Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ, Հյուսիսային դպրոց-պարտեզի տնօրինությունից, ուսուցիչներից

 

Նամակ-հրավեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզը և Երևանի թիվ 93 մանկապարտեզը միմյանցից բաժանում է մի տարածք, որը կարող է դառնալ համատեղ ծրագրերի իրագործման վայր: Հյուսիսային դպրոցի սաներն ու  մենք`ուսուցիչներս, վերջերս մաքրեցինք այդ տարածքը և առաջակեցինք այն դարձնել  խաղադաշտ, ֆուտբոլի, ազգագրական, ծիսական, շարժուն խաղերի և’ մեր, և’ թիվ 93 մանկապարտեզի սաների համար, որտեղ կանցկացվեն ոչ միայն ֆուտբոլային խաղեր, այլև սպորտային, մշակութային միջոցառումներ` դառնալով նոր ծրագրերի համատեղ իրագործման միավորող միջավայր: Սակայն թիվ 93 մանկապարտեզի տնօրինությունը ոչ միայն խոչընդոտում է այս ծրագրի իրագործմանը, այլև զբաղված է  երկու կրթական հաստատություններում սովորող երեխաների միջև թշնամանք սերմանելով և բռնության դիմելով /հայհոյանքներ ուղղել երեխաների հասցեին/` պնդելով, որ տարածքը կադաստրով պատկանում է իրենց, և այլ երեխաներ իրավունք  չունեն այդ տարածքում ոտք դնել: Փաստում ենք, որ խոչընդոտված է մեր և սովորողների ազատ տեղաշարժը: Մենք չունենք ազատ, հարմար, անվտանգ անցում դեպի մեր մյուս մասնաճյուղ, որտեղ սովորողներն ունեն մարմնակրթության պարապմունքներ, ինչպես նաև այնտեղից են շարժվում կրթահամալիրային երթուղիները:

Քանիցս փորձել ենք զրուցել և բանակցությունների միջոցով լուծում տալ հարցին, սակայն, ցավոք, թիվ 93 մանկապարտեզի տնօրինությունը հակված չէ հարցի բանակցային լուծմանը: Այդ պատճառով մենք` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի ուսուցիչներս և տնօրինությունը, որոշեցինք հունիսի 5-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում, կազմակերպել կլոր սեղան` հրավիրելով և’  թիվ 93 մանկապարտեզի տնօրինությանն ու ուսուցիչներին, և’ Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչներին` ի դեմս ՄԻՊ Արման Թաթոյանին: Նախատեսվում է քննարկում ոչ միայն կոնկրետ վեճի առարկա հանդիսացող տարածքի և դրա հետ կապված ծրագրերի իրագործման մասով, այլև մեծ հաշվով երեխաների իրավունքների պաշտպանության և իրացման սկզբունքների շուրջ: Ակնկալում ենք ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչների, ՄԻՊ Արման Թաթոյանի ներկայությունը հունիսի 5-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզում նախատեսվող կլոր սեղանին: Կանխավ` շնորհակալություն:

 

27.05.2019

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի  տնօրեն Քնարիկ Ներսիսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի ուսուցիչ` Հայկուհի Հովհաննիսյան

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s