Այցելություն Հին Ավան, Գետառ, Գևորգյան գինու գործարան

Ճամփորդություն՝ ք․ Երևան, Հին Ավան, Գետառ-Ավան-Գևորգյան գինու գործարան

Ճամփորդության սկիզբը՝ 11:30, ավարտը՝ 16:00

09.01.2019թ․

Հյուսիսային դպրոց-պարտեզի մոտից

Ճամփորդողներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-րդ,  4-րդ դասարանցիներ, Աշոտ Բլեյան, Անուշ Թորոսյան, Ռիմա Քեքեջյան, Էդուարդ Հովհաննիսյան, Հայկուհի Հովհաննիսյան

Նպատակը՝ ծանոթանալ հին հայկական գեղեցիկ հարսանեկան ծեսով գինու ստեղծման, արարման, համտեսման ավանդույթին:

Գինեստեղծումը՝ տոն․ Մարդ-խաղող-այգի նախագծի շրջանակում ճամփորդելու ենք Գևորգյան գինու արտադրամաս, որը գտնվում է Ավան վարչական շրջանում:

Գետառ

Գետառ, գետ ՀայաստանումՀրազդանի ձախ վտակ, երկարությունը՝ 24 կմ, ավազանը՝ 158 կմ²։ Գետառը սկիզբ է առնում Գեղամա լեռներից 1570 մ բարձրությունից, հոսում և անցնում է Երևանի միջով, այնուհետ խառնվում Հրազդան գետին։

Գետառը սնվում է մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից։

Ղևոնդ Ալիշանը Գետառի միջին հոսանքը կոչում է Ավանի գետ

Հայաստանի մայրաքաղաքն ակնհայտորեն աղքատ է գետերից: Միայն բոլորին հայտնի Հրազդանը, ինչպես նաեւ փոքրիկ Գետառը: Ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է դրանից:

 

Հին Ավան

Սերգո Տոնոյան․ «Երեւան. Անորոշ տարիք»

Ավան

Գևորգյան գինու գործարանի կայքից՝

«365 Գինիներ» հավաքածու

Մենք ստեղծել ենք «365 գինիներ»-ը` առաջնորդվելով հին հայկական գեղեցիկ հարսանեկան ծեսով. ավանդույթի համաձայն, պսակադրության ժամանակ քավորը փեսային մեկ նուռ էր նվիրում՝ կարգադրելով ամեն առավոտ կնոջը մեկական հատիկ հյուրասիրել: Նռան 365 հատիկները բավականացնում էին ուղիղ մեկ տարի, որի ընթացքում ընտանիքում երեխա էր ծնվում:
Նռան գինին սկիզբ դրեց Gevorkian Winery ընկերության «365 գինիներ» ապրանքանիշին: Այսօր մեր մրգային գինիների տեսականին ներառում է նաեւ ծիրանի, մոշի, սերկեւիլի, բալի, ելակի եւ հոնի, ինչպես նաեւ հայկական խաղողի լավագույն սորտերից պատրաստված գինիներ, որոնք կրում են արքայական իշխանության դրոշմը՝ թագը:
Դիտել տեսականին այստե՛ղ:

«Մի Թաս» հավաքածու

Դեռ հնուց խնջույքների սեղաններին առատորեն հոսում էր լավ գինին, գինով էին ծայրեծայր լցնում թասերը`բաժակ բարձրացնելով հանուն հաղթանակի եւ առողջության: Նախքան թանկարժեք խմիչքը համտեսելը`սեղանակիցները թասերը մոտեցնում էին իրար եւ ուժգին հարվածում. գինու կաթիլները լցվում էին թասից թաս՝ պաշտպանելով խմողներին թույնից, որը հին ժամանակներում խնջույքների ընթացքում երբեմն խառնում էին հենց գինու հետ:
Տեսականին՝ այստե՛ղ

Ֆիլմը՝ Քնարիկ Ներսիսյանի

Հին Ավան

Պատումը՝ տիար Բլեյանի օրագրից

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s