Նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստման ծրագիր

Պարապմունքի օրը, ժամը՝ 22.01.2018/13:30-14:15

Վայրը՝ Մայր դպրոցի մարմնակրթության մեծ սպորտդահլիճ

Տևողությունը՝ 45 րոպե

Պարապմունքի ծրագիրը նախատեսված է վերապատրաստվող դաստիարակների համար, ովքեր մարմնակրթություն են պարապում 3 տարեկանից սկսած երեխաների հետ:

“Sport+English”

Յուրաքանչուր պարապմունքին կարելի է կիրառել անգլերեն բառեր, արտահայտություններ, հրահանգներ, որոնք երեխաները կյուրացնեն ավելի հեշտությամբ, քան դասարանում, քանի որ երբ խոսքը դառնում է շարժում և հակառակը, մարմինը լեզու է առնում:

 

Անհրաժեշտ մարզական գույք՝ ներքնակներ, բատուտ, մասնակիցների քանակությամբ օղակներ, շվեդական պատ, պատին ամրացված ողնաշարն ուղղելու համար նախատեսված գույք, հորիզոնական բար:

Անհրաժեշտ նախապայմաններից է՝ մարզիկների անվտանգության ապահովումը, մարզահագուստի հարմարավետությունը, հավաքված մազերը, կոպիտ մազակալների, ժամացույցների, վզնոցների, ականջողերի, ապարանջանների… բացակայությունը:

Դասի խնդիրը

Զարգացնել ճկունություն, կոորդինացիա, ուժ, տիրապետել մարզական հնարքի տեխնիկային, սովորել անգլերեն նոր բառեր:

Դասի նպատակը

Ֆիզիկական պատրաստվածության վիճակի բարելավում, ինքնազգացողության լավացում, մարմնամարզական վարժությունների յուրացում, արագ կողմնորոշվելու, հրահանգները անգլերեն լսել-կատարելու կարողությունների զարգացում, ակրոբատիկ հնարքներից՝ առաջ գլուխկոնծի տալու տեխնիկայի յուրացում։

Դասի նկարագրություն

Դասը բաժանել երեք մասի

Առաջին մաս՝ նախավարժանք

Շրջանաձև գետնին շարել օղակները՝ որպես յուրաքանչյուրի անձնական տարածք, նստել օղակների մեջ, լսել մարզչին, ով կնախապատրաստի պարապմունքի կանոններին:

Օղակի ներսում կանգնել, կատարել թեթև նախավարժանք՝ վերևից ներքև տաքացնելով մկանները: Վարժության հրահանգները կրկնել անգլերեն:

Կատարել կոորդինացիոն վարժություններ՝ ձախ ոտնաթաթը ձախ ձեռքով երևից բռնել ու հնարավորինս բարձրացնել վերև՝ աջ ձեռքը կողք տարածելով, որպեսզի հնարավոր լինի պահպանել հավասարակշռությունը: Կրկնել վարժությունը մի քանի անգամ՝ երկու ոտքից:

Ձեռքերը գոտկատեղին՝ երկու ոտքով ցատկել  օղակից դուրս և ներս՝ (10 անգամ առաջ-հետ), (10 անգամ կողքից կողք): Օղակի շուրջը մեկ ոտքով ցատկոտել (5 անգամ աջ, 5 անգամ ձախ ոտքով): Կրկնել նույնը հակառակ ուղղությամբ: Օղակը նետել վերև, բռնել, փորձել օղակը նետել և մեկ անգամ հասցնել ծափ տալ ու նոր բռնել այն: Շարվել երկու շարքով՝ դեմքով իրար և օղակը գլորել, հոտո՝ նետել միմյանց: Օղակն օգտագործել որպես ցատկապարան, սովորել օղակ պտտել:

Երկրորդ մաս- Բուն պարապմունք՝ ակրոբատիկա, ուժային վարժություններ

Հատակին կատարել ձեռքերի վրա ձգումներ, մի ձեռքը դնել մեջքին, մյուսով հենվել հատակին՝ մարմինը օդում պահելով, կրկնել նույնը նաև մյուս ձեռքից:

Շվեդական պատից կախվել, կատարել որովայնի մկանների ձգումներ՝ ոտքերը միացված հասցնելով որովայնին:

Վերջին մաս

Ցատկել և վարժություններ կատարել բատուտի վրա՝ զարգացնելով կոորդինացիա:

Ավարտել պարապմունքը շնչառական վարժություններ կատարելուց հետո:

 

Անգլերեն բառապաշար-English vocabulary

Hula hoop-oղակ

Catch -Բռնիր

Skip around-ցատկիր շուրջը

In the middle of-կենտրոնում

 

 

Roll forward-Գլուխկոնծի արա

Նախավարժանքի բառապաշարը՝ տեսադասի մեջ:

Հատվածներ պարապմունքից

Տեսանյութը՝ Գայանե Թորոսյանի

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s