ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը՝ Բիոլճակին

Սևակ Ծատուրյանը՝ Փարաքար համայնքի բնակիչ, «Գետըհամայնքում» նախագծի ակտիվ մասնակից, ՏՏ ոլորտի մասնագետ, «Հարթակ Գեղարվեստում» ակումբի կլոր սեղանների մասնակից, հունվարի 24-ին ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ Սուրեն Պապիկյանին նամակ ուղարկեց Փարաքար համայնքի կոյուղաջրերի հեռացման ու ոռոգման ջրերի աղտոտման խնդիրների վերաբերյալ: Նամակում նշված էր, որ 1990-ական թվականներից համայնքում կոյուղատարերի չվերանորոգման պատճառով կոյուղաջրերը սկսել են լցվել Երևանյան լճից սկիզբ առնող, ոռոգման նպատակներով օգտագործվող Շադրլու ջրանցք։ Շադրլու ջրանցքի մաքրման և Բիոլճակի վերանորոգման խնդիրները առկա էին Էկոտուր 2017-ի «Գետը համայնքում» նախագծի շրջանակում և շարունակվեցին ակտուալ մնալ Էկոտուր 2018-ի ծրագրերում, որի արդյունքը ամփոփվելու է հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի օրը։ Սևակ Ծատուրյանը նամակում նշում է, որ կեղտաջրերի պատճառով Փարաքարում բազմաթիվ հողամասեր սկսեցին չմշակվել, իսկ երբ Երևանյան լճից անջատվում կամ պակասում է բաց թողնվող ջուրը, տարածքում տարածվում է գարշահոտություն և հակահիգիենիկ վիճակ: Նա նաև նշել է, որ խնդրին լուծում տալու նպատակով համայնքում կառուցվել է կոյուղաջրերը մաքրող Բիոլճակ և համայնքի մի փոքր մասի կոյուղին մաքրման համար միացվել է լճակին՝ հետագայում ծավալները մեծացնելու նպատակով: Սակայն նախորդ կառավարության որոշմամբ լճակը համայնքից վերցվել և հանձնվել է ՋՐՊԵՏԿՈՄին: ՋՐՊԵՏԿՈՄԻ կողմից անուշադրության մատնվելու պատճառով լճակը կրել է մեծ վնասներ և դարձել ոչ պիտանի շահագործման համար: Նախորդ կառավարության որոշմամբ գումար է հատկացվել Փարաքար համայնքին, որին պետք է գումարվեին համայնքային միջոցներ և մեծացվեին կոյուղատարերի ցանցերը: (40 միլիոն դրամ)։ Այդ նպատակով արդեն արվել է նախագիծ, սակայն աշխատանքները դադարեցվել են, քանի որ Բիոլճակը, որին պետք է միանային կոյուղատարերը, գտնվում է չշահագործվող վիճակում։

«Ի՞Նչ քայլեր են նախատեսվում ստեղծված վիճակից դուրս գալու նպատակով»,-նամակն ամփոփվել է հետևյալ հարցադրմամբ։

Հարգանքով՝

Փարաքար-Թաիրով համայնքի բնակիչներ՝

Սևակ Ծատուրյան

Հայկուհի Հովհաննիսյան

Հասցե՝ Արմավիրի մարզ․․․

Նամակը գրելուց օրեր անց համայնքապետարանից ստացանք տեղեկություն այն մասին, որ կառավարությունից այցելել են Բիոլճակ, ուսումնասիրել և ծանոթացել խնդրին։ Այսօր՝ փետրվարի 22-ին, ստացել ենք նամակի պատասխանը, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 15-ի դրությամբ որոշում է կայացրել այն մասին, որ Բիոլճակը՝ որպես նվիրատվություն, հետ է հանձնվում համայնքին։ Որոշման մեջ նշված է՝

Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ նվիրատվությամբ հանձնված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով Փարաքարի համայնքի 2019 թվականի բյուջեում կատարել համապատասխան վերաբաշխում.
2) Փարաքարի համայնքի կոյուղագծերի մաքրման կայանի վերականգնման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունից սուբվենցիա ստանալու նպատակով սահմանված կարգով ներկայացնել համապատասխան հայտ:
Հավելված-ում կարող եք տեսնել Բիոլճակի վերանորոգման համար անհրաժեշտ գույքը՝ մանրամասն։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s