռնող, անտեր, անխնամ, ասֆալտին տապալված ու թուլացած մի խաղողի թուփ, երբ հայտնվեց Հ․ 76 մանկապարտեզի տնօրեն Նուրիցա Շահբազյանը և սկսեց իր աշխատակիցների հետ խլել, պոկել շտապօգնության հասած այգեգործի գործիքները՝ մի մասը նետելով հարևան շենքի աղբանոցը։  Սակայն դրանով չհանգստացավ անտեր տարածքում չգիտես որտեղից հայտնված տիրուհու սիրտը և հրամայեց դուրս հանել իր մանկապարտեզից թափոնների համար իրենց տրամադրած տեսակավորման տարաները, որոնց համար վճարում էր կրթահամալիրը, իսկ իրենց անվճար ծառայություն մատուցում՝ տանելով մանկապարտեզի հավաքած թափոնը։ Նա մտածեց, եթե բնապահպաններիս ուրախություն է պատճառում բնությունը՝ պլաստիկից, իսկ թուղթը՝ աղբամանից փրկելը, ուրեմն պետք է դադարեցնել այն։

Սպասե՛ք, դա դեռ ամենը չէ։ Ահազանգեց ոստիկանություն, թաղապետարան, հետո քրեահետազոտական ոստիկանների․․․ բոլորին հավաքեց իր շուրջը։ Տպավորությունն այնպիսին էր, թե այսքան պարապ աշխատող սպասում էր նրան ծառայելու։ Բոլորը խելացի դեմքերով, հույժ կարևոր առոգանությամբ օրենքից էին խոսում, իրենք օրինապահն էին, մենք՝ բնապահպաններս, օրինազանցները։ Ներեցե՛ք, եթե օրենքը սա է մեր երկրում, ապա ես պատրաստ եմ ամեն օր օրինազանց լինել, քան ապրել «բաոբաբների» օրենքներով։

Հետո օրվա մի քանի ժամը ոստիկանությունում անցկացնելու պատվին արժանացանք։ Նա չէր խնայել անգամ իր աշխատակիցներին, ովքեր ժամեր առաջ դեռ ինձ բակում գրկում էին, իսկ այժմ հարկադրաբար ցուցմունք են տալիս իմ դեմ։ Նայելով նրանց խեղճացած ու մի բուռ դարձած կերպարանքին՝ ժպտում էի, փորձում մեղմել նրանց խղճի խայթը։ Հասկանում էի, որ նրանք պետք է գային՝ անկախ այդ խայթից, պետք է հավատարիմ աջակցեին իրենց տիրուհուն,  քանի որ շա՜տ բարեսիրտ են, գիտեն, որ տիրուհին չի կարող ապրել իր «կաբինետից» դուրս ու սեղանից անպակաս բոնբոներկայի, ով գաղափար չունի, թե իր պարտեզի ոռոգման ջուրը որտեղից է դուրս հորդում և որ ասֆալտն է հեղեղում, երբ, ինչպես ինքն է ասում՝ իր կադաստերային  տարածքում մեռնում է խաղողը, ով չգիտի, թե իր պարտեզի պատի տակ արդեն շաբաթներ շարունակ կուտակված շինաղբը որտեղից առաջացավ և ոնց աղբանոցի վերածեց տարածքը՝ ի՛ր տարածքը․․․ Նայում էի նրանց, ու մի փայլուն միտք հղացավ՝ ազատել բոլոր գերիներին նման տիրուհիներից, ովքեր հրահրում են թշնամանք, ատելություն սերմանում թե՛ երեխաների, թե՛ ծնողական համայնքի, թե՛ աշխատակիցների միջև, ստոր ստեր հորինում սեբաստացի երջանիկ, բնապահպան, ստեղծարար, Կոմիտաս լսող, երգող, ազգային երգ ու պար ուսուցանվող սեբաստացիների հասցեին։

Սեբաստացի կրթահամալիրը կղզի չի մնալու, այն իր բարիքները կիսելու է բոլորի հետ։ Ով կընտրի Կրթական պարտեզ դրախտը, կփառավորվի, ով չէ՝ բարի ճանապարհ դժոխք։

Վաղուց տեղափոխված և տարածքը անտեր մնացած «Սիփան համատիրության» պատի տակ իրականացված մաքրման աշխատանքները և խաղողի թառմայի փրկության ճանապարհին իրադարձությունները դիտե՛ք «Մի թառմայի պատմություն» ֆիլմում։

Մեկ օր առաջ՝ տարածքի մաքրման աշխատանքներ

64628881_416405468957326_4068151949998948352_n64662360_2043157959323070_7743492272779427840_n

65118466_451268762332066_1720096288508215296_n

Հ․ 76 մանկապարտեզի պատի տակ

5 օր անց՝ Նամակ կռվախաղողին

8 օր անց՝ Մասնագետի կարծիքով

Ճամբարականը շարունակում է ջրել խաղողի վազը

Տարածքը վտանգավոր է երեխաների համար

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s