Ցանցային նախաձեռնություն․ Փրկությունը Բիոլճակի վերակառուցման մեջ է

Մայիսի 18-ին Փարաքարի միջնակարգ դպրոցի դասավանդող Մարգարիտա Նավոյանն իր 25 սովորողներով մասնակցեց Մայիսյան 14-րդ հավաքին՝ Բլեյան բաց ցանցի ներկայացման ամփոփմանը։ Ներկա էին նաև Փարաքարի մանկապարտեզի դաստիարակները, համայնքի «Բարեկարգում Տնօրինություն»-ի տնօրեն Վահե Մովսիսյանը և Թաիրովի հիմնական դպրոցի դասավանդողները։ Մարգարիտա Նավոյանը՝ Ինֆորմատիկայի դասավանդող, Փարաքար համայնքի բնակիչ, ակտիվորեն ներգրավվեց «Գետը համայնքում» նախագծում և անմիջապես արձագանքեց Փարաքարում՝ Հրազդան գետի ոռոգման ջրանցքի, կեղտոտ ու խցանված առուների խնդիրներին, որոնց առաջացման պատճառներից մեկն է համայնքում կոյուղու բացակայությունը։ Այս ամենին սեբաստացիների ներգավվածությանը տիկին Նավոյանը տեղեկացել էր Դպիրի հոդվածներից մեկից, ուստի, վստահելով մեզ, տեղեկացրեց և խնդրեց բարձրաձայնել իրենց թաղամասում ժամեր առաջ ծագած խնդրի մասին։ Անմիջապես մեկնեցինք Փարաքարի Միջին դպրոցին կից թաղամաս, որտեղ կոյուղին դուրս էր եկել և լցվել մարդկանց բակերն ու տները։ Բնակիչները վստահեցնում էին, որ նախկինում Բիոլճակի առկայությունը զերծ է պահել նման խնդիրներից։ Վահե Մովսիսյանը ևս հաստատեց այդ փաստը և տեղեկացրեց, որ համայնքի ղեկավարը սուբվենցիա ծրագիր է ներկայացրել ՀՀ Կառավարությանը՝ Բիոլճակը վերականգնելու վերաբերյալ։ Այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համայնքին որպես նվիրատվություն վերադարձրել է Բիոլճակը և պահանջել, որպեսզի համայնքի ղեկավարը Բիոլճակի վերականգնման համար ներկայացնի սուբվենցիա ծրագիր, դա մենք գիտեինք ՀՀ վարչապետի վերջին նամակից։ Այդ մասին մանրամասն՝ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը՝ Բիոլճակին» նյութում։
Մայիսի 21-ին սեբաստացի սովորող-լրագրողների հետ կայցելենք Փարաքարի Միջին դպրոց և կներկայացնենք «Գետը համայնքում» նախագիծը՝ մասնավորապես Շադրլու ջրանցքի և Բիոլճակի խնդիրները։ Երկրորդ նախագիծը, որը ևս ներկայացնելու ենք, «Թափոնների կառավարում» նախաիծն է, քանի որ տեսակավորելով աղբը՝ թափոնը, և հանձնելով վերամշակման, նվազեցնում ենք թե՛ աղբի քանակը, թև՛ մաքուր ենք պահում ջրանցքներն ու առուները, որոնք կոյուղուց տասնապատիկ անգամ ավելի մեծ վնասներ են պատճառում բնությանն ու բնակչին։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s