Նախադպրոցական հաստատությունների դաստիարակների մարզական վերապատրաստում`կրթահամալիրում

Պարապմունքի օրը, ժամը՝ 19.03.2018/13:30-14:30

Վայրը՝ Մայր դպրոցի մարմնակրթության մեծ սպորտդահլիճ

Տևողությունը՝ 60 րոպե

Պարապմունքի ծրագիրը նախատեսված է վերապատրաստվող դաստիարակների համար, ովքեր մարմնակրթություն են պարապում 3 տարեկանից սկսած երեխաների հետ:

Անհրաժեշտ մարզական գույք՝ ներքնակներ, բատուտ,  երկու գնդակ, շվեդական պատ, պատին ամրացված ողնաշարն ուղղելու համար նախատեսված գույք, հորիզոնական բար:

Անհրաժեշտ նախապայմաններից է՝ մարզիկների անվտանգության ապահովումը, մարզահագուստի հարմարավետությունը: Հագնում ենք մարզահագուստ, մասիկներ կամ գուլպաներ:  Պարապում ենք հավաքված մազերով՝ բացառելով կոպիտ մազակալները, ժամացույցները, վզնոցները, ականջողերը, ապարանջանները…

 

Դասի խնդիրը

Զարգացնել ճկունություն, կոորդինացիա, ուժ, տիրապետել առաջ և ուսի վրայից գլուխկոնծի տալու հնարքի տեխնիկային:

Դասի նպատակը

Ֆիզիկական պատրաստվածության վիճակի բարելավում, ինքնազգացողության լավացում, մարմնամարզական վարժությունների յուրացում, արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացում, ակրոբատիկ հնարքների տեխնիկայի յուրացում։

Դասի նկարագրություն

Դասը բաժանել երեք մասի

Առաջին մաս՝ նախավարժանք

Շարվել միասյուն, շրջանաձև թեթև վազքով կատարել նախավարժանք, շարվել 4-4, տեղում շարունակել նախավարժանքը: Կատարել կոորդինացիոն վարժություններ՝ ձախ ոտնաթաթը ձախ ձեռքով երևից բռնել ու հնարավորինս բարձրացնել վերև՝ աջ ձեռքը կողք տարածելով, որպեսզի հնարավոր լինի պահպանել հավասարակշռությունը: Կրկնել վարժությունը մի քանի անգամ՝ երկու ոտքից:

Նստել հատակին, տաքացնել ոտնաթաթը՝ մի ձեռքով ներսից վերցնել ոտքը, մյուս ձեռքով պտտել ոտնաթաթը: Ոտքը կպցնել որովայնին, կրծքավանդակին, ճակատին, պարանոցին: Կրկնել վարժությունները աջից և ձախից: Ոտքերը բացել թիթեռ, գլուխը մեկ հաշվին կպցնել ոտքերին, երկու հաշվին ուղղել մեջքը:

Երկրորդ մաս- Բուն պարապմունք

Ուժային վարժություններ

4-4 շարված վիճակից զույգերի բաժանվել: Ընդամենը մեջտեղի շարքերը դեմքով պտտվում են իրենց կողքին կանգնած շարքին և կազմում երկու զույգ շարքեր: Դեմքով իրար զույգերը ծնկները հատակին ձեռքերի վրա պահում են մարմինը՝ ձգումներ կատարելու համար: Ձեռքերի վրա հենված դիրքից, դեմ դիմաց, զույգերով, խաչաձև միմյանց ձեռքին հարվածելով՝ կատարել Hi five! Վարժությունը կատարել տաս անգամ:

Նույն վարժությունը կատարել նաև արմունկներին հենված դիրքից:

Ձեռքերը հատակին պառկել որովայնի վրա: Մեկ հաշվին որովայնը կտրուկ բարձրացնել վերև՝ մարմնի ծանրությունը ձեռքերով պահելով, երկու հաշվին պառկել հատակին: Վարժությունը կրկնել տաս անգամ:

Դեմ դիմաց պառկել որովայնի վրա, ձեռքերով զույգի ձեռքերը բռնած  համաչափ պտտվել:

Փորձել պտտվել՝ սպիրալաձև: Պտտել մարմնի ստորին հատվածները մինչև վերջ, հետո պտտել վերին հատվածները, այնուհետև հակառակը: Կարծես թե ողնաշարը ոլորում ենք:

Նստել հատակին և ծանոթանալ խաղի կանոններին:

Խաղ՝

Կանգնել, շարքերն ուղղել, երկրորդ և երրորդ շարքերը մտնում են առաջին ու վերջին շարքի մեջ և շատ արագ դառնում երկու շարք: Առաջատարները որովայնի վրա պառկում են հատակին: Երկրորդ մասնակիցը գնդակը ձեռքին երկու ոտքով ցատկում է նրա վրայով: Գետնին պառկած մասնակիցը անմիջապես բարձրացնում է որովայնը՝ հենվելով ձեռքերի վրա, իսկ գնդակով մասնակիցը գնդակը գլորում է նրա տակից և արագ պառկում առաջինի կողքին՝ հավասար՝ պահելով մի քիչ հեռավորություն: Գնդակը բռնում է երրորդ մասնակիցը, զույգ ոտքով ցատկում երկու պառկած մասնակիցների վրայով և գնդակը գլորում երկու պառկած մասնակիցների միջով, ովքեր անմիջապես բարձրացնում են որովայնը, հետո նորից պառկում, քանի որ երրոդ մասնակիցը պետք է ցատկի նրանց վրայով: Խաղն ավարտվում է, երբ առաջատարը պառկած դիրքից կանգնում է և բռնում վերջինի գլորած գնդակը: Հաղթում է այն շարքը, ով առաջինն է ավարտում խաղը և խաղալիս պահում է խաղի կանոնները:

Ակրոբատիկա

Առաջ և ուսի վրայից գլուխկոնծի կատարելու տեխնիկայի ուսուցում:

Շվեդական պատից կախվել, կատարել որովայնի մկանների ձգումներ՝ ոտքերը միացված հասցնելով որովայնին: Պառկել շվեդական պատի մոտ, ոտքերը դնել երկրորդ աստիճանին ՝ կիսածալած, ձեռքերը՝ պարանոցին և կատարել կարճ որովային ձգումներ: Վարժությունը կատարել 10-15 անգամ:

 

Վերջին մաս

Ցատկել և վարժություններ կատարել բատուտի վրա՝ զարգացնելով կոորդինացիա: Բատուտի վրա ցատկել՝ ձեռքերը գոտկատեղին, ոտքերը միացրած: Այնուհետև ցատկել ձեռքերը բացված կողք՝ ուսագոտու հատվածից պտտեցնելով թևերը: Ցատկել մեկ հաշվին ծնկների վրա կանգնելով բատուտին, երկու հաշվին՝ ոտքերի: Հաջորդ վարժությունը՝ մեկ հաշվին նստել բատուտին, երկու հաշվին՝ կանգնել:

Ավարտել պարապմունքը շնչառական վարժություններով՝ միաշարք կանգնած:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s